15.8 C
Yerevan

Հայաստա­նը Ոչ Էրո­տիկ Երգ, Այլ Գաղա­փար Եվ Հավա­տամք

Մենք ոչ թե պետք է բավա­րարվենք զուտ ճռճռան հայրե­նա­սի­րա­կան բառե­րով, այլ Խաչա­տուր Աբովյա­նի նման զգանք մեր թիկունքին կանգնած Հայաստան-հրեշտա­կին, լինենք այդ հայրե­նի­քը ոչ թե բառե­րով, այլ էությամբ, հոգով:

Հակոբ Մովսես

1inAM‑ի հյուրն է մշա­կույթի նախկին նախա­րար, թարգմա­նիչ, ՀՌՀ անդամ Հակոբ Մովսե­սը:

Զրույցի ընթացքում անդրա­դարձ է արվել Հայաստան գաղա­փա­րի ընդունմանն ու ընկալմա­նը որպես գաղա­փար, որպես մեծա­գույն նպա­տակ և առա­քե­լություն:

Հակոբ Մովսե­սը խոսեց այն մասին, թե ինչու և ինչպես 1991թ. անկա­խա­ցած երկի­րը մսխեց ԽՍՀՄ կողմից ստա­ցած ողջ ժառանգությունը, թե ինչպես զարգա­նա­լու, ստեղծե­լու փոխա­րեն 30 տարի բավա­րարվե­ցինք խորհրդա­յին թերմացքքնե­րով: Հակոբ Մոսե­սը նշեց, որ այդ ամե­նի հետև­անք է նաև այն, որ դարե­րի ընթացքում ամե­նա­տարբեր ճնշումնե­րի ենթարկված հայ ժողո­վուրդը ինչ որ չափով նաև մոռա­ցել է ինչ է նշա­նա­կում պետություն ասվա­ծը: Մոռա­ցել է նաև պետության ներսում գոյություն ունե­ցող օրենքի նշա­նա­կությունը, դրա համար էլ օրենքը ոչ թե դարձել է ապրե­լու սկզբունք, այլ ճնշե­լու և ճնշվե­լու միջոց, այդ իսկ պատճա­ռով էլ կորցրել է իր նախնա­կան էությունը և  չունի հավա­սա­րության սկզբունք: Օրենքը բոլո­րի թագա­վորն է: Նրան պիտի հավա­սա­րա­չափ ենթարկվի և՛ գյուղա­ցին, և՛ նախա­գա­հը: Եթե օրենքը բոլո­րի համար հավա­սար չէ, այլևս անպի­տան է:

Խոսե­լով պետության և դրա ընդունման և ընկալման մասին, Հակոբ Մովսեսն անդրա­դարձավ ևս մեկ, բավա­կան տարածված մի երև­ույթի մասին: Խոսքը վերա­բերվում է այսպես կոչված Միութե­նա­կան պետությա­նը, երբ դրա կողմնա­կիցնե­րը ասում են, որ ավե­լի լավ կլի­նի միա­նալ Ռուսաստա­նին և ապրել հանգիստ ու խաղաղ պայմաննե­րում և ազատ լինել արտա­քին քաղա­քա­կա­նության կամ նման այլ կարգի հարցե­րից: Հակոբ Մովսեսն ասաց, որ հենց այդ մտա­ծե­լա­կերպը ցուցիչ է այն բանի, թե իրա­կա­նում ինչ մեծ պատմա­հո­գե­բա­նա­կան խնդիրներ ունենք մենք:

Բայց մենք հիմա ունենք պետություն: Ամեն ինչից բացի մենք ունենք 30 հազար ք/կմ տարածքով պետություն և նրա նկատմա­մաբ մեր վերա­բերմունքը ավե­լի լուրջ պիտի լինի քան պարզա­պես տարածքի նկատմամբ: Մենք ոչ թե պետք է բավա­րարվենք զուտ ճռճռան հայրե­նա­սի­րա­կան բառե­րով, այլ Խաչա­տուր Աբովյա­նի նման զգանք մեր թիկունքին կանգնած Հայաստան-հրեշտա­կին, լինենք այդ հայրե­նի­քը ոչ թե բառե­րով, այլ էությամբ, հոգով: Պետությունը մի ողջ կենսա­փի­լի­սո­փա­յություն է, որի ուղե­ցույցը և մեծա­գույն հուշա­րարն ունենք: Այդ մեր պատմությունն է:

Հակոբ Մովսեսն անդրա­դարձավ նաև պետության փիլի­սո­փա­յությա­նը ոչ միայն ինստի­տուցիո­նալ առումով, այլ գաղա­փա­րա­կան խորությամբ: Մեր պետությունը իր բնույթով, մեր ժողո­վուրդը ունի քրիստո­նեա­կան, ըստ դրա՝ հումա­նիստ-ժողովրդա­վա­րա­կան փիլի­սո­փա­յություն: Հակոբ Մովսե­սը նաև հիշեցրեց, որ այսօրվա եվրո­պա­կան արժեքնե­րը, որոնք ազդա­րա­րում են ամե­նա­հումա­նիստա­կան կարգա­խոսնե­րը՝ ազա­տություն, հավա­սա­րություն, եղբայրություն, իրենց սկիզբն են առել ֆրանսիա­կան հեղա­փո­խությունից, որն էլ իր հերթին հիմնված քրիստո­նեա­կան հումա­նիզմի վրա:

Հակոբ Մովսեսն շեշտեց նաև, որ այդ ամե­նը, այդ ողջ գաղա­փա­րա­խո­սությունը ոչ թե հենց այդպես օդից պիտի գա, այլ պիտի հստակ քաղա­քա­կա­նությամբ և գործո­ղություննե­րով ապա­հո­վի: Եվ այդ ամե­նին պիտի մասնակցի ողջ հասա­րա­կությունը: Մանկա­պարտե­զից մինչև համալսա­րան, պետք է քարոզվի պետություն կառուցե­լու առա­քե­լությունը:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ