15 C
Yerevan

Մոսկվա­յից Բրյուսել՝ Խաչվող Խաղադրույքներ

Ի՞նչ է տեղի ունե­ցել այդ մեկ օրվա ընթացքում, որ խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը որո­շել է դիմել ԱԳՆ հանդեպ արմա­տա­կան, ըստ էության խուլի­գա­նա­կան քայլի, որը սակայն ունի բավա­կա­նին «նրբո­րեն» մշակված նպա­տակ՝ Հայաստա­նի ԱԳՆ-ից «կորզել» արտա­հայտություն, որը կարող է կաթվա­ծա­հար անել Բրյուսե­լի հանդիպմա­նը ձեռք բերված որո­շա­կի համա­ձայնություններ, որոնք կարող են նպաստել Արցա­խի շուրջ, Հայաստա­նի սահմաննե­րի շուրջ իրա­վի­ճա­կի քաղա­քա­կան կառա­վա­րե­լիության աստի­ճա­նի բարձրացմա­նը:

Հակոբ Բադալյան

Քաղա­քա­կան վերլուծա­բան Հակոբ Բադալյանն իր էջում գրում է՝

Բրյուսե­լում գնա­լով իրադրության քաղա­քա­կան կառա­վարման գործընթա­ցի մեկնա­կե­տե­րի հարցում համա­չա­փության շուրջ համա­ձայնության՝ Բաքուն անմի­ջա­պես հետո ձեռնմուխ է լինում այդ համա­ձայնություննե­րը տորպե­դա­հա­րե­լու: Բաքվի մոտի­վը պարզ է. քաղա­քա­կան կառա­վարման աստի­ճա­նի բարձրա­ցումը՝ որը ներա­ռում է ոչ միայն Ադրբե­ջա­նի, այլ նաեւ Հայաստա­նի մոտե­ցումնե­րի առկա­յություն քննարկումնե­րի սեղա­նին, էապես նվա­զեցնում է ռազմա­կան շանտա­ժի գործի­քի էֆեկտի­վությունը:

Այդ ֆոնին, հերթա­կան անգամ նշմարվում է Հայաստա­նի խորհրդա­րա­նա­կան ընդդի­մության մի գերակշռող մասի գործո­ղություննե­րի «սինքրո­նություն» Բաքվի հետաքրքրություննե­րի ուղղությամբ: Որովհե­տեւ, երբ տեղի է ունե­նում ներխուժում ԱԳՆ եւ «Արցա­խը երբեք չի լինի Ադրբե­ջա­նի կազմում» հայտա­րա­րություն անե­լու պահանջ փոխնա­խա­րա­րին, ապա այդ պահանջի «իրա­կա­նա­նա­լու» դեպքում այն դառնա­լու է քաղա­քա­կան կառա­վարման հեռանկա­րին հարվա­ծե­լու խաղա­քարտ Բաքվի ձեռքին:

Ինքս հեռու եմ մտքից, թե այդ «սինքրո­նությունը» ապա­հովվում է ուղիղ կապով: Կարծում եմ, որ «սինքրո­նության» «միջնորդա­կան» հետաքրքրվա­ծությունը Ռուսաստա­նում է: Մոսկվա­յի համար մի կողմից կարեւոր է իրադրության քաղա­քա­կան կառա­վա­րե­լիությունը՝ եւ այդ հարցում կարծում եմ կա չբարձրա­ձայնված ընդհա­նուր հետաքրքրություն Բրյուսե­լի հետ, մյուս կողմից սակայն Մոսկվան ունի խնդիր թույլ չտալ, որ այդ կառա­վա­րե­լիության բարձրա­ցումը լինի իր ազդե­ցության նվազման ռիսկով:

Այդ հանգա­մանքից էլ թերեւս օգտվում են ՌԴ իշխա­նա­կան էլի­տա­յի տնտե­սա-քաղա­քա­կան խմբեր, որոնք ռուսա­կան էլի­տա­յում իրենց դիրքե­րը ապա­հո­վե­լու հարցում մշտա­պես խաղադրույքի մի էական մաս կատա­րել են ՌԴ պետա­կան քաղա­քա­կա­նության հենց այդպի­սի մոտի­վա­ցիա­նե­րը սպա­սարկող ծառա­յություն մատուցե­լով՝ թե Ադրբե­ջա­նի, թե Հայաստա­նի նախկին կառա­վա­րող համա­կարգի մի թեւի հետ իրենց ունե­ցած կայուն եւ խորը կապե­րի ու բիզնես հետաքրքրություննե­րի գործադրմամբ:

Ի դեպ, այդ հանգա­մանքով արտա­հայտվում է նաեւ այն, ինչի մասին խոսել եմ բազմիցս՝ ռուսա­կան էլի­տա­յի տարբեր խմբե­րի դիմա­կա­յության արտա­ցոլվա­ծություն Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան կյանքում:

Հ.Գ. մի անդրա­դարձս նաեւ մեկնա­բա­նություն բաժնում

Վերը շարադրվա­ծին ևս մեկ անդրա­դարձ քաղա­քա­գե­տը կատա­րել է 1in.am կայքում, հետևյալ հոդվա­ծում՝

Փողո­ցա­յին անհնա­զանդության շարժում իրա­կա­նացնող խորհրդա­րա­նա­կան ընդդի­մության մի խումբ պատգա­մա­վորներ մայի­սի 24‑ի առա­վոտյան ներխուժել են ԱԳՆ շենք և փոխնա­խա­րա­րից պահանջել, որպեսզի հայտա­րա­րի, որ «Արցա­խը չի լինե­լու Ադրբե­ջա­նի կազմում»: Նախ, մի կողմ թողնենք այն հանգա­մանքը, որ խորհրդա­րա­նի պատգա­մա­վորնե­րը փաստա­ցի օգտա­գործե­լով մանդա­տից բխող իրա­վունքնե­րը և արտո­նությունը, կատա­րում են դե ֆակտո խուլի­գա­նություն՝ ներխուժե­լով գործա­դիր իշխա­նության մի կառույց, որի փաստա­ցի կարգա­վի­ճա­կը հավա­սա­րեցված է ընդհուպ անվտանգության կառույցի կարգա­վի­ճա­կի: Հայաստա­նի ԱԳ նախա­րա­րը անվտանգության խորհրդի անդամ է:

Գործնա­կա­նում, ուշադրության է արժա­նի հանգա­մանքը, որ մայի­սի 22-ին տեղի ունե­ցած հանդիպման և դրա­նից հետո Շարլ Միշե­լի արած հայտա­րա­րության «հղումով» ընդդի­մության գործո­ղություննե­րը և ներխուժումը ԱԳՆ տեղի է ունե­նում ոչ թե մայի­սի 23-ին, այսպես ասած տաք հետքով, անմի­ջա­պես, այլ մեկ օր անց: Ըստ այդմ հարց է առա­ջա­նում, թե ի՞նչ է տեղի ունե­ցել այդ մեկ օրվա ընթացքում, որ խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը որո­շել է դիմել ԱԳՆ հանդեպ արմա­տա­կան, ըստ էության խուլի­գա­նա­կան քայլի, որը սակայն ունի բավա­կա­նին «նրբո­րեն» մշակված նպա­տակ՝ Հայաստա­նի ԱԳՆ-ից «կորզել» արտա­հայտություն, որը կարող է կաթվա­ծա­հար անել Բրյուսե­լի հանդիպմա­նը ձեռք բերված որո­շա­կի համա­ձայնություններ, որոնք կարող են նպաստել Արցա­խի շուրջ, Հայաստա­նի սահմաննե­րի շուրջ իրա­վի­ճա­կի քաղա­քա­կան կառա­վա­րե­լիության աստի­ճա­նի բարձրացմա­նը: Ընդ որում, պետք է նկա­տի ունե­նալ մի հատկանշա­կան հանգա­մանք էլ: Այդ ընթցքում, իրա­վի­ճա­կը «սնուցեց» նաև Ադրբե­ջա­նը, հայտա­րա­րե­լով, թե Բրյուսե­լում քննարկվել է «միջանցքի» հարց, այն դեպքում, երբ համե­նայն դեպս հանդի­պումից հետո Միշե­լի արած հայտա­րա­րության մեջ հարցի արտա­ցո­լումը բոլո­րո­վին այլ է և խոսք կարող է լինել հաղորդակցության, բայց ոչ այն միջանցքա­յին տրա­մա­բա­նության մասին, որ տարփո­ղում է Ադրբե­ջա­նը: Սակայն, Բաքուն անկասկած այդ կերպ սնուցում է հայաստանյան ներքա­ղա­քա­կան ալիքներ և հերթա­կան անգամ նկատվում է Ադրբե­ջա­նի և Հայաստա­նի խորհրդա­րա­նա­կան ընդդի­մության գործո­ղություննե­րի «սինքրո­նություն»:

Բանն այն է, որ Բրյուսե­լի տապալմամբ շահագրգռված է Բաքուն, մի պարզ պատճա­ռով՝ որքան ցածր է իրադրության քաղա­քա­կան կառա­վա­րե­լիությունը, այնքան բարձր է Բաքվի համար ռազմա­կան գործի­քա­կազմի մեծ կամ փոքր մասշտա­բի կիրառման հնա­րա­վո­րությունը և էֆեկտի­վության ներուժը: Քաղա­քա­կան կառա­վա­րե­լիության բարձր աստի­ճա­նը Բաքվին զրկում է ռազմա­կան շանտա­ժի գործի­քա­կազմի էֆեկտի­վությունից: Բնա­կա­նա­բար, Ադրբե­ջա­նը շահագրգռված կլի­նի նաև, որ Բրյուսե­լի արդյունքնե­րի տապալման համար պատասխա­նատվությունը մնա Հայաստա­նի վրա: Հեռու եմ այն մտքից, որ Բաքվի հետաքրքրություննե­րի և Հայաստա­նի ընդդի­մության գործո­ղություննե­րի հերթա­կան սինքրո­նությունը ունի ուղիղ կապակցվա­ծություն: Բայց, մեծ հավա­նա­կա­նությամբ ակնա­ռու է «միջնորդա­վորվա­ծության» հավա­նա­կա­նությունը, ինչի համար էլ թերևս գործո­ղություննե­րը հաջորդում են ոչ թե անմի­ջա­պես հանդիպմա­նը, այլ տեղի են ունե­նում մեկ օր անց՝ երբ Երև­ան ու Բաքու է խոսել ՌԴ արտգործնա­խա­րար Սերգեյ Լավրո­վը, և համա­պա­տասխան ազդակներ փոխանցել ընդդի­մությա­նը՝ ՌԴ ոչ ֆորմալ դեսպան Միհրանյա­նի միջո­ցով, որը լինե­լով ՌԴ քաղա­քա­ցի, այս օրե­րին Երև­ա­նում երթ էր իրա­կա­նացնում երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի կողքին: Թեև, այդ իմաստով թերևս զարմա­նա­լու ոչինչ չկա, քանի որ Ռոբերտ Քոչարյա­նը ՌԴ քաղա­քա­ցուն նշա­նա­կել է անգամ Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րար: Խոսքը Միքա­յել Հարությունյա­նի մասին է, որն այսօր պատսպարված է հենց ՌԴ-ում:

Առնչվող Հոդվածներ