16.3 C
Yerevan

Մեր Գողա­ցած Հաղթա­նա­կի Օրը

Բոլոր մակարդակնե­րում օտա­րե­ցինք մեզ մեր Հաղթա­նա­կից:
Հայաստա­նը կառուցվեց որպես պետություն, որը ձև էր թափում, թե կապ չունի Հաղթա­նա­կի հետ, ոչ էլ ընդհանրա­պես պատե­րազմի հետ:

Մարտա­կան Եղբայրություն

28 տարի առաջ՝ 1994‑ի մայի­սի 9–11 ստո­րագրվեց՝ մայի­սի 12‑ի կեսգի­շե­րից ուժի մեջ մտնող զինա­դա­րա­րի պայմա­նա­գի­րը Հայաստա­նի, Լեռնա­յին Ղարա­բա­ղի և Ադրբե­ջա­նի միջև, որով ավարտվեց 1991–1994‑ի Արցախյան պատե­րազմը:
Փաստա­ցի ազդա­րարվեց մեր Հաղթա­նակն այդ պատե­րազմում:

Բայց այդ օրը երբեք չնշվեց Հայաստա­նում որպես Հաղթա­նա­կի օր, չվե­րածվեց պետա­կան խորհրդա­նի­շի, չդարձավ հայկա­կան նոր գաղա­փա­րա­խո­սության և քաղա­քա­կա­նության հիմք:
Եվ դա մտածված քաղա­քա­կա­նություն էր, որովհետև բնա­կանն ու ինքնին պարզը պետք է հակա­ռա­կը լիներ՝ Հաղթա­նա­կի օրվա նշումը և դրա՝ կարև­որ սիմվո­լի վերածվե­լը (ինչպես Ադրբե­ջա­նում հիմա նշվում է նոյեմբե­րի 9‑ը՝ որպես Հաղթա­նակ):

Դրա փոխա­րեն ամոթխած կերպով թաքցրե­ցինք հաղթա­նա­կի նշումը Մայի­սի 9‑ի ստվե­րում՝ սրան միացնե­լով Շուշիի ազա­տագրման նշումը՝ այն էլ կիսա­պաշտո­նա­կան, չգի­տես ում խաբե­լով՝ ինքներս մե՞զ, թե՞ արտա­քին աշխարհին: Բայց Շուշիի ազա­տագրումը 1992 թվին դեռ հաղթա­նակ չէր Արցախյան պատե­րազմում, մանա­վանդ, որ Շուշին երբեք էլ չվե­րա­ծե­ցինք իրա­կան հայկա­կան քաղա­քի՝ կիսա­վեր թողնե­լով մինչև վերջ: Իսկ մեր հաղթա­նա­կի նշումը խառնե­լով սովե­տա­կան Մայի­սի 9‑ին՝ մի սովո­րա­կան, գռե­հիկ էկլեկտի­կա սարքե­ցինք, ինչպես ամեն բան հետսո­վե­տա­կան Հայաստա­նում՝ մի քիչ ամոթխած հայկա­կան, մի քիչ սովե­տա­կան:

Հարցը մենակ տոնն ու նշե­լը չէ:
Բոլոր մակարդակնե­րում օտա­րե­ցինք մեզ մեր Հաղթա­նա­կից:
Հայաստա­նը կառուցվեց որպես պետություն, որը ձև էր թափում, թե կապ չունի Հաղթա­նա­կի հետ, ոչ էլ ընդհանրա­պես պատե­րազմի հետ:
Դա հոգե­բա­նություն էր, գաղա­փա­րա­խո­սություն, քաղա­քա­կա­նություն:
Իհարկե, ճոռոմ կենացնե­րի, ինչպես նաև ներկուսակցա­կան պայքա­րի մակարդա­կում պատե­րազմի և հաղթա­նա­կի թեման շահարկվում էր, բայց միայն այդքա­նը:
Հայաստա­նը չէր ապրում որպես պետություն ու հասա­րա­կություն, որի ծնունդը, իրա­կան արժե­քը և հիմնա­կան մարտահրա­վե­րը կապված էր պատե­րազմի հետ:
Հայաստա­նում չկար նույնիսկ նորմալ ռազմա­կան կրթություն, էլ չասած՝ ռազմա­կան միտք կամ սեփա­կան փորձից բխած ռազմա­կան դոկտրին:
Բանա­կը կառուցվում էր որպես ռուսա­կան բանա­կի պատճեն:
Իսկ ժողովրդա­կան շարժումից բխած տարրե­րը գիտակցա­բար դուրս էին մղվում բանա­կի կառուցման փիլի­սո­փա­յությունից, կարծես Հաղթա­նակն արդյունք չէր Ժողովրդա­կան շարժման և նրա­նից դուրս եկած ժողովրդա­կան-զինվո­րա­կան առաջնորդնե­րի, այլ միայն պրոֆե­սիո­նալ զինվո­րա­կաննե­րով հնա­րա­վոր դարձավ:

Նույնիսկ բուն Հաղթա­նա­կից հրա­ժարվե­ցինք:
Չնա­յած հանուն ներկուսակցա­կան պայքա­րի տարբեր գործիչներ իրենց հաղթող էին հորջորջում, բայց ամե­նա­բարձր մակարդա­կով հայտա­րարված էր, որ մենք պատե­րազմ չենք հաղթել, այլ միայն ճակա­տա­մարտ:
Սա մաքուր սքո­լաստիկ դատարկա­բա­նություն էր, քանզի աշխարհի պատմության մեջ պատե­րազմնե­րի ճնշող մեծա­մասնությունը կարե­լի է հայտա­րա­րել ընդա­մե­նը ժամա­նա­կա­վոր հաղթությամբ կամ պարտությամբ ավարտված: Ամեն բան էլ ժամա­նա­կա­վոր է, այդ թվում՝ հաղթա­նակն ու պարտությունը:

Այդքան դժվա­րությամբ ու զոհե­րով նորից գիտակցված՝ սեփա­կան ուժե­րի վրա հենված ինքնա­պաշտպա­նության գիտակցությունն աստի­ճա­նա­բար նորից փոխա­րինվեց “անկա­խություն՝ անվտանգության դիմաց” հնա­մաշ ու բազմիցս իր անարդյունա­վե­տությունն ապա­ցուցած դոկտրի­նով:
Եվ Հայաստա­նի անկա­խությունը զիջե­ցինք քայլ առ քայլ, իբր՝ հանուն արտա­քին անվտանգության երաշխիքնե­րի:
Որոնք ճակա­տագրա­կան պահին բնա­կա­նա­բար չգործե­ցին:

Չէին էլ գործե­լու:
Ամբողջը հենց այդ պահի համար էր պատրաստված:
Պատա­հա­կա­նություն չէր ոչ Հաղթա­նա­կից հրա­ժարվե­լը, ոչ այն ընդա­մե­նը հաղթած ճակա­տա­մարտ հայտա­րա­րե­լը, ոչ ժողովրդա­կան տարրի ճնշումը՝ հանուն իբր պրոֆե­սիո­նա­լի, ոչ արտա­քին պատճե­նով բանակ կառուցե­լը, ոչ անվտանգության զիջումը, ոչ էլ ճակա­տագրա­կան պահին՝ Երրորդ Հանրա­պե­տության էլի­տա­յի գրե­թե ողջ կազմով դավա­ճա­նությունը:
Որովհետև ամեն բան ի սկզբա­նե կառուցվում էր, որպեսզի “խաղա­ղա­պահ զորքը” վերա­դառնա­լու հարմար առիթ ունե­նա: Հայաստա­նի անկա­խությունը գիտակցա­բար կառուցվում էր՝ որպես ժամա­նա­կա­վոր երև­ույթ, որպես երբևէ վերա­դարձող կայսրության ոտա­տեղ:

Ոչ մի էական բան չի փոխվել նաև այսօր:
Նոյեմբե­րի 9‑ը, որը սկսվեց 1994‑ի մայի­սի 12‑ի Հաղթա­նա­կից հրա­ժարմամբ, առիթ չդարձավ նախկին փիլի­սո­փա­յության էական վերա­նայման:
Այսօր երկի­րը կառա­վարվում է նույն փիլի­սո­փա­յությամբ:
Ոչինչ չի արվում պաշտպա­նության և անվտանգության ոլորտի իրա­կան, արմա­տա­կան վերա­կա­ռուցման համար:
Չի դրվում Հայաստա­նի իրա­կան, բովանդա­կա­յին կառուցման խնդի­րը:

Դրա փոխա­րեն նշվում է նույն Մայի­սի 9‑ը՝ արդեն առանց Շուշիի հիշա­տակման՝ ավե­լի ևս էկլեկտիկ, անի­մաստ, գռե­հիկ ոճով:

Այսօր հայությունը նորից հին՝ թշվառ, անտեր, խեղճ հայությունն է: Համայնքի հոգե­բա­նությամբ, զուրկ քաղա­քա­կան գիտակցությունից ու կազմա­կերպությունից:

Այս իրա­վի­ճա­կը կարող է հաղթա­հարվել միայն ազգա­յին հեղա­փո­խությամբ՝ գաղա­փա­րով, ծրագրով, կազմա­կերպությամբ, որը պետք է հաղթա­հա­րի պարտությունը, պարտության հոգե­բա­նությունը, պարտությունը՝ որպես պարտադրվող գաղա­փա­րա­խո­սություն, և ճանա­պարհ բացի դեպի նոր հայկա­կան Հաղթա­նակներ:

Գրա­ռումը““ Մարտական Եղբայրության ֆեյսբուքյան էջից:

Առնչվող Հոդվածներ