Հասարակական շերտաւորումը, ինքն իրեն համարելով իրական «ազգային». իր տեսլականը համարում է ՝ «զարգացած պետական համակարգն ու հզօրացում»ը:
Հենրիկ Խալոյան
-Մտորումներս ընկերներիս…ե՞թէ այս թէժ օրերին տրամադիր էք կիսւել!
Հայաստանի վերականգնման տենչը և տարբեր «տեսլական» ները…
Վերջին երեք տարիներում, միջազգային իրավիճակը և կորոնայի համաշխարհային համաճարակով պարտադրւած համամարդկային վերափոխումները ընդհանրապէս ու
Արցախեան երկրորդ պատերազմի պարտութիւնը և նրա ցաւոտ հետևանքները յատկապէս, հայութեան մօտ համահայկական մասշտաբով առաջացրել են հասարակական իմաստով առարկայական նոր իրավիճակ ու ենթակայական նոր մտահորիզոն իրենց բազում հարցականներով ու դրական և բացասական իրողութեամբ…
Իսկ աշխարհաքաղաքաքական մերօրեայ տագնապներն ու պայթիւնավտանգ հակադրութիւնները՝ ենթադրում է աշխարաքաղաքական բևեռների նոր վերաբլանսաւորում ու վերափոխւող աշխարհակարգ, որը ևս իր անմիջկան ազդեցութիւնն է թողնում ներկայ կացութեան ու արդէն իսկ մեր մշուշոտ «համազգային տեսլական»-ի և նրա «կողմնացոյց»-ի վրայ:
Նշւած առարկայական և ենթակայական պայմանների սինթեզով, դրսևորւում է ապագայի հանդէպ մեր ունցած հայեացքներն ու ազգային կամ հասարակական հոգևիճակը. իսկ գործնականում մեր կիրառած քայլերը ՀՀ- ում, Արցախում և Սփիւռքում ու նրանց հանրագումարը կազմում է մեր համազգային կացութիւնը: Կացութիւն՝ որը ամենուրէք ներկայացւում է իւրովի ու կարելի է ասել, որ մեծապէս մտահոգում է բոլորին, որպէս կարևոր ճգնաժամ կամ «համազգային ճգնաժամ»:
Եթէ ընդունենք, որ ճգնաժամային իրավիճակում ենք, ուրեմն անհրաժեշտ է ունենալ՝ հակաճգնաժամային ծրագիր. իսկ առաւելաբար «ազգային ծրագիր» մշակելու համար և մեկնելով մեր հասարակական իրավիճակից՝ նախ պիտի գնահատել, որ համահայկական մասշտաբով, որպէս «Ազգ-պետութիւն» մեզ մօտ ի՞նչ հնարաւորութիւններ, հասարկական շերտաւորումներ ու հաւաքական մտայնութիւններ-տեսլական գոյութիւն ունեն:
Բնական երևոյթ համարելով ժողովրդական այն մեծ խաւը, որոնք ամենուր հեռու կամ անտարբեր են գտնւում գաղափարական և քաղաքական դիրքորոշումներից. (ու յատկապէս նրանց՝ որոնք անգամ իրենց անհատական կեանքի համար չունեն նպատակ ու հիմնականում փորձում են գոհացնել իրենց կեանքի տարրական պահանջներն ու կամ, որպէս կատարեալ նիւթապաշտ ու անհատապաշտ մարդիկ ապրում են իրենց անձնական նեղ կաղապարում… )
ու Նաև մի կողմ թողնելով յուսահատներին, որոնք ևս ցաւօք փոքր թիւ չեն կազմում, սփիւռքում յատկապէս, ուր պասիւօրէն տառապում են դեպրեսիայի մէջ…
Ուրեմն եկէք անդրադառնանք, մնացեալին, որնոք Արցախեան պատերազմի պարտութիւնից յետոյ բազում հարցականներով հանդերձ ունեն վերականգնման տենչ ու ապագայ կերտելու դիտանկիւնից առաւել մեծ դեր կարող են ստանձնել. և դա ներկայ պատմաքաղաքական օրերի ամենակենսական ռեսուրսը և համազգային հարցն է:
Գոյութիւն ունեցող հասարակական շերտերի ու հայեացքների գնահատումը, առանց քաղաքական նախապաշարումերի ու քանակական ու որակական գնահատումերի՝ որի հասարակագիտական ուսումնասիրութիւնը պիտի համարել շատ հետաքրքիր և խիստ անհրաժեշտ: Մի անգամ ևս պիտի մատնանշել, որ անտարբեր, յուսահատ ու անհատապաշտ հանրութիւնից բացի յիշեալ հասարակական շերտերի մօտ կայ ազգային կամ պետական նպատակ և կարևորը՝ վերականգնման տենչանք, որը դրական համարելով հանդերձ սակայն պիտի ընդունենք որ չկայ համազգային մտահորիզոն. պետականութեան երկարատև կամ 20-25 տարւայ թիրախային նպատակա-պատկեր ու պարզ է, որ այսպիսով ամեն ոք և ամեն մի քաղաքական խմբաւորում ըստ իր աշխարհաընկալման կարող է ունենալ իր գնահատականը և պատկերացումը. իսկ որպէս մեր ազգային նկարագրի բացասական իրողութիւն և որպէս ազգ-պետութին՝ պարտութեան շոկից ազդւած խարխափում ենք ապրում՝ նախքին համահայկական նպատակների հարցով ու կարևորը, որ մեզ մօտ դեռ չի վերակազմաւորւել «համզգային տեսալական»:
Սակայն եթէ փորձենք ընդհանուր գծերով գոյութիւն ունեցող ներկայ հասարակական շերտերն ու իրենց հաւաքական կարծիքն ու տեսլականը բնութագրել, ստացւում է չորս հիմնական գաղափարախօսական հայեացք և ենթաբաժանում, հետևեալ կերպ՝
⁃ առաջին՝ այս հասարակական շերտի տեսլականը «խաղաղութիւն»ն է : Ուր մեր ազգային վերականգնումը հիմնականում հնարաւոր է տեսնում խաղաղութեան իրողութեամբ ու եթէ պետք լինի՝ պատրաստ է մեր պատմական թշնամու հետ, որպէս հարևան երկիր գնալ վերջնական փոխզիջման կամ զիջման… Այս հայեացքը, որպէս «աջ» գաղափարախօսական դիտանկիւն՝ (ամենածայրահեղ ելակէտից) կարելի է համարել «նէօլիբերալ»-ներին, մինչ ազգային «լիբերալ-դեմոկրատ»-ները: Տեսակով՝ աշխարհաքաղաքացիներ, որոնք արևելումով առաւել «արևմտամետ» են ու զուտ քաղաքական դիտանկիւնից «պրագմատիստ»-ներ, որոնք յանուն իրենց յաջողութեան կարող են կիրառել փառադոքսալ գործնապաշտ քայլեր կամ հակառակ ուղւածութիւն՝ դէպի Ռուսաստան!: Որպէս ներկայացուցիչ այս տեսակի՝ կարելի է նշել Ք.Պ. ն և ներկայ իշխանութեան քաղաքական հատւածը:
⁃ երկրորդ հասարակական շերտի տեսլականը, հակառակ առաջնի՝ «մեծ հայաստան»ն է, ու մեր ազգային-պատմական իրաւունքների վերականգնումը, որոնք համարում են, որ «ուժի օրէնք»ով և հարկ եղած պարագային անգամ պատերազմով իրականանալի է. երազում են ազատագրել Արցախը, Նախիջևանը, Ախալքալաքն ու արևմտահայաստանը… Այս մտահորիզոնի գաղափարախօսական դիտանկիւնը՝ (ամենածայրահեղ ելակէտից) կարելի է համարել «ցեղակրօն ազգայնականութիւն»ը մինչ նորօրեայ «նացիոնալիզմ»ը: Այս հայացքի աշխարհաքաղաքական արևելումը ևս ազգայինական «աջ-կենտրոն» համարելով՝ ոչ ամբողջական արևմտեան է (ու ոչ երբեէ արևելեան). և վերջին ժամանակահատւածում առաւել հակա-ռուս մօտեցում են ցուցաբերում և յայտարարում, հայաստանի քաղաքական արևելումի յստակ փոփոխութեան անհրաժեշտութիւնը՝ դէպի արևմտուք… իսկ զուտ քաղաքական դիտանկիւնով այս տեսակին շատերը գնահատում են «ազգային ռոմանտիստ»-ներ. որոնք իշխանութիւն չլինելու պարագային՝ յանուն իրենց յաջողութեան, ատակ են ծայրահեղ քայլերի կիրառման, որպէս քաղաքական ներկայացուցիչ կարելի է նշել՝ «Ազգային – Ժողովրդավարական Բևեռ»ը կամ «Սասնա Ծռեր»ը.
⁃ երրորդ հասարակական շերտաւորումը, ինքն իրեն համարելով իրական «ազգային». իր տեսլականը համարում է ՝ «զարգացած պետական համակարգն ու հզօրացում»ը: Ուր մեր ազգային վերականգնումը հնարաւոր է տեսնում ներկայ աշխարհակարգի հետ գործնական և քաղաքկան դիւանագիտական յարաբերութեան ծիրում և ռազմավարական դաշնակցին կից գործընթացով: Իրականում նշւած առաջին տեսակի պէս, եթէ պէտք լինի՝ պատրաստ են հնարաւոր փոխզիջման կամ «իրատես» զիջման. ու պատրաստակամ են խաղալ աշխարհաքաղաքկան գերտերութեանց օրէնքներով: Այս հայեացքը՝ «կենտրոն – աջ» լինելով, գաղափարախօսական դիտանկիւնից, կարելի է համարել՝ «թէքնոկրատ»ներ մինչ «դեմոկրատ»ներ. այսպէս իրենց պետական համակարգը «կապիտալիստական» է ու գործնականում «Օլիգարխիայի» գերակայութիւն, ինչպէս Հ.Հ. անցեալ 30 տարիների օրինակով… Թէև այս տեսակի քաղաքական արևելումը հիմնականում Ռուսական է, սակայն չի կարելի երբևէ իրենց «ձախ» համարել և իրականութեան մէջ փարւած են արևմտեան արժէհամակարգերին! իսկ զուտ քաղաքական դիտանկիւնով ևս կատարեալ «պրագմատիստ»ներ են, որոնք ևս յանուն իրենց գերիշխանութեան պահպանման, կիրառում են գործնապաշտ քայլեր և ուղւածութիւն՝ հաւատացած լինելով «ազգային դիկտատորեայ»ից մինչ ծայր աստիճան կախւածութեանը Ռուսական ռազմավարական դաշնակցին և նրա գերակայ օլիգարխիկ համակարգին: Ինչպէս տեսել ենք, հարկ նկատած պահին՝ մի գիշերում Եւրոպայից թեքւելով Եւրասիայի Միութեանը… կամ արդարեցնելով ու անգամ յայտարարլով նախաձեռնութիւնը՝ «Միութենական Պետութեան» պէս թեզերը… Այս շերտի, որպէս քաղաքական ներկայացուցիչ կարելի է նշել՝ Քոչարեանին, Ս.Սարգսեան (եղբայրներին) կամ ներկայ խորհրդարանական ընդիմադիր «Հայաստան» և «Պատիւ ունեմ» դաշինքները.
⁃ Իսկ չանդրադառնալով աւանդական «ձախ» համայնաւար- կոմունիստներին, որոնք մնացել են 20-րդ դարում և չունեն նկատառելի հանրային բազա…
⁃ ուրեմն պիտի ասել, որ չորրորդ հայեացքը ևս ունենալով հանդերձ իր ակտիւ հասարակական երիտասարդ շերտը և առաւելաբար պատերազմի պարտութիւնից յետոյ կազմաւորւող տեսլականը, սակայն դա դեռ չի հասունացել, որպէս համատարած հանրային կարծիք. կամ քաղաքական ուժի դրսևորում: Դա «ձախ դէպի կենտրոն», «ազգային» (ոչ ազգայնական) առողջ գաղափարաբանութեամբ և «ընկերվարութիւն»-ից մինչ «սոցիալ դեմոկրատ» գաղափարախօսութեանը փարւած, ազգային՝ սոցիալ – արդար, ինքնիշխան ու ժողովրդավարական-ազատ և Արցախի հետ միաւորումից մինչ «միացեալ հայաստան»-ի կերտման տեսալականով պետական համակարգին ձգտող՝ Հ.Հ. անկախութեան նոր սերունդն է և սփիւռքում ապրող, բայց և սիրտը հայաստանով բաբախող սերունդներն են ինչպէս Հ.Յ.Դաշնակցութեան գաղափարական հետևորդները, որոնք եթէ չասենք ունեն «Եւրոպական արևելում», ապա կարելի է ասել ցանկանում են սկանդինաւիան մոդելի (Nordic model) պետական արդար համակարգ: Այս տեսակի ներկայացուցիչները այսօր ոչ թէ հիմնականում քաղաքակական կուսակցութիւններն են այլ ակտիւ քաղաքացիական հասարակութիւնը, որը պարտութեան բարդոյթով լծւած, ձգտում է հզօրութեան և մոդեռն աշխարհի հզօրութեան նոր սահմանումով գործօնների ձևաւորմանը. ցանկանալով նորարաութեամբ դուրս գալ հի՛ն և հայութեանը պարտութեան դէմ հանդիման դրած մտային և գործնական կաղապարներից…
Այս պահին, երբ բացի առաջին հասարակական շերտի, որը ամէն գնով փորձում է պահպանել իր ձեռք ձգած իշխանութիւնը, նոյնիսկ, որպէս պարտութեան ժամանակահատւածի ղեկավարութիւն. իսկ երկրորդ, երրորդ և չորրորդ տեսակի մեծամասնութիւնը համաձայն են և ձգտում՝ անմիջական իշխանափոխութեան, ուրեմն
միգուցէ այսօրերին նման ընդհանրական մտքերի քննարկման տրամադրութիւնը ընդհանրապէս գոյութիւն չունի. սակայն պիտի գիտակցել, որ վերջին հաշւով՝ պարտութեան անվերադարձ հետևանքները յաղթահարելու և փրկութեան «բանալին»՝ ժողովրդի մօտ է, ու մինչև այն ժամանակ, որ ապագայի ճշգրիտ հեռանկարով, որևէ «տեսլական» համատարած ու տիրական չլինի, որպէս «համազգային տեսլական», շարունակելու ենք մեր «կողմնացոյց»ը կորցրած դեգերել… ու դեգերելու ենք օտարների ուղեցոյցով:
Նաև յատկանշական է, որ աշխարհում «ազգ-պետութիւն» նոր վերադասաւորումների շարժումները, այսինքն ժողովրդների ազատ ինքնորոշման իրողութեամբ՝ նոր պետութիւնների առաջացման գործընթացը, անժամանցելի է և տեսանելի՝ նոյնիսկ Եւրոպայում, Իսպանիայի Կատալոնիայից մինչ Սկատլանդ կամ Կոզովոյի մոդելով մինչ Ղրիմ և Աֆրիկայից մինչ Լատին ամերիկա … ի դէմս պետութիւների սահմանների ու հողային ամբողջականութեան խախտման. որով և Արցախի ինքնորոշումը ըստ էութեան այդ շարանում մնում է, որպէս
չհանգուցալուծւած կոնֆլիկտ: Իսկ միջազգայնօրէն բոլորին պիտի պարզ լինի, որ «դարի» կամ որևէ հիմնական «խաղաղութիւն» առանց «արդարութեան» հիմնական ամրագրման՝ ժամանակաւոր է. և որպէս ցեղասպանութեան արդիւնք՝ մեր ժողովրդի երկու երրորդի սփիւռքեան բացառիկ իրավիճակով, պահանջւում է և անհրաժեշտ է ձևաւորել՝ մի ինքնուրոյն «պետական համակարգ»-ի հաստատում, (որը փաստօրէն անցեալ 30 տարիներում չենք յաջողել) ուստի անհրաժեշտ է, որ մեր «համազգային տեսլական»-ի անմասն բաժինը լինի, մեր համահայկական այս իրականութիւնը՝ որպէս մշակւելիք ինքնատիպ մի պետական ազգային համակարգ:
Ահա ազգային մարտահրաւէր, որը կարօտ է հայ քաղաքական մտքի և մտաւորականութեան լուրջ աշխատանքին և ինքնադրսևորման:
«Հ.Խ.»
Գրառումը՝ Հենրիկ Խալոյանի ֆեյսբուքյան էջից։