Հայաստան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը` որպես արեւմտյան քաղաքակրթության ակունքին պատկանող ժողովրդավարական մշակույթ ունեցող երկիր, չի հանդուրժելու իր ինքնության կորստի ու ինքնիշխանության կլանման որեւէ բռնապետական նկրտում:

Հայաստանի ժողովրդավարական ուժերի 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 9, 2022 թ., Երեւան

Արձանագրելով, որ քաղաքակրթության առաքելությունն է պայմաններ եւ նախադրյալներ ստեղծել մարդու ազատության ու երջանկության իղձերի իրականացման համար, 

հաշվի առնելով, որ այդ առաքելությունը հնարավոր է կյանքի կոչել մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների երաշխավորման միջոցով, ինչը հնարավոր է ապահովել ժողովրդավարության հաստատմամբ, 

փաստելով, որ մերօրյա Ռուսաստանը՝ որպես մեր տարածաշրջանում եւ աշխարհում կայսերապաշտության եւ ավտորիտարիզմի հենասյուն եւ ժողովրդավարության ու իրավունքի գերակայության հաստատման դեմ պայքար մղող բռնապետություն` գործակցելով Ադրբեջանի ու Թուրքիայի ավտորիտար ռեժիմների հետ, 2020 թ. աշնանը պայմանավորված պատերազմի միջոցով զավթել ու կիսել է Արցախը եւ զուգահեռաբար փորձում է կլանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը,

արձանագրելով, որ ի շարունակումն այդ քաղաքականության, այսօր Ռուսաստանը փորձում է նույն կերպով ոչնչացնել Ուկրաինայի ինքնիշխանությունը,

մենք, Հայաստանի ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչներս.

վերահաստատում ենք մեր հավատարմությունը քաղաքակրթության ու ժողովրդավարության արժեքներին, 

հայտարարում ենք, որ Հայաստանը` որպես արեւմտյան քաղաքակրթության ակունքին պատկանող ժողովրդավարական մշակույթ ունեցող երկիր, չի հանդուրժելու իր ինքնության կորստի ու ինքնիշխանության կլանման որեւէ բռնապետական նկրտում եւ իր ապագան բացառապես պատկերացնում է ներկայումս համախմբվող ժողովրդավարությունների ճամբարում` ձգտելով ինտեգրվել եվրաատլանտյան քաղաքակիրթ ազգերի ընտանիքում, 

կենսական ենք համարում նաեւ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի նախօրինակը եղած Մոսկվայի եւ Կարսի «ռուս-թուրքական եղբայրության» ապօրինի պայմանագրերի դատապարտումն ու դրանց հետեւանքների վերացումը եւ միջազգային իրավունքի հիման վրա Արցախի հարցի համապարփակ լուծումը, 

Հայաստանի ներսում առանցքային նշանակություն ենք տալիս պետական տարբեր համակարգերում սովետական եւ վերջին տասնամյակների կոռուպցիոն ժառանգության եւ մտածողության հաղթահարմանը եւ ժամանակակից արդյունավետ պետական եւ հանրային ինստիտուտների ձեւավորմանը՝ այդ ուղղությամբ համակարգային, արմատական փոփոխությունների իրականացմամբ, 

ելներով վերը նշվածից պատրաստակամություն ենք հայտնում շարունակելու ջանքեր գործադրել Հայաստանի ժողովրդավարական ուժերի համագործակցության եւ համախմբման ուղղությամբ՝ հասարակությանը ժողովրդավարական առաջադիմական միասնական այլընտրանք ներկայացնելու եւ երկբեւեռ, սեւ-սպիտակ քաղաքական արատավոր համակարգը ճեղքելու նպատակով:

Ազգային ժողովրդավարական բեւեռ

Ազգային ինքնորոշում միավորում

Ինքնիշխան Հայաստան կուսակցություն

Հայաստանի Եվրոպական կուսակցություն

Պահպանողական կուսակցություն

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա, Վանաձոր

Միջազգային եւ անվտանգային հարցերով հայկական ինստիտուտ

«Մոդուս Վիվենդի» կենտրոն

«Պրոարմենիա» հասարակական կազմակերպություն

Նինա Կարապետյանց, իրավապաշտպան

Հարութ Քալաջյան, հասարակական գործիչ

Հրաչյա Արզումանյան, Ռազմական եւ ազգային անվտանգության խնդիրներով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր 

Հովհաննես Հովհաննիսյան, ՀՀ կանաչ ծրագրերի հեղինակ

Սարո Սարոյան, քաղաքագետ

Հայտարարությունը բաց է միանալու համար։ 

Democratic forces of Armenia

STATEMENT:

May 9, 2022, Yerevan

Recognizing that the mission of civilization is to create the conditions for the realization of human aspirations for freedom and happiness,

Considering that this mission can be realized through the guarantee of fundamental human rights and freedoms, which can be ensured by the establishment of democracy,

By assessing currently developing situation in the region and the world, when Russia has become the pillar of imperialism, dictatorship acting against democracy and the rule of law; when Russia in close collaboration with authoritarian regimes of Azerbaijan and Turkey have occupied and divided Artsakh through a prearranged war in the fall of 2020 and further continues to absorb the sovereignty of the Republic of Armenia,

Noting that, in continuation of this policy, Russia is now trying to destroy the sovereignty of Ukraine,

We, the representatives of the democratic forces of Armenia,

reaffirm our commitment to the values of civilization and democracy,

declare that Armenia, as a country with a democratic culture rooted in Western civilization, will not tolerate any dictatorial aspiration aiming the loss of its identity and the acquisition of sovereignty and envision its future exclusively in the camp of currently unifying democracies, striving to integrate into the family of civilized Euro-Atlantic nations,

consider the condemnation and the elimination of the aftermath of the illegal “Russian-Turkish brotherhood” agreements of Moscow (1921) and Kars (1921), which served as a template for Molotov-Ribbentrop Pact (1939), and the comprehensive settlement of the Artsakh issue on the basis of international law, to be vital,

inside of Armenia, we consider critical the importance of eradicating and overcoming the soviet mindset and corrupt legacy of later decades in various state systems, and the formation of modern effective, transparent, and accountable state and public institutions, through the implementation of systemic and radical changes,

we express our readiness to continue the efforts towards the consolidation and cooperation of the democratic forces of Armenia to present a common democratic progressive alternative to the society and break the vicious and bi-polar black-white political system.

Conservative Party

European Party of Armenia

National Democratic Alliance

Sovereign Armenia Party

Union for National Self‑Determination

Armenian Institute for International and Security Affairs 

“Free Citizen” Civic Initiatives Support Center NGO

Helsinki Citizens’ Assembly, Vanadzor 

“Modus Vivendi” Center NGO

ProArmenia NGO

Harout Kalaydjian, Public figure

Hovhannes Hovhannisyan, Author of RA green programs

Hrachya Arzumanian, Expert on military and national security issues, Doctor of Political Sciences

Nina Karapetyants, human rights defender 

Saro Saroyan, Political scientist

The Statement is open for joining

Կից ներկայացնում ենք հայտարարության տեսանյութը՝ FactorTV

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *