16.3 C
Yerevan

Նոր Ռիսկեր Եվ Նոր Իրա­վի­ճակ

Ռուսնե­րը չեն կարող Արցա­խի կարգա­վի­ճակն այս պահին լուծել Ադրբե­ջա­նի օգտին, որովհետև այդ դեպքում ռուսա­կան խաղա­ղա­պահնե­րի հարցով Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի փոխա­րեն միայն Ադրբե­ջա­նը կարող է որո­շումներ ընդունել, իսկ Ռուսաստա­նը այդքան ուժեղ վերահսկո­ղություն չունի Ադրբե­ջա­նի վրա:

Հակոբ Բադալյան

Factor.TV‑ի հյուրն է քաղա­քա­կան վերլուծա­բան Հակոբ Բադալյա­նը:

Ընդհա­նուր առմամբ անդրա­դարձ է կատարվել ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմին և դրա­նից բխող ամե­նա­տարբեր հետև­անքնե­րին:

Հակոբ Բադալյանն իր խոսքում նշեց, որ ռուս-ուկա­րի­նա­կան պատե­րազմ ասվածն իրե­նից իրա­կա­նում եթնադրում է Ռուսաստան-Արևմուտք պատե­րազմ, Ուկրաի­նան այստեղ միայն թատե­րա­բեմ է: Շատ դժվար վիճակ է հիմա տիրում Ռուսաստա­նում ու մենք այստեղ չենք կարող ասել, թե այս պատե­րազմն ինչ ելք է ունե­նա­լու: Անկախ մեր ցանկությունից ու մտադրություննե­րից, մենք պետք է հասկա­նանք, որ Ռուսաստա­նի հաղթա­նակ կամ պարտություն ասվա­ծը ոչ թե պարզա­պես ռազմա­կան հաղթա­նա­կի մասին է, այլ այդ ամե­նը շատ ավե­լի բազմա­շերտ և բազմապրոֆիլ հետև­անքներ է ենթադրում:

Այո՛, Ռուսաստանն այսօր խրվել է, դա ընդունում են ամե­րի­կա­ցի­նե­րը, բայց մեծ հարց է առա­ջա­նում, թե արդյո՞ք Արևմուտքի պլաննե­րի մեջ մտնում է լրիվ անե­լա­նե­լի դրության մեջ գտնվող Պուտի­նը: Իսկ եթե Պուտի­նը անե­լա­նե­լի վիճա­կում է, ապա էլ ավե­լի անկանխա­տե­սե­լի են նրա գործո­ղություննե­րը:

Բադալյա­նը մեջբե­րեց Պուտի­նի խոսքե­րը. «Մեզ պետք չէ այն աշխարհը, որտեղ Ռուսաստան չկա» և ավե­լացրեց, որ այդ խոսքե­րը կարող են համա­պա­տասխա­նել ճշմարտությա­նը, այսինքն պարտվող և ոչ մի ելք չտեսնող Պուտի­նը կարող է անել բաներ, որ հաշվարկված չեն ոչ ոքի կողմից: Ռուս-ուկրաի­նա­կան կոչվող պատե­րազմը շատ լուրջ բան է, քան թե լոկալ պատե­րազմ և այդտեղ աշխարհա­քա­ղա­քա­կան հարցեր են լուծվում, շատ ու շատ երկրնե­րի ու ժողո­վուրդնե­րի ապա­գան ու բախտն է վճռվում:

Իսկ եթե Պուտի­նի խոսքերն այդ առումով բլեֆ են, ապա նույնիսկ այդ պարա­գա­յում հնա­րա­վոր չէ հասկա­նալ, թե ինչ աստի­ճա­նի և ըստ դրա Պուտի­նը մինչև ուր է պատրաստ խորա­նալ: Իսկ դա շատ կարև­որ է: Աշխարհա­քա­ղա­քա­կան վերա­դա­սա­վո­րումներ են կատա­վում, շուկա­յա­կան նոր ու բազմա­շերտ փոփո­խություններ են կատա­րա­վում և առայժմ դրանք տեղի են ունե­նում տնտե­սա­կան տարբեր մեխա­նիզմնե­րի փլուզումնե­րի տեսքով:

Գալով մեր տարա­ծաշրջա­նին, Հակոբ Բադալյա­նը նկա­տեց, որ ընդհա­նուր առմամբ միջազգա­յին հանրության կողմից առա­ջարկվող նշա­ձո­ղե­րի իջե­ցումն էլ լրիվ պարզ ու հասկա­նա­լի մի երև­ույթ չէ: Եթե հիմա իջնեն նշա­ձո­ղե­րը, ապա մինչև ո՞ւր են իջնե­լու: Արդյո՞ք վտանգ չկա, որ այդ իջած նշա­ձո­ղե­րը նորից չեն իջեցվի: 

Այդ հարցում շատ խոշոր է նաև Ռուսաստա­նի դերը: Ռուսաստա­նը, ի տարբե­րություն Եվրո­պա­յի, հակված է առայժմ պահպա­նել ներկա­յիս անո­րոշ վիճա­կը ու դա կապված է ոչ միայն այն բանի հետ, որ վերահսկի իրա­վի­ճա­կը Անդրկովկա­սում, այլև որ շատ ցանկա­նա­լու դեպքում էլ ռուսնե­րը չեն կարող միա­կողմա­նի կարծիք հայտնել: Ռուսնե­րը չեն կարող Արցա­խի կարգա­վի­ճակն այս պահին լուծել Ադրբե­ջա­նի օգտին, որովհետև այդ դեպքում ռուսա­կան խաղա­ղա­պահնե­րի հարցով Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի փոխա­րեն միայն Ադրբե­ջա­նը կարող է որո­շումներ ընդունել, իսկ Ռուսաստա­նը այդքան ուժեղ վերահսկո­ղություն չունի Ադրբե­ջա­նի վրա: Եվրո­պա­յում ծավալվող պատե­րազմից շատ բան է կախված և շատ բան է դեռևս փոփոխվե­լու: Այս պահին փաստա­ցի Արցախն ունի միջանկյալ կարգա­վի­ճակ: Մեզ համար և՛ արևմտյան, և՛ ռուսա­կան քաղա­քա­կա­նությունն այս հարցում կարող է և՛ նոր հնա­րա­վո­րություններ բացել, և՛ նոր ռիսկեր առա­ջացնել: Երև­ա­նը հիմա պետք է ժամա­նակ շահի:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ