Ադբեջանցիները լրիվ համաձայնվել էին Բրյուսելում կայացած հանդիման ժամանակ հայկական կողմի ներկայացրած վեց կետերը քննարկելուն, բայց վերադառնալով Բաքու, չգիտես ինչեր են խոսում:
Էդմոն Մարուքյան
Պետրոս Ղազարյանի հյուրն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Հաղորդման ընթացքում շոշափվել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության ու հարաբերությունների կարգավորմանը վերաբերվող բանակցությունները և հայկական կողմի պահանջով :
Էդմոն Մարուքյանը նախ անդրադարձավ այն բանին, որ ՀՀ-ն, անկախ ամեն ինչից, պահպանում է դիվանագիտական էթիկան և պաշտոնական հայտարարություններում զերծ է մնում անմակարդակ ու էքսցենտրիկ արտահայտություններից, բայց դա չի նշանակում, որ մենք գլուխներս կախ համաձայնվում ենք ադրբեջանական առաջարկներին կամ չենք քննարկում:
Զրույցի ընթացքում շոշափվեց այն հարցը, որ Ադրբեջանում փոխնախարարի մակարդակով առաջ է քաշվել այն պահվածքը, որ հայկական յոթ գյուղեր համարվում են ադրբեջանական անկլավներ ու պիտի հանձնվեն ադրբեջանցիներին: ՀՀ հատուկ հանձարարություններով դեսպանն ասաց, որ այդ խոսակցությունները լուրջ չեն: ՀՀ-ն պատրաստ է քննարկել միայն այն, ինչը ներկայացվում է իրավաբանական հիմնավորմամբ, մի բան, որ գոնե այդ հարցով Ադրբեջանը չունի: Միայն բանավոր խոսքերը որևէ հիմք չունեն: Եթե ադրբեջանցիները կարող են փաստաթղթային հիմնավորում ներկայացնել, թող ներկայացնեն, հապա ինչո՞ւ մինչև հիմա չեն ներկայացրել: Հակառակ դեպքում ՀՀ-ն էլ կարող է իր ուզած սահմաններով քարտեզ գծել ու ասել, ահա սրանք են մեր տարածքները: Բնական է, որ այդ ամենը լուրջ չի ընդունվի:
Մարուքյանն ասաց, որ ընդհանրապես այդ հայտարարությունները տարբեր նպատակներ ունեն: Կան հայտարարություններ, որ Ադրբեջանն անում է սեփական ներքաղաքական խաղերը կարգավորելու համար, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի ադրբեջանցիների ամեն բանավոր խոսքի պատճառով այստեղ սրենք մեր ներքաղաքական վիճակը:
Էդմոն Մարուքյանն անդրադարձավ այն բանին, որ Ադրբեջանը հայտարարել էր, թե հայկական կողմի ներկայացրած կետերը նույնիսկ կետեր էլ չեն ու իրենք պատրաստվում են միայն իրենց սեփական հինգ կետերի մասին բանակցել: Նա զարմանք արտահայտեց, քանի որ ադբեջանցիները լրիվ համաձայնվել էին Բրյուսելում կայացած հանդիման ժամանակ հայկական կողմի ներկայացրած վեց կետերը քննարկելուն, բայց վերադառնալով Բաքու, չգիտես ինչեր են խոսում: Գուցե այդ ամենը սեփական լսարանին հանգստացնելու կամ հայկական կողմում խլրտումներ գցելու համար է ու որպեսզի այլևս շահարկումներ չարվեն, Մարուքյանն ասաց, որ ինքը լիազորված է հենց այդտեղ հրապարակել հայկական կողմի պահանջները և ներկայացնել վեց կետերը: Դրանք են՝
Առաջին կետում նշված է, որ մարտի 11-ինս տացել ենք Ադրբեջանի՝ պայմանագրի վերաբերյալ առաջարկը, ինչին պատասխանում ենք։
2. Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։
3. Հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը»։
4. Հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի Հանրապետության նախագահի, ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունների կատարումը (ռազմագերիների վերադարձ, ճանապարհների ապաշրջափակում)։
5. Հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա․
6. Համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
Էդմոն Մարուքյանն ասաց, որ այն մակարդակով, ինչ իրենք ներկայացրել են իրենց պահանջները, նույն մակարդակով էլ ՀՀ-ն է ներկայացրել այդ վեց կետերը:
Միաժամանակ նաև շոշափվեց վարչապետ Փաշինյանի կողմից ԱԺ-ում ելույթը, որը սակայն ընդդիմադիրները չլսեցին ու դուրս եկան դահլիճից: Մարուքյանն ասաց, որ հավանաբար խոսքը վերաբերվում է Մադրիդյան սկզբունքներին, որով հենց ՀՀ-ն 2007-ին հրաժարվել էր Արցախի 7 շրջաններից: Այն ժամանակվա իշխանություն էր Ռ. Քոչարյանը, ՀՅԴ-ն, իսկ Ս. Սարգսայնը լուրջ պաշտոն էր զբաղեցնում: 1989թ. անկախացած Արցախը նունիսկ գոնե մեկ անգամ նիստ չի արել, որ ասի, թե իրենք դեմ են, համաձայն չեն: Էլ ավելի զարմանալի է այն, որ երբ վարչապետն ասաց, որ միջազգային հանրությունը մեզնից պահանջում է իջեցնել նշաձողները, Արցախի խորհրդարանը ոչ թե գոնե միջազգային հանրությանը պատասխանեց, այլ վարչապետին, ով ընդամենը փոխանցում էր այն, ինչ ասում է միջազգային հանրությունը: Ընդ որում այդ ելույթը աղետ որակած Արցախի խորհրդարանը ոչ մի արձագանք չի տվել մադրիդյան սկզբուքներին, որից ի դեպ Ադրբեջանը նույնիսկ հրաժարվեց: Իսկ հիմա Հայաստանում լրիվ պարզ ու բաց ներկայացնում են, թե ինչը ինչ մակարդակում է գտնվում, իրազեկված է նաև Արցախի խորհրդարանը: Ավելի պարզ խոսել հնարավոր չէ:
Ամբողջական տեսանյութը՝
կայքի ենթախորագիր՝
Ադբեջանցիները լրիվ համաձայնվել էին Բրյուսելում կայացած հանդիման ժամանակ հայկական կողմի ներկայացրած վեց կետերը քննարկելուն, բայց վերադառնալով Բաքու, չգիտես ինչեր են խոսում:
ենթախորագիր ֆեյսբուքի համար՝
Իսկ հիմա Հայաստանում լրիվ պարզ ու բաց ներկայացնում են, թե ինչը ինչ մակարդակում է գտնվում, իրազեկված է նաև Արցախի խորհրդարանը: Ավելի պարզ խոսել հնարավոր չէ:
Ամբողջական տեսանյութը՝