Գնացքը երբեք չի սպասում, որ ահազանգող ուղղևորների թվաքանակը մեկով գերազանցի չահազանգող, վտանգը չզգացած ուղղևորների թվաքանակին, կամ չի սպասում, որ անպայման գոյանա ինչ որ «կրիտիկական զանգված»։ Գնացքը անհրաժեշտաբար կանգնում է, երբ վթարային արգելակը քաշում է վտանգը նկատած ուղղևորը։
Կարեն Խանլարի
«Մարքսը հեղափոխությունը համարում է պատմության լոկոմոտիվը։ Բայց մի գուցե հեղափոխությունը ճիգ ու ջանք է՝ ուղղևորների ձեռքով քաշելու համար գնացքի վթարային արգելակը»։- Վալտեր Բենիամին
Իմ դրած փոստերի կապակցությամբ, հայտնած թեր ու դեմ կարծիքների համար հոգաչափ երախտապարտ եմ սիրելի հայրենակիցներին։ Անկեղծ ասած, չեի սպասում, որ այսպիսի տարաբնույթ անդրադարձներ կունենան։ Փաստը շատ պարտավորեցնող և մոտիվացնող է ինձ համար։
Հարգարժան պրն․ Արա Նազարեանի գրած հակիրճ քոմենտի և հարգարժան տկն․ Բիայնա Օհանյանի տեսակետների կապակցությամբ որոշակիորեն ցանկանում եմ հայտնել իմ համաձայնություն առ այն, որ հաճախ սոցիալական և քաղաքական շարժումները արտաքին վտանգը ահազանգող կամ քաղաքական էլիտայի սխալ ուղղության մասին ազդարարող բովանդակություն են ունենում՝ ի սկզբանե։
Գերմանահրյա փիլիսոփա, Հայնրիխ Հայնեի հետնորդ, հավատացյալ սոցիալիստ՝ Վալտեր Բենիամինը (1892-1940թթ․), ով կանգնած էր մարքսիզմի հիմնարար դրույթները լուրջ բայց չափավոր վերաքննության ենթարկող «Ֆրանկֆուրտի Դպրոց»-ի ակունքներում, դիպուկ բնորոշում է տվել հեղափոխության ահազանգող, ազդարարիչ բնույթի մասին։
Հեղափոխության ընձեռած լուծումը վթարային արգելակին նմանեցնելով, Վալտեր Բենիամինն ընդգծում է մի շատ կարևոր կետ․ հավանական վտանգի մասին ահազանգողը կարող է լինել նույնիսկ մեկ և միայն մեկ ուղղևոր։ Գնացքը երբեք չի սպասում, որ ահազանգող ուղղևորների թվաքանակը մեկով գերազանցի չահազանգող, վտանգը չզգացած ուղղևորների թվաքանակին, կամ չի սպասում, որ անպայման գոյանա ինչ որ «կրիտիկական զանգված»։ Գնացքը անհրաժեշտաբար կանգնում է, երբ վթարային արգելակը քաշում է վտանգը նկատած ուղղևորը։
Ներկայիս Հայաստանի Դիմադրության Շարժման մեջ ես տեսնում եմ այդպիսի բնույթ և առաքելություն՝ կանգնեցնել ՀՀ ղեկավարության սխալ ուղու վրայ սրընթաց գնացքը, որը կարող է անդառնալի բացասական հետևանքներ ունենալ պետականության համար։ Թվաքանակն էլ կապ չունի այստեղ։ Ամեն դեպքում ահազանգը պետք է լրջությամբ ընկալվի իշխանությունների կողմից։
Իսկ իշխանությունները զանգվածային զայրույթից զայրանալու, ոստիկանական բիրտ ուժ գործադրելու, «իդեալոգիական ֆրոնտ»-ներ հարդարելու, «ժողովուրդի կամքը հարգել»-ու մասին պրիմիտիվ դասեր տալու, շարժման մասնակիցներին հատիկ-հատիկ հաշվելու, նրանց կենսագրականները քլնգելու և շարժման մեջ միմիայն իշխանափոխության վտանգ ու սպառնալիք որոնելու փոխարեն, կարծում եմ պետք է շարժման մեջ նշմարեն ոսկյա առիթ և բացառիկ հնարավորություն՝ մանևրներով, խուսանավումներով ու խորամանկությամբ արտաքին սպառնալիքները կասեցնելու և նորանոր կորուստերը կանխարգիլելու համար։ Ինչն էլ նախ և առաջ պահանջում է քաղաքական խոր իմաստնություն և իհարկե դիվանագիտական հմտություն։
Պատկերացրեք, որ եթե դիմադրական շարժում տեղի չունենար․․․ ապա շատ ավելի հեշտ կլիներ Հայաստանին ու Հայությանը հրամցնել ալիևյան «հինգ կետանոց առաջարկ»-ը կամ շատ ավելի հեշտ կլիներ իշխանություններին պարտադրել նշաձողի իջեցումը։
Վթարային արգելակը քաշված է։
Գրառումը՝ Կարեն Խանլարիի ֆեյսբուքյան էջից։