16.3 C
Yerevan

Համաշխարհա­յին Ռազմի Պատմություն 20-րդ Դար

Մաս տասը

Սկզբնա­պես հայկա­կան միակ ավիա­ջո­կատն ուներ երեք ինքնա­թիռ, երեքն էլ տարբեր մակնիշնե­րի‘ «Nieuport», «Morane-Saulnier L» եւ «Voisin III» կամ «Voisin V»։

Արծրուն Հովհաննիսյան

Նախորդ հատվա­ծում ներկա­յացվա­ծը լավա­գույնս ցույց է տալիս, որ Հայաստա­նի Հանրա­պե­տության բանա­կը չէր կարող ունե­նալ լավ հրե­տա­նա­յին միջոցներ. 

1. Հիմնա­կա­նում երկրորդա­կան համարվող կովկասյան բանա­կում հրե­տա­նու գործը ավե­լի վատ էր, քան եվրո­պա­կան ճակա­տում:

2. Ամրոցնե­րի հրե­տա­նին առհա­սա­րակ, ինչպես նշվեց, վատ վիճա­կում էր:  

3. Հայկա­կան բանա­կում գրե­թե իսպառ բացա­կա­յում էր ծանր հրե­տա­նին: 

4. Դաշնա­կիցնե­րից չի ստացվել հրե­տա­նու համար շոշա­փե­լի օգնություն: 

1920թ. Մեծ Բրի­տա­նիա­յից Հայաստա­նին է փոխանցվել 44 հին հրա­նոթ: 

Ռուսա­կան հրա­մա­նա­տա­րության կողմից հայկա­կան կորպուսի տնօ­րի­նությանն էր հանձնված 2‑րդ, այլ տվյալնե­րով‘ 3‑րդ կովկասյան ավիա­ջո­կա­տը, որը եւ դարձավ հայկա­կան բանա­կի օդուժի հիմքը: Հայկա­կան բանա­կի ավիա­ջո­կա­տի հիմնադրման ամսա­թիվ է համարվում 1918թ. օգոստո­սի 15‑ը: Ավիա­ջո­կա­տի առա­ջին հրա­մա­նա­տարն էր պորուչիկ Վոի­պո­վը, որին 1919թ. սկզբնե­րին փոխա­րի­նեց հետա­գա­յում լավ հայտնի Արթուր Վասի­լի Ղուլյան-Ռիլսկին (երբեմն նշվում է նաեւ Գուլյան): Սկզբնա­պես հայկա­կան միակ ավիա­ջո­կատն ուներ երեք ինքնա­թիռ, երեքն էլ տարբեր մակնիշնե­րի‘ «Nieuport», «Morane-Saulnier L» եւ «Voisin III» կամ «Voisin V»: Voisin III ինքաթիռներըVoisin III ինքա­թիռնե­րը

Պահեստա­մա­սեր չկա­յին, եւ թռիչքներ գրե­թե չէին կատարվում: Քամին պոկել էր անգա­րի կտուրը, որի հետեւանքով ջախջախվե­ցին ինքնա­թիռնե­րից երկուսը: «Voisin III»-ը մասնակցեց հայ-վրա­ցա­կան պատե­րազմին, սակայն նույնպես շարքից դուրս եկավ Ալեքսանդրա­պո­լում վառո­դի պահեստի պայթյունի ժամա­նակ: Այսպի­սով, ավիա­ջո­կա­տը, փաստո­րեն, դադա­րեց գոյություն ունե­նալ: Սա նշա­նա­կում է, որ ավիա­ջո­կա­տի փոխանցումից հետո հայ ավիա­տորնե­րը վերա­նո­րո­գել էին այդ ինքնա­թիռնե­րը եւ փորձել կիրա­ռել: 1919թ. փետրվա­րի 28‑ի թվագրմամբ կա մեկ հետաքրքիր զեկուցա­գիր, որը ռազմա­կան նախա­րարն ուղարկել է նախա­րարնե­րի խորհրդին: Զեկույցում մասնա­վո­րա­պես նշված է, որ տվյալ ժամա­նա­կաշրջա­նի դրությամբ օդուժում կա ընդա­մե­նը մեկ գործող օդա­նավ, եւ մի քանի ամսից երկու կոտրվա­ծից կարե­լի է հավա­քել մեկը: Բոլոր սարքե­րը հնա­ցած են ու մաշված: Ջոկա­տի կազմն է‘ 5 օդա­չու, 1 դիտորդ-օդա­չու, 1 մեխա­նիկ-հրա­հանգիչ, 3 շարժի­չա­գործ, 6 շարժի­չա­գործի օգնա­կան, 2 վարորդ, 2 վարորդի օգնա­կան, 10 վարպետ: Այս ամե­նով պայմա­նա­վորված‘ նախա­րարն առա­ջարկում է կազմա­լուծել ջոկա­տը, իսկ որոշ ծառա­յողնե­րի‘ գործուղել Ֆրանսիա կրթություն ստա­նա­լու  եւ նոր սարքե­րի ձեռքբերման համար: Ուսումը կտեւի 1–2 տարի, եւ դրա­նից հետո ձեռք կբերվեն ժամա­նա­կա­կից սարքեր: Նախա­րա­րը զեկուցում է նաեւ, որ ֆրանսիա­ցի կապի­տան Ա. Պուա­դե­բա­րուն կարծում է, թե ավիա­ջո­կա­տը, այնուա­մե­նայնիվ, հարկա­վոր է սահմա­նի պահպանման համար: Վերջում նախա­րա­րը խնդրում է թույլ տալ ուսման համար գործուղել 5–6 սպա եւ 15–18 զինվոր, իսկ Ֆրանսիա­յից գնել ինքնա­թիռներ ու սարքա­վո­րումներ: 

Կարսի ազա­տագրումից հետո‘ 1919թ. մարտից, փաստո­րեն սկսվեց նոր ջոկա­տի կազմա­վո­րումը: Կարգի բերվե­ցին թռիչքա­դաշտը, անգարներն ու պահեստա­մա­սե­րը, ստեղծվե­ցին ինքնա­թիռնե­րի նորոգման ու հավաքման արհեստա­նոցներ: Սկսվեց նոր ինքնա­թիռնե­րի սարքա­վո­րումը: 1919թ. վերջին հավաքվե­ցին երեք «Morane-Saulnier L», երեք «Voisin» եւ մեկ «Nieuport», որոնց վերջնա­կան շահա­գործման համար, սակայն, դեռեւս անհրա­ժեշտ էր ձեռք բերել թեւե­րի համա­պա­տասխան երեսպատման նյութեր, եւ Հայկա­կան ավիա­ջո­կա­տը կունե­նա 7–8 թռչող սարք: Ավե­լի ուշ Ֆրանսիա­յից ձեռք բերվեց երկու «Salmson 2 A2» ինքնա­թիռ, որոնք տվյալ ժամա­նա­կի համար թռիչքա­յին մեծ արա­գություն ունեին‘ 200 կմ/ժ, եւ նախա­տեսված էին հետա­խուզա­կան թռիչքնե­րի, ըստ հարկի նաեւ ռմբա­կո­ծում իրա­կա­նացնե­լու համար: Salmson 2 A2 ինքնաթիռըSalmson 2 A2 ինքնա­թի­ռը

1920թ. տարբեր երկրնե­րից Հայաստան էին ժամա­նում նաեւ ավիա­ցիա­յի ոլորտի տարբեր մասնա­գետներ: Հայաստանն Անգլիա­յից գնել էր ինքնա­թիռներ, որոնք սակայն 1920թ. սկզբից կանգնած էին Բաթումում եւ Հայաստան չէին փոխադրվում: Առա­ջին հայ օդա­չունե­րից էին նաեւ Ռուբեն Բաբա­յա­նը, Նիկո­լայ Խորո­զո­վը: Վերը նշված երկու ֆրանսիա­կան ինքնա­թի­ռը Բաթումից Հայաստան է ուղարկվել 1920թ. հունի­սի 16-ին գնացքի համա­պա­տասխան‘ 303532 եւ 804592 վագոննե­րով, դրանց ուղեկցում էր Ղուլյան-Ռիլսկին: 

Ընդհա­նուր առմամբ հայկա­կան ռազմա­կան ինքնա­թիռնե­րի քանա­կը հասել է 12‑ի, դրանք 1920թ. հայ-թուրքա­կան պատե­րազմում կատա­րել են շուրջ 30 ռմբա­նե­տում: Կարսի անկման օրե­րին ավիա­ջո­կա­տում, փաստո­րեն, դեռ կար երկու ինքնա­թիռ, որից մեկն էր միայն գործում: Այդ մասին բավա­կա­նին ցայտուն մանրա­մասնում է Կարսի օդա­նա­վա­յին ջոկա­տի զինվոր, ապա­գա մեծ խորհրդա­յին ավիա­կոնստրուկտոր Արամ Ռաֆա­յելյանցը: Նա նշում է, որ 1920թ. հոկտեմբե­րի 30-ին՝ մոտա­վո­րա­պես ժամը  12-ին, Կարսի անկման անխուսա­փե­լիության պայմաննե­րում նրանք ավիա­ջո­կա­տից օդ բարձրացրին միակ սարքին ինքնա­թի­ռը: Օդա­չուներն էին կապի­տան Ա. Ղուլյա­նը եւ պորուչիկ Ն. Խորո­զո­վը: Այդ սարքը, օդ բարձրա­նա­լով, նախ փորձեց իր գնդացրա­յին կրա­կով օգնել հայկա­կան զորքե­րին, իսկ հետո ուղեւորվեց Երեւան: Մյուս սարքը նրանք փորձել են տանել երկաթգծի կայա­րան եւ տեղա­փո­խել Ալեքսանդրա­պոլ, սակայն չի ստացվել: Նշվա­ծից կարե­լի է կատա­րել որո­շա­կի եզրա­կա­ցություններ: Ինչպես տեսնում ենք, ֆրանսիա­յից բերված ինքնա­թիռնե­րի հետ ջոկա­տը պիտի ունե­նար արդեն մոտա­վո­րա­պես 9–10 ինքնա­թիռ, իսկ Ա. Ռաֆա­յելյանցը հայտնում է, որ հոկտեմբե­րի 30-ին Կարսում եղել է երկու ինքնա­թիռ (մեկը‘ սարքին, մյուսը‘ անսարք): Եթե հաշվի առնենք, որ ըստ մեր ունե­ցած տեղե­կության‘ մինչեւ հոկտեմբե­րի 20‑ը ինքնա­թիռներն ակտի­վո­րեն վերա­նո­րոգվում էին, նշա­նա­կում է նաեւ ակտի­վո­րեն կիրառվել են: Սովո­րա­բար այս ժամա­նա­կի համար առա­ջին մարտա­կան խնդի­րը համարվում էր հետա­խուզությունը, որի համար էլ հավա­նա­բար ակտի­վո­րեն կիրառվել են սարքե­րը: Մոտա­վո­րա­պես 30 ռմբա­նետմա­նը կարող էր բաժին հասնել մինչեւ եռա­կի-քառա­կի անգամ մարտա­կան թռիչքներ հետա­խուզության համար: Կարե­լի է եզրա­կացնել նաեւ, որ հավա­նա­բար սարքե­րից որոշ քանա­կություն եղել է նաեւ Ալեքսանդրա­պո­լում, եւ հոկտեմբե­րի 30‑ի դրությամբ ռազմա­ճա­կա­տին մոտիկ եղել են ոչ բոլոր սարքե­րը: Սա բնա­կան էր‘ հաշվի առնե­լով այն հանգա­մանքը, որ Ալեքսանդրա­պո­լում օդա­նա­վա­կա­յան կար, եւ գենե­րալ Մ. Սիլիկյա­նի շտաբն էլ այստեղ էր: Ռազմա­ճա­կա­տի հրա­մա­նա­տա­րը հետա­խուզության համար կարող էր ուղարկել իր ենթա­կա­յության տակ եղած ինքնա­թի­ռը: Պատե­րազմա­կան իրադրությունում երբեմն ինքնա­թիռներն օգտա­գործվում էին նաեւ կապի ապա­հովման համար: 

1918թ. օգոստո­սին ձեւա­վորվեց ռադիո­հե­ռագրա­կան բաժանմունքը: Գտնվեց 2 ռադիո­կա­յան‘ մեկը Քանա­քե­ռի հրե­տա­նա­յին պահեստում, մյուսը‘ Բաշ-Ապա­րա­նում: 1919թ. սեպտեմբե­րին ռադիո­բա­ժանմունքը վերա­փոխվեց ռադիո­դի­վի­զիո­նի‘ ավտո­մո­բի­լա­յին, դաշտա­յին եւ 2 փոքր ռադիո­կա­յա­նով: Բացի այդ, դաշտա­յին ռադիո­կա­յա­նի առանձին մասե­րից սարքա­վորվեց ժամա­նա­կա­վոր բազի­սա­յին ռադիո­կա­յան: Երեւա­նի տեխնի­կա­կան ընկե­րությունը սարքա­վո­րեց եւ ռազմա­կան գերա­տեսչությա­նը հանձնեց հզոր ռադիո­կա­յան: Ռադիո­հե­ռագրա­կան ծառա­յության համար մասնա­գետներ պատրաստե­լու նպա­տա­կով դիվի­զիո­նին առընթեր բացվեց հատուկ դպրոց: 

Սեւա­նա լճի փոքր նավա­տորմը կազմա­վորվեց 1919թ. մայի­սին: Կազմա­վո­րողն ու հրա­մա­նա­տարն էր ռուսա­կան ծովա­կա­լության սպա Սերգեյ Թումանյա­նը: Այդ նավա­տորմի բազան սարքա­վորվեց Ելե­նովկա գյուղում (այժմյան Սեւան քաղա­քում): Հիմնվեց նավա­հանգստա­յին դարբնոց, փակա­նա­գործա­կան եւ ատաղծա­գործա­կան արհեստա­նոցներ: Կառուցվեց «Աշոտ Երկաթ» ռազմա­բեռնա­տար երկկայմ առա­գաստա­նա­վը, որի տարո­ղությունը 1000 փութ էր, զինված էր մեկ թնդա­նո­թով, երկու գնդացրով եւ ուներ լուսարձակ: Նավա­տորմը նախա­տեսված էր զորք եւ ռազմա­կան բնույթի բեռներ փոխադրե­լու համար: Բացի «Աշոտ Երկաթ» ռազմա­նա­վից, նավա­տորմն ուներ նաեւ մի քանի շարժի­չա­յին թիա­նավ, իսկ 1920թ. սեպտեմբե­րին Շահթախթից Սեւա­նա լիճ փոխադրվեց ռուսա­կան նավա­տորմի «Սեստրի­ցա Նյուշա» նավը, որը Հայաստան էր բերվել դեռեւս Առա­ջին աշխարհա­մարտի տարի­նե­րին Վանա լիճ փոխադրե­լու համար: Այն վերանվանվեց «Գեղա­նուշ»: 

Հայաստա­նի անկա­խության հռչակման շրջա­նում զորքի մատա­կա­րարման աղբյուրներն իսպառ բացա­կա­յում էին: Հարկ եղավ զորքե­րի մատա­կա­րարման նոր միջոցներ գտնել, քանի որ նախկին ռուսա­կան բանա­կի բոլոր պահեստներն ընկել էին թուրքե­րի ձեռքը, իսկ Թիֆլի­սում եղա­ծը փոխանցվել էր վրա­ցի­նե­րին: Հաղորդակցությունն իրա­կա­նացվում էր շաբա­թը 1–2 անգամ‘ թուրքե­րի թույլտվությամբ, Ալեքսանդրա­պո­լով, ընդ որում‘ կառա­վա­րության տնօ­րի­նության ներքո կային 3–4 շոգե­քարշ եւ 2 ապրանքա­տար գնացք: Բացի այդ, թուրքերն արգե­լում էին որեւէ ռազմա­կան գույք անցկացնել: Ալեքսանդրապոլի բերդըԱլեքսանդրա­պո­լի բերդը

Դեկտեմբե­րին սկսված հայ-վրա­ցա­կան պատե­րազմի հետեւանքով հաղորդակցությունն արգե­լա­փակվեց մինչեւ 1919թ. մարտ ամի­սը: Ընդ որում՝ այդ հակա­մարտության ընթացքում ռազմա­կան գույքի մեծ մասը Թիֆլի­սում բռնագրավվեց վրա­ցի­նե­րի կողմից: Ահա այսպի­սի անե­լա­նե­լի պայմաննե­րում էր կազմա­վորվում հայկա­կան բանա­կը: Միա­ժա­մա­նակ աշխա­տանք էր տարվում զորքին անհրա­ժեշտ գույքով ապա­հո­վե­լու համար: Սկսած 1919թ. գարնա­նից՝ երկրի տնտե­սա­կան կյանքի աշխուժացմա­նը զուգընթաց զինարտադրությունը սկսեց իրա­կա­նացվել ավե­լի մեծ չափե­րով: Սպա­ռա­զի­նության պակա­սը լրացվում էր համբա­րա­կա­յին վարչությա­նը պատկա­նող արհեստա­նոցնե­րի արտադրանքի հաշվին: Երեւա­նի եւ Կարսի ինժե­նե­րա­կան արհեստա­նոցնե­րը թողարկում էին հիմնա­կա­նում ռումբեր եւ այլ պայթուցիկ նյութեր, փամփուշտներ, իսկ Ալեքսանդրա­պո­լի ու Կարսի կարի արհեստա­նոցնե­րը‘ ռազմա­կան հանդերձանք, անդրա­վարտիքներ, շապիկներ, գլխարկներ եւ այլն: 

1920թ. թուրք-հայկա­կան պատե­րազմի ժամա­նակ բնա­կա­նա­բար սպա­ռա­զի­նությունն ունե­ցել է առանցքա­յին նշա­նա­կություն: Ինչպես նշե­ցինք, այո՛, Անգլիա­յից եկած հրա­ցաններն ունեին որո­շա­կի խնդիրներ, սակայն դրանք չէին կարող որո­շիչ լինել, եթե պատե­րազմը վարվեր ինչպես հարկն էր: 1870–1871թթ. ‎‎‎‎ֆրանս-պրուսա­կան պատե­րազմում պրուսա­կան բանա­կը ֆրանսիա­կան բանա­կի նկատմամբ փայլուն հաղթա­նակ տարավ: Տաղանդա­վոր եւ նվիրյալ զորա­վարնե­րին ու պատրաստված զինվորնե­րին բոլո­րո­վին չխանգա­րեց այն հանգա­մանքը, որ գերմա­նա­կան բանա­կը զինված էր ավե­լի հին եւ ֆրանսիա­կան բանա­կի հիմնա­կան «Chassepot» հրա­ցաննե­րին զիջող «Dreyse» հրա­ցաննե­րով: Բացի այդ, հայկա­կան բանա­կում անգլիա­կան հրա­ցաննե­րը դեռ հիմնա­կան չէին, իսկ եթե զինվորնե­րը դրանցից օգտվե­լու կարգը դեռ չգի­տեին՝ արդեն հրա­մա­նա­տարնե­րի մեղքն էր: 

Ամփո­փե­լով փաստենք, որ հայկա­կան բանա­կը 1918–1920թթ. զինված էր իր ժամա­նա­կի համար բավա­կա­նին արդիա­կան զենքե­րով, սակայն, այնուա­մե­նայնիվ, կային որոշ խնդիրներ: Մասնա­վո­րա­պես սակավ էր գնդա­ցիրնե­րի եւ հրե­տա­նա­յին միջոցնե­րի քանա­կը, ընդ որում‘ ոչ թե հակա­ռա­կորդի համե­մատ, այլ նվա­զա­գույն պահանջնե­րի համար, ստո­րա­բա­ժա­նումնե­րի խնդիրնե­րի լուծման համար: Հատկա­պես ծանր էր թեկուզ եղած քանա­կի զենքե­րի համար զինամթերքի մատա­կա­րարման գործում: Սպա­ռա­զի­նության համար որպես թերություն կարե­լի է համա­րել նաեւ որո­շա­կի բազմա­զա­նությունը: Նորանկախ երկրի համար լրա­ցուցիչ ջանքեր էին պահանջում այդ զենքե­րի զինամթերքի մատա­կա­րարման, զենքե­րի սպա­սարկման եւ դրանց օգտա­գործման հմտություննե­րի յուրացման լրա­ցուցիչ խնդիրնե­րը: Ընդհանրացնե­լով այս ամե­նը‘ պետք է փաստենք, որ բանա­կի սպա­ռա­զի­նությունը երկուսուկե­սամյա մշտա­կան ռազմա­կան գործո­ղություննե­րի համար եթե անգամ գերա­զանց չէր, ապա բավա­րար էր: 1920թ. թուրք-հայկա­կան պատե­րազմում ցավա­լի պարտությունը սպա­ռա­զի­նության հետ ոչ մի կապ չուներ:

Առա­ջին մասը կարդա­ցեք այս հղումով:

Երկրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Երրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Չորրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Հինգե­րորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Վեցե­րորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Յոթե­րորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Ութե­րորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Իննե­րորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Արծրուն Հովհաննիսյան

Շարունա­կե­լի

Առնչվող Հոդվածներ