16.3 C
Yerevan

Երև­ա­նը Ձգտում Է Ժամա­նակ Շահել

Խոսե­լով գազա­նավթա­յին տրա­մա­բա­նության մասին, Հակոբ Բադալյանն ասաց, որ այդ էներգա­կիրնե­րից ու դրանց հետա­գա ճակա­տագրից անշուշտ շատ բան է կախված: Հայաստա­նը, այո՛ կարող  է արա­գության հաշվին կարո­ղան լեզու գտնել և՛ Եվրո­պա­յի. և՛ Ռուսաստա­նի հետ, բայց միայն Հայաստա­նից չէ կախված իրա­վի­ճա­կի սրա­ցումը:

Հակոբ Բադալյան

1inAM‑ի հյուրն է քաղա­քա­կան վերլուծա­բան Հակոբ Բադալյա­նը:

Զրույցի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել այս օրե­րին ՀՀ կողմից դիվա­նա­գի­տա­կան ինտենսիվ աշխա­տանքն ու դրա ուղղվա­ծություննե­րը: Ի՞նչ սպա­սել այդ ամե­նից և որն է ՀՀ առաջ ծառա­ցած մարտահրա­վերնե­րը:

Հակոբ Բադալյա­նը նշեց, որ հիմա Հայաստանն ամեն ինչ անում է, որ խաղա­ղության պայմա­նագրում որպես կողմ հանդես գա հավա­սար դիրքե­րից: Ի հակադրություն Ադրբե­ջա­նի, որն իր էներգե­տիկ ռեսուրսնե­րի հաշվին ինչ որ չափով ավե­լի ծանրասցրել իր տեղը, ասյպես ասած ունի ավե­լի ծանրակշիռ խոսք և հնա­րա­վո­րություններ, ՀՀ‑ն ստիպված է շատ ավե­լի ինտենսիվ քաղա­քա­կա­նություն վարել և միա­ժա­մա­նակ չկորցնել այս պահին առկա հնա­րա­վո­րություննե­րը: Բայց միա­ժա­մա­նակ պետք է նաև իրա­տես լինել, պետք է չթե­րագնա­հա­տել ինչպես առկա վտանգը, այնպես էլ հնա­րա­վո­րություննե­րը, բայց միա­ժա­մա­նակ նաև չափից ավե­լի չոգև­որվել և ունե­նալ ավե­լի մեծ սպա­սե­լիքներ, քան իրա­կա­նությունը կարող է ենթադրել:

Խոսե­լով գազա­նավթա­յին տրա­մա­բա­նության մասին, Հակոբ Բադալյանն ասաց, որ այդ էներգա­կիրնե­րից ու դրանց հետա­գա ճակա­տագրից անշուշտ շատ բան է կախված: Հայաստա­նը, այո՛ կարող  է արա­գության հաշվին կարո­ղա­նան լեզու գտնել և՛ Եվրո­պա­յի. և՛ Ռուսաստա­նի հետ, բայց միայն Հայաստա­նից չէ կախված իրա­վի­ճա­կի սրա­ցումը: Այնպես էլ չէ, որ Հայաստա­նից ոչինչ կախված չէ: Ամե­րի­կան և Իրա­նը հիմա փորձում են պարսկա­կան էներգա­կիրնե­րի համար առա­վել հարմա­րա­վետ ճանա­պարհ ընտրել, բայց վաղ է դրա մասին խոսել որպես կայա­ցած փաստ: Ադրբե­ջա­նը ևս իրեն փորձում է որպես այլընտրանք մատուցել: Ռուսա­կան ու արևմտյան պլաննե­րը, որոնք խաչաձև ճնշման տակ են պահում անդրրկովկասյան երկրնե­րին, հաճախ կարող են մեկը մյուսի համար ծանր ու խանգա­րող հանգա­մանք ունե­նալ: Հայաստա­նի մասնակցությունն այդ ամե­նին գնա­հա­տե­լի է դրա­կան առումով: Խոսքը գնում է շատ մեծ գնի ու շատ մեծ հնա­րա­վո­րություննե­րի մասին: Բայց նաև չմո­ռա­նանք, որ Հայաստա­նի համար գլխա­վոր խնդի­րը շարունա­կում է մնալ այդ խաղա­ղության պայմա­նա­գի­րը և դրա հետ մեկտեղ միա­ժա­մա­նակ՝ Արցա­խի հարցը: Արցա­խի հարցում Ադրբե­ջանն ամեն կերպ փորձում է ռազմա­կան շանտա­ժի լեզվով խոսել, մի բան, որից Հայաստա­նը փորձում է խուսա­փել:

Արցա­խի հարցով Հայաստանն անշուշտ առաջ է քաշում ոչ միայն Արցա­խի բնա­կիչնե­րի իրա­վունքնե­րի ու պահո­վության, այլև նրա կարգա­վի­ճա­կի հարցը: Առայժմ կարգա­վի­ճա­կի մասին հստակ ոչինչ չկա: Ուկրաի­նան դարձել է լակմուսի թուղթ, որտեղ շատ հարցեր կարող են պարզվել կամ ընդհա­կա­ռա­կը՝ ավե­լի խճճվել: 

Ադրբե­ջա­նը շտա­պում է հարցը լուծել շատ ավե­լի արագ ու հապշտապ կերպով, իսկ Հայաստանն ամեն գնով փորձում է ժամա­նակ շահել, մինչև միջազգա­յին դրությունում ուժե­րի վերա­բաշխումը քիչ թե շատ հստակ կլի­նի ու նկա­տե­լի կդառնա: Պետք է հաշվի առնել, որ տարա­ծաշրջա­նում ռազմա­կան նոր կոնֆլիկտը ձեռք չի տալիս ո՛չ Հայաստա­նին, ո՛չ Վրաստա­նին, ո՛չ Իրա­նին: Ադրբե­ջա­նը փորձում է տպա­վո­րություն ստեղծել, որ իր համար մեծ հաշվով ռազմա­կան ելքը մեծ բան չի նշա­նա­կում և կարող է անել այն ինչ ցանկա­նա: Հակոբ Բադալյա­նը նշեց, որ մի քանի օր առաջ Ադրբե­ջա­նում փոխնա­խա­րա­րի մակարդա­կով արված հայտա­րա­րությունը, որ սահմա­նագծման հետև­անքով այս տարածքներն իրենցն են լինե­լու և Հայաստանն էլ համա­ձայն է, շատ լավ հաշվարկված քայլ էր: Ադրբե­ջանցի­նե­րը գիտեն, թե ինչպես է նման հայտա­րա­րությունը ընդունվում Հայաստա­նում և տեղե­կատվա­կան տեռո­րով փորձում են Հայաստա­նին ենթարկել արա­գության սկզբուքին, քանի դեռ իրա­վի­ճա­կը լիո­վին չի սառել:

Հակոբ Բադալյա­նը խոսեց նաև այս օրե­րին ընդդի­մության ցույցե­րի մասին և ասաց, որ չի կարող ասել թե որքան է հիմնա­վոր այն կարծի­քը, որ իշխա­նությունն ու ընդդի­մությունը համա­հարթ թատրոն են ցույց տալիս նաև երրորդ կողմին հասկացնե­լու համար, բայ չի բացառվում, որ այս ընթացքում նրանք կարող են նաև իրար այդ ակնարկնե­րը փոխանցել: Իսկ արդյո՞ք ընդդի­մության պահվածքը ռուսա­կան ծրա­գիր է, ինչ որ չափով գուցե, բայց քաղա­քա­գե­տը հույս հայտնեց, որ իշխա­նությունն ու ընդդի­մությունը կկա­րո­ղա­նան ներքա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րը վերահսկե­լի մակարդա­կում պահել:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ