18 C
Yerevan

Երե­րուն Բանակցություններ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրի­գորյանն ասաց, որ Բաքուն, ըստ էության, ընդունել է Հայաստա­նի առա­ջարկած պատասխան 6 կետը, և բանակցություննե­րը տեղի կունե­նան 5 + 6 բանա­ձեւով։ Բաքուն մի քանի օր անց հերքել է Գրի­գորյա­նի խոսքե­րը․ հայտա­րարվել է, որ Գրի­գորյա­նը արտա­հոսք է թույլ տվել, Բաքուն չի ընդունել Հայաստա­նի առա­ջարկը։


Բանակցություննե­րը խափանման եզրի՞ն են. Բաքուն նոր «փաստարկներ» է hանում

Արդեն մի քանի օր է, ինչ Բաքվի լրատվա­մի­ջոցնե­րը, հղում անե­լով պաշտո­նա­կան աղբյուրնե­րին ու փորձա­գետնե­րին, գրում են այն մասին, որ Հայաստա­նը մերժել է Ադրբե­ջա­նի ծրա­գի­րը, և բանակցություննե­րը խաթարվել են։ Բաքվի փորձա­գետնե­րը նշում են նաև, որ հայ-թուրքա­կան վերջին հանդիպման ժամա­նակ ոչ մի բանի շուրջ համա­ձայնության չեն եկել։

Մինչ այդ Բաքուն ասում էր, որ Հայաստա­նը համա­ձայն է իրենց բոլոր պայմաննե­րին։ Բրյուսե­լում Ալիևի վարչա­կազմի ղեկա­վա­րի տեղա­կալ Հիքմեթ Հաջիևի հանդի­պումից հետո ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրի­գորյանն ասաց, որ Բաքուն, ըստ էության, ընդունել է Հայաստա­նի առա­ջարկած պատասխան 6 կետը, և բանակցություննե­րը տեղի կունե­նան 5 + 6 բանա­ձեւով։ Բաքուն մի քանի օր անց հերքել է Գրի­գորյա­նի խոսքե­րը․ հայտա­րարվել է, որ Գրի­գորյա­նը արտա­հոսք է թույլ տվել, Բաքուն չի ընդունել Հայաստա­նի առա­ջարկը։ Մոսկվան իր հերթին հայտա­րա­րել է, որ բանակցություններն ընթա­նա­լու են բացա­ռա­պես Բաքվի առա­ջարկնե­րի հիման վրա, «որը Երև­անն ընդունե­լի է համա­րել»։

Հայկա­կան կողմը հայտա­րա­րել է, որ կշա­րունա­կի բանակցություննե­րը, եթե հաշվի առնվեն 6 հայկա­կան առա­ջարկնե­րը՝ կապված Ղարա­բա­ղի բնակչության իրա­վունքնե­րի և անվտանգության հետ, որոնք, ինչպես խորհրդա­րա­նում ասաց Նիկոլ Փաշինյա­նը, առնչվում են Արցա­խի կարգա­վի­ճա­կին։

Դատե­լով Բաքվի ԱԳ նախա­րա­րի և նրա տեղա­կա­լի հայտա­րա­րություննե­րից՝ Հայաստա­նի ներկա­յացրած կետերն անընդունե­լի են Բաքվի համար։ «Եթե դուք նայեք այդ փաստաթղթին, ապա այն ընդհանրա­պես առա­ջարկներ չեք կարող անվա­նել։ Ներկա­յացման պահին այս փաստա­թուղթը հայկա­կան կողմի արձա­գանքի տեսքով էր Ադրբե­ջա­նի առա­ջարկնե­րին», ասել է նախա­րար Բայրմո­վը։

Նշվել է նաեւ, որ թեև Բրյուսե­լում համա­ձայնություն կար սահմա­նա­զատման և խաղա­ղության պայմա­նագրի նախա­պատրաստման երկկողմ հանձնա­ժո­ղո­վի ստեղծման մասին, իսկ Մոսկվա­յում պայմա­նա­վորվա­ծություն կար, որ այդ հանձնա­ժո­ղո­վը կստեղծվի մինչև ապրի­լի վերջ, հայկա­կան կողմը դեռ վերջնա­կան պատասխան չի տվել։

Հատուկ հանձնա­րա­րություննե­րով դեսպան Էդմոն Մարուքյանն ասել է, որ ադրբե­ջա­նա­կան կողմը, որին ապրի­լի 6‑ին փոխանցվել են հայկա­կան առա­ջարկնե­րը, համա­ձայնել է շարունա­կել քննարկումներն այդ հիմքով։

Մոսկվա կատա­րած այցից հետո Նիկոլ Փաշինյա­նը խորհրդա­րա­նում հայտա­րա­րեց, որ համա­ձայն է Բաքվի առա­ջարկած կետե­րի հետ, ավե­լին, նա մի շարք աղմկա­հա­րույց հայտա­րա­րություններ արեց, որոնք հավա­նության արժա­նա­ցան Բաքվում և Մոսկվա­յում, որոնք ամեն ինչ անում են, որ Հայաստա­նը դուրս չգա համա­ձայնեցված ուղուց։ Բաքուն որպես փաստարկ առաջ է քաշում անկլավնե­րի հարցը։ «Այդ տարածքնե­րը Ադրբե­ջա­նին հանձնե­լու հարցը կքննարկվի, և որո­շում կգտնվի»,- ասել է փոխարտգործնա­խա­րար Խալաֆո­վը։ Հայկա­կան կողմն ասում է, որ անկլավնե­րը Ադրբե­ջա­նին պատկա­նե­լը հաստա­տող փաստաթղթեր չկան։

Հոդվա­ծը ՝ lragir.am կայքից։

Առնչվող Հոդվածներ