21.3 C
Yerevan

Մեր Պարտության Պատճառնե­րից

1991թ. սկսած ոչ մի ռեալ բարե­փո­խում չարվեց, ոչ մի հիմնա­կան, էական բան չփոխվեց: Սոցիա­լա­կան արդա­րություն չհաստատվեց, գաղա­փա­րա­կան ամեն ինչը մի կողմ դրեց:

Սերգեյ Շահվերդյան

Թաթուլ Հակոբյա­նի հյուրն է Արցա­խի մշա­կույթի, երի­տա­սարդության հարցե­րի և զբո­սաշրջության նախկին նախա­րար, Արցա­խի Հանրա­պե­տության ներկա­յիս մշա­կութա­յին ժառանգության պաշտպա­նության հանրա­յին խորհրդի նախա­գահ Սերգեյ Շահվերդյա­նը:

Զրույցի ընթացքում անդրա­դարձ է կատարվել արցախյան 44-օրյա պատե­րազմին, թե ինչ կատարվեց, ինչու այդպես եղավ և ինչ սպա­սել ապա­գա­յում:

Զրույցի ընթացքում Շահվերդյանն ասաց, որ իր համար շոկա­յին էր այն, ինչ տեսավ պատե­րազմի օրե­րին: Իր համար նա պարտությունը կանխո­րոշված համա­րեց այն պահից սկսած, երբ տեսավ, որ տղա­մարդիկ կանանց մի կողմ են հրում, որ իրենք նստեն այն մեքե­նա­նե­րը, որոնցով բնակչությա­նը դուրս էին հանում: Նա ասաց, որ իր համար ապշե­լու աստի­ճան դառն էր տեսնել, որ տարի­քով կանայք հետ էին հրում երի­տա­սարդնե­րին, որ իրենք կարո­ղա­նան նստել ավտո­մե­քե­նա­նե­րը: Շահվերդյա­նը նշեց, որ մշա­կութա­յին շատ մեծ վիհ է առա­ջա­ցել այս ընթացքում: Նա ասաց, որ պարտության պատճառ նաև կարե­լի է համա­րել այն, որ 1991թ. սկսած ոչ մի ռեալ բարե­փո­խում չարվեց, ոչ մի հիմնա­կան, էական բան չփոխվեց: Սոցիա­լա­կան արդա­րություն չհաստատվեց, գաղա­փա­րա­կան ամեն ինչը մի կողմ դրվեց:

Շահվերդյանն ասաց, որ նաև Արցա­խում կան տրա­մադրություններ ու մտա­վա­խություններ առ այն, որ ՀՀ‑ն ձեռք է քաշել Արցա­խից: Նա ասաց, որ այդ տրա­մադրություննե­րը հաճախ գալիս են ՀՀ տարբեր աստի­ճա­նա­վորնե­րի երկի­մաստ խոսքե­րից, երբ հնա­րա­վոր չի լինում հասկա­նալ, թե ինչ նկա­տի ունեն:

Շավերդյա­նը հատուկ ընդգծեց, որ պետք է ամեն կերպ մաքրել մթնո­լորտը հայ-արցախցի կեղծ օրա­կարգից: Արցա­խը ապրել, ապրում և պիտի ապրի Հայաստա­նի հետ անբա­ժան թելե­րով կապված: Այդ և՛ անհրա­ժեշտ բան է, և՛ տրա­մա­բա­նա­կան, քանի որ մենք մի ընդհա­նուր ժողո­վուրդ ենք, մենք նույնն ենք:

Զրույցի ընթացքում շոշափվեց նաև մշա­կութա­յին ժառանգա­կան ինքնուրույնության մասին: Պրն. Շահվերդյա­նը նշեց, որ ադրբե­ջանցի­նե­րին անցած տարածքնե­րում արա­գո­րեն ընթա­նում է հայկա­կան ճարտա­րա­պե­տա­կան շինություննե­րի ապա­հա­յացման գործընթա­ցը: Ադրբե­ջանցի­նե­րը փորձում են ամեն կերպ վերացնել հայկա­կան հետքն Արցա­խից:

Այն հարցին, թե արդյո՞ք ռուսնե­րը կմնան նախա­տեսված 5 տարուց ավել, թե ոչ, Շահվերդյա­նը նշեց, որ այս պահին համե­նայն դեպս ռուսա­կան զորքե­րը միակ խոչնդոտն են արցա­խա­հա­յե­րի պաշտպա­նության համար: Նա ասաց, որ մենք միամտա­բար փորձում ենք ռուսնե­րին բացատրել, թե որն է իրենց շահը, ինչն է իրենց ձեռնտու, իսկ ինչը՝ ոչ: Մենք նման բան արել ենք նաև արցախյան առա­ջին պատե­րազմի ժամա­նակ, երբ փորձում էին ռուսնե­րին իրենց շահե­րը բացատրել: Սա միա­միտ և խեղճ քայլ է, երբ մենք մի վիթխա­րի կայսրության շահե­րը փորձում ենք իրենցից լավ պատկե­րացնել: Ռուսնե­րը ասյտեղ կմա­նան այնքան, ինչքան պահանջում են իրենց շահե­րը և ոչ մի վայրկյան ավել:

Պրն. Շահվերդյա­նը նաև ցավով նշեց, որ Արցա­խի իշխա­նություննե­րը այդպես էլ չկա­րո­ղա­ցան այնպի­սի բարե­փո­խումներ իրա­կա­նացնել, որ մարդիկ ուզեն մնալ այստեղ, ուզեն ապրել այստեղ: Հանցա­վոր և աննպա­տակ կառա­վարչաձևը, որ մշտա­պես առկա եղավ, ցուցյ տվեց իր թուլություննե­րը: Պետա­կան կառա­վարման ինստի­տուտը մի փուչիկ էր, որ պայթեց պատե­րազմի ժամա­նակ ու ցույց տվեց իր անընդունա­կություննե­րը: Այն բաժիննե­րը, որ պետք է զբաղվեին մարդկանց տարհա­նե­լով կամ նմա­նա­տիպ այլ գործունեությամբ, լրիվ կաթվա­ծա­հար վիճա­կում էին:

Վերջում պրն. Շահվերդյանն ասաց, որ եթե ուզում ենք արցախցուն գոտեպնդել, ապա պետք է հաճա­խա­կի այցե­լել Արցախ, անընդհատ գալ-գնալ: Արցա­խում միշտ պետք է շատ հայեր լինեն: Դա զորա­վիգ լինե­լու միջոց է, բարո­յա­հո­գե­բա­նա­կան շատ կարև­որ քայլ:

Մեր խնդիրնե­րը կլուծվեն միայն այն դեպքում, երբ մենք կարո­ղա­նանք հզո­րա­նալ այն աստի­ճան, որ աշխարհը ընդունի այն: Իրա­կա­նում շատ օրենքնե­րը կարող են շրջանցվել համաշխարհա­յին հանրության կողմից, շրջանցվել են և էլի կլի­նեն, բայց նրանք այդ կանեն, երբ տեսնեն, որ իրենց առաջ իրոք ռեալ ուժ է կանգնած:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ