16.3 C
Yerevan

Վիժեցման Աղմուկը

Այժմ մեզ համար կա լավա­գույն հնա­րա­վո­րություն՝ քիչ թե շատ արցա­խա­հա­յության իրա­վունքնե­րը պաշտպա­նե­լու համար: Մեր շահե­րից է բխում հարցը ամեն գնով Մինսկի խմբի կամ բրյուսելյան շրջա­նակներ տեղա­փո­խե­լը, որպեսզի արևմուտքը մասնա­կից լինի:

Հայկ Սուքիասյան

Դաշնակցությունը ցանկա­նում է վիժեցնել ՀՀ իշխա­նություննե­րի ջանքե­րը՝ ուղղված երկրի անվտանգությա­նը. քաղա­քա­գետ Հայկ Սուքիասյան

Հայաստա­նում ԱՄՆ արտա­կարգ և լիա­զոր դեսպան Լին Թրեյսին, օրերս «Արմենպրես» լրատվա­կան գործա­կա­լության հետ հարցազրույցում անդրա­դառնա­լով Արցախյան հիմնախնդրին, ընդգծել է՝ «ԱՄՆ‑ն ճանա­չում է Լեռնա­յին Ղարա­բա­ղի բնակչության դերա­կա­տա­րումը իր ապա­գան որո­շե­լու հարցում: Միացյալ Նահանգնե­րի դիրքո­րո­շումն այն է, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի կարգա­վի­ճա­կի հարցը դեռեւս մնում է չլուծված»:

Դեսպա­նի այս հայտա­րա­րությունը տարա­տե­սակ քննարկումնե­րի տեղիք է տվել, մասնա­վո­րա­պես, թե ի՞նչ է հասկա­նում ԱՄՆ‑ն ԼՂ բնակչություն ասե­լով, քանի որ ԼՂ բնակչությունը կարող է ենթադրել նաև ադրբե­ջանցի­նե­րի գործո­նը:

Քաղա­քա­գետ Հայկ Սուքիասյա­նի կարծի­քով՝ ԱՄՆ դեսպա­նը սույն հայտա­րա­րությամբ մեծ մասամբ արցա­խա­հա­յությանն է նկա­տի ունե­ցել:

«Այդ երկու ժողո­վուրդնե­րից միայն Արցա­խի հայության իրա­վունքներն են ոտնա­հարվել և հաշվի չեն առնվել: Սակայն, եթե դեսպա­նը երկու երկրնե­րին նկա­տի ունի, չնա­յած, կարծում եմ, այդպես չէ, մենք պետք է քարոզչա­կան նպա­տա­կով այնպես ներկա­յացնենք, որ հենց Արցա­խի հայության մասին է խոսում: Որովհետև մյուս կողմի իրա­վունքնե­րը, հենց ադրբե­ջանցի­նե­րի խոսքով, արդեն վերա­կանգնվել են»,- «Հայկա­կան ժամա­նա­կի» հետ զրույցում նկա­տում քաղա­քա­գե­տը:

Անդրա­դառնա­լով Թրեյսիի այն դիտարկմա­նը, ըստ որի՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի կարգա­վի­ճա­կի հարցը դեռևս մնում է չլուծված, և իրենք (ԱՄՆ) շարունա­կում են կարծել, որ տևա­կան լարվա­ծության հիմքում գտնվող և 2020 թ. ռազմա­կան գործո­ղություննե­րի հանգեցրած խնդիրնե­րը պետք է կարգա­վորվեն բանակցություննե­րի միջո­ցով՝ Սուքիասյանն ընդգծում է՝ ԱՄՆ‑ն իր դիրքո­րոշման մեջ հստա­կե­ցում է մտցրել ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմից հետո, իսկ մինչ այդ հայտա­րա­րություններ չեն եղել կամ եղել են շատ կցկտուր:

«Արցա­խում եղած պատե­րազմը ռուս-թուրքա­կան համա­գործակցություն էր: Ընդ որում, նրանց նպա­տա­կը տարա­ծաշրջա­նում ԱՄՆ-ին և Ֆրանսիա­յին դուրս թողնելն էր: Այսօր Ռուսաստա­նը խրված է ուկրաի­նա­կան պատե­րազմի մեջ, և ԱՄՆ‑ն իր լավա­գույն հնա­րա­վո­րությունն է տեսնում ինչ-որ ճանա­պարհով վերա­դառնա­լու այս տարա­ծաշրջան»,- նշում է զրուցա­կի­ցը:

Սուքիասյա­նի համոզմամբ՝ ԱՄՆ‑ի վերա­դարձը ձեռնտու է և՛ Հայաստա­նին, և՛ Արցա­խին. «Իհարկե, մենք ժողովրդի մեջ ունենք հատված, որը սեր ունի առ ինչ-որ բևեռներ, սակայն պետք է առաջ շարժվենք միայն Հայաստա­նի շահե­րի տեսանկյունից: Այստեղ խորքը աշխարհա­քա­ղա­քա­կան է: Թուրքիա­յի ու ՌԴ‑ի դիրքե­րը մեր տարա­ծաշրջա­նում ուժե­ղա­ցել են, սակայն Ռուսաստա­նի շնչա­ռությունը հիմա այնքան մեծ չէ, որ կարո­ղա­նա բոլոր ճակատնե­րում ուժ գործադրել: Այժմ մեզ համար կա լավա­գույն հնա­րա­վո­րություն՝ քիչ թե շատ արցա­խա­հա­յության իրա­վունքնե­րը պաշտպա­նե­լու համար: Մեր շահե­րից է բխում հարցը ամեն գնով Մինսկի խմբի կամ բրյուսելյան շրջա­նակներ տեղա­փո­խե­լը, որպեսզի արևմուտքը մասնա­կից լինի»:

Վերջի­նիս խոսքով՝ սահմա­նագծման և սահմա­նա­զատման գործընթա­ցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջա­նակնե­րում ավե­լի շատ միջազգա­յին լեգի­տի­մություն կունե­նա. «Եթե հարցը մնա ռուս-թուրքա­կան տիրույթում, այդ դեպքում նոր սպանդ է լինե­լու»:

Քաղա­քա­գե­տը Լեռնա­յին Ղարա­բա­ղի հարցի լուծված չլի­նե­լու պարա­գա­յում սխալ է համա­րում Արցա­խում որոշ երկրնե­րի դրոշնե­րի տեղա­կա­յումը: «Այդպի­սով արցա­խա­հա­յե­րը վիժեցնում են անվտանգության գործընթացնե­րը: ՀՀ‑ի իշխա­նություննե­րը փորձում են ամեն գնով ապա­հո­վել Արցա­խի ժողովրդի անվտանգությունը»,- համոզված է նա:

Անդրա­դառնա­լով նաև դեսպա­նի այն հայտա­րա­րությա­նը, որ հանձնա­ռու են օգնել հայ ժողովրդին՝ կառուցե­լու այնպի­սի ապա­գա, որի հիմքում ընդհա­նուր ժողովրդա­վա­րա­կան արժեքներն են ու այն ճանա­պարհը, որ հայ ժողո­վուրդն ընտրել է 2018 թվա­կա­նին եւ մեկ անգամ եւս վերա­հաստա­տել 2021 թ. խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի ժամա­նակ, և այս հայտա­րա­րությա­նը հաջորդած՝ Ամե­րի­կա­յի Հայ դատի հանձնախմբի (ANCA)՝ ԱՄՆ նախա­գահ Ջո Բայդե­նին ուղղված կոչին, ըստ որի՝ հորդո­րում են հետ կանչել Հայաստա­նում Միացյալ Նահանգնե­րի դեսպան Լին Թրեյսիին՝ պատճա­ռա­բա­նե­լով, թե դիվա­նա­գի­տա­կան պաշտո­նում ավե­լի քան երեք տարի գտնվե­լու ընթացքում վերջինս «վատ ցուցա­նիշներ է գրանցել՝ քաղա­քա­գե­տը նկա­տում է, որ դաշնակցության արած հայտա­րա­րությունը միտված է հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րը խարխլե­լուն:

«Կարծում եմ՝ նրանք ունեն հանձնա­րա­րություն Հայաստա­նը կախած պահել մեկ բևե­ռից: ՀՀ իշխա­նություննե­րը, քափ-քրտինք կտրած, ամեն բան անում են արտա­քին հարա­բե­րություննե­րի ուղղությամբ, փորձում ապա­հո­վել դրանց լայն շրջա­նակ: Հայաստա­նի շնչա­ռությունը արտա­քին ֆրոնտում բացվում է, հնա­րա­վո­րություննե­րը՝ ևս, իսկ դաշնակցությունը ցանկա­նում է վիժեցնել ՀՀ իշխա­նություննե­րի ջանքե­րը՝ ուղղված երկրի անվտանգությա­նը»,- ասում է Սուքիասյա­նը:

Վերջի­նիս խորհուրդ է տալիս ընդդի­մությա­նը Ֆրանսիա­յի հրա­պա­րա­կից «փասա­փուսան» հավա­քել և գնալ ՌԴ‑ի հրա­պա­րա­կում շարունա­կել ակցիա­նե­րը. «Իրենք փչացնում են ժողովրդա­վա­րության սիմվո­լի­կան: Այլ նպա­տակ չունեն»:

Սուքիասյա­նը վստահ է, որ դաշնակցության կոչը որևէ ազդե­ցություն չի ունե­նա, և դեսպա­նին հետ չեն կանչի:

«Մեր իշխա­նությունը այն երկրնե­րի հետ, որոնց նկատմամբ հետաքրքրություն ունի, դեսպաննե­րի միջո­ցով պետք է բացատրա­կան աշխա­տանք տանի՝ հասկացնե­լով, որ այն զանգվա­ծը, որը այժմ փողոցնե­րում է, այն զանգվա­ծը չէ, որը հետաքրքրված է Հայաստա­նի ապա­գա­յով: Չնա­յած քիչ թե շատ Արևմուտքը դրա մասին պատկե­րա­ցում ունի: Եվ այս զանգվա­ծի հայտա­րա­րություններն Արևմուտքի մոտ մնա­լու են անլսե­լի»,- վստահ է քաղա­քա­գե­տը:

Հոդվա­ծը՝ armtimes.am կայքից։

Առնչվող Հոդվածներ