16.3 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Մաս տասնմե­կե­րորդ


Այն օրե­րին բոլո­րը՝ թե՛ հայ հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան ուժե­րը, թե՛ անգամ ռուսա­կան իշխա­նության վերնա­խա­վը հիա­նա­լի հասկա­նում էին, որ ռուսա­կան բանա­կի դուրսբե­րումը Արեւմտյան Հայաստա­նից նշա­նա­կե­լու էր հայ ժողովրդի նոր ցեղասպա­նություն կամ բռնա­գաղթ։

Հրանտ Տէր-Աբրա­համյան


Բոլշեւիկյան առաջնորդնե­րը համաշխարհա­յին հեղա­փո­խության իրա­կա­նացման ճանա­պարհին կարեւոր նշա­նա­կություն էին տալիս Արեւելքի մահմե­դա­կան ժողո­վուրդնե­րին՝ առա­ջին հերթին նկա­տի ունե­նա­լով թուրքե­րին։

1917թ. վերջին թուրքա­կան բանա­կը Միջա­գետքում կռվում էր Մեծ Բրի­տա­նիա­յի դեմ, ու չնա­յած անգլիա­ցի­նե­րի հաջո­ղություննե­րին, բոլշեւիկնե­րի համար թուրքե­րը համաշխարհա­յին իմպե­րիա­լիզմի դեմ պայքա­րող առա­ջա­մարտիկներ էին։ Թուրքե­րը լավ հասկա­նում էին, թե ինչ օգուտ կարող են քաղել բոլշեւիկնե­րի բարյա­ցա­կամ վերա­բերմունքից եւ հաճույքով համա­գործակցում էին նրանց հետ։

Թուրքիա­յի հանդեպ դրա­կան վերա­բերմունքը բոլշեւիկնե­րը բացա­հայտ ցուցա­բե­րել էին դեռեւս մինչեւ հեղա­փո­խությունը։ 1917թ. ամռա­նը, երբ Ռուսաստա­նի Ժամա­նա­կա­վոր կառա­վա­րության որո­շումով ստեղծվում է Թուրքա­հա­յաստա­նի ինքնա­վա­րությունը եւ տասնյակ հազա­րա­վոր հայ գաղթա­կաններ վերա­դառնում են իրենց հայրե­նի օջախնե­րը, Լենի­նը խիստ բացա­սա­բար էր գնա­հա­տում Կերենսկու կառա­վա­րության այս գործե­լա­կերպը։

«Պարտա­վոր ենք զորքե­րը հեռացնել Հայաստա­նից»

«Մենք պարտա­վոր ենք անմի­ջա­պես գոհացնել ուկրաի­նա­ցի­նե­րին ու ֆիննե­րին, ապա­հո­վել նրանց եւ Ռուսաստա­նի բոլոր օտար ցեղե­րին կատարյալ ազա­տություն, մինչեւ անջատվե­լու իրա­վունքը։ Նույնը պետք է գործադրենք ամբողջ Հայաստա­նի վերա­բերմամբ, պարտա­վոր ենք զորքե­րը հեռացնել Հայաստա­նից եւ մեր կողմից գրավված թուրքա­կան հողե­րից»,- գրում էր Լենի­նը եւ պարզա­բա­նում. — «Եթե վաղը Խորհուրդնե­րը ձեռք առնեն իշխա­նությունը, մենք կասենք՝ դո՛ւրս հանե­ցեք զորքե­րը Հայաստա­նից, այլա­պես կլի­նի խաբեություն»։ Այն օրե­րին բոլո­րը՝ թե՛ հայ հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան ուժե­րը, թե՛ անգամ ռուսա­կան իշխա­նության վերնա­խա­վը հիա­նա­լի հասկա­նում էին, որ ռուսա­կան բանա­կի դուրսբե­րումը Արեւմտյան Հայաստա­նից նշա­նա­կե­լու էր հայ ժողովրդի նոր ցեղասպա­նություն կամ բռնա­գաղթ։

Սիմոն Վրացյա­նը նշում էր, որ բոլշեւիկնե­րը, հատկա­պես՝ Լենի­նը, մեծ նշա­նա­կություն էին տալիս համաշխարհա­յին հեղա­փո­խության պայքա­րին արեւելյան ժողո­վուրդնե­րի մասնակցությա­նը. ավե­լին՝ մահմե­դա­կաննե­րը վճռա­կան դերա­կա­տա­րություն պետք է ունե­նա­յին այդ պայքա­րում։

1917թ. դեկտեմբե­րին‘ դիմե­լով Մերձվոլգա­յի, Ղրի­մի, Անդրկովկա­սի թաթարնե­րին, Սիբի­րի եւ Թուրքեստա­նի ղրղզնե­րին ու սարթե­րին (մինչեւ 1917թ. այնպես էին կոչում ուզբեկնե­րին եւ հարթա­վայրա­յին տաջիկնե­րին), չեչեննե­րին եւ Կովկա­սի լեռնա­կաննե­րին, բոլշեւիկնե­րը հավա­տացնում էին, թե այսուհե­տեւ նրանք կարող են ազա­տո­րեն դավա­նել իրենց կրո­նը ու կազմա­կերպել ազգա­յին կյանքը։

«Թուրքիան բաժա­նե­լու եւ նրա­նից Հայաստա­նը «խլե­լու» պայմա­նա­գի­րը ոչնչացված է ու պատռտված»

Իշխա­նությունը վերցնե­լուց անմի­ջա­պես հետո բոլշեւիկնե­րը հրա­պա­րա­կել էին Ցարա­կան Ռուսաստա­նի գաղտնի համա­ձայնագրե­րը, որոնց թվում՝ Սայքս-Պիկո­յի համա­ձայնա­գիրն էր, որով Անտանտի պետություննե­րը պատե­րազմից հետո բաժա­նե­լու էին Օսմանյան Կայսրությունը։ Լենի­նը թուրքե­րին խոստա­նում էր, որ բոլշեւիկյան կառա­վա­րությունը հրա­ժարվում է նախկին իշխա­նության բոլոր պահանջնե­րից։

«Մենք հայտնում ենք, թե գահընկեց ցարի գաղտնի պայմա­նագրե­րը Կ.Պոլիսը հափշտա­կե­լու մասին, վավե­րացված պաշտո­նանկ եղած Կերենսկիից, ներկա­յումս պատա­ռոտված են ու ոչնչացված: Ռուսա­կան հանրա­պե­տությունը եւ ժողովրդա­կան կոմի­սարնե­րի խորհուրդը դեմ են ուրի­շի հողե­րը հափշտա­կե­լուն. Կ. Պոլի­սը պետք է մնա մահմե­դա­կաննե­րի ձեռքում:

Մենք հայտնում ենք, թե Պարսկաստա­նը բաժա­նե­լու պայմա­նա­գի­րը պատռտված է ու ոչնչացված: Հենց որ դադա­րեն պատե­րազմա­կան գործո­ղություննե­րը, զորքե­րը դուրս կհանվեն Պարսկաստա­նից եւ պարսիկնե­րին կապա­հովվի իրենց վիճա­կը ազա­տո­րեն տնօ­րի­նե­լու իրա­վունք:

Մենք հայտնում ենք, թե Թուրքիան բաժա­նե­լու եւ նրա­նից Հայաստա­նը «խլե­լու» պայմա­նա­գի­րը ոչնչացված է ու պատռտված: Հենց որ դադա­րեն պատե­րազմա­կան գործո­ղություննե­րը, հայե­րին կապա­հովվի իրենց քաղա­քա­կան ազա­տությունը ազա­տո­րեն տնօ­րի­նե­լու իրա­վունք:

Տապա­լե­ցեք ուրեմն այդ հափշտա­կիչնե­րին եւ ձեր երկրնե­րը ստրկացնողնե­րին:

Ընկերներ, եղբայրներ, մեր դրո­շակնե­րի վրա մենք կրում ենք աշխարհի ճնշված ժողո­վուրդնե­րի ազա­տագրումն:


Ռուսաստա­նի մահմե­դա­կաններ, Արեւելքի մահմե­դա­կաններ, աշխարհի վերածնության այդ ճանա­պարհին մենք սպա­սում ենք ձեզնից համակրանք ու աջակցություն:


Ազգա­յին գործե­րի ժողովրդա­կան կոմի­սար՝ Ջուղաշվի­լի (Ստա­լին)


Ժողովրդա­կան կոմի­սարնե­րի խորհրդի նախա­գահ՝ Վ. Ուլյա­նով (Լենին)

«Թուրքա­հա­յաստա­նի մասին» դեկրե­տը

1917թ. դեկտեմբե­րի 29-ին ՌԽՖՍՀ Ժողովրդա­կան կոմի­սարնե­րի խորհուրդն ընդունում է «Թուրքա­հա­յաստա­նի մասին» հայտնի դեկրե­տը, որի մշակման համար 1917թ. նոյեմբե­րին Լենի­նի հրա­մա­նով ստեղծվել էր հատուկ հանձնա­ժո­ղով, որի անդամներն էին Ստա­լի­նը, Վառլամ Ավա­նե­սո­վը (Սուրեն Մարտի­րոսյան), Վահան Տերյա­նը, Լուկա­շի­նը (Սարգիս Սրա­պիոնյան), էսէռ Պռոշ Պռոշյա­նը (գրող Պերճ Պռոշյա­նի որդին), մենշեւիկ Պավել Ակսելրո­դը եւ դաշնակցա­կան Ստե­փան Զորյա­նը (Ռոստոմ)։

Հանձնա­ժո­ղո­վը կարո­ղա­նում է կարճ ժամա­նա­կում մշա­կել եւ խորհրդին ներկա­յացնել Թուրքա­հա­յաստա­նի մասին զեկույց եւ նախա­գիծ։ Զեկուցագրում, որի հիմնա­կան կազմո­ղը Վահան Տերյանն էր, նշված էր, որ Թուրքա­հա­յաստա­նում հայ ժողո­վուրդը, պատե­րազմի սկզբին ամե­նա­մեծ թիվն ունե­ցող ազգա­յին խումբն էր, իսկ երիտթուրքե­րի կառա­վա­րությունը օգտվել է առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմից, բնաջնջել հայե­րին, «որպեսզի դրա­նով մեկնընդմիշտ վերջ տար Հայաստա­նի վերա­բերյալ հարցին»։ Հանձնա­ժո­ղո­վի անդամնե­րը ցանկա­նում էին, որ Ժողովրդա­կան կոմի­սարնե­րի խորհուրդը դեկրետ հրա­պա­րա­կի եւ պաշտպա­նի արեւմտա­հա­յե­րի ազգա­յին ինքնո­րոշման իրա­վունքը, ինչպես նաեւ երաշխիքներ ստեղծի Արեւմտյան Հայաստա­նի հայ ազգաբնակչության ինքնո­րոշման համար։ Ռուսա­կան զորքե­րի մնա­լը Արեւմտյան Հայաստա­նում այդ երաշխիքնե­րի կարեւոր բաղադրիչնե­րից էր։ Այս զեկուցագրի հիման վրա հանձնա­ժո­ղո­վը կազմում է նաեւ «Թուրքա­հա­յաստա­նի մասին» դեկրե­տի նախա­գիծ, որտեղ ասված էր. 

«Ժողովրդա­կան կոմի­սարնե­րի խորհուրդը հայտա­րա­րում է հայ ժողովրդին, որ Ռուսաստա­նի բանվո­րա­կան եւ գյուղա­ցիա­կան կառա­վա­րությունը ամեն կերպ պաշտպա­նե­լու է հայե­րի ազգա­յին լիա­կա­տար ինքնո­րոշման իրա­վունքը՝ ընդհուպ մինչեւ Թուրքա­հա­յաստա­նի տերի­տո­րիա­յի վրա անկախ հայ պետության ստեղծումը, միա­ժա­մա­նակ ցույց կտա ամեն տեսակ աջակցություն» (Լ. Խուրշուդյան, «ՌՍՖՍՀ ժողովրդա­կան կոմի­սարնե­րի սովե­տի «Թուրքա­հա­յաստա­նի մասին» դեկրե­տը»)։ 

Նախագծով նաեւ առա­ջարկվում էր, որ «անհրա­ժեշտ քանա­կությամբ զորքե­րը թողնել Հայաստա­նի սահմաննե­րին այնքան ժամա­նակ, մինչեւ Թուրքա­հա­յաստա­նի հայ բնակչությունը կկա­րո­ղա­նա քվեարկությամբ վճռել անկախ Հայաստա­նի ներքին կարգը»։

Հետա­գա քննարկումնե­րում, սակայն, նախա­գի­ծը փոփոխվում է, եւ 1917թ. դեկտեմբե­րի 29-ին ընդունվում, իսկ դեկտեմբե­րի 31-ին հրա­պա­րակվում է «Թուրքա­հա­յաստա­նի մասին» դեկրե­տը։ Հայե­րի համար ամե­նա­կա­րեւոր կետը՝ ռուսա­կան զորքե­րի պահպա­նումը Թուրքա­հա­յաստա­նում դուրս է գալիս, միա­ժա­մա­նակ, դեկրե­տը կարեւոր գործա­ռույթ է հատկացնում Կովկա­սի գործե­րի արտա­կարգ ժամա­նա­կա­վոր կոմի­սար Ստե­փան Շահումյա­նին, որին հանձնա­րարվում էր «ամեն տեսակ օգնություն ցույց տալ «Թուրքա­հա­յաստա­նի» բնակչությա­նը։

Տերյա­նը, Լենի­նը, Ստա­լի­նը եւ Շահումյա­նը

Տերյա­նը Դաշնակցության շատ գործիչնե­րի պես դեմ էր, որպեսզի ռուսա­կան զորքե­րը դուրս բերվեն Թուրքա­հա­յաստա­նից: Այս հարցով Տերյա­նը դիմում է Լենի­նին եւ ստա­նում գոհա­ցուցիչ պատասխան. «Նա շատ լավ վերա­բերվեց, եւ պարզվեց, որ երբ ինքն ասում է՝ զորքե­րը հանել Հայաստա­նից, սրա­նով ուզում է ասել, թե երբ հայե­րը պահանջեն այդ, որպեսզի նրանց վրա ճնշում չլի­նի Ռուսիա­յի կողմից, եւ նրանք ստիպված չլի­նեն ռուսա­կան օրիենտա­ցիա ընդունել: Իսկ հայե­րի ապա­հո­վության համար, եթե նրանք այդ կամե­նան, նա բնավ դեմ չէ, որ մնան հարկա­վոր եղած զորա­մա­սե­րը»: 

Սա Լենի­նի դիվա­նա­գի­տա­կան խորա­մանկ պատասխանն էր Տերյա­նին, իսկ ահա Ստա­լինն առանց վարա­նե­լու Տերյա­նի երե­սին ասաց. «Մենք իսկույն եւեթ կկարգադրենք, որ զորքե­րը հեռա­նան…»: Սակայն երբ Տերյա­նը Ստա­լի­նին տալիս է Լենի­նի գրությունը, եւ նա կարդում է այն, բանաստեղծի վկա­յությամբ, Ստա­լի­նը արդեն այլ կերպ է խոսում: 

Այս հարկադրված զիջումը Տերյա­նին, բնա­կա­նա­բար, Ստա­լի­նին դուր չի գալիս: Սակայն դա քիչ էր հուզում Տերյա­նին, որովհե­տեւ ինքն էլ բացա­սա­կան կարծիք ուներ Ստա­լի­նի մասին: Շատ լավ հիշում էր, թե ինչ արհա­մարհա­կան վերա­բերմունք ուներ Իոսիֆի հանդեպ իր կողմից շատ հարգված Շահումյա­նը: Վերջինս իր այդ վերա­բերմունքը բնավ չէր թաքցնում եւ բացա­հայտ ասում էր, որ 1905 թվա­կա­նին իր ձերբա­կա­լության մատնի­չը Ստա­լինն էր, քանի որ միայն նա գիտեր իր թաքնվե­լու վայրը: Մինչեւ վերջ Ստա­լի­նը կամ «Կոբան» Շահումյա­նի համար մնաց ցարա­կան «օխրանկա­յի լրտես»։

Ժողովրդա­կան Կոմի­սարնե­րի խորհուրդը հայտա­րա­րում էր, որ Ռուսաստա­նի բանվո­րա­կան եւ գյուղա­ցիա­կան կառա­վա­րությունը պաշտպա­նում է «Ռուսաստա­նի կողմից օկուպացված «Թուրքա­հա­յաստա­նի» հայե­րի ազատ ինքնո­րոշման իրա­վունքը՝ ընդհուպ մինչեւ լիա­կա­տար անկա­խություն», իսկ ինքնո­րոշման իրա­վունքի իրա­ցումը հնա­րա­վոր էր մի շարք երաշխիքնե­րի դեպքում։ Դրանք էին.

«1. Զորքե­րի դուրս բերումը «Թուրքա­հա­յաստա­նից» եւ հայկա­կան ժողովրդա­կան միլի­ցիա­յի անհա­պաղ կազմա­կերպումը «Թուրքա­հա­յաստա­նի» բնա­կիչնե­րի անձնա­կան ու գույքա­յին անվտանգությունը ապա­հո­վե­լու նպա­տա­կով։


2. Տարբեր երկրնե­րում ցրված գաղթա­կան հայե­րի, ինչպես նաեւ վտա­րանդի հայե­րի անարգել վերա­դարձը «Թուրքա­հա­յաստա­նի» սահմաննե­րը։


3. Պատե­րազմի ժամա­նակ թուրքա­կան իշխա­նություննե­րի կողմից բռնի կերպով Թուրքիա­յի խորքերն արտաքսված հայե­րի անարգել վերա­դարձը «Թուրքա­հա­յաստա­նի» սահմաննե­րը, որի վրա Ժողովրդա­կան Կոմի­սարնե­րի Սովե­տը պետք է պնդի թուրքա­կան իշխա­նություննե­րի հետ ունե­նա­լիք խաղաղ բանակցություննե­րի ժամա­նակ։


4. «Թուրքա­հա­յաստա­նի» ժամա­նա­կա­վոր Ժողովրդա­կան Կառա­վարչության կազմա­կերպումը՝ դեմոկրա­տա­կան հիմունքնե­րով ընտրված Հայ ժողովրդի Դեպուտատնե­րի Սովե­տի ձեւով։


Ժողովրդա­կան կոմի­սարնե­րի սովե­տի նախա­գահ՝ Վ. Ուլյա­նով (Լենին)


Ազգություննե­րի գործե­րի ժողովրդա­կան կոմի­սար՝ Ի. Ջուղաշվի­լի (Ստա­լին)»

«Անհա­ճո գործ կատա­րել թուրքե­րի համար»

Սիմոն Վրացյա­նը գրում է, որ թե՛ Տերյա­նը, թե՛ Շահումյա­նը քաջ ծանոթ էին Թուրքա­հա­յաստա­նի դրությա­նը եւ հասկա­նում էին, որ «Հայաստա­նի ապա­հո­վության եւ ինքնո­րոշման հնա­րա­վո­րության միակ պայմա­նը այն օրե­րին ռուսա­կան բանա­կի ներկա­յությունն էր, մինչեւ որ պատե­րազմը վերջա­նար եւ ստեղծվեր բնա­կա­նոն վիճակ»։ Սակայն բոլշեւիկյան իշխա­նության համար առա­վել կարեւոր էր համաշխարհա­յին հեղա­փո­խությունն ու մահմե­դա­կան ժողո­վուրդնե­րի հետ բարե­կա­մա­կան հարա­բե­րություննե­րը։

«Պահել ռուսա­կան բանա­կը Թուրքա­հա­յաստա­նում՝ պիտի նշա­նա­կեր անհա­ճո գործ կատա­րել թուրքե­րի համար, մինչդեռ, ինչպես կտեսնենք հետա­գա­յին, Թուրքիան եւ իսլամ աշխարհը բոլշեւիկնե­րի աչքին մեծ կարեւո­րություն ունեին, եւ բոլշեւիկնե­րը արդեն բանակցության մեջ էին թուրքե­րի հետ»,- գրում էր Վրացյա­նը։

«Թուրքա­հա­յաստա­նի մասին» դեկրե­տը ոչինչ չի փոխում հայ ժողովրդի կյանքում‘ Բրեստ-Լիտովսկի բանակցություննե­րը տապալվում են, եւ թուրքերն անցնում են հարձակման՝ իրար հետեւից գրա­վե­լով Արեւմտյան Հայաստա­նի հայկա­կան բնա­կա­վայրե­րը։ Բոլշեւիկնե­րը, հետա­գա­յում նաեւ՝ խորհրդա­յին պատմագրությունը «Թուրքա­հա­յաստա­նի մասին» դեկրե­տի չկա­յացման համար մեղադրում են գերմա­նա­ցի­նե­րին՝ նշե­լով, որ նրանց պատճա­ռով հնա­րա­վոր չեղավ հասնել հաշտության, եւ պատե­րազմը շարունակվեց։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը, Սոսսի Խանիկյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ