16.3 C
Yerevan

Պարզա­բա­նում

Եթե որևէ բնա­կա­վայրի մի մասը բնա­կեցված է ինչ-որ ազգի ներկա­յա­ցուցիչնե­րով, ավտո­մատ չի ենթադրում, որ նշված տարածքը պատկա­նում է այդ ազգը ներկա­յացնող պետությա­նը:

Արման Թաթո­յան

Մի շարք պատմա­կան փաստեր Տիգրա­նա­շե­նի վերա­բերյալ:

Գյուղն անկլա­վի կարգա­վի­ճակ չի ունե­ցել, այն պատմա­կան հայկա­կան գյուղ է և ի սկզբա­նե կազմել է ոչ միայն Հայաստա­նի առա­ջին Հանրա­պե­տության, այլ նաև Խորհրդա­յին Հայաստա­նի մասը:

Գյուղն ունե­ցել է Քարքե անվա­նումը (Քյարքին ադրբե­ջա­նա­կան է):

Տիգա­րա­նա­շե­նի անմի­ջա­կան հարև­ա­նությամբ դեպի Նախիջև­ա­նի խորքն ընկած տարածքում առկա է ևս մեկ հայկա­կան գյուղ՝ հայկա­կան պատմա­կան Գենուտ գյուղը, որի անվա­նումն առա­ջա­ցել է գեհե­նի մշտա­դա­լար ծառից, և այն նույնպես կազմել է Խորհրդա­յին Հայաստա­նի մասը:

Տարի­նե­րի ընթացքում է գյուղը բաժանվել երկու մասի թյուրքա­կան Ջաֆարլու տոհմի բնա­կեցման հետև­անքով և ստա­ցել Ջաֆարլու և Գյունութ անվա­նումնե­րը:

Օրի­նակ‘ ՀԽՍՀ 1926թ. քարտե­զում գյուղը կազմում է Հայաստա­նի մասը:

Եթե որևէ բնա­կա­վայրի մի մասը բնա­կեցված է ինչ-որ ազգի ներկա­յա­ցուցիչնե­րով, ավտո­մատ չի ենթադրում, որ նշված տարածքը պատկա­նում է այդ ազգը ներկա­յացնող պետությա­նը:

Նույն կերպ, Տավուշի պատմա­կան հայկա­կան գյուղե­րը, օրի­նակ, Ոսկե­պա­րը, որն ինչպես 1918–1920թթ., այնպես էլ Խորհրդա­յին ժամա­նա­կա­հատվա­ծում պատկա­նել է Իջև­ա­նի գավա­ռի Բարա­նա­յի շրջա­նին:

Պատմա­կան փաստե­րի աղա­վա­ղումնե­րը, սահմա­նա­յին բնա­կիչնե­րի իրա­վունքներն ու նրանց անվտանգությունը բացա­հայտ անտե­սող, պատմությունից դասեր չքա­ղած ու ակնհայտ ոչ մասնա­գի­տա­կան մոտե­ցումներն են, որ տասնամյակներ շարունակ մեզ զրկել են ՀՀ և նրա քաղա­քա­ցու իրա­վունքներն ու շահե­րը պաշտպա­նե­լու իրա­վա­կան հիմքե­րից՝ վտանգե­լով մեր երկրի անվտանգությունը:

Գրա­ռումը՝ Արման Թաթո­յանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ