Հայաստան

Երևանը Ձգտում Է Ժամանակ Շահել

Խոսելով գազանավթային տրամաբանության մասին, Հակոբ Բադալյանն ասաց, որ այդ էներգակիրներից ու դրանց հետագա ճակատագրից անշուշտ շատ բան է կախված: Հայաստանը, այո՛ կարող  է արագության հաշվին կարողան լեզու գտնել և՛ Եվրոպայի. և՛ Ռուսաստանի հետ, բայց միայն Հայաստանից չէ կախված իրավիճակի սրացումը:

Հակոբ Բադալյան

1inAM-ի հյուրն է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը:

Զրույցի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել այս օրերին ՀՀ կողմից դիվանագիտական ինտենսիվ աշխատանքն ու դրա ուղղվածությունները: Ի՞նչ սպասել այդ ամենից և որն է ՀՀ առաջ ծառացած մարտահրավերները:

Հակոբ Բադալյանը նշեց, որ հիմա Հայաստանն ամեն ինչ անում է, որ խաղաղության պայմանագրում որպես կողմ հանդես գա հավասար դիրքերից: Ի հակադրություն Ադրբեջանի, որն իր էներգետիկ ռեսուրսների հաշվին ինչ որ չափով ավելի ծանրասցրել իր տեղը, ասյպես ասած ունի ավելի ծանրակշիռ խոսք և հնարավորություններ, ՀՀ-ն ստիպված է շատ ավելի ինտենսիվ քաղաքականություն վարել և միաժամանակ չկորցնել այս պահին առկա հնարավորությունները: Բայց միաժամանակ պետք է նաև իրատես լինել, պետք է չթերագնահատել ինչպես առկա վտանգը, այնպես էլ հնարավորությունները, բայց միաժամանակ նաև չափից ավելի չոգևորվել և ունենալ ավելի մեծ սպասելիքներ, քան իրականությունը կարող է ենթադրել:

Խոսելով գազանավթային տրամաբանության մասին, Հակոբ Բադալյանն ասաց, որ այդ էներգակիրներից ու դրանց հետագա ճակատագրից անշուշտ շատ բան է կախված: Հայաստանը, այո՛ կարող  է արագության հաշվին կարողանան լեզու գտնել և՛ Եվրոպայի. և՛ Ռուսաստանի հետ, բայց միայն Հայաստանից չէ կախված իրավիճակի սրացումը: Այնպես էլ չէ, որ Հայաստանից ոչինչ կախված չէ: Ամերիկան և Իրանը հիմա փորձում են պարսկական էներգակիրների համար առավել հարմարավետ ճանապարհ ընտրել, բայց վաղ է դրա մասին խոսել որպես կայացած փաստ: Ադրբեջանը ևս իրեն փորձում է որպես այլընտրանք մատուցել: Ռուսական ու արևմտյան պլանները, որոնք խաչաձև ճնշման տակ են պահում անդրրկովկասյան երկրներին, հաճախ կարող են մեկը մյուսի համար ծանր ու խանգարող հանգամանք ունենալ: Հայաստանի մասնակցությունն այդ ամենին գնահատելի է դրական առումով: Խոսքը գնում է շատ մեծ գնի ու շատ մեծ հնարավորությունների մասին: Բայց նաև չմոռանանք, որ Հայաստանի համար գլխավոր խնդիրը շարունակում է մնալ այդ խաղաղության պայմանագիրը և դրա հետ մեկտեղ միաժամանակ՝ Արցախի հարցը: Արցախի հարցում Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ռազմական շանտաժի լեզվով խոսել, մի բան, որից Հայաստանը փորձում է խուսափել:

Արցախի հարցով Հայաստանն անշուշտ առաջ է քաշում ոչ միայն Արցախի բնակիչների իրավունքների ու պահովության, այլև նրա կարգավիճակի հարցը: Առայժմ կարգավիճակի մասին հստակ ոչինչ չկա: Ուկրաինան դարձել է լակմուսի թուղթ, որտեղ շատ հարցեր կարող են պարզվել կամ ընդհակառակը՝ ավելի խճճվել: 

Ադրբեջանը շտապում է հարցը լուծել շատ ավելի արագ ու հապշտապ կերպով, իսկ Հայաստանն ամեն գնով փորձում է ժամանակ շահել, մինչև միջազգային դրությունում ուժերի վերաբաշխումը քիչ թե շատ հստակ կլինի ու նկատելի կդառնա: Պետք է հաշվի առնել, որ տարածաշրջանում ռազմական նոր կոնֆլիկտը ձեռք չի տալիս ո՛չ Հայաստանին, ո՛չ Վրաստանին, ո՛չ Իրանին: Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, որ իր համար մեծ հաշվով ռազմական ելքը մեծ բան չի նշանակում և կարող է անել այն ինչ ցանկանա: Հակոբ Բադալյանը նշեց, որ մի քանի օր առաջ Ադրբեջանում փոխնախարարի մակարդակով արված հայտարարությունը, որ սահմանագծման հետևանքով այս տարածքներն իրենցն են լինելու և Հայաստանն էլ համաձայն է, շատ լավ հաշվարկված քայլ էր: Ադրբեջանցիները գիտեն, թե ինչպես է նման հայտարարությունը ընդունվում Հայաստանում և տեղեկատվական տեռորով փորձում են Հայաստանին ենթարկել արագության սկզբուքին, քանի դեռ իրավիճակը լիովին չի սառել:

Հակոբ Բադալյանը խոսեց նաև այս օրերին ընդդիմության ցույցերի մասին և ասաց, որ չի կարող ասել թե որքան է հիմնավոր այն կարծիքը, որ իշխանությունն ու ընդդիմությունը համահարթ թատրոն են ցույց տալիս նաև երրորդ կողմին հասկացնելու համար, բայ չի բացառվում, որ այս ընթացքում նրանք կարող են նաև իրար այդ ակնարկները փոխանցել: Իսկ արդյո՞ք ընդդիմության պահվածքը ռուսական ծրագիր է, ինչ որ չափով գուցե, բայց քաղաքագետը հույս հայտնեց, որ իշխանությունն ու ընդդիմությունը կկարողանան ներքաղաքական զարգացումները վերահսկելի մակարդակում պահել:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *