18 C
Yerevan

Կորցրա­ծի Հետքե­րով

ՀՅԴ‑ի դժգոհ վերա­բերմունքը և նեղ կուսակցա­կան շահեր հետապնդող վարքա­գի­ծը դատա­պարտե­լի են: Տեսա­կետ կա, որ դա պայմա­նա­վորված է հայաստանյան Դաշնակցության Քոչարյա­նի հետ դաշինքով, որոնք ընդգծված ռուսա­մետ դիրքո­րո­շում ունեն։

Սասուն Քոսյան

«Առա­ջին լրատվական»-ի հարցե­րին պատասխա­նել է ԱՄՆ–ում բնակվող արվեստա­գետ Սասուն Քոսյա­նը

Պարոն Քոսյան, ինչպե՞ս եք գնա­հա­տում Երև­ա­նում ընդդի­մության կողմից փողոցներ փակե­լու, հանրա­հա­վաքներ ու երթեր անե­լու գործո­ղություննե­րը: Նրանց առաջնորդնե­րը հայտա­րա­րում են, որ Նիկոլն այլևս չկա, օրե­րի հարցէ նրա հեռա­ցումը: Որքանո՞վ է Սփյուռքը աջակցում այդ շարժմա­նը:

Նրանք ունեին մեծ սպա­սե­լիքներ, որ կրկնօ­րի­նա­կե­լով չորս տարի առաջվա գործո­ղություններ կարող են հանրությա­նը մոլո­րության մեջ գցել և Արցա­խի զգա­յուն հարցը շահարկե­լով մեծ հանրա­հա­վաքներ, երթեր ու քաղա­քա­ցիա­կան անհնա­զանդություն կազմա­կերպել: Սակայն դրանք տեղի չունե­ցան: Այդպի­սի հայտա­րա­րություննե­րը, թե իբր Նիկո­լը չկա և հաշված օրե­րի հարց է նույնպես հանրությա­նը մոլո­րեցնե­լու հնարք է: Բայց հանրությունը տեսնում է ինչ է կատարվում և նման հնարքնե­րը եղա­նակ չեն կարող փոխել ու ընդդի­մությունը հաջո­ղության չի հասնե­լու:

Ինչպես և վերջին հարցազրույցում նշե­ցինք, Սփյուռքի լայն շերտեր չեն աջակցում ընդդի­մության գործո­ղություննե­րը: Սատա­րում են միայն ՀՅԴ կառույցնե­րը:

Քանի որ ՀՅԴ–ն Երև­ա­նում բողո­քի գործո­ղություննե­րի հիմնա­կան դերա­կա­տարնե­րից է, Սփյուռքի դաշնակցա­կաններն ի՞նչ վերա­բերմունք ունեն այդ ակցիա­նե­րին, որքա­նով են աջակցում:

Ինչ վերա­բերվում է անհատ դաշնակցա­կաննե­րին, որքա­նով ինձ է հայտնի նրանց մի մասն աջակցում են: Բայց միևնույն ժամա­նակ դա մասսա­յա­կան բնույթ չի կրում, ինչպես ասենք Ցեղասպա­նության հետ կապված հավաքնե­րը կամ երթե­րը կարող են լինել: Սակայն վերջին շրջա­նում տեղի է ունե­նում մեկ այլ բան: Դաշնակցա­կան կառույցնե­րը, որոնք ավանդա­բար չեզո­քություն են ցուցա­բե­րել Հայաստա­նի իշխա­նության հանդեպ, վերջին մեկ-երկու տարում իջեցրել են նշա­ձո­ղը և ընդդի­մա­դիր դիրքե­րից են հանդես գալիս Հայաստա­նի իշխա­նություննե­րի, դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչնե­րի նկատմամբ: Դա հատկա­պես ընդգծված է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում: Կարե­լի է ասել նրանք ամբողջո­վին դեն են նետել նշա­ձո­ղը և միա­ցել են Երև­ա­նի փողոցնե­րի շարժմա­նը: Դրա դրսև­ո­րումնե­րից մեկն է իրենց ցույց տված անընդունե­լի վերա­բերմունքը ԱՄՆ-ում ՀՀ դեսպա­նին և ԱԳ նախա­րա­րին:

Վերջին շրջա­նում ԱՄՆ‑ի հասցեա­կան հայտա­րա­րություննե­րը Ադրբե­ջա­նի ագրե­սիա­յի վերա­բերյալ, Միրզո­յա­նի այցե­լությունը ԱՄՆ, հանդի­պումը պետքարտուղա­րի հետ, համա­գործակցության հուշագրի ստո­րագրումը և ընդհա­նուր առմամբ ԱՄՆ‑ի հետ հարա­բե­րություննե­րի սերտա­ցումը՝ սրանք բոլո­րը կարե­լի է համա­րել դիվա­նա­գի­տա­կան ձեռքբե­րում և պետք է միայն ողջունել և օժանդա­կել: Սակայն տեսնում ենք դրա ուղիղ հակա­ռա­կը: ՀՅԴ‑ի դժգոհ վերա­բերմունքը և նեղ կուսակցա­կան շահեր հետապնդող վարքա­գի­ծը դատա­պարտե­լի են: Տեսա­կետ կա, որ դա պայմա­նա­վորված է հայաստանյան Դաշնակցության Քոչարյա­նի հետ դաշինքով, որոնք ընդգծված ռուսա­մետ դիրքո­րո­շում ունեն: Եթե դա իրոք այդպես է, ուրեմն ոչ միայն կուսակցա­կան շահեր են հետապնդում, այլ նաև Հայաստա­նի ինքնիշխա­նությա­նը սպառնա­ցող աշխարհա­քա­ղա­քա­կան խաղի են մասնակցում: Ժամա­նա­կը ցույց կտա իրե­րի տեղը, սակայն ՀՅԴ‑ն և առհա­սա­րակ Սփյուռքի կառույցնե­րը պարտա­վոր են հարգել Հայաստա­նի լեգի­տիմ իշխա­նության դիվա­նա­գետնե­րին որպես պետության ներկա­յա­ցուցիչներ, հակա­ռակ դեպքում անհարգա­լից վերա­բերմունքն ուղղված է ոչ թե այդ անհատնե­րին, այլ ՀՀ քաղա­քա­ցուն և պետությա­նը:

Ձեր կարծի­քով ի՞նչն է խանգա­րում, որ հանրությունը չի միա­նում նրանց պայքա­րին, արդյոք պատճա­ռը այդ ուժե­րի անցած ճանա­պարհն է:

Իմ կարծի­քով դա պատճառնե­րից մեկն է: Նրանք եղել են իշխա­նության և հիշո­ղություննե­րը դեռ թարմ են և հանրությունը չի ուզում վերա­դառնալ անցյա­լին: Սակայն կա ևս մեկ պատճառ՝ նրանք ըստ էության լուծում չեն առա­ջարկում: Նրանց հռե­տո­րա­բա­նությունը հիմնա­կա­նում մոլո­րեցնե­լու փորձ է՝ հավա­տա­ցեք մեզ և մենք բոլոր խնդիրնե­րը կլուծենք: Թե ինչպես պետք է լուծեն, այդ մասին ոչ մի արժա­նա­հա­վատ բան չի ասվում: Հանրությունն էլ տեսնե­լով սա գալիս է այն եզրա­կա­ցությա­նը, որ այս շարժումը միայն իշխա­նություն վերցնե­լու համար է և բնա­կա­նա­բար չի վստա­հում ու չի միա­նում:

Հեղաշրջման վտանգ Հայաստա­նում տեսնո՞ւմ եք, թե ոչ:

Այդ ուժե­րից միանգա­մայն սպա­սե­լի է, որ նրանք հնա­րա­վո­րության դեպքում կգնան հեղաշրջման: Օրի­նակ հայտնի դարձավ նրանց ԱԺ ներխուժե­լու մտադրություննե­րը: Մասնա­վո­րա­պես այդ վտանգին կարող է նպաստել արտա­քին միջամտությունը: Իմ կարծի­քով հեղաշրջման վտանգ կա, բայց այս պահին այդ վտանգը մեծ չէ:

Հարցազրույցը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ