20 C
Yerevan

Պատմության Հոգե­բա­նությունն Ու Փիլի­սո­փա­յությունը

Մենք ունենք իրա­կա­նություն, որը դատավճիռ չէ: Այն ինչ մենք տեսնում ենք, զուտ տարբե­րակնե­րից մեկն է, իսկ մյուս տարբե­րակնե­րը ոչ թե չկան, այլ չենք տեսնում, մինչդեռ շատ շատ կարև­որ է, որ տեսնենք ու հասկա­նանք ու այդ կերպ փոխենք այն ապա­գան, որը չենք ուզում:

Արա­յիկ Մկրտումյան

Որքան էլ որ զարմա­նա­լի է, աշխարհի ամե­նա­մեծ ու հրա­շա­լի պատմություն ունե­ցող ժողո­վուրդնե­րից մեկը հասու չէ իր իսկ պատմությա­նը: Խոսքն իհարկե մեր՝ հայե­րիս և հայոց պատմության մասին է: Մենք շատ ենք սիրում հպարտա­նալ մեր պատմությամբ, ավե­լի ճիշտ որոշ հատվածնե­րով, որի մասին գիտենք քիչ: Մենք սովո­րություն ունենք գերագնա­հա­տե­լու պատմա­կան այս կամ այն իրա­դարձությունը, կամ ընդհա­կա­ռա­կը՝ նվա­զեցնել որևէ դեպքի կամ դեմքի իրա­կան նշա­նա­կությունը: Պատմության մի մեծ մասը մեզ համար ծածկված է անգի­տության քողով ու դրա մասին մարդիկ ոչ միայն չգի­տեն, այլև ի վիճա­կի չեն հասկա­նա­լու, երբ տեղե­կա­նում են այդ մասին:

Պատմությունը մեզա­նում կենաց է, պարծենկո­տության մակարդա­կի զրույց, հեքիա­թի նման մի բան, որի մասին խոսում են տարա­տե­սակ քեֆե­րի ժամանկ՝ հպարտա­նա­լով Տիգրան Մեծի նվա­ճումնե­րով, կամ, որ Նապո­լեո­նի մարշա­լը հայ էր: Միևնույն ժամա­նակ տեղյակ չլի­նե­լով ո՛չ Նապո­լեո­նի, ոչ էլ Տիգրան Մեծի նվա­ճումնե­րի մասին բավա­կան խորը կերպով: Մեզնից շատե­րին չի էլ հետաքրքրում, թե ինչպես և ինչու է Տիգրան Մեծը կարո­ղա­ցել կառուցել նման վիթխա­րի կայսրություն և միևնույն կերպով չենք կարո­ղա­նում հասկա­նալ, թե ինչու ենք հիմա նման վիճա­կում:

Պատմությունը մենք ընկա­լում ենք որպես ավարտված հեքիաթ, առասպել, որն արդեն վաղուց վերջա­ցել է ու այլևս երբեք չի կրկնվի: Երբեմն միայն, հատկա­պես հերթա­կան ողբերգության ժամա­նակ մենք դառնա­ցած ասում ենք, որ պատմությունը կրկնվեց: Օրի­նակ 2020թ. պատե­րազմը, երբ Ադրբե­ջա­նը հարձակվեց սեպտեմբե­րի 27-ին, մենք հիշե­ցինք, որ ուղիղ հարյուր տարի առաջ էլ թուրքերն էին հարձակվել նույն օրը: Նույնն էր նաև պատե­րազմի ավարտի ընկա­լումը, երբ Արցա­խի հողե­րի մի մասը անցավ թուրքե­րին, իսկ նախկին ԼՂԻՄ‑ը(առանց Հադրութի և Շուշիի) դարձավ ռուս խաղա­ղա­պահնե­րի վերահսկո­ղությա­նը ենթա­կա տարածք: Շատե­րը պատե­րազմն ու այդ պայմա­նա­գի­րը համա­րե­ցին 1920–21թթ. իրա­դարձություննե­րի կրկնությունը:

Բայց մի՞թե հարկ կա հատ-հատ նշե­լու բազում այլ դեպքեր: Ակներև է, որ մեզ համար պատմությունը կրկնվում է ոչ միայն փիլի­սո­փա­յո­րեն, այլև գրե­թե փաստա­կան մակարդա­կում, իսկ այդ ամե­նը միայն մի բան է նշա­նա­կում՝ մենք չենք սովո­րում պատմության դասե­րը: Իսկ չենք սովո­րում միայն այն պատճա­ռով, որ չենք հասկա­նում: Հասկա­նա­լու համար պետք է քննել, ուսումնա­սի­րել, ըմբռնել: Իսկ մենք այդ չենք անում: Մենք կիսատ-պռատ կարդում ենք ու վերջ: Մեզ համար պատմությունն ընդա­մե­նը ժամա­նա­կագրություն է, չբա­ցատրվող ու անհասկա­նա­լի: Դպրոցնե­րում պատմության դասն իրե­նից ենթադրում է ընդա­մե­նը փաստե­րի մի մասի անգիր անե­լը: Աշա­կերտնե­րը պատմությունը չեն սովո­րում, նրանք ընդա­մե­նը անգիր են անում այն, ինչ գրված է գրքում: Նույնը և համասլա­րաննե­րում: Նման ձախողված կրթա­կան սկզբունքը պատմությունը մարդկանց աչքե­րում դարձնում է անհասկա­նա­լի, դժվա­րա­մատչե­լի և ձանձրա­լի թվագրություն, որի մեջ սակայն ոչ մի իմաստ չկա:

Անգլիա­ցի պատմա­բան Առնոլդ Թոյնբին իր «Հասու լինել պատմությա­նը» աշխա­տության մեջ բավա­կան լուրջ անդրա­դարձ է կատա­րում պատմության ընթացքի տրա­մա­բա­նությա­նը՝ փորձե­լով բացատրել տեղի ունե­ցա­ծի և ունե­ցո­ղի հոգե­բա­նությունը, փիլի­սո­փա­յությունը: Փորձ է արվում հոգե­բա­նո­րեն և սկզբունքո­րեն հասկա­նալ ոչ միայն այն, թե ինչ է տեղի ունե­ցել, այլև երբ և ինչպես ու ամե­նա­կարև­ո­րը՝ ինչու: 

Մեկ այլ անգլիա­ցի, հանճա­րեղ գրող, լրագրող Ջորջ Օրուելն իր «1984» հակաուտո­պիստա­կան գրքում ունի նման տողեր. «Ով վերահսկում է անցյլաը, վերահսկում է ապա­գան, ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյա­լը»: Մենք կարդում ենք, հիա­նում և ոչինչ չենք սովո­րում: Իրա­կա­նում այդ տողե­րը հավաստում են պատմության ընկալման ողջ անհրա­ժեշտությունը, որովհետև, քանի դեռ չենք հասկա­ցել, ինչ է տեղի ունե­նում, չենք կարող հասկա­նալ դրա շարունա­կություն հանդի­սա­ցող ներկան և դրա շարունա­կությունը՝ ապա­գան:

Հայոց պատմության մի քանի հազա­րամյա պատմության մեջ հատ ու կենտ դեպքեր կարող ենք վերցնել, որոնք քիչ թե շատ նոր երև­ույթներ են եղել և այդքան խիստ շաղկապված չեն եղել անցյա­լի հետ, այլ իրենք իրենցով հանդի­սա­ցել են որո­շա­կիո­րեն նոր երև­ույթներ: Մնացյալ դեպքերն այնքան խիտ շաղկապված են, որ շատ հաճախ նույնիսկ պատմա­բաննե­րի համար դժվար է լինում առանձնա­ցումներ կատա­րել: 

Մենք սովո­րա­բար սիրում ենք, որ պատմա­բաննե­րը մեզ ներկա­յացնեն պատմա­կան որևէ հերո­սա­կան դեպք և մենք պարծե­նանք, որ ասենք Ակո­ռիում 300 հայ կարո­ղա­ցել է հաղթել 7000 պարսի­կի: Բայց ո՞րն է այդ ամե­նի օգուտը, եթե մենք պատմությունն ու առասպե­լը խառնե­լու ենք իրար և ոչ մի հետև­ություն չանենք:

Մարդը չի կարող ապրել առանց հիշո­ղության: Հրանտ Մաթև­ոսյանն ասում էր, որ մարդը եթե հիշո­ղություն չունե­նա, կվե­րածվի անա­սունի և օրի­նակ է բերում, որ ահա կովը դաշտում հանգիստ արա­ծում է, իսկ իր հորթին երեկ են մորթել: Այո՛, մարդը չի կարող ապրել առանց հիշո­ղության, իսկ ժողովրդի ու ազգի հիշո­ղությունն իր պատմությունն է: Առանց պատմության ժողո­վուրդը աննպա­տակ խառնամբոխ է, որն ի զորու չէ հասկա­նալ, թե ով է ինքը: Ավե­լորդ է խոսել արդեն ապա­գա­յի մասին անգամ:

Վերը թվարկվա­ծին զուգա­հեռ, մենք ունենք ևս մի հետաքրքիր մոտե­ցում: Մենք շատ ենք սիրում պատկե­րացնել, թե ինչ կլի­ներ եթե Տիգրան Մեծը չպարտվեր Լուկուլլո­սին, եթե 1918թ. առա­ջին հանրա­պե­տությունը չկործանվեր, եթե…եթե…

Շատ դեպքե­րում մենք երա­զե­լով հեռա­նում ենք իրա­կա­նությունից ու զոռ ենք տալիս երև­ա­կա­յությա­նը: Հաճախ էլ միտումնա­վոր բաց ենք թողնում որոշ անցանկա­լի դեպքեր և պատմա­կան բացե­րը լրացնում առասպելնե­րով ու ցանկա­լին մատուցում իրա­կա­նի փոխա­րեն: Հետև­անքը լինում է սխալ հետև­ությունն ու սխալ հաշվարկնե­րը:

Բայց, ինչպես արդեն նշե­ցի, պատմությունը պարզա­պես ժամա­նա­կագրություն չէ: Պատմությունը ոչ միայն փաստ է, այլև՝ տրա­մա­բա­նություն, հոգե­բա­նություն, ընթացքի մեջ գտնվող իրա­դարձություն: Հայոց պատմությունը ավարտված չէ, այն շարունակվում է հենց հիմա, հենց այս պահին ու եթե մենք հասկա­նանք մեր անցյա­լը, կարող ենք հասկա­նալ և՛ ներկան, և՛ կառուցել ապա­գան:

Հիմա գանք մի հետաքրքիր երև­ույթի: Եկեք պատկե­րացնենք, թե ինչ կլի­ներ, եթե…ու այդ եթե‑ն ոչ թե հիմնված լինի անի­րա­կան երա­զանքնե­րի վրա, այլ սառը հաշիվնե­րի և տրա­մա­բա­նության: Ու հնա­րա­վոր է, որ անցյա­լի արդեն կատարված փաստը ուսումնա­սի­րե­լով և՛ փաստա­կան, և՛ այլընտրանքա­յին առումով, մենք ի վիճա­կի լինենք այլընտրանք գտնել նաև այսօրվա համար: Մենք հաճախ այսօրվա իրա­կա­նությունն ընդունում ենք որպես դատավճիռ և կարծես թե ելքեր չենք տեսնում: Եվ հաճախ, ուսումնա­սի­րե­լով անցյա­լի որևէ դեպք, ափսո­սանքով նշում ենք, որ չենք կարո­ղա­ցել կանխա­տե­սել կամ հասկա­նալ որոշ կարև­որ բաներ և միա­կողմա­նի ենք ընդունել իրա­կա­նությունը, կիսատ ենք տեսել, իսկ այդ եթե հասկա­նա­յինք, եթե այսպես չանեինք, այնպես անեինք, ապա…

Հիմա մենք ունենք իրա­կա­նություն, որը դատավճիռ չէ: Այն ինչ մենք տեսնում ենք, զուտ տարբե­րակնե­րից մեկն է, իսկ մյուս տարբե­րակնե­րը ոչ թե չկան, այլ չենք տեսնում, մինչդեռ շատ շատ կարև­որ է, որ տեսնենք ու հասկա­նանք ու այդ կերպ փոխենք այն ապա­գան, որը չենք ուզում:

Անցյա­լի կարև­որ մի քանի դեպքեր այդ սկզբունքով է վերլուծել պատմա­բան Հրանտ Տեր-Աբրա­համյա­նը: Նա փորձել է հասկա­նալ, թե ինչ կլի­ներ եթե…

Մենք կներկա­յացնենք Հրանտ Տեր-Աբրա­համյա­նի հեղի­նա­կությամբ և Mediamax, VivaCell MTS‑ի գործընկե­րությամբ ստեղծված «Այլընտրանքա­յին պատմություն» շարքն ամբողջա­պես՝ հուսա­լով, որ այն օգտա­կար կլի­նի սթափ ու քննա­դա­տա­կան մտա­ծո­ղությունը զարգացնե­լու համար:

Անցյա­լի ախտո­րո­շումը առողջ ապա­գա­յի գրա­վա­կանն է:

Առնչվող Հոդվածներ