16.3 C
Yerevan

Մտո­րումներ

Հասա­րա­կա­կան շերտաւո­րումը, ինքն իրեն համա­րե­լով իրա­կան «ազգա­յին». իր տեսլա­կա­նը համա­րում է ՝ «զարգա­ցած պետա­կան համա­կարգն ու հզօրացում»ը:

Հենրիկ Խալո­յան

-Մտո­րումներս ընկերներիս…ե՞թէ այս թէժ օրե­րին տրա­մա­դիր էք կիսւել!

Հայաստա­նի վերա­կանգնման տենչը և տարբեր «տեսլա­կան» ները…

Վերջին երեք տարի­նե­րում, միջազգա­յին իրա­վի­ճա­կը և կորո­նա­յի համաշխարհա­յին համա­ճա­րա­կով պարտադրւած համա­մարդկա­յին վերա­փո­խումնե­րը ընդհանրա­պէս ու
Արցա­խեան երկրորդ պատե­րազմի պարտութիւնը և նրա ցաւոտ հետև­անքնե­րը յատկա­պէս, հայութեան մօտ համա­հայկա­կան մասշտա­բով առա­ջացրել են հասա­րա­կա­կան իմաստով առարկա­յա­կան նոր իրա­վի­ճակ ու ենթա­կա­յա­կան նոր մտա­հո­րի­զոն իրենց բազում հարցա­կաննե­րով ու դրա­կան և բացա­սա­կան իրո­ղութեամբ…

Իսկ աշխարհա­քա­ղա­քա­քա­կան մերօ­րեայ տագնապներն ու պայթիւնավտանգ հակադրութիւննե­րը՝ ենթադրում է աշխա­րա­քա­ղա­քա­կան բևեռնե­րի նոր վերաբլանսաւո­րում ու վերա­փոխւող աշխարհա­կարգ, որը ևս իր անմիջկան ազդե­ցութիւնն է թողնում ներկայ կացութեան ու արդէն իսկ մեր մշուշոտ «համազգա­յին տեսլական»-ի և նրա «կողմնացոյց»-ի վրայ:

Նշւած առարկա­յա­կան և ենթա­կա­յա­կան պայմաննե­րի սինթե­զով, դրսև­որւում է ապա­գա­յի հանդէպ մեր ունցած հայեացքներն ու ազգա­յին կամ հասա­րա­կա­կան հոգև­ի­ճա­կը. իսկ գործնա­կա­նում մեր կիրա­ռած քայլե­րը ՀՀ- ում, Արցա­խում և Սփիւռքում ու նրանց հանրա­գումա­րը կազմում է մեր համազգա­յին կացութիւնը: Կացութիւն՝ որը ամե­նուրէք ներկա­յացւում է իւրո­վի ու կարե­լի է ասել, որ մեծա­պէս մտա­հո­գում է բոլո­րին, որպէս կարև­որ ճգնա­ժամ կամ «համազգա­յին ճգնա­ժամ»:

Եթէ ընդունենք, որ ճգնա­ժա­մա­յին իրա­վի­ճա­կում ենք, ուրեմն անհրա­ժեշտ է ունե­նալ՝ հակաճգնա­ժա­մա­յին ծրա­գիր. իսկ առաւե­լա­բար «ազգա­յին ծրա­գիր» մշա­կե­լու համար և մեկնե­լով մեր հասա­րա­կա­կան իրա­վի­ճա­կից՝ նախ պիտի գնա­հա­տել, որ համա­հայկա­կան մասշտա­բով, որպէս «Ազգ-պետութիւն» մեզ մօտ ի՞նչ հնա­րաւո­րութիւններ, հասարկա­կան շերտաւո­րումներ ու հաւա­քա­կան մտայնութիւններ-տեսլա­կան գոյութիւն ունեն:

Բնա­կան երև­ոյթ համա­րե­լով ժողովրդա­կան այն մեծ խաւը, որոնք ամե­նուր հեռու կամ անտարբեր են գտնւում գաղա­փա­րա­կան և քաղա­քա­կան դիրքո­րո­շումնե­րից. (ու յատկա­պէս նրանց՝ որոնք անգամ իրենց անհա­տա­կան կեանքի համար չունեն նպա­տակ ու հիմնա­կա­նում փորձում են գոհացնել իրենց կեանքի տարրա­կան պահանջներն ու կամ, որպէս կատա­րեալ նիւթա­պաշտ ու անհա­տա­պաշտ մարդիկ ապրում են իրենց անձնա­կան նեղ կաղա­պա­րում… )
ու Նաև մի կողմ թողնե­լով յուսա­հատնե­րին, որոնք ևս ցաւօք փոքր թիւ չեն կազմում, սփիւռքում յատկա­պէս, ուր պասիւօ­րէն տառա­պում են դեպրե­սիա­յի մէջ…
Ուրեմն եկէք անդրա­դառնանք, մնա­ցեա­լին, որնոք Արցա­խեան պատե­րազմի պարտութիւնից յետոյ բազում հարցա­կաննե­րով հանդերձ ունեն վերա­կանգնման տենչ ու ապա­գայ կերտե­լու դիտանկիւնից առաւել մեծ դեր կարող են ստանձնել. և դա ներկայ պատմա­քա­ղա­քա­կան օրե­րի ամե­նա­կենսա­կան ռեսուրսը և համազգա­յին հարցն է:
Գոյութիւն ունե­ցող հասա­րա­կա­կան շերտե­րի ու հայեացքնե­րի գնա­հա­տումը, առանց քաղա­քա­կան նախա­պա­շա­րումե­րի ու քանա­կա­կան ու որա­կա­կան գնա­հա­տումե­րի՝ որի հասա­րա­կա­գի­տա­կան ուսումնա­սի­րութիւնը պիտի համա­րել շատ հետաքրքիր և խիստ անհրա­ժեշտ: Մի անգամ ևս պիտի մատնանշել, որ անտարբեր, յուսա­հատ ու անհա­տա­պաշտ հանրութիւնից բացի յիշեալ հասա­րա­կա­կան շերտե­րի մօտ կայ ազգա­յին կամ պետա­կան նպա­տակ և կարև­ո­րը՝ վերա­կանգնման տենչանք, որը դրա­կան համա­րե­լով հանդերձ սակայն պիտի ընդունենք որ չկայ համազգա­յին մտա­հո­րի­զոն. պետա­կա­նութեան երկա­րատև կամ 20–25 տարւայ թիրա­խա­յին նպա­տա­կա-պատկեր ու պարզ է, որ այսպի­սով ամեն ոք և ամեն մի քաղա­քա­կան խմբաւո­րում ըստ իր աշխարհաընկալման կարող է ունե­նալ իր գնա­հա­տա­կա­նը և պատկե­րա­ցումը. իսկ որպէս մեր ազգա­յին նկա­րագրի բացա­սա­կան իրո­ղութիւն և որպէս ազգ-պետութին՝ պարտութեան շոկից ազդւած խարխա­փում ենք ապրում՝ նախքին համա­հայկա­կան նպա­տակնե­րի հարցով ու կարև­ո­րը, որ մեզ մօտ դեռ չի վերա­կազմաւորւել «համզգա­յին տեսա­լա­կան»:
Սակայն եթէ փորձենք ընդհա­նուր գծե­րով գոյութիւն ունե­ցող ներկայ հասա­րա­կա­կան շերտերն ու իրենց հաւա­քա­կան կարծիքն ու տեսլա­կա­նը բնութագրել, ստացւում է չորս հիմնա­կան գաղա­փա­րա­խօ­սա­կան հայեացք և ենթա­բա­ժա­նում, հետև­եալ կերպ՝
⁃ առա­ջին՝ այս հասա­րա­կա­կան շերտի տեսլա­կա­նը «խաղաղութիւն»ն է : Ուր մեր ազգա­յին վերա­կանգնումը հիմնա­կա­նում հնա­րաւոր է տեսնում խաղա­ղութեան իրո­ղութեամբ ու եթէ պետք լինի՝ պատրաստ է մեր պատմա­կան թշնա­մու հետ, որպէս հարև­ան երկիր գնալ վերջնա­կան փոխզիջման կամ զիջման… Այս հայեացքը, որպէս «աջ» գաղա­փա­րա­խօ­սա­կան դիտանկիւն՝ (ամե­նա­ծայրա­հեղ ելա­կէ­տից) կարե­լի է համա­րել «նէօլիբերալ»-ներին, մինչ ազգա­յին «լիբերալ-դեմոկրատ»-ները: Տեսա­կով՝ աշխարհա­քա­ղա­քա­ցի­ներ, որոնք արև­ե­լումով առաւել «արևմտա­մետ» են ու զուտ քաղա­քա­կան դիտանկիւնից «պրագմատիստ»-ներ, որոնք յանուն իրենց յաջո­ղութեան կարող են կիրա­ռել փառա­դոքսալ գործնա­պաշտ քայլեր կամ հակա­ռակ ուղւա­ծութիւն՝ դէպի Ռուսաստան!: Որպէս ներկա­յա­ցուցիչ այս տեսա­կի՝ կարե­լի է նշել Ք.Պ. ն և ներկայ իշխա­նութեան քաղա­քա­կան հատւա­ծը:
⁃ երկրորդ հասա­րա­կա­կան շերտի տեսլա­կա­նը, հակա­ռակ առաջնի՝ «մեծ հայաստան»ն է, ու մեր ազգա­յին-պատմա­կան իրաւունքնե­րի վերա­կանգնումը, որոնք համա­րում են, որ «ուժի օրէնք»ով և հարկ եղած պարա­գա­յին անգամ պատե­րազմով իրա­կա­նա­նա­լի է. երա­զում են ազա­տագրել Արցա­խը, Նախիջև­ա­նը, Ախալքա­լաքն ու արևմտա­հա­յաստա­նը… Այս մտա­հո­րի­զո­նի գաղա­փա­րա­խօ­սա­կան դիտանկիւնը՝ (ամե­նա­ծայրա­հեղ ելա­կէ­տից) կարե­լի է համա­րել «ցեղակրօն ազգայնականութիւն»ը մինչ նորօ­րեայ «նացիոնալիզմ»ը: Այս հայացքի աշխարհա­քա­ղա­քա­կան արև­ե­լումը ևս ազգա­յի­նա­կան «աջ-կենտրոն» համա­րե­լով՝ ոչ ամբողջա­կան արևմտեան է (ու ոչ երբեէ արև­ե­լեան). և վերջին ժամա­նա­կա­հատւա­ծում առաւել հակա-ռուս մօտե­ցում են ցուցա­բե­րում և յայտա­րա­րում, հայաստա­նի քաղա­քա­կան արև­ե­լումի յստակ փոփո­խութեան անհրա­ժեշտութիւնը՝ դէպի արևմտուք… իսկ զուտ քաղա­քա­կան դիտանկիւնով այս տեսա­կին շատե­րը գնա­հա­տում են «ազգա­յին ռոմանտիստ»-ներ. որոնք իշխա­նութիւն չլի­նե­լու պարա­գա­յին՝ յանուն իրենց յաջո­ղութեան, ատակ են ծայրա­հեղ քայլե­րի կիրառման, որպէս քաղա­քա­կան ներկա­յա­ցուցիչ կարե­լի է նշել՝ «Ազգա­յին — Ժողովրդա­վա­րա­կան Բևեռ»ը կամ «Սասնա Ծռեր»ը.
⁃ երրորդ հասա­րա­կա­կան շերտաւո­րումը, ինքն իրեն համա­րե­լով իրա­կան «ազգա­յին». իր տեսլա­կա­նը համա­րում է ՝ «զարգա­ցած պետա­կան համա­կարգն ու հզօրացում»ը: Ուր մեր ազգա­յին վերա­կանգնումը հնա­րաւոր է տեսնում ներկայ աշխարհա­կարգի հետ գործնա­կան և քաղաքկան դիւա­նա­գի­տա­կան յարա­բե­րութեան ծիրում և ռազմա­վա­րա­կան դաշնակցին կից գործընթա­ցով: Իրա­կա­նում նշւած առա­ջին տեսա­կի պէս, եթէ պէտք լինի՝ պատրաստ են հնա­րաւոր փոխզիջման կամ «իրա­տես» զիջման. ու պատրաստա­կամ են խաղալ աշխարհա­քա­ղաքկան գերտե­րութեանց օրէնքնե­րով: Այս հայեացքը՝ «կենտրոն — աջ» լինե­լով, գաղա­փա­րա­խօ­սա­կան դիտանկիւնից, կարե­լի է համա­րել՝ «թէքնոկրատ»ներ մինչ «դեմոկրատ»ներ. այսպէս իրենց պետա­կան համա­կարգը «կապի­տա­լիստա­կան» է ու գործնա­կա­նում «Օլի­գարխիա­յի» գերա­կա­յութիւն, ինչպէս Հ.Հ. անցեալ 30 տարի­նե­րի օրի­նա­կով… Թէև այս տեսա­կի քաղա­քա­կան արև­ե­լումը հիմնա­կա­նում Ռուսա­կան է, սակայն չի կարե­լի երբևէ իրենց «ձախ» համա­րել և իրա­կա­նութեան մէջ փարւած են արևմտեան արժէ­հա­մա­կարգե­րին! իսկ զուտ քաղա­քա­կան դիտանկիւնով ևս կատա­րեալ «պրագմատիստ»ներ են, որոնք ևս յանուն իրենց գերիշխա­նութեան պահպանման, կիրա­ռում են գործնա­պաշտ քայլեր և ուղւա­ծութիւն՝ հաւա­տա­ցած լինե­լով «ազգա­յին դիկտատորեայ»ից մինչ ծայր աստի­ճան կախւա­ծութեա­նը Ռուսա­կան ռազմա­վա­րա­կան դաշնակցին և նրա գերա­կայ օլի­գարխիկ համա­կարգին: Ինչպէս տեսել ենք, հարկ նկա­տած պահին՝ մի գիշե­րում Եւրո­պա­յից թեքւե­լով Եւրա­սիա­յի Միութեա­նը… կամ արդա­րեցնե­լով ու անգամ յայտա­րարլով նախա­ձեռնութիւնը՝ «Միութե­նա­կան Պետութեան» պէս թեզե­րը… Այս շերտի, որպէս քաղա­քա­կան ներկա­յա­ցուցիչ կարե­լի է նշել՝ Քոչա­րեա­նին, Ս.Սարգսեան (եղբայրնե­րին) կամ ներկայ խորհրդա­րա­նա­կան ընդի­մա­դիր «Հայաստան» և «Պատիւ ունեմ» դաշինքնե­րը.
⁃ Իսկ չանդրա­դառնա­լով աւանդա­կան «ձախ» համայնաւար- կոմունիստնե­րին, որոնք մնա­ցել են 20-րդ դարում և չունեն նկա­տա­ռե­լի հանրա­յին բազա…
⁃ ուրեմն պիտի ասել, որ չորրորդ հայեացքը ևս ունե­նա­լով հանդերձ իր ակտիւ հասա­րա­կա­կան երի­տա­սարդ շերտը և առաւե­լա­բար պատե­րազմի պարտութիւնից յետոյ կազմաւորւող տեսլա­կա­նը, սակայն դա դեռ չի հասունա­ցել, որպէս համա­տա­րած հանրա­յին կարծիք. կամ քաղա­քա­կան ուժի դրսև­ո­րում: Դա «ձախ դէպի կենտրոն», «ազգա­յին» (ոչ ազգայնա­կան) առողջ գաղա­փա­րա­բա­նութեամբ և «ընկերվարութիւն»-ից մինչ «սոցիալ դեմոկրատ» գաղա­փա­րա­խօ­սութեա­նը փարւած, ազգա­յին՝ սոցիալ — արդար, ինքնիշխան ու ժողովրդա­վա­րա­կան-ազատ և Արցա­խի հետ միաւո­րումից մինչ «միա­ցեալ հայաստան»-ի կերտման տեսա­լա­կա­նով պետա­կան համա­կարգին ձգտող՝ Հ.Հ. անկա­խութեան նոր սերունդն է և սփիւռքում ապրող, բայց և սիրտը հայաստա­նով բաբա­խող սերունդներն են ինչպէս Հ.Յ.Դաշնակցութեան գաղա­փա­րա­կան հետև­որդնե­րը, որոնք եթէ չասենք ունեն «Եւրո­պա­կան արև­ե­լում», ապա կարե­լի է ասել ցանկա­նում են սկանդի­նաւիան մոդե­լի (Nordic model) պետա­կան արդար համա­կարգ: Այս տեսա­կի ներկա­յա­ցուցիչնե­րը այսօր ոչ թէ հիմնա­կա­նում քաղա­քա­կա­կան կուսակցութիւններն են այլ ակտիւ քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կութիւնը, որը պարտութեան բարդոյթով լծւած, ձգտում է հզօ­րութեան և մոդեռն աշխարհի հզօ­րութեան նոր սահմա­նումով գործօննե­րի ձևաւորմա­նը. ցանկա­նա­լով նորա­րաութեամբ դուրս գալ հի՛ն և հայութեա­նը պարտութեան դէմ հանդի­ման դրած մտա­յին և գործնա­կան կաղա­պարնե­րից…

Այս պահին, երբ բացի առա­ջին հասա­րա­կա­կան շերտի, որը ամէն գնով փորձում է պահպա­նել իր ձեռք ձգած իշխա­նութիւնը, նոյնիսկ, որպէս պարտութեան ժամա­նա­կա­հատւա­ծի ղեկա­վա­րութիւն. իսկ երկրորդ, երրորդ և չորրորդ տեսա­կի մեծա­մասնութիւնը համա­ձայն են և ձգտում՝ անմի­ջա­կան իշխա­նա­փո­խութեան, ուրեմն
միգուցէ այսօ­րե­րին նման ընդհանրա­կան մտքե­րի քննարկման տրա­մադրութիւնը ընդհանրա­պէս գոյութիւն չունի. սակայն պիտի գիտակցել, որ վերջին հաշւով՝ պարտութեան անվե­րա­դարձ հետև­անքնե­րը յաղթա­հա­րե­լու և փրկութեան «բանա­լին»՝ ժողովրդի մօտ է, ու մինչև այն ժամա­նակ, որ ապա­գա­յի ճշգրիտ հեռանկա­րով, որևէ «տեսլա­կան» համա­տա­րած ու տիրա­կան չլի­նի, որպէս «համազգա­յին տեսլա­կան», շարունա­կե­լու ենք մեր «կողմնացոյց»ը կորցրած դեգե­րել… ու դեգե­րե­լու ենք օտարնե­րի ուղե­ցոյցով:

Նաև յատկանշա­կան է, որ աշխարհում «ազգ-պետութիւն» նոր վերա­դա­սաւո­րումնե­րի շարժումնե­րը, այսինքն ժողովրդնե­րի ազատ ինքնո­րոշման իրո­ղութեամբ՝ նոր պետութիւննե­րի առա­ջացման գործընթա­ցը, անժա­մանցե­լի է և տեսա­նե­լի՝ նոյնիսկ Եւրո­պա­յում, Իսպա­նիա­յի Կատա­լո­նիա­յից մինչ Սկատլանդ կամ Կոզո­վո­յի մոդե­լով մինչ Ղրիմ և Աֆրի­կա­յից մինչ Լատին ամե­րի­կա … ի դէմս պետութիւնե­րի սահմաննե­րի ու հողա­յին ամբողջա­կա­նութեան խախտման. որով և Արցա­խի ինքնո­րո­շումը ըստ էութեան այդ շարա­նում մնում է, որպէս
չհանգուցա­լուծւած կոնֆլիկտ: Իսկ միջազգայնօ­րէն բոլո­րին պիտի պարզ լինի, որ «դարի» կամ որևէ հիմնա­կան «խաղա­ղութիւն» առանց «արդա­րութեան» հիմնա­կան ամրագրման՝ ժամա­նա­կաւոր է. և որպէս ցեղասպա­նութեան արդիւնք՝ մեր ժողովրդի երկու երրորդի սփիւռքեան բացա­ռիկ իրա­վի­ճա­կով, պահանջւում է և անհրա­ժեշտ է ձևաւո­րել՝ մի ինքնուրոյն «պետա­կան համակարգ»-ի հաստա­տում, (որը փաստօ­րէն անցեալ 30 տարի­նե­րում չենք յաջո­ղել) ուստի անհրա­ժեշտ է, որ մեր «համազգա­յին տեսլական»-ի անմասն բաժի­նը լինի, մեր համա­հայկա­կան այս իրա­կա­նութիւնը՝ որպէս մշակւե­լիք ինքնա­տիպ մի պետա­կան ազգա­յին համա­կարգ:
Ահա ազգա­յին մարտահրաւէր, որը կարօտ է հայ քաղա­քա­կան մտքի և մտաւո­րա­կա­նութեան լուրջ աշխա­տանքին և ինքնադրսև­որման:

«Հ.Խ.»

Գրա­ռումը՝ Հենրիկ Խալո­յանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ