16.3 C
Yerevan

Համաշխարհա­յին Ռազմի Պատմություն՝ 20-րդ Դար

Մաս իննե­րորդ

1919թ. մարտի դրությամբ Դրո­յի ենթա­կա­յության տակ եղած ավե­լի քան 1400-հոգա­նոց զորա­խումբն ուներ ընդա­մե­նը 2 գնդա­ցիր: Գնդա­ցիրնե­րի մասով ստացվում է շատ անկա­նոն պատկեր. հիմնա­կա­նում դրանք աղե­տա­լի քիչ են եղել։

Արծրուն Հովհաննիսյան

Առա­ջին հանրա­պե­տության բանա­կի սպա­ռա­զի­նությունը

Մեդիա­մաքսը ներկա­յացնում է ռազմա­կան փորձա­գետ Արծրուն Հովհաննիսյա­նի «Համաշխարհա­յին ռազմի պատմություն‘ 20-րդ դար» աշխա­տությունը: 

Հայկա­կան բանա­կը սկզբից եւեթ կազմա­վորվել ու հիմնա­կա­նում զինված է եղել ռուսա­կան բանա­կի հիման վրա եւ նրա սպա­ռա­զի­նությամբ: 

Շարքա­յին զինվո­րի հիմնա­կան զենքը եղել է ռուսա­կան եռա­գիծ‘ 7,62 մմ-անոց  «Мосин-Наган» հրա­ցա­նը (7,62x54 R մմ-անոց փամփուշտներ), սահմա­նա­փակ քանա­կությամբ կային նաեւ գերմա­նա­կան, ֆրանսիա­կան եւ այլ տեսա­կի հրա­ցաններ: 

Ըստ որոշ տվյալնե­րի‘ ռուսա­կան բանա­կի հեռա­նա­լուց հետո Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը մնա­ցել էր 100.000 եռա­գիծ հրա­ցան, մեկ միլիարդ փամփուշտ, 3.000 թնդա­նոթ, 3.000 գնդա­ցիր եւ այլն: 

Նման աղբյուրնե­րից մեկի համա­ձայն‘ միայն Բաքվում ռուսա­կան բանա­կը հայե­րին թողել էր 160 թնդա­նոթ, 180 գնդա­ցիր եւ 160 միլիոն փամփուշտ: 

Այս տվյալնե­րը կան անգամ Անդրա­նի­կի հուշե­րում: Կարծում ենք, որ այս թվե­րը չեն համա­պա­տասխա­նում իրա­կա­նությա­նը, քանի որ կռիվնե­րի առա­ջին իսկ օրվա­նից հայկա­կան զորքերն ունե­ցել են հատկա­պես փամփուշտնե­րի եւ հրե­տա­նու կարիք: Ռազմա­ճա­կա­տի քայքա­յումից հետո հեռա­ցող զինվորնե­րը երբեմն զենքե­րը ոչ միայն չէին թողնում, այլեւ տանում էին մեծ քանա­կությամբ: Ռուս-թուրքա­կան ռազմա­ճա­կա­տը նույնիսկ լավա­գույն ժամա­նակնե­րում չուներ 3.000 հրա­նոթ կամ գնդա­ցիր: Այն համարվում էր երկրորդա­կան, եւ բոլոր մատա­կա­րա­րումներն անկա­նոն էին: Կովկասյան բանա­կի զորքերն ամե­նա­լավ ժամա­նակնե­րում անգամ չեն ունե­ցել նույնիսկ 1.000 հրա­նոթ: 2.000-ից քիչ պակաս հրա­նոթ ուներ Ա. Բրուսի­լո­վի հրա­մա­նա­տա­րությա­նը ենթա­կա ամբողջ Հարա­վա­րեւմտյան ռազմա­ճա­կա­տը 1916թ. իր հայտնի ճեղքման ժամա­նակ (1916թ. հունի­սի 3‑ից մինչեւ օգոստո­սի 22‑ը): 

Նույնը վերա­բե­րում է նաեւ հրա­ցաննե­րի ու փամփուշտնե­րի թվե­րին: 1920թ. հուլի­սի 5‑ին Բաթումի հասած նավը Անգլիա­յից բերել էր 25.000 միա­վոր «Ross Mark II» կամ «Ross Mark III» կանա­դա­կան հրա­ցան, 400 միա­վոր «Vickers» գնդա­ցիր եւ մոտա­վո­րա­պես 58.000.000 փամփուշտ այս զենքե­րի կիրառման համար, ինչպես նաեւ մեծ քանա­կությամբ պարեն, հագուստ եւ այլն: Ross Mark II հրացանըRoss Mark II հրա­ցա­նը

Հաճախ զենքե­րի անուննե­րը եւ այլ տեխնի­կա­կան մանրա­մասներ սխալ են նշվում: Կանա­դա­կան վերը նշված հրա­ցաննե­րը հայկա­կան աղբյուրնե­րում երբեմն սխալմամբ անվա­նում են «Bosch»: Ձեռքի գնդա­ցիրնե­րը ամե­րիկյան «Lewis» մոդելներն էին: 

Կանա­դա­կան հրա­ցաննե­րի մարտա­կան հատկություննե­րի մասին հայկա­կան աղբյուրնե­րը հիմնա­կա­նում բացա­սա­կան են արտա­հայտվում: Մեր զինվո­րա­կաններն ու ղեկա­վարնե­րը դրանք համա­րում են ծանր, անհարմար ու անպի­տան: Զենքը, ճիշտ է, օգտա­գործում էր 7.7x56R մմ-անոց (303 British) հիա­նա­լի փամփուշտնե­րը, որոնք կիրառվում էին նաեւ այլ զենքե­րի վրա, սակայն զենքերն իրա­կա­նում խնդիրներ ունեին: Կանա­դա­կան զորքերն Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի տարի­նե­րին հաճույքով հրա­ժարվում էին սրանցից եւ անցնում նույն փամփուշտը կիրա­ռող անգլիա­կան «Lee-Enfield» հրա­ցա­նին: Քանի որ ամե­նայն հավա­նա­կա­նությամբ այս զենք-զինամթերքը բերվել էր ոչ թե հենց գործա­րաննե­րից, այլ նախկին ռազմա­ճա­կատնե­րից, եւ կարող էին լինել անմխի­թար վիճա­կում: Հետեւա­բար այս հրա­ցաննե­րի Հայաստան ուղարկումն անգլիա­կան հրա­մա­նա­տա­րության կողմից զենքե­րից ձերբա­զատվե­լու քայլ էր: Սակայն հեղի­նա­կի անձնա­կան փորձն այս զենքի գործածման հարցում փաստեց, որ այն բավա­կա­նին հզոր ու դիպուկ էր. դրա­նով հնա­րա­վոր էր ունե­նալ բարձր մարտունա­կություն: 

10.000 միա­վոր հնա­ցած «Gras» ֆրանսիա­կան հրա­ցան եւ 4.000.000 փամփուշտ Հայաստա­նին փոխանցեց Հունաստա­նը: Դրանք արդեն հնա­ցած զենքեր էին համարվում: Ռուսա­կան սպի­տակ գվարդիա­կան շարժման առաջնորդներ գենե­րալներ Ա. Դենի­կի­նը եւ Պ. Վրանգե­լը տրա­մադրել էին եռա­գիծ հրա­ցա­նի   համար 3 մլն փամփուշտ եւ հրե­տա­նա­յին արկեր: Տրա­մադրված զենքե­րից որոշ քանա­կություն փոխադրման դիմաց ստիպված էինք թողնել Վրաստա­նին: Ինչպես պարզվում է, այդ հարկը երբեմն կազմում էր ավե­լի քան 27%: 1919թ. Հայաստա­նի կառա­վա­րությունը դիմել էր ֆրանսիա­կան կողմին 10.000 միա­վոր «Lebel 1886/93» հրա­ցաննե­րի գնման համար, որը նրանք շատ թանկ էին վաճա­ռում: 1920թ. ամռա­նը ֆրանսիա­ցի­ներն ամեն կերպ ցանկա­նում էին Հայաստա­նին վաճա­ռել «Lebel» հրա­ցաննե­րի մեծ՝ հավա­նա­բար այլ խմբա­քա­նակ: Lebel հրացանըLebel հրա­ցա­նը

Տարբեր տեղե­կություննե­րով‘ կառա­վա­րությունն ուզում էր հավա­քել ֆրանսիա­կան այս հրա­ցաննե­րը: Եղել են ՆԳ‑ի նախա­րա­րի հրա­մաններ, որ բնակչությունը որո­շա­կի գումա­րի դիմաց հանձնի այդ ֆրանսիա­կան հրա­ցաննե­րը: Տարբեր տեղե­րում նշվում է, որ այս հրա­ցանն արդեն հնա­ցած էր, ինչը այնքան էլ չէր համա­պա­տասխա­նում իրա­կա­նությա­նը: Ֆրանսիա­կան «Lebel 1886/93» հրա­ցա­նը ռուսա­կան հիմնա­կան հրա­ցա­նին զիջում էր հիմնա­կա­նում միայն փամփուշտնե­րի լիցքա­վորման համա­կարգով, որը բարդացնում էր դրանց կիրա­ռությունն արա­գընթաց մարտե­րի ժամա­նակ: Միեւնույն ժամա­նակ այն իր ժամա­նա­կի շատ հրա­ցաննե­րի գերա­զանցում էր դիպուկ կրա­կով ու դիմացկունությամբ:

Հայկա­կան բանա­կը գրե­թե միշտ ունե­ցել է գնդա­ցիրնե­րի ու փամփուշտնե­րի պակաս, բայց  խնդի­րը քանա­կա­կան չէր: Հայկա­կան բանա­կում կիրառվում էին ռուսա­կան «Maxim»-ներ,  սահմա­նա­փակ քանա­կությամբ անգլիա­կան «Vickers», ամե­րիկյան «Lewis» եւ «Colt Browning M1895» գնդա­ցիրներ: Սիրված էր հատկա­պես «Lewis»-ը, որը կիրառման համար ամե­նա­հարմարն էր: Colt Browning գնդացիրըColt Browning գնդա­ցի­րը

Փաստո­րեն, բանա­կը կիրա­ռում էր մի քանի տեսա­կի գնդա­ցիր, եւ դրանց համար տարա­տե­սակ փամփուշտնե­րի հայթայթումը մեծ խնդիր էր: Հետաքրքիր է ներկա­յացնել, որ դեռ հայկա­կան առանձին գումարտակնե­րի ժամա­նակ մոտա­վո­րա­պես 800‑1000 զինվո­րին, որոնք կազմում էին գրե­թե մեկ գումարտակ, բաժին էր հասնում մինչեւ 4 գնդա­ցիր, այն էլ‘ փամփուշտնե­րի համե­մա­տա­բար լավ մատա­կա­րա­րումնե­րի պայմաննե­րում: 1918թ. մարտի 31‑ի տվյալնե­րով‘ հայկա­կան բանա­կա­յին կորպուսի սպա­ռա­զի­նության մեջ կար 170 գնդա­ցիր եւ ընդա­մե­նը 36 հրա­նոթ (20000/170=117): Նույնիսկ 1919թ. մարտի դրությամբ Դրո­յի ենթա­կա­յության տակ եղած ավե­լի քան 1400-հոգա­նոց զորա­խումբն ուներ ընդա­մե­նը 2 գնդա­ցիր: Գնդա­ցիրնե­րի մասով ստացվում է շատ անկա­նոն պատկեր. հիմնա­կա­նում դրանք աղե­տա­լի քիչ են եղել: 

Հայկա­կան բանա­կի սպա­յա­կան ու զինվո­րա­կան կազմի որոշ մասը զինված էր նաեւ ռուսա­կան բանա­կի հիմնա­կան «Nagant» թմբկա­վոր ատրճա­նակնե­րով (7,62x38 մմ փամփուշտով): Սակայն բոլո­րի կողմից առանձնա­հա­տուկ սեր էր վայե­լում մեծ տարա­ծում գտած «Mauser К‑96» ուղիղ փամփշտա­տուփով ատրճա­նա­կը (7,63x25 մմ փամփշտով), այսպես կոչված՝ տասա­նո­ցը: Նման զենքե­րով զինված ջոկատնե­րը հաջո­ղությամբ էին գործում դիվերսիոն գործո­ղություննե­րի ժամա­նակ: Նախ նման զենքե­րով զինվում էին հիմնա­կա­նում հեծե­լա­զո­րի զինվորնե­րը, քանի որ նրանք հասկա­նա­լի պատճառնե­րով հիմնա­կա­նում չէին տիրա­պե­տում դրան: «Mauser К-96» ատրճանակը«Mauser К‑96» ատրճա­նա­կը

Չնա­յած նրան, որ Հայաստա­նում լայն տարա­ծում ունեին տարբեր սառը զինա­տե-սակներ, դրանցով զինվե­լու եւ կանո­նա­վոր կիրառման համար նախա­պատրաստվե­լու ժամա­նակ չկար: Ըստ ուսումնա­սի­րող Զորիկ Ծատուրյա­նի‘ հայկա­կան բանա­կում այդ ժամա­նակ եղել են հետեւյալ սառը զինա­տե­սակնե­րը. 

- 1881թ. նմուշի դրա­գունա­կան թրա­սուսեր (ռուս.‘ шашка),

- 1904թ. նմուշի կովկասյան կազա­կա­կան զորքե­րի թրա­սուսեր,

- 1913թ. նմուշի կովկասյան կազա­կա­կան զորքե­րի սպա­յա­կան թրա­սուսեր,

- 1913թ. նմուշի հետեւա­կա­յին զորքե­րի սպա­յա­կան կոր սուր (ռուս.‘ сабля),

- 1907թ. նմուշի «Բեբուտ» դաշույն,

- 1904թ. նմուշի կազա­կա­կան զորքե­րի դաշույն:

Ըստ Զ. Ծատուրյա­նի՝ ռուսա­կան բանա­կի սպա­ռա­զի­նության մեջ կային նաեւ կովկասյան վարպետնե­րի կողմից պատրաստված սառը զենքի տեսակներ: Այդ էր պատճա­ռը, որ հայկա­կան թե՛ աշխարհա­զո­րա­յին ջոկատնե­րում եւ թե՛ կանո­նա­վոր ստո­րա­բա­ժա­նումնե­րում հաճախ օգտա­գործվում էին նաեւ կովկասյան վարպետնե­րի կողմից պատրաստված ամե­նա­տարբեր թրա­սուսերներ, կոր սրեր եւ դաշույններ:

Ինչպես տեսնում ենք, հայկա­կան բանա­կը հիմնա­կան հրաձգա­յին զենքե­րի առումով զինված էր բազմա­զան տեսակնե­րով, ինչն այնքան էլ լավ նախա­պայման չէր բանա­կի համալրման համար եւ լրա­ցուցիչ խնդիրներ էր ստեղծում: 

Հայկա­կան կորպուսի հրե­տա­նին կազմա­վորված էր հրե­տա­նա­յին 2 բրի­գա­դից, 4 առանձին դիվի­զիոննե­րից եւ առանձին լեռնա­յին մարտկո­ցից, ընդհա­նուր առմամբ‘ մոտա­վո­րա­պես 100 հրա­նոթ, որոնցից միայն կեսն էր պահպանվել պատե­րազմից հետո: Վրաստա­նի դեմ պատե­րազմում հայկա­կան բանա­կը բռնագրա­վեց 17 հրա­նոթ, որից 2‑ը‘ հաուբից, գնդա­ցիրներ, հրա­ցաններ, ձիեր եւ այլ գույք: Սա հնա­րա­վո­րություն տվեց իսկույն եւեթ ձեւա­վո­րե­լու 2 մարտկոց‘ թեթեւ ու լեռնա­յին: Բացի այդ, մեր բանա­կը համալրվեց նոր զրա­հագնացքնե­րով: Ընդհանրա­պես զրա­հագնացքնե­րի թեման բավա­կա­նին հետաքրքիր է: Ոչ մի փաստաթղթում հնա­րա­վո­րություն չի լինում գտնել հայկա­կան բանա­կի զրա­հագնացքնե­րի ստույգ թիվը, դրանց նախնա­կան քանա­կը վրա­ցա­կան բանա­կից վերցվածնե­րի հետ ինչքան է կազմել, ինչպես են գործածվել եւ այլն: Դրանք բավա­կա­նին կարեւոր միջոցներ էին այդ ժամա­նակ. հիմնա­կա­նում նախա­տեսված էին երկաթգծե­րի մոտ գտնվող կարեւոր նշա­նա­կության օբյեկտնե­րի պաշտպա­նության եւ համա­զո­րա­յին մյուս զորա­տե­սակնե­րին կրա­կա­յին աջակցություն ցուցա­բե­րե­լու համար: Շատ հաճախ կիրառվում էին ապստամբած այս կամ այն շրջաննե­րի դեմ պայքա­րի համար: Այս զրա­հագնացքնե­րը բաղկա­ցած էին զրա­հա­պատ շոգե­քարշից, մեկ կամ երկու զրա­հա­հարթակնե­րից եւ մինչեւ չորս զրա­հա­պատ պահեստա­վա­գոննե­րից: Զրա­հա­հարթակնե­րի վրա տեղա­կայված էին թեթեւ հրա­նոթներ եւ մի քանի գնդա­ցիր: 

Կարսում եւս թուրքա­կան զորքե­րը թողել էին որոշ քանա­կությամբ կիսա­թա­լանված կամ կիսաոչնչացված հրե­տա­նա­յին գույք‘ հրա­նոթներ, զինամթերք, վառոդ եւ այլն: 1919թ. վերջին բանա­կի հրե­տա­նին ուներ 130–140 հրա­նոթ, որոնցից 63‑ը (15 մարտկոց) տրված էր հրե­տա­նա­յին բրի­գա­դին: Կարսի բերդի հրե­տա­նին ուներ 64 հրա­նոթ եւ 2 զրա­հագնացք 4 հրա­նո­թով: Հատուկ նշենք, որ 1914–1916թթ. Կարսի ամրո­ցում եղել է մոտա­վո­րա­պես 90 հրա­նոթ, հաուբից եւ հրա­սանդ‘ 5 հրե­տա­նա­յին գումարտակ (դիվի­զիոն): Այս թվից 29 հաուբից եւ 16 հրա­սանդ օգտա­գործվել են 1915թ. նոյեմբե­րին եւ 1916թ. փետրվա­րին Էրզրումի գրավման ժամա­նակ: Դրա­նից հետո հրա­նոթնե­րը մնա­ցել են Էրզրումում եւ չեն վերա­դարձվել: Կարսում եղած հրա­նոթնե­րի քանա­կությունից ավե­լի քան 60‑ը, ինչպես նաեւ մեծ քանա­կությամբ մարտա­պա­շար եւ այլ գույք անգլիա­ցի­ներն իրենց հետ տարել են, ինչի կապակցությամբ եղել են  բողոքներ, սակայն ապարդյուն: 1919թ. հուլի­սի 16-ին Հայաստա­նում Ադրբե­ջա­նի ռազմա­կան ներկա­յա­ցուցի­չը գաղտնի հեռագրով իր ղեկա­վա­րությա­նը հաղորդում էր, որ հայկա­կան բանա­կում կա 12 հրե­տա­նա­յին մարտկոց 4‑ական հրա­նո­թով: 

1919թ վերջին տեղե­կություննե­րից հետո քանա­կը շատ չէր աճել: Հրե­տա­նու սպա­ռա­զի­նությունը հիմնա­կա­նում կազմում էին երեք դյույմա­նոց‘ 76,2 մմ-անոց թեթեւ (1900թ. նմուշ), լեռնա­յին հրա­նոթնե­րը (1909թ. նմուշ, ֆրանսիա­կան «Danglise-Schneider» ընկե­րության հրա­նո­թը), ինչպես նաեւ հինգ դյույմա­նոց‘ 122 մմ (1909–10թ. նմուշ) հաուբիցնե­րը: Եղել են նաեւ այլ տեսակներ‘ 76, 107, 152 միլի­մետրա­նոց 1880-ականնե­րի եւ համե­մա­տա­բար նոր հրե­տա­նա­յին միջոցներ, սակայն քանա­կով քիչ: Կան նաեւ չապա­ցուցված տեղե­կություններ այն մասին, որ հայկա­կան բանա­կում եղել են նաեւ 8 դյույմա­նոց 203,2 մմ-անոց հրա­նոթներ: Կարծում ենք, որ սրանք հիմնա­կա­նում կարող էին լինել միայն Կարսի ամրո­ցում, այն էլ՝ սահմա­նա­փակ քանա­կով եւ հավա­նա­բար անպի­տան: 

Առա­ջին մասը կարդա­ցեք այս հղումով:

Երկրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Երրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Չորրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Հինգե­րորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Վեցե­րորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Յոթե­րորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Ութե­րորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Արծրուն Հովհաննիսյան

Շարունա­կե­լի

Հոդվա­ծը‘ Mediamax.am կայքից:

Առնչվող Հոդվածներ