16.3 C
Yerevan

Վթա­րա­յին Արգե­լակ

Գնացքը երբեք չի սպա­սում, որ ահա­զանգող ուղղև­որնե­րի թվա­քա­նա­կը մեկով գերա­զանցի չահա­զանգող, վտանգը չզգա­ցած ուղղև­որնե­րի թվա­քա­նա­կին, կամ չի սպա­սում, որ անպայման գոյա­նա ինչ որ «կրի­տի­կա­կան զանգված»։ Գնացքը անհրա­ժեշտա­բար կանգնում է, երբ վթա­րա­յին արգե­լա­կը քաշում է վտանգը նկա­տած ուղղև­ո­րը։

Կարեն Խանլա­րի

«Մարքսը հեղա­փո­խությունը համա­րում է պատմության լոկո­մո­տի­վը։ Բայց մի գուցե հեղա­փո­խությունը ճիգ ու ջանք է՝ ուղղև­որնե­րի ձեռքով քաշե­լու համար գնացքի վթա­րա­յին արգե­լա­կը»։- Վալտեր Բենիա­մին

Իմ դրած փոստե­րի կապակցությամբ, հայտնած թեր ու դեմ կարծիքնե­րի համար հոգա­չափ երախտա­պարտ եմ սիրե­լի հայրե­նա­կիցնե­րին։ Անկեղծ ասած, չեի սպա­սում, որ այսպի­սի տարաբնույթ անդրա­դարձներ կունե­նան։ Փաստը շատ պարտա­վո­րեցնող և մոտի­վացնող է ինձ համար։

Հարգարժան պրն․ Արա Նազա­րեա­նի գրած հակիրճ քոմենտի և հարգարժան տկն․ Բիայնա Օհանյա­նի տեսա­կետնե­րի կապակցությամբ որո­շա­կիո­րեն ցանկա­նում եմ հայտնել իմ համա­ձայնություն առ այն, որ հաճախ սոցիա­լա­կան և քաղա­քա­կան շարժումնե­րը արտա­քին վտանգը ահա­զանգող կամ քաղա­քա­կան էլի­տա­յի սխալ ուղղության մասին ազդա­րա­րող բովանդա­կություն են ունե­նում՝ ի սկզբա­նե։

Գերմա­նահրյա փիլի­սո­փա, Հայնրիխ Հայնեի հետնորդ, հավա­տացյալ սոցիա­լիստ՝ Վալտեր Բենիա­մի­նը (1892–1940թթ․), ով կանգնած էր մարքսիզմի հիմնա­րար դրույթնե­րը լուրջ բայց չափա­վոր վերաքննության ենթարկող «Ֆրանկֆուրտի Դպրոց»-ի ակունքնե­րում, դիպուկ բնո­րո­շում է տվել հեղա­փո­խության ահա­զանգող, ազդա­րա­րիչ բնույթի մասին։

Հեղա­փո­խության ընձե­ռած լուծումը վթա­րա­յին արգե­լա­կին նմա­նեցնե­լով, Վալտեր Բենիա­մինն ընդգծում է մի շատ կարև­որ կետ․ հավա­նա­կան վտանգի մասին ահա­զանգո­ղը կարող է լինել նույնիսկ մեկ և միայն մեկ ուղղև­որ։ Գնացքը երբեք չի սպա­սում, որ ահա­զանգող ուղղև­որնե­րի թվա­քա­նա­կը մեկով գերա­զանցի չահա­զանգող, վտանգը չզգա­ցած ուղղև­որնե­րի թվա­քա­նա­կին, կամ չի սպա­սում, որ անպայման գոյա­նա ինչ որ «կրի­տի­կա­կան զանգված»։ Գնացքը անհրա­ժեշտա­բար կանգնում է, երբ վթա­րա­յին արգե­լա­կը քաշում է վտանգը նկա­տած ուղղև­ո­րը։

Ներկա­յիս Հայաստա­նի Դիմադրության Շարժման մեջ ես տեսնում եմ այդպի­սի բնույթ և առա­քե­լություն՝ կանգնեցնել ՀՀ ղեկա­վա­րության սխալ ուղու վրայ սրընթաց գնացքը, որը կարող է անդառնա­լի բացա­սա­կան հետև­անքներ ունե­նալ պետա­կա­նության համար։ Թվա­քա­նակն էլ կապ չունի այստեղ։ Ամեն դեպքում ահա­զանգը պետք է լրջությամբ ընկալվի իշխա­նություննե­րի կողմից։

Իսկ իշխա­նություննե­րը զանգվա­ծա­յին զայրույթից զայրա­նա­լու, ոստի­կա­նա­կան բիրտ ուժ գործադրե­լու, «իդեա­լո­գիա­կան ֆրոնտ»-ներ հարդա­րե­լու, «ժողո­վուրդի կամքը հարգել»-ու մասին պրի­մի­տիվ դասեր տալու, շարժման մասնա­կիցնե­րին հատիկ-հատիկ հաշվե­լու, նրանց կենսագրա­կաննե­րը քլնգե­լու և շարժման մեջ միմիայն իշխա­նա­փո­խության վտանգ ու սպառնա­լիք որո­նե­լու փոխա­րեն, կարծում եմ պետք է շարժման մեջ նշմա­րեն ոսկյա առիթ և բացա­ռիկ հնա­րա­վո­րություն՝ մանևրնե­րով, խուսա­նա­վումնե­րով ու խորա­մանկությամբ արտա­քին սպառնա­լիքնե­րը կասեցնե­լու և նորա­նոր կորուստե­րը կանխարգի­լե­լու համար։ Ինչն էլ նախ և առաջ պահանջում է քաղա­քա­կան խոր իմաստնություն և իհարկե դիվա­նա­գի­տա­կան հմտություն։

Պատկե­րացրեք, որ եթե դիմադրա­կան շարժում տեղի չունե­նար․․․ ապա շատ ավե­լի հեշտ կլի­ներ Հայաստա­նին ու Հայությա­նը հրամցնել ալիևյան «հինգ կետա­նոց առաջարկ»-ը կամ շատ ավե­լի հեշտ կլի­ներ իշխա­նություննե­րին պարտադրել նշա­ձո­ղի իջե­ցումը։

Վթա­րա­յին արգե­լա­կը քաշված է։

Գրա­ռումը՝ Կարեն Խանլա­րիի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ