15.8 C
Yerevan

Այլընտրանքա­յին Պատմություն


1917‑ի Փետրվարյան հեղա­փո­խությունը Ռուսաստա­նում նոր իրա­վի­ճակ է ստեղծում: Արեւե­լա­հայ գործիչնե­րը, ուղնուծուծով «ռուսա­կան դեմոկրա­տիա­յի» ծնունդ լինե­լով, գլխո­վին ընկղմվում են նոր գործընթա­ցի մեջ: Նրանց երա­զանքնե­րում «ռուսա­կան դեմոկրա­տիա­յի» հորձա­նուտում ինքնա­բե­րա­բար լուծվում էին նաեւ բոլոր տեսա­կի ազգա­յին հարցե­րը:

Հայոց պատմությունն առանց Մեծ եղեռնի. Մաս II‘ 1914–1921‑ի այլընտրանքա­յին պատմություն

 «Տարո­նի ներկա­յա­ցուցի­չը գտնում է, որ մերոնք իրենց հարա­բե­րություննե­րը խզել են Իթթի­հա­տի հետ, որը չպի­տի լիներ…: Մերոնք փոխում են իրենց ուղղությունը … թողնում են հեղա­փո­խա­կան գործունեությունը, եւ ընկնում դիպլո­մա­տիա­յի գիրկը: Մեր ընկերնե­րը թե՛ Պոլսում, թե՛ Կովկա­սում, չունե­նա­լով քաղա­քա­կան հոտա­ռություն, ընկել են մի տեսակ ավանտյուրա­յի մեջ, եւ կարծես դարձել են ռուսա­կան գործա­կալներ, որը կարող էր մեծ վտանգ ու աղե­տա­լի հետեւանքներ ունե­նալ հայ ժողովրդի համար: Մեր պահանջնե­րը պետք է չափվեն կուսակցության բարո­յա­կան եւ ֆիզի­կա­կան ուժով: Առանց այդ ուժե­րի կշռա­դա­տության մենք բռնել ենք մի գործ, որը տանում է դեպի դավա­ճա­նություն: Մեր դիրքը թուրքա­կան պետության հետ պիտի լինի լոյալ, նրան պիտի ուղղենք մեր պահանջնե­րը, եւ աստի­ճա­նա­բար ընդունել տանք, մինչեւ ուժե­ղա­նանք: Ուստի առա­ջարկվում է դադա­րեցնել նման գործունեությունը, նվիրվել ինքնա­պաշտպա­նությա­նը եւ հեղա­փո­խա­կան գործի ուժե­ղացմա­նը, եւ ուժ ձեռք բերե­լով կատա­րել տալ տաճիկ կառա­վա­րությա­նը մեր պահանջնե­րը»: (Նյութեր ՀՅԴ պատմության համար: Հատոր Ժ: Արձա­նագրություններ ՀՅԴ 7‑րդ Ընդհաուր ժողո­վի): 

Այս մեջբե­րումը վերա­բե­րում է ոչ թե այլընտրանքա­յին, այլ իրա­կան, վավե­րա­կան պատմությա­նը: Սրանք 1913-ին Դաշնակցության համա­գումա­րին Տարո­նի ներկա­յա­ցուցչի իրա­կան խոսքերն են: Քանի որ ժողո­վին ներկա էին երկու ներկա­յա­ցուցիչ Տարո­նից՝ Գալուստ Սասունին եւ Ռուբեն Տեր-Մինասյա­նը, եւ արձա­նագրություննե­րում էլ նրանց խոսքը ներկա­յացված է մերթ անուննե­րով, մերթ էլ անա­նուն՝ որպես պարզա­պես Տարո­նի ներկա­յա­ցուցիչ, այդքան էլ հասկա­նա­լի չէ, թե երկրորդ դեպքում երկուսից որինն է տվյալ խոսքը: Բայց քանի որ երկուսն էլ ներկա­յացնում են նույն քաղա­քա­կան գիծն ու մտա­ծո­ղությունը, ապա տարբե­րա­կումն այդքան էլ էական չէ: Եթե նույնիսկ այս խոսքն ասվել է ոչ թե Ռուբե­նի, այլ Գալուստ Սասունու կողմից, միեւնույն է, դրա գաղա­փա­րա­խո­սը, ձեւա­կերպո­ղը հենց Ռուբենն է, որը հեղի­նա­կություն էր Տարո­նի գործիչնե­րի մեջ: Այս խոսքերն ասվել էին դեռեւս 1913-ին՝ Դաշնակցության 7‑րդ ընդհա­նուր ժողո­վին՝ մեկ տարի անց այն բանից հետո, երբ Դաշնակցությունը որո­շում է խզել հարա­բե­րություններն Իթթի­հա­տի հետ՝ բանակցություննե­րի մեջ մտնե­լով ռուսա­կան ներկա­յա­ցուցիչնե­րի հետ Հայկա­կան բարե­փո­խումնե­րի ծրագրի շուրջ:

Այժմ՝ 1914‑ի աշնա­նը, դրանք ավե­լի քան արդիա­կան էին, եւ ամե­նամռայլ կանխա­տե­սումնե­րը սպառնում էին դառն իրա­կա­նության վերածվել: Ռուբե­նի հեղա­փո­խա­կան փորձն ունե­ցող մեկի համար դժվար չէր կանխա­տե­սել դեռեւս երկու տարի առաջ այն, ինչը միայն «թերթա­յին» քաղա­քա­կա­նությա­նը սովոր գործիչնե­րին կարող էր թվալ ավե­լորդ հոռե­տե­սություն, թերա­հա­վա­տություն կամ էքստրա­վա­գանտ տարօ­րի­նա­կություն: 

Դիվա­նա­գի­տություն խաղա­լով, նորից վերա­դառնա­լով հեղա­փո­խա­կան պայքա­րի փորձով բազմիցս հերքված ուղուն՝ կաբի­նե­տա­յին գործիչնե­րը հայ ժողովրդին կրկին դարձրել էին մեծ տերություննե­րի քաղա­քա­կա­նության գերին: Սա թուրքի արյուն չթա­փած, զինված պայքա­րի հոտ չառած, երկրից ու ժողովրդից կտրված նախկին լրագրողնե­րի, աշխարհի արդա­րությա­նը հավա­տա­ցող եւ քաղա­քակրթության հավա­տացյալնե­րի շինծու, թատե­րա­կան հակա­թուրքա­կա­նություն էր: Առա­ջա­դի­մությունն ու քաղա­քակրթությունն անխուսա­փե­լիո­րեն հաղթե­լու են, հայ ժողո­վուրդն էլ փրկվե­լու է այդ հաղթա­նա­կի ուժով: Անհիմն, էությամբ կրո­նա­կան հավատք, որը բազմիցս ապա­ցուցել է իր կործա­նա­րար բնույթը: 

ՄԻՆՉ ԱՅԺՄ, ԱՄԵՆԸ, ԻՆՉԻ ՀԱՍԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ, ԵՂԵԼ Է Ի ՀԵՃՈՒԿՍ ԱՅԴ ԿՈՒՅՐ ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՎԱՏՔԻ ԵՎ ՇՆՈՐՀԻՎ ՄԻԱՅՆ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ ԱՊԱՎԻՆՈՂ ՈՒ ՀԱՎԱՏԱՑՈՂ՝ «ՀԵԹԱՆՈՍ» ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ: 

Նյարդայնա­ցած եւ հուզված Ռուբե­նը վեր կացավ սեղա­նի մոտից եւ վառեց ծխա­մորճը: Ուշ գիշեր էր, մոտե­ցավ պատուհա­նին: Մշո դաշտի գիշերնե­րից մեկն էր՝ մեկը տասնյակ հազա­րա­վորնե­րից, որոնք եկել են ու գնա­ցել: Դարեր ու հազա­րամյակներ են անցել, բայց նույնն է մնա­ցել Մշո դաշտն իր սրբություննե­րով, իր սբ Կարա­պե­տով ու Առա­քե­լոց վանքով, որոնք նույնքան պաշտե­լի էին Վահագնի, Աստղի­կի եւ Ոսկե­մայրի մեհյաննե­րի դարում, որքան քրիստոնյա հայ թագա­վորնե­րի ու իշխաննե­րի, որքան հետա­գա­յում՝ ցայժմ: Նույն ժողո­վուրդն է մշա­կում հողը, պաշտում նույն սրբե­րին, պատմում նույն վեպն ու հեքիաթնե­րը, նույն ոգին է, ինչ հայոց արքա­նե­րի հին օրե­րում: Բայց դարե­րը երաշխիք չեն հավի­տե­նության: Դարե­րով ստեղծածն ու գոյա­տեւա­ծը կարող է մեկ ակնթարթում կործանվել: Գիշե­րը կմնա նույն աստղա­զարդ գիշե­րը: Բայց այս աշունը կարող է վերջի­նը դառնալ հին սրբություննե­րի համար:

Ինչպե՞ս գործել մի իրա­վի­ճա­կում, երբ գրե­թե լիո­վին մենակ ես քո մտա­ծո­ղությամբ, փորձով, պատկե­րա­ցումնե­րով: Ի՞նչ կարող է անել մեկ կամ թեկուզ մի քանի «անհա­վատ» հավա­տա­վո­րի ինքնա­գոհ, ինքնավստահ, էքզալտացված ծովում:  Ի՞նչ կարող է անել մեկը «աշխարհի» դեմ եւ մանա­վանդ «աշխարհին» հավա­տա­ցողնե­րի դեմ: «Համաշխարհա­յին կրո­նի» հավա­տացյալնե­րը միշտ նույնն են՝ հնում, միջնա­դա­րում թե նոր ժամա­նակնե­րում: Նրանք միշտ էլ, ամեն պատմա­կան պահի էլ հավա­տում են, որ բոլոր «վատ բաներն» անցյա­լում են՝ մութ ու «հեթա­նո­սա­կան», բայց ահա եկել է մի լուսա­վոր ներկա, երբ ամեն բան այլ կերպ է, պատմությունն իր բոլոր փորձանքնե­րով ավարտվել է կամ ավարտին մոտ է, որ դարը փոխվել է, եւ մի վերջին ճակա­տա­մարտում ուր որ է Բարին հաղթե­լու է Չարին: Առա­ջին դարի քրիստոնյա­նե­րից մինչեւ ռեֆորմա­ցիա­յի հիլիաստներ եւ նոր դարե­րի ուտո­պիստներ՝ փոխվում են միայն հավատքի անուննե­րը, բայց էությունը մնում է նույնը: 

Դաշնակցության համա­ժո­ղո­վը Կարի­նում ավարտվեց գրե­թե չսկսված: Ռուբե­նի առա­ջարկը՝ պատե­րազմի դեպքում կազմել կամա­վո­րա­կան ջոկատներ թուրքե­րի կողմից կռվե­լու համար ընդդեմ ռուսնե­րի, կանխա­տե­սե­լիո­րեն չանցավ, նույնիսկ չքննարկվեց: Հայկա­կան հեղա­փո­խությունը դեռ շատ երի­տա­սարդ ու անփորձ է, քաղա­քա­կան գիտակցությունը դեռ չափից ավե­լի թաթախված է ավանդա­կան պատկե­րա­ցումնե­րով, Թիֆլի­սի քաղքե­նի­նե­րի ու մտա­վո­րա­կաննե­րի ազդե­ցությունը դեռ շատ ուժեղ է, որպեսզի նման առա­ջարկնե­րը լուրջ ընդունվեն: Տարի­նե­րի զոհո­ղություններն ու հեղա­փո­խա­կան աշխա­տանքը զուր են անցնե­լու, եթե նորից հայը պետք է վերա­դառնա հին մտա­ծե­լա­կերպին՝ ռուսնե­րին եւ «առա­ջա­դեմ մարդկությանն» ապա­վի­նի իր ազգա­յին ծրա­գիրն իրա­կա­նացնե­լու գործում, թուրքե­րի դեմ սեփա­կան ուժե­րով կռվե­լու, այլեւ բանակցե­լու եւ հարկ եղած դեպքում դաշնակցե­լու փոխա­րեն դրսի ուժով փորձի լուծել իր հարա­բե­րություննե­րը հարեւան ժողովրդի հետ, որի հետ ունի կռիվ, վեճ, բայց նաեւ կարող է ունե­նալ ընդհա­նուր շահեր:

Ի՞նչ անել: Ժողո­վը վերջա­ցավ՝ որո­շե­լով պատե­րազմի դեպքում չեզո­քություն պահպա­նել: Լավ էր գոնե այդպես լիներ, չնա­յած չեզո­քություն պահպա­նե­լը, երբ հայրե­նիքդ ռազմա­ճա­կա­տի առաջնա­գիծն է, ինքնին անի­րա­տե­սա­կան՝ միայն թղթի վրա հնա­րա­վոր որո­շում ու կեցվածք է: Բայց պարզ է, որ այդ որո­շումն էլ ձեւա­կա­նություն էր, գավա­ռա­կան «դիվա­նա­գի­տության», միա­միտ խորա­մանկության փորձ: Բոլո­րին, այդ թվում՝ թուրքե­րին, նաեւ՝ որո­շումներ ընդունողնե­րին պարզ էր, որ չեզո­քությունը նշա­նա­կում էր ռուսնե­րի կողմը բռնել: Եվ արդեն՝ դեռ պատե­րազմը չսկսած, լծվել էին գործի ազգիս մեծե­րը Թիֆլի­սում՝ քարո­զե­լով, որ ցարը խոստա­ցել է հայ ժողովրդին ազա­տություն, որ Անտանտը՝ որպես առա­ջա­դեմ մարդկության մարմնա­վո­րում, հայի փրկությունն է, եւ որ Հայկա­կան հարցը լուծվե­լու է լուսա­վորյալ մարդկության, այն է՝ Անտանտի հաղթա­նա­կով ընդդեմ «հետա­դի­մության»:

Տարի­ներ շարունակ զինված հեղա­փո­խա­կան պայքա­րի վատա­բանման եւ անվա­նարկման հաշվին միայն թղթի վրա՝ թերթե­րում գոյություն ունե­ցող իրենց քաղա­քա­կան գոյությունն ինքնա­հաստա­տողներն այժմ առյուծի կաթ խմած քաջ ֆիդա­յի էին խաղում՝ ռուսի եւ Անտանտի «քյոմակ»-ով: Քաղքե­նի զանգվա­ծի ոգեւո­րությունը կոպե­կի գին ունի. ալի­քի պես բարձրա­նա­լու է եւ ալի­քի պես անկում ապրե­լու, նրանց կամքը մի քանի ամսվա է, որին հետեւե­լու է անխուսա­փե­լի «հիասթա­փությունը»: Եվ «հիասթափման» գինը նրանք նորից պահանջե­լու են հեղա­փո­խա­կան փոքրա­մասնությունից, որը տարի­ներ շարունակ ոչ միայն խոսքով, այլեւ գործով քարո­զեց պայքար՝ հենված սեփա­կան ուժե­րին: Այսօր դարձել են առյուծներ, թուրքի արյուն խմողներ, վաղը ցարից եւ համաշխարհա­յին դեմոկրա­տիա­յից խաբված անի­ծե­լու են ճակա­տա­գի­րը՝ նոր ողբեր եւ Ներսե­սի նոր նզովքներ կապե­լով հայ ժողովրդի գլխին: «Աշխարհի» ուժով թուրքի դեմ կռիվ քարո­զող Լեո­նե­րը, վաղը՝ հետեւանքնե­րը ճաշա­կե­լուց հետո, մեղքը ոչ թե իրենց վրա են վերցնե­լու, այլ հայ հեղա­փո­խությանն են հռչա­կե­լու աղե­տի պատասխա­նա­տու… 

Դաշնակցությունը, ցավոք, իր գերակշիռ մասով արեւե­լա­հայ այդ քաղքե­նի միջուկի հարա­զատ ծնունդն է, թիֆլի­սա­հայ լիբե­րա­լիզմի ձախ թեւը միայն, որը թեեւ հռչա­կեց իրեն հեղա­փո­խա­կան, բայց իրա­կան հեղա­փո­խա­կան միջուկը փոքրա­մասնությունն է: Տարանջա­տում ծնող միջա­վայրից երբեք էլ վերջնա­կան չդարձավ: Դրա համար քաղքե­նիա­կան ոգեւո­րության ալիքն այժմ այդքան հեշտո­րեն տանում է իր հետ անվա­նա­պես հեղա­փո­խա­կան կուսակցության մեծա­մասնությա­նը: Հավա­տալ ցարին, ցարի համար կամա­վո­րա­կան ջոկատներ ստեղծել, սա հեղա­փո­խա­կա­նի ճանա­պարհի ամե­նա­մեծ հեգնանքն է:

Ասում են, թե թուրքե­րը մեզ խաբե­ցին, չկա­տա­րե­ցին մեր արդար պահանջնե­րը, դրա համար հիմա պետք է միա­վորվենք հայ հեղա­փո­խության ամե­նա­մո­լի թշնա­մի՝ ռուսա­կան միա­պե­տության հետ՝ ընդդեմ երեկվա մեր դաշնա­կից թուրք հեղա­փո­խա­կաննե­րի: «Մազա­լու» այս մարդիկ կարծում էին, որ մեր պահանջնե­րը թուրքե­րը պետք է կատա­րեն, այլ ոչ թե մենք մեր ուժով հասնենք դրանց իրա­կա­նացմա­նը: 1908-ից թուրքե­րը համա­գործակցե­ցին մեզ հետ, որովհե­տեւ ճանա­չե­ցին մեր ուժը, ճանա­չե­ցին հայե­րին որպես գործոն: Որպեսզի նրանք իրա­կա­նացնեին մեր հաջորդ պահանջնե­րը, պետք էր շարունա­կել ուժե­ղա­նալ, կազմա­կերպվել բուն Հայաստա­նում, այնպես, որ մեր նոր դաշնա­կիցնե­րը ստիպված լինեին շարունա­կել հաշվի նստել մեզ հետ: Բազմիցս խոսվել, ասվել է դրա մասին, բայց խոսքը գործ չի դարձել: Բացի Տարո­նից ու Վանից, երկրի մյուս կոմի­տե­նե­րը մնա­ցին թղթի վրա, Բյուրոն փաստո­րեն չէր գործում, իսկ կուսակցությունը ղեկա­վա­րում էր երկրից դուրս գտնվող Պոլսի Կենտրո­նա­կան կոմի­տեն՝ առանց դրա իրա­վունքն ունե­նա­լու: Թուրքե­րի կողմից հայկա­կան պահանջնե­րի անտե­սումն առիթ դարձրին, որպեսզի դավադրա­կան կապի մեջ մտնեն Պոլսի ռուսա­կան դեսպա­նա­տան հետ: Եվ 1912-ին խզե­ցին հարա­բե­րություննե­րը թուրքե­րի հետ դեսպա­նա­տան դրդմամբ եւ սիրուն առիթներ թղթի վրա շարադրե­լով: Հեղա­փո­խությունը նորից փոխա­րինվեց դիվա­նա­գի­տությամբ: Ուրա­խա­ցան հայկա­կան բարե­փո­խումնե­րի ծրագրով եւ բաց թողե­ցին Մեծ պատե­րազմի հասունա­ցումը:

Պատե­րազմը կարող է նոր հնա­րա­վո­րության դուռ բացել, առիթ դառնալ հին սխալնե­րը ջնջե­լու եւ ամեն բան զրո­յից սկսե­լու: Թուրքե­րը չեն վստա­հում մեզ, որովհե­տեւ մենք իրենց հետ դրսի ուժով ենք խոսում, բայց այսօր էլ պետք ենք թուրքե­րին՝ ավե­լի, քան երբեւէ: Հայ-թուրքա­կան հարա­բե­րությունը կարե­լի է սկսել մաքուր էջից: Ասում են՝ չենք կարող հավա­տալ թուրքե­րի խոստումնե­րին, որովհե­տեւ նրանք մեզ մի անգամ խաբել են:

ԱՅՍՕՐ ԷԼ ՊԵՏՔ ԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ՝ ԱՎԵԼԻ, ՔԱՆ ԵՐԲԵՒԷ: ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՍԿՍԵԼ ՄԱՔՈՒՐ ԷՋԻՑ: ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՀԱՎԱՏԱԼ ԹՈՒՐՔԵՐԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՆ, ՈՐՈՎՀԵՏԵՒ ՆՐԱՆՔ ՄԵԶ ՄԻ ԱՆԳԱՄ ԽԱԲԵԼ ԵՆ: 

Դա չի խանգա­րում, որ նորից հավա­տանք նույն ուժե­րի նույն խոստումնե­րին, որովհե­տեւ… երա­նի հավա­տա­ցողնե­րին, զի նրանցն է Երկնքի արքա­յությունը: Եթե ուզում ենք հայ ժողովրդին ուղարկել Երկնա­յին արքա­յություն, ապա ամեն բան ճիշտ է, բայց եթե ուզում ենք հողա­յին, նյութա­կան, հայոց արքա­յություն, ապա պետք է գործենք որպես անհա­վատներ ու հեթա­նոսներ: 

Թուրքե­րին հայերն ավե­լի են պետք, քան ռուսնե­րին կամ անգլիա­ցի­նե­րին, որովհե­տեւ թուրքերն ավե­լի թույլ են, քան մյուսնե­րը, եւ նրանց համար հայկա­կան համեստ ուժն ավե­լի մեծ գին ունի, քան մյուսնե­րի: Թուրքերն այսօր միակն են, ովքեր պատրաստ են անմի­ջա­պես բանակցել հայկա­կան քաղա­քա­կան ուժի հետ եւ պայմաններ ստո­րագրել: Բայց միա­ժա­մա­նակ թուրքե­րը նաեւ միակն են, ովքեր, ի պատասխան մեր թշնա­մանքի, կարող են եւ պատրաստ են ոչնչացնել հայությանն ու Հայաստա­նը, ինչի ունա­կությունը նրանք ապա­ցուցել են: Պատճա­ռը նույնն է. թուրքե­րին մենք ավե­լի մեծ վտանգ ենք, քան Ռուսաստա­նին կամ առա­վել եւս որեւէ մեկին… 

Լուսա­նում էր: Մտքե­րի սկզբնա­պես քաո­տիկ եւ անհանգիստ շարա­նը, դասա­վորվում էր կուռ տրա­մա­բա­նությամբ: Հստակվում էր որո­շումը: Անկախ կուսակցությունից նախա­ձեռնել բանակցություններ թուրքե­րի հետ Տարո­նի Կենտրո­նա­կան կոմի­տեի անունից: Իհարկե, դա այն չէ, ինչ ակնկա­լում էին թուրքե­րը, չի ունե­նա այն գինը, ինչը կարող էր ունե­նալ, եթե բանակցո­ղը լիներ ամբողջ Դաշնակցությունը. իհարկե, Կոմի­տեի մի մասը կընդդի­մա­նա՝ ի վերջո խոսքը սեփա­կան կուսակցության հետ հարա­բե­րություննե­րի խզման եւ այնպի­սի գործի մեջ մտնե­լու մասին է, որը վստա­հա­բար որակվե­լու է որպես դավա­ճա­նություն, բայց սա միակ տարբե­րակն է խուսա­փե­լու աղե­տից:

1914‑ի վաղ աշնա­նը Ռուբեն Տեր-Մինասյա­նը որո­շում է կուսակցությունից անջատ բանակցություննե­րի մեջ մտնել երիտթուրքե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ:  

Այստե­ղից արդեն սկսվում է պատմության ոչ իրա­կան, այլընտրանքա­յին դեպքե­րի շարադրանքը: Իրա­կա­նում Ռուբե­նը դաշնակցության հետ կապե­րը չի խզել եւ թուրքե­րի հետ անջատ բանակցություննե­րի մեջ չի մտել: Սեփա­կան համոզմունքնե­րը զսպել է հանուն կուսակցա­կան կարգա­պա­հության:

 Իր այդ որոշման մասին տեղյակ է պահում Տարո­նի կոմի­տեի իր մի քանի առա­վել մտե­րիմ ընկե­րոջ: Ծանր խոսակցությունից հետո նրանց մեծ մասը, այդ թվում՝ Կարո Սասունին միա­նում են Ռուբե­նին: Նրանք որո­շում են բանակցել Տարո­նի, եւ եթե հնա­րա­վոր եղավ՝ նաեւ Վանի կոմի­տեի անունից, որը Տարո­նից զատ, երկրի առա­վել կազմա­կերպված, մարտա­կան հին ուղի, հեղա­փո­խա­կան իրա­կան փորձ ունե­ցող երկրորդ կոմի­տեն էր: Դեռեւս 1912-ից ոչ միայն Ռուբե­նը, այլեւ Տարո­նի ներկա­յա­ցուցիչներն ընդհանրա­պես ակտի­վո­րեն քննա­դա­տում էին Պոլսի կոմի­տեի առաջնորդությամբ կուսակցության ընտրած նոր քաղա­քա­կա­նությունը՝ հարա­բե­րություննե­րի խզումը թուրքե­րի հետ եւ դիվա­նա­գի­տա­կան նոր խաղը ռուսնե­րի հետ Պոլսի ռուսա­կան դեսպա­նի միջնորդությամբ: Վան-Վասպուրա­կա­նի ընկերնե­րը՝ Արամ Մանուկյա­նի եւ Իշխա­նի գլխա­վո­րությամբ, նույնպես լուրջ վերա­պա­հումներ ունեին նոր քաղա­քա­կա­նության նկատմամբ: Տարբեր առիթնե­րով նրանք նույնպես հայտնել են իրենց տեսա­կե­տը կուսակցա­կան այլեւայլ ժողովնե­րին, սակայն, ի տարբե­րություն Տարո­նի ներկա­յա­ցուցիչնե­րի, նրանց ընդդի­մությունն ավե­լի մեղմ էր, ավե­լի դիվա­նա­գի­տա­կան ու չափա­վոր: (Սրանք իրա­կան, այլ ոչ թե այլընտրանքա­յին փաստեր են): 

Դա մասամբ բացատրվում էր Վանի եւ Տարո­նի աշխարհագրա­կան դիրքե­րի տարբե­րությամբ: Եթե Տարո­նը չորս կողմից շրջա­պատված էր օսմանյան տիրույթնե­րով, ապա Վանը սահմա­նա­կից էր Պարսկաստա­նին, ավե­լի մոտ էր Ռուսաստա­նին, այսինքն՝ հաղորդակցություն ուներ դրսի հետ, եւ այստեղ ավե­լի հեշտ էր կազմա­կերպել դիմադրությունն իրա­վի­ճա­կի կտրուկ սրման դեպքում: Հեղա­փո­խա­կան գործը, որքան էլ դժվար էր ամե­նուր, սակայն, Տարո­նի փորձն առա­վել դաժան ու կարծր էր: 

Ռուբե­նը, Արամն ու Իշխա­նը նոր չէին իրար ճանա­չում: Սերնդա­կիցներ էին, անցել էին նույն դաժան դպրո­ցը, ընդհա­տակյա պայքա­րի նույն փորձն ունեին, նաեւ միմյանց հետ ունե­նա­լով ինչպես լուսա­վոր, այնպես էլ ստվե­րոտ կողմեր: 

ՆՐԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԸ «ՀԱՎԱՏԱՑՅԱԼ» ՉԷՐ, ԱՅՍԻՆՔՆ՝ ՉԷՐ ՀԱՎԱՏՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ԵՒ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ԲԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸ, ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆԸ,  ԵՐԱՇԽԱՎՈՐԱԾ ԱՌԱՋԸՆԹԱՑԻՆ, ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ:

Երեքն էլ արյունոտ կռվի ճամփա էին անցել, ոչ թե երեւա­կա­յա­կան, այլ իրա­կան՝ միս ու արյունից թուրքե­րի դեմ՝ հեղել են սեփա­կան եւ այլոց արյունը, 30-ամյակնե­րը չլրա­ցած՝ կոփվել են այնպի­սի փորձով, որն անցնե­լով կամ մահա­նում ես, կամ Սասնա Դավթի պես մեծա­նում-հասունա­նում ոչ թե օրե­րով, այլ ժամե­րով: Նրանք կորցրել էին իրենց հավա­տը, եւ այլեւս երբեք ոչ մի ուժ ի զորու չէր նրանց կրկին «դարձի» բերե­լու՝ ստի­պե­լու հավա­տալ Բարու եւ Չարի մասին պատումնե­րին, որոնց ավարտին Բարին միշտ հաղթում է: 

Այդուհանդերձ, նույնիսկ Արա­մի եւ Իշխա­նի նման կոփված երկաթնե­րի համար, խոսակցությունը բարդ էր: Ռուբե­նի առա­ջարկը ծայրա­հեղ «հեթա­նո­սա­կան էր», եթե չասենք՝ «սատա­նա­յա­կան», նույնիսկ «անհա­վատնե­րի» այս պարագլուխնե­րի տեսանկյունից: Հարցը դրված էր կտրուկ‘ բանակցել թուրքե­րի հետ՝ փաստա­ցի խզե­լով Անտանտի խոստումնե­րով ոգեշնչված Դաշնակցության եւ արեւե­լա­հա­յության, այլեւ՝ արեւմտա­հա­յության մի մասի հետ: Այսինքն՝ խզել սեփա­կան, հարա­զատ միջա­վայրի հետ, լինել ոչ թե պարզա­պես «անհա­վատ», այլեւ անցնել հաջորդ փուլ՝ վերածվել նզովյալ «սատա­նա­յի», «չարա­գործի»: 

Ռուբե­նի փաստարկնե­րը հասկա­նա­լի էին թե՛ Իշխա­նին, թե՛ Արա­մին, բայց մարդը միայն փաստարկնե­րով չի ապրում, այլեւ՝ կենդա­նի զգա­ցումնե­րով, կապե­րով: Մեկ օրում համո­զե­լու բան չէր: Խոստա­ցան մտա­ծել: Բայց Ռուբե­նը շտա­պում էր: Սպա­սե­լը ոչ միայն գործի տեսա­կե­տից էր խնդրա­հա­րույց, այլեւ հոգե­բա­նո­րեն էր մաշեցնում: Վճռա­կան քայլի պատրաստ մարդը ներքուստ շտա­պում է: Նա պահանջ դրեց, որ երե­քով հանդի­պեն ոչ ուշ, քան մեկ շաբաթ անց: Սեպտեմբե­րի վերջն էր: Թեեւ հանդի­պումն ուղեկցվեց ընկե­րա­կան սովո­րա­կան կատակնե­րով, բայց երեքն էլ գերլարված էին: Կեսգի­շե­րին եկան միասնա­կան որոշման: 

Իշխա­նը միա­նում էր Ռուբե­նին՝ նրանք երկուսով պետք է բանակցություննե­րի մեջ մտնեին երիտթուրքե­րի հետ: Իշխա­նի դեմքը մռայլված էր, բայց նա որո­շել էր գնալ Ռուբե­նի առա­ջարկած ճանա­պարհով: Միա­սին որո­շե­ցին նաեւ, որ Արա­մը չպետք է հրա­պա­րա­կավ լինի իրենց հետ, այլ պետք է հեռա­նա Կովկաս: Այնտեղ պետք է փորձի համո­զել մնա­ցածնե­րին, որ գոնե ընդունեն «երկու ճակա­տով» գործե­լու ծրա­գի­րը՝ արտա­քուստ անի­ծե­լով ու նզո­վե­լով միմյանց, բայց ներքուստ միա­սին լինե­լով: Համո­զե­լու հույսե­րը, սակայն, քիչ էին, եւ որո­շե­ցին, որ եթե համո­զե­լը չստացվի, Արա­մը մնա Կովկա­սում եւ գործի այնտեղ՝ որպես ռուսա­կան կողմնո­րոշմանն իբր հավա­տա­ցած: Երե­քով զոհա­բերվելն անմտություն է, մեկը գոնե պետք է մնա եւ ապա­հո­վի գործի ճիշտ ընթացքը հակա­ռակ կողմում: Հնա­րա­վո­րության դեպքում իրար հետ կապ կպա­հեն:

1914‑ի հոկտեմբե­րին Ռուբենն ու Իշխա­նը Տարո­նի եւ Վան-Վասպուրա­կա­նի անունից բանակցություննե­րի մեջ են մտնում երիտթուրքե­րի բարձրաստի­ճան ներկա­յա­ցուցիչնե­րի հետ: Թուրքերն այս անգամ տրա­մադրված էին ավե­լի վատ, քան օգոստո­սին: Այդուհանդերձ, հնա­րա­վոր է լինում հասնել որո­շա­կի պայմա­նա­վորվա­ծության: Քանի որ Տարոնն ու Վանը հայության առա­վել մարտունակ հատվածն էին, հաջողվում է թուրքե­րից որո­շա­կի գրա­վոր համա­ձայնություններ ստա­նալ գալիք պատե­րազմում հայկա­կան կամա­վո­րա­կան ջոկատնե­րի ստեղծման դիմաց: Կողմե­րը համա­ձայնում են անկախ Հայաստա­նի ստեղծմա­նը Կովկա­սում անկախ Վրաստա­նի եւ Ադրբե­ջա­նի հետ մեկտեղ: Սակայն, ի տարբե­րություն օգոստոսյան առա­ջարկնե­րի, թուրքե­րը տրա­մա­դիր չէին անկախ Հայաստա­նին կցել նաեւ Արեւմտյան Հայաստա­նի որոշ հատվածներ, այլեւ պահանջ էին դնում, որ Կարսի բերդը պետք է դառնա ոչ թե անկախ Հայաստա­նի, այլ Օսմանյան կայսրության մաս: Վան-Վասպուրա­կա­նում եւ Տարո­նում նրանք համա­ձայն էին ինքնա­վար Հայաստա­նի, բայց Օսմանյան պետության կազմում՝ անկախ Հայաստա­նի հետ մշա­կութա­յին եւ տնտե­սա­կան լայն կապե­րի ապա­հովմամբ: 

Մյուս հայաբնակ շրջաննե­րում հնա­րա­վոր էին համա­րում մշա­կութա­յին ինքնա­վա­րության եւ տնտե­սա­կան, հատկա­պես հողա­յին բարե­փո­խումնե­րի ծրագրեր միայն: Ռուբե­նի եւ Իշխա­նի տեսա­կե­տից այսքանն էլ բավա­կան էր, ընդ որում՝ նույնիսկ, եթե թուրքե­րը հետա­գա­յում խոստումնե­րի մի մասից հետ կանգնեին: Նրանք հասկա­նում էին, որ խոստացված անկախ Հայաստա­նը լինե­լու է փաստա­ցի թուրքա­կան պրո­տեկտո­րա­տի տակ: Սակայն նրանց առաջնա­յին նպա­տա­կը արեւմտա­հա­յությանն անխուսա­փե­լի ջարդե­րից փրկելն էր, ռուսա­հայ կամա­վո­րա­կաննե­րի նկատմամբ թուրքա­կան անխուսա­փե­լի ցասման մեղմա­ցումը, իսկ մյուս հարցե­րը կլուծվեին ապա­գա­յում: Հայտա­րարվեց հայկա­կան կամա­վո­րա­կան ջոկատնե­րի ստեղծման մասին: Դրանք մեծա­քա­նակ չէին՝ երկուա­կան 1000 ընտրյալ մարտիկներ Տարո­նից ու Վանից: Ռուսա­կան բանա­կի կողմից կռվող հայ կամա­վորնե­րի թիվն ավե­լի մեծ չէր: Կարեւո­րը քանա­կը չէր, այլ բուն փաստը: Հետա­գա­յում կամա­վորնե­րի քանա­կը մեծա­ցավ, քանի որ հայ զորա­կո­չիկնե­րի համար նախընտրե­լի էր մտնել այդտեղ, քան բուն թուրքա­կան բանակ: Թուրքե­րը, սակայն, հայկա­կան ջոկատնե­րի քանա­կը որո­շա­կի չափի մեջ էին պահում՝ չցանկա­նա­լով դրանց հետա­գա մեծա­ցումը: 

Ռուբե­նի եւ Իշխա­նի հրա­մա­նա­տա­րությամբ հայկա­կան ջոկատնե­րը մասնակցե­ցին Սարի­ղա­մի­շի ճակա­տա­մարտին 1914–15‑ի ձմռա­նը, որին երկու կողմից մասնակցում էին նաեւ զորա­կո­չիկ հայե­րը (երկու կողմից զորա­կո­չիկ հայե­րի մասնակցությունը ճակա­տա­մարտին վերցված է իրա­կան պատմությունից): Թուրքա­կան զորքի հետ Ռուբենն ու Իշխանն էլ նահանջե­ցին պարտությունից հետո: Հայկա­կան ջոկատներն ունե­ցան առա­ջին կորուստնե­րը, բայց նաեւ աչքի ընկնող ծառա­յություններ մատուցե­ցին թուրքա­կան բանա­կին:

Այդ ժամա­նակ արդեն Ռուբե­նի եւ Իշխա­նի անուննե­րը դարձել էին դավա­ճա­նության հոմա­նիշ արեւե­լա­հայ գործիչնե­րի մեջ: Նրանք ոչ միայն պաշտո­նա­պես հեռացված էին Դաշնակցությունից, այլեւ հայտա­րարված մահա­պարտ: Իսկ մամուլը՝ «հեղա­փո­խա­կան», լիբե­րալ, թե պահպա­նո­ղա­կան, նրանց միա­բե­րան անվա­նարկում էր որպես վերջին սրի­կա­նե­րի, ոչ միայն հայության, այլեւ մարդկության բարձր իդեալնե­րին դավա­ճա­նած, բարբա­րոս թուրքի հետ դաշնակցած եղբայրասպաններ: Ոչ միայն քաղքե­նի վերնա­խա­վը, այլեւ ազնիվ մարտիկներն անկեղծ ատե­լությամբ էին լցված իրենց երբեմնի ավագ ընկերնե­րի ու հերոսնե­րի նկատմամբ: Շատ քչերն էին, թեկուզ միայն իրենց մտքե­րում, առանց բարձրա­ձայնե­լու հասկա­նում Ռուբե­նի ու Իշխա­նի ինքնա­զոհ քայլի իրա­կան տրա­մա­բա­նությունը, դրա անգնա­հա­տե­լի օգուտը հայկա­կան գործին՝ անկախ պատե­րազմի արդյունքից: Ժամա­նա­կի ընթացքում հասկա­ցողնե­րի թիվը ստվա­րա­նա­լու էր:

1915‑ի գարնա­նը ռուսնե­րը սկսե­ցին հարձա­կո­ղա­կան գործո­ղություննե­րը Վանի ուղղությամբ: Թուրքա­կան բանա­կը նահանջում է, իրա­վի­ճա­կը բարդա­նում է: Իշխա­նը ստա­նում է թուրքա­կան հրա­մա­նա­տա­րության թույլտվությունը Վանի վիլա­յե­թի հայե­րից կազմա­կերպել ավե­լի մեծ հայկա­կան ռազմա­կան միա­վոր: Նահանջող եւ կարգա­պա­հությունը կորցնող թուրքա­կան զորքի փոխա­րեն Իշխա­նի գլխա­վո­րած հայկա­կան ջոկատնե­րը փաստո­րեն ստանձնում են Վանի պաշտպա­նությունը ռուսնե­րից: Ռուբե­նի ջոկա­տը միա­ժա­մա­նակ կռվում է Մանազկերտի ուղղությամբ: Մոտ երկու ամիս է տեւում Վանի պաշա­րումը եւ հայկա­կան ջոկատնե­րի դիմադրությունը, մինչեւ թուրքե­րը կարո­ղա­նում են վերա­կազմա­կերպվել, նաեւ հավելյալ ուժեր ստա­նալ թիկունքից: Իշխա­նը պաշտո­նա­պես նշա­նակվում է Վանի նահանգա­պետ Օսմանյան կառա­վա­րության կողմից: Բացի այդ, հռչակվում եւ Թուրքիա­յի ու նրա դաշնա­կիցնե­րի կողմից ճանաչվում է ժամա­նա­կա­վո­րա­պես, մինչեւ պատե­րազմն անփո­փոխ խաղա­ղության կոնֆե­րանս հայկա­կան կառա­վա­րություն, որի գլուխ է նշա­նակվում Ռուբե­նը, ներքին գործե­րի նախա­րար՝ Իշխա­նը, զինվո­րա­կան նախա­րար՝ Կարո Սասունին: Այս կառա­վա­րությունն իրա­վա­սու է հայտա­րարվում ոչ միայն ժամա­նա­կա­վոր կառա­վա­րել Տարո­նի եւ Վանի հայության գործե­րը, այլեւ ապա­գա­յում ռուսնե­րից ազատված հայաբնակ շրջաննե­րը:  

Վանի պաշտպա­նությունն ավարտվում է ռուսա­կան պարտությամբ, սակայն պաշարման վերջին օրե­րին՝ վերջնա­կան հաղթա­նա­կից առաջ, մարտում վիրա­վորվում եւ մահա­նում է Իշխա­նը: Նրա մահվան մասին տարբեր վարկածներ տարածվե­ցին: Ասում էին, որ նրան սպա­նել է ռուսա­կան կողմից կռվող հայ մարտիկնե­րից մեկը՝ ի կատա­րումն մահա­պատժի կուսակցա­կան որոշման: Մյուսներն ասում էին, որ անհանգստա­ցած Իշխա­նի հաջո­ղություննե­րից, սպա­նությունը կազմա­կերպել է հենց թուրքա­կան հրա­մա­նա­տա­րությունը: Այս տարբե­րակնե­րից որեւէ մեկն այդպես էլ հաստա­տում չստա­ցավ: 

Վանի պաշտպա­նության արդյունքը սակայն եղավ հայե­րի իրա­վունքնե­րի ավե­լի լայն ճանա­չումը թուրքե­րի կողմից, իսկ հայկա­կան ջոկատներն ավե­լի լուրջ գործո­նի վերածվե­ցին: Իրենց հերթին ռուսնե­րը, որոնք թուրքե­րի նման միշտ էլ կասկա­ծանքով էին նայում իրենց կողմից կռվող հայկա­կան կամա­վորնե­րին եւ հետեւում էին, որ նրանց քանա­կը չանցնի որո­շա­կի սահմա­նը, նույնպես ստիպված էին ավե­լի սիրա­շա­հել հայե­րին եւ ավե­լի մեծ հնա­րա­վո­րություններ տալ: Հայկա­կան կառա­վա­րության հռչա­կումն ու Իշխա­նին՝ թեկուզեւ հետա­գա­յում սպասված նահանգա­պետ նշա­նա­կե­լը լուրջ հարցեր էր առա­ջացնում ռուսա­հայ միջա­վայրում: Ինչո՞ւ հայկա­կան կառա­վա­րության մասին խոսք չկա Ռուսաստա­նում, ինչո՞ւ հայկա­կան ինքնա­վա­րության, էլ չասած՝ անկա­խության մասին խոստումնե­րը մնում են օդի մեջ, աննյութա­կան: Ռուսա­կան կառա­վա­րությունը, ի պատասխան սրա, փորձում է մեծացնել հայկա­կան զորա­միա­վո­րումնե­րի դերը, կարգա­վի­ճա­կը եւ ռեսուրսնե­րը: Իսկ Տարո­նում ու Վանում, չնա­յած ռազմա­կան իրա­վի­ճա­կին, հայությունն ավե­լի թեթեւ է սկսում շունչ քաշել: Ստեղծվում են ժամա­նա­կա­վոր հայկա­կան վարչություններ, որոնք եղած պայմաննե­րի համե­մատ սկսում են հոգալ տեղի հայության կարիքնե­րը:  

1916 ԹՎԱԿԱՆԸ, ՍԱԿԱՅՆ, ԱՌԱՎԵԼ ԾԱՆՐ ԷՐ ՌՈՒԲԵՆԻ ԵՒ ՆՐԱ ԲՌՆԱԾ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐ: ՌՈՒՍՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՈՂՋ ՃԱԿԱՏՈՎ՝ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՈՒԺԵՐՈՎ:

Թուրքա­կան բանակն ի զորու չի լինում երկար դիմադրել: Մեկը մյուսի հետեւից գրավվում են Էրզրումը, Վանը, ռուսնե­րը հասնում են Մշո դաշտ: Ռուբե­նի ջոկատներն այստեղ դիմադրություն են կազմա­կերպում, բայց տեւա­կան մարտե­րից հետո ստիպված են նահանջել: Հայկա­կան ինքնա­կա­ռա­վարման նոր սկսված գործը ձախողվում է: Ռուբե­նի ջոկատնե­րը նահանջում են թուրքե­րի հետ, մնա­ցած հայե­րը մնում են իրենց տեղե­րում՝ թուրքե­րի եւ քրդե­րի հետ: 

Հաստատվե­լով Արեւմտյան Հայաստա­նի մեծ մասում, ռուսներն աստի­ճա­նա­բար փոխում են իրենց քաղա­քա­կա­նությունը հայե­րի նկատմամբ: Նրանք հայե­րի մեջ ավե­լի շատ սպառնա­լիք են տեսնում, քան դաշնա­կից: Զինա­թա­փում են գրա­ված տարածքնե­րի հայ բնակչությա­նը: Մեղմ ու ներո­ղա­միտ քաղա­քա­կա­նություն են վարում տեղում մնա­ցած քրդե­րի ու թուրքե­րի նկատմամբ: Վերացնում են հայկա­կան ինքնա­կա­ռա­վարման մարմիննե­րը՝ պատճառ բերե­լով պատե­րազմա­կան իրա­վի­ճա­կը: Հաջորդիվ վերացնում են հայկա­կան կամա­վո­րա­կան ջոկատնե­րը՝ տարրա­լուծե­լով ընդհա­նուր ռուսա­կան հրա­մա­նա­տա­րության տակ գործող կանո­նա­վոր ստո­րա­բա­ժա­նումնե­րի մեջ: Իրա­կան՝ ոչ այլընտրանքա­յին պատմության մեջ էլ ռուսնե­րը 1916-ին վերացնում են հայկա­կան կամա­վո­րա­կան ջոկատնե­րը, ինչը հայկա­կան միջա­վայրում մեծ հիասթա­փության եւ ընկճվա­ծության առիթ է դառնում: 

Հայկա­կան շրջաննե­րում տիրա­պե­տող է դառնում հիասթա­փության եւ ընկճվա­ծության տրա­մադրությունը: Վերջա­պես շատե­րը հասկա­նում են, որ հերթա­կան անգամ սխալվել են իրենց հաշվարկնե­րում: Երբ աշխարհի բարուն ու չարին հավա­տա­ցող էնտուզիաստիկ պատրանքը թուլա­նում է, շատերն են սկսում նորո­վի գնա­հա­տել Ռուբե­նի եւ Իշխա­նի անուններն ու նրանց արած գործը, թեեւ առայժմ՝ առանց բարձրա­ձայնե­լու: Մյուսնե­րը՝ ավե­լի համառ իրենց հիմար հավատքում, հակա­ռա­կը, մեղադրում են Ռուբե­նին ու Իշխա­նին՝ որպես ռուսնե­րի անվստա­հության պատճառ հայե­րի նկատմամբ: 

Այս ամե­նը, սակայն, ոչ օգուտ էր, ոչ վնաս թուրքե­րի հետ Խարբերդ նահանջած Ռուբե­նին: Նրա վիճակն առա­վել անո­րոշ ու անհե­ռանկար էր, քան երբեւէ: Թուրքե­րի վերա­բերմունքը հայե­րի նկատմամբ նույնպես սառչում է, Ռուբե­նի աստղը սկսում է մարել: 

Ռուսա­կան հաղթա­նա­կը թվում էր անշրջե­լի, եւ Ռուբե­նը չի գտնում իր անե­լի­քը նոր իրա­վի­ճա­կում: Որպես մասնա­կի ելք՝ նա առա­ջարկում է իր զինա­կիցնե­րի մի մասին Կարո Սասունու գլխա­վո­րությամբ վերա­դառնալ Երկիր: Իբր, նրանք խզում են կապը Ռուբե­նի հետ, ընդունում իրենց սխալնե­րը եւ ներում խնդրում: Ծրա­գի­րը ռիսկա­յին էր, որովհե­տեւ հայտնի չէր, թե որքա­նով իրենց հաղթա­նա­կից հղփա­ցած ռուսնե­րը կուզեին ընդունել «դավա­ճաննե­րին»: Համե­նայնդեպս, եթե դա ստացվեր, կարե­լի էր փորձել որո­շա­կի կապ ստեղծել գոնե Տարո­նի հետ, նաեւ ընդհա­տակյա աշխա­տանքով փորձել կազմա­կերպել ժողովրդին: Որքան էլ ռիսկա­յին, սակայն գործե­լու այլ տարբե­րակներ չէին էլ մնում: Մտա­վա­խություննե­րը սակայն ավե­լորդ էին: Ռուսնե­րը, ինչպես եւ արեւե­լա­հայ «առա­ջա­դեմ մտա­վո­րա­կա­նությունն» ընդունում են Ռուբե­նի զինա­կիցնե­րի կարծեցյալ «դավա­ճա­նությունը»: Համա­տա­րած հիասթա­փության շրջա­նում արեւե­լա­հայ ջոջե­րին կարեւոր էր թվում փաստել, որ իրենց ընտրած ուղու ճիշտ լինելն այժմ հաստատվում է նաեւ «հակա­ռա­կորդի» կողմից, հրա­պա­րա­կավ հրճվում էին, որ «եղբայրասպան եւ թուրք Ռուբե­նը» մենակ եւ լքված է մնա­ցել: Վերա­հաստատվե­լով Տարո­նում՝ «դավա­ճաննե­րի» խումբը Սասունու գլխա­վո­րությամբ աստի­ճա­նա­բար եւ զգուշո­րեն փորձում է կազմա­կերպել ժողովրդին՝ նախա­պատրաստվե­լով Հայաստա­նի հնա­րա­վոր անկա­խացմա­նը: Նրանք կապ են հաստա­տում Արա­մի հետ, որը նույն գործը փորձում է կազմա­կերպել Վանում: 

 1917‑ի Փետրվարյան հեղա­փո­խությունը Ռուսաստա­նում նոր իրա­վի­ճակ է ստեղծում: Արեւե­լա­հայ գործիչնե­րը, ուղնուծուծով «ռուսա­կան դեմոկրա­տիա­յի» ծնունդ լինե­լով, գլխո­վին ընկղմվում են նոր գործընթա­ցի մեջ: Նրանց երա­զանքնե­րում «ռուսա­կան դեմոկրա­տիա­յի» հորձա­նուտում ինքնա­բե­րա­բար լուծվում էին նաեւ բոլոր տեսա­կի ազգա­յին հարցե­րը: Հայաստա­նի անկա­խության կամ թեկուզ ինքնա­վա­րության խնդի­րը մոռացվում եւ երկրորդ պլան է մղվում: Մյուս կողմից, ավե­լի ազատ է դառնում վիճակն Արեւմտյան Հայաստա­նում: Հնա­րա­վոր է լինում որոշ չափով շունչ քաշել եւ ավե­լի հանգիստ ու բացա­հայտ ներքին ինքնա­կազմա­կերպչա­կան աշխա­տանք տանել: Բայց հայության երկու հատվա­ծի՝ միմյանցից կտրվա­ծության, երկու տարբեր միտման մեջ լինե­լու պատճա­ռով այդ կազմա­կերպչա­կան աշխա­տանքը չի ստա­նում բավա­րար կենտրո­նացված, մտածված բնույթ (1917‑ի փետրվա­րին հետեւած այս իրո­ղություննե­րը նույնպես «փոխառված են» իրա­կան պատմությունից):

1917‑ի ընթացքում ռուսա­կան բանա­կի կարգա­պա­հությունն ու մարտունա­կությունը գնա­լով անկում է ապրում: Ձախողվում են Կովկասյան ճակա­տում նոր՝ լայնա­ծա­վալ հարձակման ծրագրե­րը: Ճակա­տի գիծը մնում է նույնը, մինչեւ տարվա վերջ: 1917‑ի հոկտեմբե­րին տեղի ունե­ցած Բոլշեւիկյան հեղա­փո­խությունը վերջնա­կա­նա­պես կազմա­լուծում է ճակա­տը: 

 Սկսվում է ռուսա­կան զորքի մեծ նահանջը, փաստա­ցի փախուստը, եւ 1918‑ի սկզբի դրությամբ այլեւս ռուսա­կան զինված ուժ Կովկա­սում եւ Հայաստա­նում չի մնում: Իրա­վի­ճա­կը կրկին արմա­տա­պես փոխվում է: 

Ռուսա­կան զորքե­րի նահանջից հետո թուրքե­րը նախա­պատրաստվում են հարձակման Հայաստա­նի եւ Կովկա­սի ուղղությամբ, որտեղ ճակատն այժմ պահում են հայկա­կան ուժե­րը միայն: 1918‑ի ձմռան վերջին սկսած հարձակման ժամա­նակ թուրքե­րը հաջո­ղության են հասնում հյուսի­սա­յին ուղղությամբ՝ գրա­վե­լով Երզնկան, եւ ուժեղ մարտե­րից հետո՝ Էրզրումը: Սակայն հարա­վում՝ Մուշի, Բիթլի­սի եւ Վանի ուղղությամբ, ուր նախա­պես տարվել էր մեծ կազմա­կերպչա­կան աշխա­տանք հայե­րի կողմից թուրքա­կան գրո­հը ձախողվում է: Դիմադրությունն ուժեղ էր նաեւ Կարսի ուղղությամբ, ուր թուրքե­րի որո­շա­կի առաջխա­ղա­ցումից հետո պատե­րազմը ստա­նում է դիրքա­յին բնույթ: Այդուհանդերձ, Էրզրումի անկումը բարդացնում է Վանի, առա­վել եւս՝ Տարո­նի պաշտպա­նությունը, որոնք գրե­թե պաշարման մեջ են հայտնվում: Մյուս կողմից էլ, թուրքե­րը, Կարսի մոտ դիմադրության հանդի­պե­լով եւ չկա­րո­ղա­նա­լով նաեւ արագ լուծել Վանի եւ Մշո դաշտի խնդի­րը, հայտնվում են դիրքա­յին փակուղում: Երկու կողմն էլ սկսում է մտա­ծել փոխհա­մա­ձայնության ինչ-որ տարբե­րակ գտնե­լու մասին: Այստեղ է, որ թուրքե­րը նորից դիմում են Ռուբե­նի օգնությա­նը, որն այդ ընթացքում փաստա­ցի տնա­յին կալանքի տակ էր:

Ռուբե­նի միջնորդությամբ կազմա­կերպվում են հայ-թուրքա­կան բանակցություննե­րը: Բարդ ու տեւա­կան խոսակցություննե­րից հետո պայմա­նա­վորվում են, որ նախկին Ռուսա­հա­յաստա­նը հռչակվում է անկախ եւ ռազմա­քա­ղա­քա­կան դաշինք կնքում Օսմանյան կայսրության հետ, Վանում ու Տարո­նում հռչակվում է հայկա­կան ինքնա­կա­ռա­վա­րում՝ սեփա­կան կառա­վա­րությամբ ու զինված ուժե­րով, բայց Օսմանյան կայսրությունը Վանում նշա­նա­կում է իր ներկա­յա­ցուցչին, ինչպես նաեւ վերա­դառնում են թուրքա­կան զորքե­րը: Առա­վել բարդ է լինում Կարսի հարցի քննարկումը: Թուրքե­րը պահանջում են, որ հայկա­կան անկա­խության, ինչպես նաեւ Վանի ու Տարո­նի ինքնա­վա­րության ճանաչման դիմաց իրենց զիջվի Կարսը: Հայե­րը բնա­կա­նա­բար դեմ են արտա­հայտվում այս առա­ջարկին: Վերջում, սակայն, հայկա­կան կողմը ստիպված է լինում զգա­լիո­րեն զիջել այս հարցում, քանի որ թուրքե­րի ռազմա­կան դիրքերն Էրզրումի գրավմամբ ավե­լի ամուր էին, եւ Վանի ու Տարո­նի պաշտպա­նությունը խնդրա­հա­րույց էր տեւա­կան ժամա­նա­կով երկա­րացնե­լը: Պայմա­նա­վորվում են, որ Կարսում իրա­կա­նացվում է համա­տեղ հայ-թուրքա­կան կառա­վա­րում, եւ թուրքա­կան զորքե­րը տեղա­վորվում են Կարսի բերդում: Սրա փոխա­րեն թուրքե­րը համա­ձայնում են անկախ հռչա­կած Արեւելյան Հայաստա­նին զիջել Օսմանյան կայսրության մաս կազմող Բայա­զե­տը, որով ապա­հովված կլի­ներ Վանի եւ Արա­րատյան դաշտի կապն Իգդի­րով, իսկ Ալաշկերտը ճանա­չել Ինքնա­վար Արեւմտյան Հայաստա­նի մաս, թեեւ հայկա­կան բնակչությունն այդտեղ փոքրա­մասնություն էր դեռ 19-րդ դարից սկսած: Այս սահմաննե­րով էլ երկու Հայաստանն էլ գոյա­տեւում են եւ արագ ու հաջող ինքնա­կազմա­կերպվում 1918‑ի ընթացքում:  

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼՈՒԽ Է ԿԱՆԳՆՈՒՄ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ԻՍԿ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ ՌՈՒԲԵՆ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԸ: 

Երբ 1918‑ի ավարտին թուրքա­կան զորքե­րը Առա­ջին համաշխարհա­յի­նում գերմա­նա­կան բլո­կի պարտությունից հետո հեռա­նում են Կովկա­սից, միա­վորվում են երկու Հայաստաննե­րը, եւ հռչակվում է Միացյալ Անկախ Հայաստան, որի մասն է դառնում նաեւ Կարսը: Նոր պետության սահմաննե­րի մեջ մտնում են Ղարա­բա­ղը, Նախի­ջեւա­նը, Վանը, Մուշը, Բայա­զե­տը, Ալաշկերտը: Հայկա­կան զորքե­րը կանգ են առնում Էրզրումի մատույցնե­րում: Հայկա­կան պետությունը, չնա­յած խնդիրնե­րին, բավա­կա­նին կենսա­կան տարածք եւ զարգացման հիմք է ունե­նում: Հայկա­կան բանա­կը զարգա­նում է ոչ միայն եւ ոչ այնքան ռուսա­հայ սպա­յա­կան կազմի, որքան հեղա­փո­խա­կան ճանա­պարհ անցածնե­րի հիմքով: 

 Երբ 1920‑ի առա­ջին կեսին ռուսնե­րը, ի դեմս բոլշեւիկնե­րի, վերա­դառնում են Հարա­վա­յին Կովկաս, նրանց դիմա­կա­յում է տարածքով բավա­կա­նին մեծ եւ ներքուստ համե­մա­տա­բար ամուր Հայաստա­նը, որը մեկ հարվա­ծով գրա­վե­լը բարդ խնդիր է: Հայաստա­նը նաեւ երաշխիք է դառնում Վրաստա­նի անկա­խության համար: Կնքվում է հայ-վրա­ցա­կան ռազմա­կան դաշինք: Հատկա­պես լավ կազմա­կերպված մարտա­կան ոգին ու  պատրաստա­կա­նությունը բարձր, անկա­խության գաղա­փա­րը կրող Վանի եւ Տարո­նի հայությունը դառնում է նոր մարտահրա­վե­րին դիմադրե­լու ամուր ու հուսա­լի հիմք: 

1920‑ի օգոստո­սին՝ Սեւրի պայմա­նագրի կնքումից հետո, հայկա­կան բանա­կը պատրաստվում է պետության սահմաննե­րի նոր ընդարձակման: Սեպտեմբե­րի երկրորդ կեսին հայկա­կան զորքե­րը սկսում են գրո­հը երկու ուղղությամբ՝ Կարսից ու հարա­վից, եւ ամի­սուկես տեւած մարտե­րից հետո՝ հոկտեմբե­րի 30-ին, ազա­տագրում են Կարնո բերդը՝ Էրզրումը: Քեմա­լա­կան շարժումը Թուրքիա­յում պարտվում է՝ այդպես էլ չհասցնե­լով ծավալվել: Նոր Թուրքիան հաշտվում է կորուստնե­րի հետ եւ նույնիսկ դաշինք կնքում Հայաստա­նի հետ՝ հաշվի առնե­լով ռուսա­կան-բոլշեւիկյան առա­ջընթա­ցի ընդհա­նուր վտանգը: Հայաստա­նի եւ Թուրքիա­յի աջակցությամբ 1921‑ի փետրվա­րին հակա­բոլշեւիկյան ապստամբություն է բարձրա­նում Ադրբե­ջա­նում, որը հաջո­ղությամբ է ավարտվում, եւ բոլշեւիկնե­րը դուրս են մղվում Այսրկովկա­սից: Հայաստա­նի, Վրաստա­նի եւ Ադրբե­ջա­նի մասնակցությամբ հռչակվում է Կովկասյան դաշնություն: 

Ռուբեն Տեր-Մինասյանն առաջնորդում է հայկա­կան զորքը Էրզրումի գործո­ղության ժամա­նակ՝ 1920‑ի աշնա­նը: Նա մահա­նում է հոկտեմբե­րի 28‑ն՝ սկսած վճռա­կան գրո­հի ժամա­նակ, թշնա­մու գնդա­կից: Էրզրումի հաղթա­նա­կը հայկա­կան բանա­կը նվի­րում է նրա հիշա­տա­կին: Նա ավարտում է այնտեղ, որտե­ղից սկսել էր 6 տարի առաջ՝ Էրզրումի ժողո­վից մինչեւ Էրզրումի ազա­տագրում: Կարի­նը համա­րում էր Հայկա­կան Լեռնաշխարհի ռազմա­վա­րա­կան կենտրո­նը, հայոց պատմության առանցքը: 

Հ.Գ. — Այս պատմությունը գրե­լիս նպա­տակ չեմ դրել, եւ չէի կարող դնել՝ ճշգրիտ մանրա­մասնե­րով «վերա­կանգնել» բոլոր այն հնա­րա­վոր տարբե­րակնե­րը, որոնք կարող էին հետեւել ընդա­մե­նը մեկ որո­շումից՝ եթե Ռուբեն Տեր-Մինասյա­նի 1914‑ի առա­ջարկն իրա­կա­նություն դառնար: Տարբե­րակնե­րի եւ ենթա­տարբե­րակնե­րի հնա­րա­վոր ճյուղա­վո­րումը գրե­թե անսպառ է 1914–21 թթ. անընդհատ փոփոխվող իրա­վի­ճա­կում: Ես փորձել եմ հնա­րա­վո­րինս մոտ շարադրել իրա­կան պատմությա­նը՝ միայն մեկ կարեւոր փոփո­խա­կան մտցնե­լով՝ թուրքե­րի կողմից հայկա­կան կամա­վո­րա­կան ջոկատնե­րի ստեղծումը: Իմ խնդիրն էր ցույց տալ, որ կա այնպի­սի այլընտրանքա­յին հնա­րա­վո­րություն, որտեղ Մեծ եղեռնը չի լինում: Դա ամե­նա­կա­րեւորն է: Ինչ էլ լիներ հետո, ով էլ հաղթեր պատե­րազմում, արդեն այդքան էլ էական չէ, քանի որ եթե պահպանվեր հայոց հայրե­նի­քը, կպահպանվեր այն հողը, այն հիմքը, որի վրա մի օր կարմա­տա­վորվեր ավե­լի ընդարձակ ու կենսունակ հայոց պետությունը, քան ունենք այսօր: Ես ցանկա­ցել եմ ցույց տալ, որ պատմության մեջ չկա կամ շատ քիչ է պատա­հում որեւէ՝ բացարձա­կա­պես անհրա­ժեշտ, անխուսա­փե­լի իրա­վի­ճակ:  

Ինչպես եւ ցանկա­ցած պատմա­կան, թեկուզեւ այլընտրանքա­յին պատմա­կան շարադրանքի մեջ, անխուսա­փե­լին միայն կապն է ներկա­յի հետ՝ արդիա­կան խնդիրնե­րի հետ ուղղա­կի կամ անուղղա­կի թելե­րը: Մեծ եղեռնն ունի իր անմի­ջա­կան պատասխա­նա­տուն՝ Օսմանյան կառա­վա­րությունը: Մեղքի իրենց բաժինն ունեն նաեւ մեծ տերություննե­րը՝ թուրքե­րին դաշնա­կից թե հակա­ռա­կորդ: Բայց ես ցանկա­ցել եմ ցույց տալ ավե­լին: Մեծ եղեռնի պատճառնե­րից մեկը ու ոչ անկա­րեւո­րը հայկա­կան վերնա­խա­վի կույր հավատքն էր «քաղա­քա­կիրթ աշխարհին», «միջազգա­յին հանրությա­նը», «մարդկության առա­ջա­դի­մա­կա­նությա­նը»: Այս հավատքը ոչ միայն բնո­րոշ էր, այլեւ հիմքե­րի հիմքն էր գրե­թե բոլոր՝ այլ հարցե­րում իրար հակա­դիր քաղա­քա­կան հոսանքնե­րի համար: Հայ լիբե­րա­լը, հայ պահպա­նո­ղա­կա­նը, հայ մարքսիստը իրենց բոլոր հակադրություննե­րով հանդերձ նույն հավատքի, նույն այդ «կաթո­ղի­կե եւ առա­քե­լա­կան եկե­ղե­ցու» զավակներն էին: Եվ նույնիսկ անվա­նա­պես հեղա­փո­խա­կան կուսակցություննե­րը զգա­լի չափով այդ նույն «աշխարհիկ կրո­նի» կրողներն էին: Միայն փոքրա­մասնությունը հայ գործիչնե­րի՝ նրանք, ովքեր երի­տա­սարդ տարի­քից անցել էին իրա­կան՝ ընդհա­տակյա եւ զինված քաղա­քա­կան պայքա­րի փորձի դպրո­ցով, կարո­ղա­ցել էին հասնել մի կարեւոր շեմի, որից այն կողմ բացվում էին աշխարհի իրա­կան՝ ոչ հավատքա­յին, ոչ կրո­նա­կան կառուցվածքնե­րը: Նրանց թվում էր նաեւ Ռուբեն Տեր-Մինասյա­նը: Միայն գիտակցության այդ փոխա­կերպման շնորհիվ էր հնա­րա­վոր Ռուբե­նի՝ ոչ միայն «հերե­տի­կո­սա­կան», այլեւ պարզա­պես «հակաե­կե­ղե­ցա­կան»՝ բոլոր ընդունված պատկե­րա­ցումնե­րին դեմ գնա­ցող առա­ջարկը, որը, սակայն, իրա­կա­նություն չդարձավ: Իրա­վի­ճա­կը շատ տարբեր չէ նաեւ այսօր: Այսօր էլ անկախ բոլոր տարա­ձայնություննե­րից հայկա­կան քաղա­քա­կան ու հանրա­յին հոսանքնե­րի ճնշող մեծա­մասնությունը մնում է նույն այդ դավա­նանքի սահմաննե­րում, նույն «հավատքն աշխարհին» կամ աշխարհում տեղի ունե­ցող Բարու եւ Չարի պայքա­րին սահմա­նում է հոսանքնե­րի պայքա­րը: Առանձին բացա­ռություննե­րը եղա­նակ չեն ստեղծում: Բայց փոխվում է համաշխարհա­յին մթնո­լորտը: Եթե «հավատքը» դեռ ամուր է հայկա­կան վերնա­խա­վի գլխում, ապա աշխարհում այն ճեղքեր է տալիս, որոնց արձա­գանքնե­րը հասնում են մեզ: Եվ մենք դեռ ակա­նա­տես ենք լինե­լու շատ ավե­լի հետաքրքիր ու այսօրվա տեսա­կե­տից անսպա­սե­լի, հիրա­վի այլընտրանքա­յին զարգա­ցումնե­րի:

Շարունա­կե­լի

Հեղի­նակ՝  Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Նկա­րա­զարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւա­վո­րումը՝  Աննա Աբրա­համյա­նի,   Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւա­վորման համար օգտա­գործվել է Էմա­նուել Սարդարյա­նի լուսանկա­րը

Առնչվող Հոդվածներ