16.3 C
Yerevan

Հայկա­կան 6 Կետե­րի Մասին

Ադբե­ջանցի­նե­րը լրիվ համա­ձայնվել էին Բրյուսե­լում կայա­ցած հանդի­ման ժամա­նակ հայկա­կան կողմի ներկա­յացրած վեց կետե­րը քննարկե­լուն, բայց վերա­դառնա­լով Բաքու, չգի­տես ինչեր են խոսում:

Էդմոն Մարուքյան

Պետրոս Ղազարյա­նի հյուրն է «Լուսա­վոր Հայաստան» կուսակցության նախա­գահ, ՀՀ հատուկ հանձնա­րա­րություննե­րով դեսպան Էդմոն Մարուքյա­նը:

Հաղորդման ընթացքում շոշափվել է ՀՀ-Ադրբե­ջան խաղա­ղության ու հարա­բե­րություննե­րի կարգա­վորմա­նը վերա­բերվող բանակցություննե­րը և հայկա­կան կողմի պահանջով :

Էդմոն Մարուքյա­նը նախ անդրա­դարձավ այն բանին, որ ՀՀ‑ն, անկախ ամեն ինչից, պահպա­նում է դիվա­նա­գի­տա­կան էթի­կան և պաշտո­նա­կան հայտա­րա­րություննե­րում զերծ է մնում անմա­կարդակ ու էքսցենտրիկ արտա­հայտություննե­րից, բայց դա չի նշա­նա­կում, որ մենք գլուխներս կախ համա­ձայնվում ենք ադրբե­ջա­նա­կան առա­ջարկնե­րին կամ չենք քննարկում: 

Զրույցի ընթացքում շոշափվեց այն հարցը, որ Ադրբե­ջա­նում փոխնա­խա­րա­րի մակարդա­կով առաջ է քաշվել այն պահվածքը, որ հայկա­կան յոթ գյուղեր համարվում են ադրբե­ջա­նա­կան անկլավներ ու պիտի հանձնվեն ադրբե­ջանցի­նե­րին: ՀՀ հատուկ հանձա­րա­րություննե­րով դեսպանն ասաց, որ այդ խոսակցություննե­րը լուրջ չեն: ՀՀ‑ն պատրաստ է քննարկել միայն այն, ինչը ներկա­յացվում է իրա­վա­բա­նա­կան հիմնա­վորմամբ, մի բան, որ գոնե այդ հարցով Ադրբե­ջա­նը չունի: Միայն բանա­վոր խոսքե­րը որևէ հիմք չունեն: Եթե ադրբե­ջանցի­նե­րը կարող են փաստաթղթա­յին հիմնա­վո­րում ներկա­յացնել, թող ներկա­յացնեն, հապա ինչո՞ւ մինչև հիմա չեն ներկա­յացրել: Հակա­ռակ դեպքում ՀՀ‑ն էլ կարող է իր ուզած սահմաննե­րով քարտեզ գծել ու ասել, ահա սրանք են մեր տարածքնե­րը: Բնա­կան է, որ այդ ամե­նը լուրջ չի ընդունվի:

Մարուքյանն ասաց, որ ընդհանրա­պես այդ հայտա­րա­րություննե­րը տարբեր նպա­տակներ ունեն: Կան հայտա­րա­րություններ, որ Ադրբե­ջանն անում է սեփա­կան ներքա­ղա­քա­կան խաղե­րը կարգա­վո­րե­լու համար, բայց դա չի նշա­նա­կում, որ մենք պիտի ադրբե­ջանցի­նե­րի ամեն բանա­վոր խոսքի պատճա­ռով այստեղ սրենք մեր ներքա­ղա­քա­կան վիճա­կը:

Էդմոն Մարուքյանն անդրա­դարձավ այն բանին, որ Ադրբե­ջա­նը հայտա­րա­րել էր, թե հայկա­կան կողմի ներկա­յացրած կետե­րը նույնիսկ կետեր էլ չեն ու իրենք պատրաստվում են միայն իրենց սեփա­կան հինգ կետե­րի մասին բանակցել: Նա զարմանք արտա­հայտեց, քանի որ ադբե­ջանցի­նե­րը լրիվ համա­ձայնվել էին Բրյուսե­լում կայա­ցած հանդի­ման ժամա­նակ հայկա­կան կողմի ներկա­յացրած վեց կետե­րը քննարկե­լուն, բայց վերա­դառնա­լով Բաքու, չգի­տես ինչեր են խոսում: Գուցե այդ ամե­նը սեփա­կան լսա­րա­նին հանգստացնե­լու կամ հայկա­կան կողմում խլրտումներ գցե­լու համար է ու որպեսզի այլևս շահարկումներ չարվեն, Մարուքյանն ասաց, որ ինքը լիա­զորված է հենց այդտեղ հրա­պա­րա­կել հայկա­կան կողմի պահանջնե­րը և ներկա­յացնել վեց կետե­րը: Դրանք են՝

Առա­ջին կետում նշված է, որ մարտի 11-ինս տացել ենք Ադրբե­ջա­նի՝ պայմա­նագրի վերա­բերյալ առա­ջարկը, ինչին պատասխա­նում ենք։

2. Հայաստա­նի Հանրա­պե­տությունը երբեք չի ունե­ցել և չունի տարածքա­յին պահանջներ Ադրբե­ջա­նի նկատմամբ։

3. Հայկա­կան կողմի համար հիմնա­րար են Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայե­րի անվտանգության երաշխա­վորման, նրանց իրա­վունքնե­րի և ազա­տություննե­րի հարգման, ինչպես նաև Լեռնա­յին Ղարա­բա­ղի վերջնա­կան կարգա­վի­ճա­կի որոշման հարցե­րը»։

4. Հայկա­կան կողմը կարև­որ է համա­րում Ադրբե­ջա­նի Հանրա­պե­տության նախա­գա­հի, ՀՀ վարչա­պե­տի, ՌԴ նախա­գա­հի նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րությունը, հունվա­րի 11-ին և նոյեմբե­րի 26‑ի հայտա­րա­րություննե­րում ամրագրված պարտա­վո­րություննե­րի կատա­րումը (ռազմա­գե­րի­նե­րի վերա­դարձ, ճանա­պարհնե­րի ապաշրջա­փա­կում)։

5. Հայկա­կան կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղա­ղության հարա­բե­րություննե­րի կարգա­վորման պայմա­նա­գիր կնքե­լու Ադրբե­ջա­նի  և Հայաստա­նի միջև  միջպե­տա­կան հարա­բե­րություննե­րի հաստատման համար՝ ՄԱԿ‑ի կանո­նադրության, Քաղա­քա­ցիա­կան և քաղա­քա­կան միջազգա­յին դաշնագրի և Հելսինկյան եզրա­փա­կիչ ակտի հիման վրա․

6. Համա­պա­տասխան բանակցություննե­րի կազմա­կերպման համար հայկա­կան կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գահնե­րին։

Էդմոն Մարուքյանն ասաց, որ այն մակարդա­կով, ինչ իրենք ներկա­յացրել են իրենց պահանջնե­րը, նույն մակարդա­կով էլ ՀՀ‑ն է ներկա­յացրել այդ վեց կետե­րը:

Միա­ժա­մա­նակ նաև շոշափվեց վարչա­պետ Փաշինյա­նի կողմից ԱԺ-ում ելույթը, որը սակայն ընդդի­մա­դիրնե­րը չլսե­ցին ու դուրս եկան դահլի­ճից: Մարուքյանն ասաց, որ հավա­նա­բար խոսքը վերա­բերվում է Մադրիդյան սկզբունքնե­րին, որով հենց ՀՀ‑ն 2007-ին հրա­ժարվել էր Արցա­խի 7 շրջաննե­րից: Այն ժամա­նակվա իշխա­նություն էր Ռ. Քոչարյա­նը, ՀՅԴ‑ն, իսկ Ս. Սարգսայնը լուրջ պաշտոն էր զբա­ղեցնում: 1989թ. անկա­խա­ցած Արցա­խը նունիսկ գոնե մեկ անգամ նիստ չի արել, որ ասի, թե իրենք դեմ են, համա­ձայն չեն: Էլ ավե­լի զարմա­նա­լի է այն, որ երբ վարչա­պետն ասաց, որ միջազգա­յին հանրությունը մեզնից պահանջում է իջեցնել նշա­ձողնե­րը, Արցա­խի խորհրդա­րա­նը ոչ թե գոնե միջազգա­յին հանրությա­նը պատասխա­նեց, այլ վարչա­պե­տին, ով ընդա­մե­նը փոխանցում էր այն, ինչ ասում է միջազգա­յին հանրությունը: Ընդ որում այդ ելույթը աղետ որա­կած Արցա­խի խորհրդա­րա­նը ոչ մի արձա­գանք չի տվել մադրիդյան սկզբուքնե­րին, որից ի դեպ Ադրբե­ջա­նը նույնիսկ հրա­ժարվեց: Իսկ հիմա Հայաստա­նում լրիվ պարզ ու բաց ներկա­յացնում են, թե ինչը ինչ մակարդա­կում է գտնվում, իրա­զեկված է նաև Արցա­խի խորհրդա­րա­նը: Ավե­լի պարզ խոսել հնա­րա­վոր չէ:

Ամբողջա­կան տեսանյութը՝

կայքի ենթա­խո­րա­գիր՝

Ադբե­ջանցի­նե­րը լրիվ համա­ձայնվել էին Բրյուսե­լում կայա­ցած հանդի­ման ժամա­նակ հայկա­կան կողմի ներկա­յացրած վեց կետե­րը քննարկե­լուն, բայց վերա­դառնա­լով Բաքու, չգի­տես ինչեր են խոսում:

ենթա­խո­րա­գիր ֆեյսբուքի համար՝

Իսկ հիմա Հայաստա­նում լրիվ պարզ ու բաց ներկա­յացնում են, թե ինչը ինչ մակարդա­կում է գտնվում, իրա­զեկված է նաև Արցա­խի խորհրդա­րա­նը: Ավե­լի պարզ խոսել հնա­րա­վոր չէ:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ