18 C
Yerevan

Համաշխարհա­յին Ռազմի Պատմություն՝ 20-րդ Դար

Մաս ութե­րորդ

Ամե­րի­կա-ֆրանսիա­կան ճակա­տից դեպի հյուսիս, այսինքն՝ գրե­թե ռազմա­ճա­կա­տի կենտրո­նում, սեպտեմբերյան հիմնա­կան հարձա­կումնե­րի ժամա­նակ գործում էր ֆրանսիա­կան 10-րդ բանա­կը, որի հյուսի­սա­յին հարեւա­նը ֆրանսիա­կան 1‑ին բանակն էր:

Արծրուն Հովհաննիսյան

Անտանտի զորքե­րի ընդհա­նուր հարձա­կումը

Դաշնա­կիցնե­րը ոգեւորված էին վերջին հարձակման արդյունքնե­րով, ամե­րի­կա­ցի­նե­րի օգնությամբ եւ նրանց զորքե­րի մարտունա­կության աճով, ինչպես նաեւ գերմա­նա­կան բանա­կի թուլացման մասին իրենց հասնող հավաստի լուրե­րով: Պլա­նա­վորվում էր մեկ մեծ միասնա­կան հարձա­կում: Բրուսի­լովյան ճեղքման նման հարձա­կումը պետք է սկսվեր տարբեր տեղա­մա­սե­րում‘ մեկօրյա հաջորդա­կա­նությամբ: Համա­տեղ հարձա­կումով պետք է շրջա­պատվեին գերմա­նա­կան 7‑րդ, 1‑ին եւ 3‑րդ բանակնե­րը: Գերմա­նա­կան բանա­կի  վերջին պաշտպա­նա­կան բնա­գի­ծը կոչվում էր Հինդենբուրգի բնա­գիծ: Ըստ էության՝ օգոստո­սից սկսված հարձա­կումնե­րը տեղ-տեղ շարունակվում էին տարբեր մասշտաբնե­րով եւ համարվում էին «հարյուրօրյա հարձա­կումնե­րի» մի մասը:Հինդենբուրգի բնագիծըՀինդենբուրգի բնա­գի­ծը

1918թ. սեպտեմբե­րի 26-ին սկսվեց մեծ հարձա­կումը: Նախ Հինդենբուրգի բնագծի, ռազմա­ճա­կա­տի հարա­վա­յին հատվա­ծում հարձա­կումը սկսե­ցին դաշնա­կից ուժե­րը, որոնք բաղկա­ցած էին ամե­րիկյան 1‑ին, 2‑րդ, ֆրանսիա­կան 4‑րդ, 5‑րդ բանակնե­րից, ինչպես նաեւ օժանդակ այլ ուժե­րից: Այս հատվա­ծում տեղի ունե­ցավ մի քանի առանձին ռազմա­կան գործո­ղություն, որոնք բոլո­րը միա­սին կոչվե­ցին Մեց-Արգոնյան ճակա­տա­մարտ: Այս հատվա­ծից հարավ կիրառվում էին նաեւ ամե­րիկյան 1‑ին եւ 2‑րդ կորպուսնե­րը: Հոկտեմբե­րից ստեղծվեց ամե­րիկյան 3‑րդ բանա­կը, որը գործում էր հարա­վա­յին հատվա­ծում: Հարձա­կումը տեղի ունե­ցավ երեք փուլով, եւ առա­ջին նշա­նա­կա­լի հաջո­ղությունն արձա­նագրվեց հոկտեմբե­րի 17-ին:Պաուլ ֆոն ՀինդենբուրգըՊաուլ ֆոն Հինդենբուրգը

Սեպտեմբե­րի 28-ին Հինդենբուրգի գծի հյուսի­սա­յին՝ Իպրի հատվա­ծում հարձա­կումը սկսեց դաշնա­կիցնե­րի բանա­կա­խումբը, որի հրա­մա­նա­տարն էր Բելգիա­յի թագա­վոր Ալբերտ Առա­ջի­նը: Բանա­կախմբի կազմում էին բելգիա­կան բանա­կը, բրի­տա­նա­կան 2‑րդ եւ ֆրանսիա­կան 6‑րդ բանակնե­րը: Նրանցից աջ գործում էր բրի­տա­նա­կան 5‑րդ բանա­կը: Այս ճակա­տա­մարտը երբեմն անվա­նում են նաեւ Իպրի հինգե­րորդ ճակա­տա­մարտ:Բելգիայի թագավոր Ալբերտ Առաջինը ռազմի դաշտումԲելգիա­յի թագա­վոր Ալբերտ Առա­ջի­նը ռազմի դաշտում

Սեպտեմբե­րի 29-ին բնագծի կենտրո­նա­կան հատվա­ծում հարձա­կումը սկսեց բրի­տա­նա­կան 4‑րդ բանա­կը, որի կազմի մեջ էին մտնում բրի­տա­նա­կան, ավստրա­լա­կան եւ ամե­րիկյան ուժեր եւ ֆրանսիա­կան 1‑ին բանա­կը: Այս ճակա­տա­մարտը երբեմն անվա­նում են Սուրբ Քվենտի­նի ջրանցքի ճակա­տա­մարտ: Այս ուժե­րից հյուսիս գործում էին բրի­տա­նա­կան 3‑րդ եւ 1‑ին բանակնե­րը:

Ամե­րի­կա-ֆրանսիա­կան ճակա­տից դեպի հյուսիս, այսինքն՝ գրե­թե ռազմա­ճա­կա­տի կենտրո­նում, սեպտեմբերյան հիմնա­կան հարձա­կումնե­րի ժամա­նակ գործում էր ֆրանսիա­կան 10-րդ բանա­կը, որի հյուսի­սա­յին հարեւա­նը ֆրանսիա­կան 1‑ին բանակն էր:

Առա­ջին նշա­նա­կա­լի հաջո­ղությա­նը հասան բրի­տա­նա­կան 1‑ին, 3‑րդ եւ 4‑րդ բանակնե­րը, որոնք արդեն հոկտեմբե­րի 8‑ին Կամբրեի երկրորդ ճակա­տա­մարտում կարո­ղա­ցան ճեղքել Հինդենբուրգի գիծը: Հոկտեմբե­րի 14–20‑ը ձեռնարկված հարձա­կումը գերմա­նա­ցի­նե­րին ստի­պեց նահանջել, բայց նրանց քանդած ճանա­պարհնե­րով հարձա­կումը շարունա­կել չհա­ջողվեց: Հոկտեմբե­րի 20-ից նոյեմբե­րի 5‑ը բրի­տա­նա­կան, ֆրանսիա­կան եւ ամե­րիկյան բանակնե­րը նոր ճեղքում իրա­կա­նացրին:

Սեպտեմբե­րի 29-ին Անտանտի հետ զինա­դա­դար կնքեց Բուլղա­րիան, հոկտեմբե­րի 30-ին‘ Թուրքիան (Բրի­տա­նիա­յի հետ), նոյեմբե­րի 3‑ին կապի­տուլացվեց Ավստրո-Հունգա­րիան, իսկ նոյեմբե­րի 11-ին՝ Կոմպյենյան անտա­ռում՝ Ռեդոնտ կայա­րա­նում, Գերմա­նիան:

Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմը տեւեց 51 ամիս 2 շաբաթ:

ԱՀՊ-ին մասնակցում էր 33 երկիր, որտեղ ապրում էր 1.5 մլրդ մարդ կամ աշխարհի բնակչության 2/3‑ը: Ռազմա­կան գործո­ղություննե­րը տեղի էին ունե­նում  Եվրո­պա­յում, Ասիա­յում եւ Աֆրի­կա­յում‘ մոտա­վո­րա­պես 4 մլն ք/կմ տարածքում: Մոբի­լի­զացվեց ավե­լի քան 73 մլն մարդ (Անտանտը‘ 48 մլն, Քառյակ դաշինքը‘ 25 մլն): Պատե­րազմի ժամա­նակ զոհվեց 10 մլն (չհաշված հայե­րի Ցեղասպա­նությունը Թուրքիա­յում եւ այլ՝ ոչ մարտա­կան զոհե­րը) եւ վիրա­վորվեց 20 մլն մարդ: Ռազմա­կան գործո­ղություննե­րը տեղի էին ունե­նում 2.5–4 հազար կիլո­մետր ճակա­տով:

Ռազմարվեստի մյուս նորությունը ծայրա­հեղ դաժան քիմիա­կան պատե­րազմն էր:

ԱՀՊ‑ի ընթացքում նոր որա­կով դրսեւորվեց մարդկա­յին ներուժը: Նոր տեղ տրվեց տնտե­սա­կան գործո­նին: Անտանտի հաղթա­նա­կում կարեւոր դեր ունե­ցան գաղութնե­րը: Պատե­րազմի տարի­նե­րին բանա­կում ծառա­յե­լու եւ գյուղատնտե­սությունում աշխա­տե­լու համար Ֆրանսիա բերվեց մոտա­վո­րա­պես 1 մլն մարդ:

Սառը զենքը կորցրեց իր նախկին նշա­նա­կությունը: Կտրուկ աճեց հրե­տա­նու կրա­կից զոհե­րի քանա­կը (կորուստնե­րի 75 %-ը): Դա չէր կարե­լի կանխա­տե­սել նախկին փորձի հիման վրա: Այսպես‘ ԱՀՊ-ին նախորդած ռուս-ճապո­նա­կան պատե­րազմի ժամա­նակ հրե­տա­նու կրա­կից զոհե­րը չէին անցնում 14 %-ից: Եթե մինչեւ ԱՀՊ‑ն ավե­րող ու խոցող միջոցնե­րը հրաձգա­յին էին (թնդա­նոթ, գնդա­ցիր, հրա­ցան), ապա պատե­րազմի ընթացքում կիրառվում էին նորե­րը‘ ինքնա­թիռներ, տանկեր, սուզա­նա­վեր, զենի­թա­յին ու հակա­տանկա­յին թնդա­նոթներ, ակա­նա­նետներ, գազա­բա­լոններ, գազա­յին ու ծխա­յին արկեր, տարբեր այրող միջոցներ, օպտի­կա­կան եւ չափիչ սարքեր:

Միլիո­նա­վոր  զորքե­րի կողմից ծովից ծով կամ ծովից չեզոք երկրի սահման ռազմա­կան գործո­ղություննե­րի վարումը բանակնե­րի խմբե­րի ստեղծման պահանջ առաջ բերեց: Ձեւա­վորվե­ցին ռազմա­ճա­կատներ կամ այլ կերպ՝ բանա­կախմբեր:

Գլխա­վոր զորա­տե­սակ հանդի­սա­ցող հետեւա­կը պայմա­նա­վո­րում էր մարտի եւ ռազմա­կան գործո­ղության արդյունքը: Միա­ժա­մա­նակ գնդե­րում աճեց գնդացրա­յին վաշտե­րի ե՛ւ թվա­կազմը, ե՛ւ քանա­կը: Հետեւա­կա­յին զորա­մա­սե­րի կազմում մտցվե­ցին փոքր տարա­ծություննե­րի վրա մարտ վարե­լու համար նախա­տեսված ստո­րա­բա­ժա­նումներ, գրո­հող խմբեր: Սակայն հետեւա­կը հարձակվում էր մի բնագծից մյուսը‘ սպա­սե­լով մինչեւ հրե­տա­նին առաջ բերի իր կրա­կա­դիրքե­րը, եւ նորից հրե­տա­նա­յին պատրաստություն սկսի: Այստեղ շահում էին գումարտակնե­րում սեփա­կան հրե­տա­նի ունե­ցող զորքե­րը: Հրե­տա­նա­յին պատրաստությունն աստի­ճա­նա­բար դառնում էր կարճա­տեւ:

Հեծե­լա­զո­րը զիջում էր իր դիրքե­րը: ԱՀՊ‑ի ընթացքում ինժե­նե­րա­կան զորքե­րի տեսա­կա­րար կշի­ռը աճեց 1,5–2 անգամ: 1916թ. վերջին ռուսա­կան բանա­կում ինժե­նե­րա­կան գունդ ստեղծվեց: Այն ուներ երկու գումարտակ‘ սակրա­վո­րա­կան, տեխնի­կա­կան, ինչպես նաեւ դաշտա­յին ինժե­նե­րա­կան հավա­քա­կա­յան:

Բարդա­ցավ թիկունքի զորքե­րի աշխա­տանքը: Չնա­յած պատե­րազմի փորձով ցույց տրվեց մեծ նավե­րի անարդյունա­վե­տությունը, այնուա­մե­նայնիվ շարունակվում էր գծա­յին նավե­րի շինա­րա­րությունը: Բերդե­րը կորցրին իրենց նշա­նա­կությունը, նույնը նաեւ զրա­հագնացքնե­րը, քանի որ դրանք օդուժի հզոր հարվածնե­րի տակ անի­մաստ էին դառնում: Զորքե­րի բազմաէ­շե­լոն նախնա­կան պաշտպա­նության ճեղքման հարցը, չնա­յած ճեղքման որոշ դեպքե­րի, անկա­տար մնաց նույնիսկ տանկե­րի պարա­գա­յում: Այս պատե­րազմում տեղ գտած բոլոր նորա­րա­րություննե­րը հաջորդ աշխարհա­մարտում դարձան հիմնա­կան: Ռազմա­տե­սա­կան միտքը կենտրո­նա­ցավ այս հարցե­րի լուծման վրա:

Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմն ավարտվեց Անտանտի բլո­կի հաղթա­նա­կով: Կենտրո­նա­կան բլո­կը (Քառյակ միություն) պարտություն կրեց: Չնա­յած գերմա­նա­կան ռազմա­կան մեքե­նա­յի ակնհայտ առավելությանը‘չդիմացավ երկա­րա­տեւ հյուծիչ պատե­րազմին: Պատե­րազմի արդյունքում կործանվե­ցին ավստրո-հունգա­րա­կան, ռուսա­կան եւ գերմա­նա­կան կայսրություննե­րը, մեծա­պես թուլա­ցավ նաեւ բրի­տա­նա­կան կայսրությունը: Նոր ու ավե­լի ազդե­ցիկ դեր ստա­ցավ ԱՄՆ‑ը, որը հաստա­տեց հաղթո­ղի ու փրկո­ղի կարգա­վի­ճա­կը: Ինչպես դիպուկ նկա­տել է Մեծ Բրի­տա­նիա­յի վարչա­պետ Լլոյդ Զորջը. «Ամե­րիկյան զորքե­րի փաստա­ցի քանա­կը լիո­վին չէր արտա­հայտում այն նշա­նա­կությունը, որ մեր համար ունե­ցավ ամե­րիկյան ներդրումը հաղթա­նա­կի գործում: Ամե­րիկյան քսան դիվի­զիա­յի ներկա­յությունը մեզ ոչ միայն տալիս էր քանա­կա­կան առա­վե­լություն Գերմա­նիա­յի նկատմամբ, այլև գիտակցումն այն բանի, որ մեր թիկունքում կազմա­վորվում է նույնքան ամե­րիկյան դիվի­զիա, եւ եթե անհրա­ժեշտ լինի, ԱՄՆ-ից կգան միլիո­նա­վոր զինվորներ: Թույլ տրվեց ֆրանսիա­ցի­նե­րին ու անգլիա­ցի­նե­րին մարտի նետել վերջին ուժե­րը եւ հասցնել կացնի վերջին, ջախջա­խիչ հարվա­ծը»: 

Հիմնա­կա­նում ամե­րիկյան բանա­կի ներգրա­վելն ու հաղթա­նակներն էին, որ վերջնա­կան պարտության մատնե­ցին Գերմա­նիա­յին եւ թույլ տվե­ցին անգամ բոլշեւիկյան Ռուսաստա­նին վերա­դարձնել բոլշեւիկնե­րի կողմից Գերմա­նիա­յին հանձնած տարածքնե­րը: Այս կայսրություննե­րի փլուզումից գաղութնե­րում ու հիմնա­կան տարածքնե­րում ձեւա­վորվե­ցին բազում նոր պետություններ, որոնց ազգե­րը սկսե­ցին լայնո­րեն դավա­նել ազգա­յին գաղա­փա­րա­խո­սություններ: Այդ գաղա­փա­րա­խո­սություննե­րը հետո դառնա­լու էին նոր խնդիրներ, սակայն այդ մասին հաջորդիվ:

ԱՀՊ‑ն քաղա­քա­կան առումով չլուծված խնդիրներ շատ թողեց, որոնք էլ հանգեցրին Երկրորդ աշխարհա­մարտին: Այդ ամե­նին գումարվե­ցին նաեւ Ռուսաստա­նի խորհրդայնա­ցումը եւ նախկին կայսրությունը վերա­կանգնե­լու համար բոլշեւիկնե­րի սկսած պայքա­րը: Իրա­վա­ցի էր դաշնա­կիցնե­րի գերա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տար մարշալ Ֆ. Ֆոշը, երբ կարդա­լով Վերսալյան խաղա­ղության պայմա­նա­գի­րը‘ նշել էր, որ սա ոչ թե խաղա­ղություն է, այլ հրա­դա­դար է  քսան տարով:

Առա­ջին մասը կարդա­ցեք այս հղումով:

Երկրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Երրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Չորրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Հինգե­րորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Վեցե­րորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Յոթե­րորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Շարունա­կե­լի

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ