16.3 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Մաս Թ

Թուրքերն էլ ամեն գնով ուժե­ղացնում էին իրենց զորա­մա­սե­րը՝ զորա­կո­չե­լով անգամ 14–15 տարե­կան պատա­նի­նե­րին։ Ամեն օր տասնյակ թուրքեր անցնում էին ռազմա­ճա­կա­տի գիծը՝ թուրք զինվո­րա­կաննե­րին մանրա­մասն տեղե­կություններ հաղորդե­լով քաղա­քում տիրող իրադրության մասին։

Հրանտ Տէր-Աբրա­համյան

1917թ. դեկտեմբե­րի 5‑ին Երզնկա­յի զինա­դա­դա­րը ստո­րագրվում է, բանակցություննե­րը Բրեստ-Լիտովսկում շարունակվում են, եւ չնա­յած ընդհա­նուր լարվա­ծությանն ու տագնա­պին՝ որո­շա­կի կայունացման հույսեր կային։ Սակայն Երզնկա­յի եւ Տրա­պի­զո­նի ռազմա­ճա­կատնե­րում իրադրությունը լավա­տե­սություն չէր ներշնչում։  

1917թ. վերջին հայ գաղթա­կաննե­րին ու որբե­րին գտնե­լու եւ տեղա­փո­խե­լու առա­ջադրանքով Երզնկա էր մեկնել Սեբաստա­ցի Մուրա­դը։ Զինա­դա­դա­րի հաստա­տումից հետո նա իր մոտ էր կանչել սեբաստա­ցի 30 մարտա­կան ընկերնե­րին, որոնք, շուրջ մեկուկես տարի լեռնե­րում կռվե­լով թուրքա­կան բանա­կի եւ ավա­զա­կա­յին խմբե­րի դեմ, 1917թ. գարնա­նը միա­ցել էին ռուսա­կան բանա­կին։ Սակայն ռուսա­կան կառա­վա­րությունը, կասկա­ծե­լով, որ նրանք կարող էին թուրքա­կան լրտեսներ լինել, մարտիկնե­րին ուղարկել էր Կարին։ Մուրա­դը մարտա­կան մեծ փորձ ունե­ցող այս տղա­նե­րին է վստա­հում զորա­հա­վաք անցկացնե­լու գործը։

 «Երբ նա քայլում էր, թվում էր, թե մի աշխարհ է շարժվում»

Ավե­տիս Ահա­րոնյանն այսպես էր գրում Սեբաստա­ցի Մուրա­դի մասին.

«Բրոնզե, ձուլա­ծո կազմվածք, …խորը, անհանգիստ, կրակ աչքեր։ Խիտ ու շատ սեւ մազեր, որ տալիս էին առյուծի տեսք։ Մուրա­դի հեծած երի­վա­րը ուրիշ ոչ ոք չէր կարող սանձել։ Երբ նա քայլում էր, թվում էր, թե մի աշխարհ է շարժվում…»:

Սեբաստա­ցի Մուրա­դի մարտա­կան ընկեր Արամ Ամիրխանյանն իր հուշե­րում նշում է, որ բանակցություննե­րի ավարտին թուրքա­կան պատվի­րա­կության անդամնե­րը մի քանի երեւե­լի թուրքե­րի հետ գաղտնի հանդի­պումներ անցկացնե­լուց հետո շտապ հեռա­նում են։ Իրադրությունը քաղա­քում լարված էր, կային խուճա­պա­յին տրա­մադրություններ: Գրե­թե ամեն օր Տրա­պի­զո­նից ժամա­նում էին ռազմա­ճա­կա­տը լքած ռուս զինվորներ, որոնց նահանջե­լու տրա­մադրություններն ազդում էին նաեւ հայ բնակչության վրա։

 «Այս շարժումը բացարձակ դավադրություն մըն է»:

«Զինա­դա­դա­րի լուրը խիստ տխուր տպա­վո­րություն մը թողուց Երզնկա­յի հայե­րի վրա։ Բոլոր հայե­րը կասկա­ծոտ էին եւ կվա­խե­նա­յին, որ Ռուսիո այս վտանգա­վոր քայլը կրկին պատճառ պիտի դառնա իր գրա­ված հողա­մա­սե­րուն մեջ ապրող հայ ժողո­վուրդի բնաջնջումին։ Շատե­րը, որոնք լսած կամ տեսած էին Վանի նահանջնե­րը՝ չէին կրնար չհա­մոզվիլ, որ այս շարժումը բացարձակ դավադրություն մըն է, որ սարքված է ռուս բանա­կի կողմից ի վնաս հայե­րու։ Կասկա­ծը երթա­լով կշատնար, եւ երկյուղի սարսա­փը կտի­րեր ամե­նուն սրտի մեջ»,- գրում էր Արամ Ամիրխանյա­նը:

 Բնակչության շրջա­նում տարածվող տագնա­պը անհիմն չէր, քանի որ հայկա­կան զորա­միա­վո­րումնե­րը դեռ ստեղծված չէին։ Ռազմա­ճա­կա­տի մի հատվա­ծում ռուսա­կան բանակն ուներ շուրջ 1500 զինվոր, որոնց հեռա­նա­լուց հետո նրանց տեղը զբա­ղեցրել էր ընդա­մե­նը 70 հայ մարտիկ։

Թուրքերն էլ ամեն գնով ուժե­ղացնում էին իրենց զորա­մա­սե­րը՝ զորա­կո­չե­լով անգամ 14–15 տարե­կան պատա­նի­նե­րին։ Ամեն օր տասնյակ թուրքեր անցնում էին ռազմա­ճա­կա­տի գիծը՝ թուրք զինվո­րա­կաննե­րին մանրա­մասն տեղե­կություններ հաղորդե­լով քաղա­քում տիրող իրադրության մասին։

«Հայե­րեն անոնք, որոնք ունեւոր էին, վախե­նա­լով ապա­գա վտանգնե­րեն, գաղտնա­բար կաշա­ռե­լով ռուս բեռնա­տար օթո­մո­բիլնե­րու շոֆերնե­րը, գիշե­րանց սկսել էին փախչիլ»,- գրում էր Արամ Ամիրխանյա­նը։

Ստեղծված վտանգա­վոր իրադրությունը քննե­լու եւ բնակչությա­նը ուղղորդե­լու նպա­տա­կով Մուրա­դը եւ Երզնկա­յի բանակցություննե­րից հետո քաղա­քում մնա­ցած Արշակ Ջամալյա­նը Առաջնորդա­րա­նի շենքում ժողով են հրա­վի­րում։

Իր ելույթում Ջամալյա­նը հավաքվածնե­րին ասում է, որ հեռա­ցող ռուսա­կան բանա­կը զենքի ու զինամթերքի հսկա­յա­կան պաշար է թողնում, եւ հայե­րը պետք է զինվեն ու փոխա­րի­նեն ռուս զինվորնե­րին։ Նա նաեւ հայտնում է, որ Կովկա­սում ստեղծվում են հայկա­կան զորա­մա­սեր, եւ ռուսա­հա­յե­րի շուրջ 40-հազա­րա­նոց ստո­րա­բա­ժա­նումն արդեն կենտրո­նացվել է Կարսում ու Սարի­ղա­մի­շում։

Վրաստա­նում Հայաստա­նի առա­ջին դեսպա­նը

Արշակ Ջամալյան (Իսա­հակյան)

Արշակ Ջամալյա­նը (Իսա­հակյան) սովո­րել է Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմա­րա­նում, այնուհետև ուսումը շարունա­կել է Եվրո­պա­յում:

Եվրո­պա­յի հայ ուսա­նո­ղա­կան միության եւ նրա պաշտո­նա­թերթ «Ուսանող»-ի հիմնա­դիրնե­րից ու ակտիվ հեղի­նակնե­րից էր:

1905-ին ցարա­կան մի ոստի­կա­նա­պե­տի նկատմամբ ահա­բեկչությա­նը մասնակցե­լու համար 7 ամսով ազա­տազրկվել է:

Առա­ջին աշխարհա­մարտի տարի­նե­րին հայ կամա­վո­րա­կան ջոկատնե­րի կազմա­կերպիչնե­րից է եղել եւ կռվել ուսա­նո­ղա­կան կամա­վո­րա­կան ջոկա­տում: Արշակ Ջամալյա­նը Անդրկովկասյան սեյմի անդամ է եղել: Վրաստա­նում նորանկախ Հայաստա­նի դեսպան է նշա­նակվել, այնուհետև ընտրվել է խորհրդա­րա­նի անդամ: Խորհրդա­յին իշխա­նության հաստա­տումից հետո ապրել է Ֆրանսիա­յում:

«Ի՞նչ ուժով եւ կամ ի՞նչ գումարնե­րով կրնա­յինք ձեռք բերել այս ռազմամթերքը, որ այսօր ինկած են մեր ձեռքը. կտեսնեք ահա ռուսնե­րը կլքեն ամեն բան եւ կմեկնին իրենց տնե­րը։ Պետք է աշխա­տինք մենք եւ անմի­ջա­պես մեր ունե­ցած ուժե­րո­վը պահենք ռուս բանա­կին կողմեն լքված դիրքե­րը եւ կարե­նանք փրկել մեր հայրե­նի­քը։ Կապա­հո­վեցնեմ ձեզ, որ եթե դուք կարող ըլլաք պահել ճակա­տը միայն 20 օր, այն ատեն հոս հասած պիտի ըլլան 40 000 ռուսա­հայ զինվոր, որոնք արդեն կսպա­սեն Սարի­ղա­միշ եւ Կարս»,- ասում էր Ջամալյա­նը:

Սեբաստա­ցի Մուրա­դը սակայն թերա­հա­վա­տո­րեն է մոտե­նում Ջամալյա­նի այս խոսքե­րին՝ ներկա­նե­րին ասե­լով, որ ինքը չի կարող հավա­տալ եւ վստա­հել «պրն Ջամալյա­նի շռայլած մեծա­մեծ խոստումնե­րուն եւ տված հավաստիքնե­րուն»։

Մուրա­դը պատմում է, որ Մամա­խա­թունի մոտ ինքը չէր կարո­ղա­ցել կասեցնել հեռա­ցող հայ զինվորնե­րին, ովքեր, թողնե­լով զենքը, շտա­պում էին թիկունք։ Ըստ Արամ Ամիրխանյա­նի՝ Ջամալյա­նը նաեւ վստա­հեցնում էր, թե թուրքերն այլեւս ուժեր չունեն, եւ Քղի–Քեմախ–Մամախաթուն գծի վրա ունեն հազիվ 4 000 զինվոր։ Այս հանդի­պումից երկու օր անց Ջամալյա­նը մեկնում է Ալեքսանդրա­պոլ, այնտե­ղից էլ՝ Թիֆլիս։

Առա­ջին տեղե­կություննե­րը հասնում են Թիֆլիս

Ռազմա­ճա­կա­տի մերկացման մասին առա­ջին տեղե­կություննե­րը դեկտեմբե­րի կեսե­րին հասնում են Թիֆլիս։ Գենե­րալ Լեա­խո­վը հեռագրում էր Երզնկա­յից, որ թեեւ հաջողվել է կազմա­վո­րել մի քանի հայկա­կան վաշտ, սակայն դրանք հրա­ժարվում են դիրքեր գնալ։ Թիֆլի­սում այս տեղե­կությա­նը թերա­հա­վա­տո­րեն են վերա­բերվում։

Գենե­րալ Լեա­խո­վը դեռեւս նոյեմբե­րի կեսե­րին հանդի­պել էր Սեբաստա­ցի Մուրա­դի հետ եւ հայտնել, որ այլեւս անհնար է ռուս զինվորնե­րին պահել դիրքե­րում, եւ մինչեւ տարե­վերջ սահմա­նագծում ոչ ոք չի մնա։ Նա առա­ջարկում էր ընդունել ռուսա­կան բանա­կի պահեստնե­րը եւ ամեն գնով հայկա­կան ստո­րա­բա­ժա­նումներ կազմա­վո­րել ռազմա­ճա­կա­տը պահե­լու համար։ Գենե­րալն ասել էր, որ հնա­րա­վո­րություն չունեն հեռա­նա­լիս իրենց հետ տանել զենք-զինամթերքն ու սնունդը, որը մոտ մեկ տարի կբա­վա­կա­նացներ 60-հազա­րա­նոց զորա­մա­սին։

Ամեն ինչ անել պաշտպա­նության համար

Ջամալյա­նի մեկնե­լուց հետո Մուրա­դը ձեռնա­մուխ է լինում հայկա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րի կազմա­կերպմա­նը։ 1917թ. դեկտեմբե­րի 3‑ին նա վարժա­րա­նի հրա­պա­րա­կում հավա­քում է 13–70 տարե­կան հայե­րի եւ կոչ անում ամեն ինչ անել երկրի պաշտպա­նության համար։

«Եթե այսպի­սի հարմա­րա­գույն պատե­հութե­նե մըն ալ չի կարե­նանք օգտվիլ հայերս, իսպառ կորսված նկա­տե­լու ենք զմեզ եւ մենք մեր ձեռքով բացած կըլլանք գերեզմա­նը ազգի։ Այսօրվա­նե սկսյալ ամեն մի հայ, որ զենք կրե­լու կարո­ղություն ունի, զինվոր է եւ պարտա­վոր է ծառա­յե­լու ազգին՝ պաշտպա­նե­լով Հայրե­նի­քը»։

Հավա­քից անմի­ջա­պես հետո մոտ 500 երի­տա­սարդ կամա­վո­րագրվում է, եւ նրանց մի մասին ենթասպա Դանիելյա­նի գլխա­վո­րությամբ ուղարկում են Երզնկա­յի հարավ-արեւելյան սահմա­նը, որը գրե­թե անպաշտպան էր։ Գենե­րալ Լեա­խո­վի հանձնա­րա­րությամբ զինվո­րա­կան պահեստնե­րը հանձնվում են հայե­րին։

Յուրա­քանչյուր զինվո­րի տրվում է մեկ Մոսին հրա­ցան, թաղի­քե ոտնա­մաններ (մուճակ), վերարկու, ներքնազգեստ եւ զինվո­րա­կան այլ պարա­գա­ներ, ինչպես նաեւ 300-ական փամփուշտ եւ 3 նռնակ (ձեռնա­ռումբ)։ Ռուսա­կան զինվո­րա­կան պահեստներն այնքան առատ էին, որ սննդամթերքը սկսում են բաժա­նել նաեւ փախստա­կաննե­րին։

1917թ. դեկտեմբե­րի վերջին՝ գենե­րալ Լեա­խո­վի մեկնե­լուց հետո, Երզնկա­յի ղեկա­վա­րությունը կրկին խորհրդակցություն է հրա­վի­րում, որտեղ քննարկվում է քաղա­քում մնա­ցած թուրքե­րի ու քրդե­րի հետ հարա­բե­րություննե­րի հարցը։ Որոշվում է համա­գործակցել Դերսի­մի եւ Դերջա­նի քրդե­րի հետ՝ թուրքե­րի հետ նրանց հավա­նա­կան միա­վո­րումը թույլ չտա­լու համար։ Քաղա­քի թուրքե­րին զինա­թա­փում եւ արգե­լում են լքել բնա­կա­վայրը հակա­ռա­կորդին գաղտնի տեղե­կություններ չտրա­մադրե­լու նպա­տա­կով։ Դեկտեմբե­րի 27-ին Մուրադն իր մոտ է հրա­վի­րում քաղա­քի երեւե­լի թուրքե­րին եւ ասում, որ հետայսու պետք է ենթարկվեն քաղա­քի հայ կառա­վա­րությա­նը։ Թուրքե­րը հավա­տարմության խոստում են տալիս եւ գոհունա­կությամբ հեռա­նում։ Ընդունված որո­շումնե­րը իրա­կա­նացնե­լու նպա­տա­կով Մուրա­դը հիմնում է նաեւ հետա­խուզա­կան ծառա­յություն, որը գլխա­վո­րում է Գեւորգ Չուլճյա­նը։ Նա կարո­ղա­նում էր տեղե­կություններ հավա­քել քրդե­րի ու թուրքե­րի մասին, ձերբա­կա­լում էր կարգա­զանցնե­րին եւ հետեւում քաղա­քի ներքին կայունությա­նը։

Հուսա­հա­տություն եւ վհա­տություն 

Չնա­յած ձեռնարկված կանխարգե­լիչ բազմա­թիվ միջոցնե­րին՝ քաղա­քի հայե­րի ու թուրքե­րի հարա­բե­րություննե­րը լարվում էին։ Մուրա­դը լրա­ցուցիչ ուժեր է ուղարկում առաջնա­գիծ, քանի որ զինվորնե­րը լքում էին դիրքե­րը եւ վերա­դառնում Երզնկա։

«Հուսա­հա­տությունը եւ վհա­տությունը երթա­լով կտի­րեր հայե­րին։ Մուրադ հեռա­գիրներ տված էր զորա­վար Անդրա­նի­կին եւ Հայաստա­նի Ապա­հո­վության խորհրդին՝ Թիֆլիս, որ անմի­ջա­պես զինվո­րա­կան օգնություն փութացնեն Երզնկա։ Մուրադ պահանջեց, որ Կարին հաստատվող տաճկա­հայ երի­տա­սարդնե­րը գոնե առա­ջին առի­թով ղրկվին Երզնկա՝ փոքր քաջա­լե­րություն եւ խրա­խույս մը ըլլա­լու հոն ծառա­յող զինվորնե­րուն»,- գրում էր Արամ Ամիրխանյա­նը:

Թուրքա­կան սպառնա­լի­քից ոչ պակաս վտանգա­վոր էին քրդա­կան ցեղախմբե­րը, որոնք չէին ենթարկվում որեւէ պայմա­նա­վորվա­ծության, լավ զինված էին եւ պարբե­րա­բար հարձակվում էին հայկա­կան գյուղե­րի վրա։ Երզնկա­յի շրջա­նում նրանց առա­ջին գրո­հը լինում է Զատ գյուղի հայկա­կան դիրքա­պահնե­րի վրա։ Ստա­նա­լով այդ տեղե­կությունը՝ Մուրա­դը որո­շում է անձամբ օգնության հասնել, սակայն գենե­րալ Լեա­խո­վին փոխա­րի­նած ֆրանսիա­ցի գնդա­պետ Մորելն արգե­լում է՝ ասե­լով, որ քաղա­քի թուրքե­րը, նրա բացա­կա­յությունից օգտվե­լով, կարող են խժդժություններ առա­ջացնել։ Մուրա­դը հայկա­կան պահա­կախմբին օգնության է ուղարկում հարյուրա­պետ Ճեպե­ճի Սարգսին եւ տասնա­պետ Վահրամ Մանվելյա­նին։ Հասնե­լով մարտի վայրը՝ նրանք փակում են այն ճանա­պարհնե­րը, որտե­ղից քրդե­րը կարող էին օգնության հասնել, իսկ ենթասպա Դանիելյա­նի վաշտի զինվորնե­րը գրո­հում են գյուղը, եւ հակա­ռա­կորդը, կորուստներ կրե­լով, նահանջում է։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ