Հայաստան

ԱՄՆ Քաղաքականությունն Ու Հայաստանը

Այդ դիտարկմանը, որ ԱՄՆ դեսպանատունը չի արձագանքում ընդդիմության կոչերին, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ հայաստանյան այսպես կոչված ընդդիմադիրները իրենք ավտոկրատների ներկայացուցիչներ են, ԱՄՆ-ն ինչո՞ւ պիտի աջակցի մի ուժի, որին ղեկավարում է Կրեմլը, իսկ ԱՄՆ քաղաքականության առանցքային կողմը ժողովրդավարական արժեքներն ու դրանց տարածումը, պահպանումն են:

Հովսեփ Խուրշուդյան

FreeNews-ի եթերում Ազատ Զրույց հարղորդաշարի հյուրն է Ա«զատ քաղաքացի» ՀԿ նախագահ, Եվրամիության արևելյան գործըկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հարցազրույցին, որը հրապարակվեց մի քանի օր առաջ: Հովսեփ Խուրշուդյանը վերահաստատեց, որ այդ հարցազրույցով ԱՄՆ-ն իր աջակցությունն է  հայտնում ՀՀ գործող իշխանություններին: Եվ աջակցում է ոչ թե կամ ոչ միայն այսօր ներհայաստանյան քաղաքական լարվածության ֆոնին, այլև հայ-թուրքական հարաբերություններում և նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղված հարցերում:

Այդ դիտարկմանը, որ ԱՄՆ դեսպանատունը չի արձագանքում ընդդիմության կոչերին, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ հայաստանյան այսպես կոչված ընդդիմադիրները իրենք ավտոկրատների ներկայացուցիչներ են, ԱՄՆ-ն ինչո՞ւ պիտի աջակցի մի ուժի, որին ղեկավարում է Կրեմլը, իսկ ԱՄՆ քաղաքականության առանցքային կողմը ժողովրդավարական արժեքներն ու դրանց տարածումը, պահպանումն են։

ԱՄՆ քաղաքականությունը, որը մեկուսացման շրջան էր մտել Թրամփի օրոք, կրկին դուրս է գալիս այդ վիճակից: Ինչպես հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իրենք վերադառնում են: Եվ հատկանշական է, որ առաջինը հենց ԱՄՆ-ը դատարապարտեց Ադրբեջանի կողմից 2021 և 2022թ. կատարված ռազմական ներթափանցումները, դրանք որակեց սադրանքներ: Դրանից հետո այդ կոչին միացավ նաև Ֆրանսիան: Իսկ մեր դաշնակից Ռուսաստանն այդպես էլ ոչինչ չասաց: Հ. Խուրշուդյանն ընդգծեց, որ Քարագլխի և Փարուխի ուղղությամբ ադրբեջանական հարձակումները ռուսների հետ պայմանավորվածության արդյունք էին, իսկ նրանց նահանջը՝ արևմուտքի աշխատանքի շնորհիվ տեղի ունեցավ: ԱՄՆ քաղաքականությունը հստակ երևում է նաև Հայաստան-Թուրքիա հարցերում: Տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներ են Հայաստանն ու Վրաստանը: Դրա մասին խոսում է նաև այն, որ Հայաստանն ու Վրաստանը հրավիրվեցին ժողովրդավարության գագաթնաժողովին, իսկ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը՝ ոչ: 

Անդրադառնալով այն բանին, որ Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ անդամ և նույնիսկ ունի վետոյի իրավունք, որը հիմա փորձում է կիրառել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ անդամակցելու դեմ: ՆԱՏՕ-ում շատերն են փոշմանել Թուրքիային իրենց կազմում ընդգրկելու համար: Թուրքիան հիմա փորձում է իր ձայնը թանկ վաճառել, բայց արևմուտքը և հատկապես ԱՄՆ-ը փորձում է ամեն կերպ արգելակել նրան, քանի որ Թուրքիան պատկանում է բռնապետերի ակումբին՝ Ռուսաստանի հետ միասին, որի մասն է նաև թուրքերի եղբայր Ադրբեջանի փոքրիկ բռնապետ Ալիևը, ով հիմա ևս գտնվում է արևմտյան ճնշումների ներքո և հասկանում է, որ եթե չպահի իր և արևմուտքի միջև գոյություն ունեցող թեկուզ և թույլ, բայց գոյություն ունեցող կամուրջները, ապա կարող է մոռանալ, որ ապագայում կազատվի իր խնդիրներից: Մինչդեռ Հայաստանն այդ հարցում բավական ճկուն է իրեն պահում և թեկուզ քիչ, բայց կարողանում է ազատվել Ռուսաստանի ճնշումներից:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս է, որ ռուսական կողմնորոշում ունեցող ընդդիմությունը ցանկանում է հանդիպել ընդգծված հակառուս Լիտվայի նախագահի հետ, Խուրշուդյանն ասաց, որ նրանք հիմա ցանկանում են ամեն ինչ անել, որ ցույց տան, թե տեսեք մեզ ճնշում են, չեն թողնում մեր թալանածը վայելենք: 

— 20 տարի տանջվել թալանել, քերել ենք ամեն տեղից, իսկ հիմա ուզում են այդ ամենը խլել մեր ձեռքից,- հեգնեց Խուրշուդյանը:

Անդրադարձ եղավ նաև ԱՄՆ դեսպան Թրեյսիի հայտարարությանը այն հարցով, որ ԱՄՆ-ն աջակցում է Արցախի ժողովրդին՝ իր ապագայի հարցում:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *