24.5 C
Yerevan

Ժողովրդա­վա­րության Հաղթա­նա­կը

Այդ ընտրություննե­րը ժողովրդա­վա­րության ապա­ցույցնե­րից էին նախ և առաջ այն էությամբ, որ ընտրություններ կատարվե­ցին բավա­կան լարված և Հայաստա­նի համար վտանգա­վոր իրադրության ժամա­նակ: Շատե­րը կողմ էին, որ տեղի ունե­նա իշխա­նա­փո­խություն, շատերն էլ կարծում էին, որ նման երե­րուն վիճա­կում ընտրություննե­րի գնալն ավե­լի է թեժացնե­լու պայքա­րը և գուցե էլ ավե­լի մեծ ցնցումնե­րի տանի առանց այդ էլ լարված վիճա­կում գտնվող հետպա­տե­րազմա­կան երկի­րը: Բայց ժողովրդա­վա­րությունը այնքան թանկ էր ու կարև­որ և սկզբունք էր, ոչ թե պարզա­պես բառ: Եվ տեղի ունե­ցան ընտրություններ:

Անցյալ տարի այս օրը տեղի ունե­ցան արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րը: Այդ ընտրություննե­րը, որ ընդհա­նուր առմամբ անցան առանց լուրջ խախտումնե­րի և ձևա­վո­րե­ցին ՀՀ խորհրդա­րա­նը: Իհարկե այդ ընտրություննե­րի արդյուքնե­րից դժգոհ մնաց հիմնա­կա­նում ընդդի­մությունը:  Նշենք, որ անկախ Հայաստա­նի պատմության մեջ չի եղել որևէ ընդդի­մություն, որ գոհ լինի ընտրության արդյունքնե­րից, քանի որ ստիպված  է խաղալ երկրորդ համա­րով: Այդպես է Հայաստա­նում, այդպես է ողջ աշխարհում:

Մի կողմ թողնե­լով քաղա­քա­կան մեկնա­բա­նություններն ու շահարկումնե­րը, թե ով ում ինչու ընտրեց կամ չընտրեց, կարող ենք ասել, որ այդ ընտրություննե­րը ապա­ցուցյ էին այն բանի, որ այն ժողովրդա­վա­րությունը, որի մասին խոսում ենք՝ իրա­կա­նություն է:

Այդ ընտրություննե­րը ժողովրդա­վա­րության ապա­ցույցնե­րից էին նախ և առաջ այն էությամբ, որ ընտրություններ կատարվե­ցին բավա­կան լարված և Հայաստա­նի համար վտանգա­վոր իրադրության ժամա­նակ: Շատե­րը կողմ էին, որ տեղի ունե­նա իշխա­նա­փո­խություն, շատերն էլ կարծում էին, որ նման երե­րուն վիճա­կում ընտրություննե­րի գնալն ավե­լի է թեժացնե­լու պայքա­րը և գուցե էլ ավե­լի մեծ ցնցումնե­րի տանի առանց այդ էլ լարված վիճա­կում գտնվող հետպա­տե­րազմա­կան երկի­րը: Բայց ժողովրդա­վա­րությունը այնքան թանկ էր ու կարև­որ և սկզբունք էր, ոչ թե պարզա­պես բառ: Եվ տեղի ունե­ցան ընտրություններ:

Հնա­րա­վո­րություն ունե­ցան մասնակցե­լու բոլո­րը, ովքեր ցանկություն և նպա­տակ ունեին ինչ որ բան անե­լու ի սպաս ՀՀ: Բոլոր-բոլո­րը:

Այնքա­նով էր ժողովրդա­վա­րա­կան, որ իրար ատող ուժե­րը մասնակցե­ցին ընտրության: Ժողո­վուրդը լսեց նրանց բոլո­րին և արեց իր ընտրությունը:

Ահա սա է ժողովրդա­վա­րությունը: 

Եվ կարև­որ չէ, թե ով անցավ, ով չանցավ, ով ինչքան ձայն ստա­ցավ, ով ձևա­վո­րեց իշխա­նություն և ով դարձավ ընդդի­մություն:

Հայ ժողո­վուրդը լսեց բոլո­րին և ում արժա­նի համա­րեց, ուղարկեց Ազգա­յին Ժողով, նրանց ասե­լով, որ ահա ես ձեզ օժտում եմ լայն իրա­վունքնե­րով, գնա­ցեք և աշխա­տեք: Աշխատո՞ւմ են, կաշխատե՞ն: Լրիվ ուրիշ հարց է: Արդյո՞ք ժողո­վուրդը սխալվել է: Այդ ևս չի մտնում մեր ասե­լի­քի մեջ: Մեր ասե­լի­քը ժողովրդա­վա­րությունն է, որը և կայա­ցավ, որը և կայացրին:

Ժողովրդա­վա­րությունը ծանր բեռ է նրանց համար, ովքեր չգի­տեն ու չեն գիտակցում այդ ամե­նի կարև­ո­րությունն ու էությունը և չգի­տեն, թե մարդկությունն ինչ գնով է հասել դրան: Մինչդեռ ժողովրդա­վա­րությունը ձեռք է բերվել դարե­րի ընթացքում, անհաշվե­լի զոհե­րի, ծանրա­գույն զրկանքնե­րի գնով: Տասնյակ հեղա­փո­խություններ, ապստամբություններ են պահանջվել մինչև մարդկությունը հասկա­ցել է ժողովրդա­վա­րության մեծ արժե­քը:

Մենք այսօր ունենք այդ արժե­քը պահպա­նե­լու և պաշտպա­նե­լու հնա­րա­վո­րություն: Եվ պետք է ունե­նալ նաև կամք ու համարձա­կություն տեր կանգնե­լու սեփա­կան ձայնին, սեփա­կան իրա­վունքնե­րին: Եվ այդ ամե­նի համար ունի գործիք՝ ժողովրդա­վա­րություն:

Մնում է, որ այսօր ԱԺ ուժե­րը հասկա­նան այն: Հասկա­նան նաև նրանք, ովքեր դժգոհ են մնա­ցել ընտրության արդյունքնե­րից, որ չեն հաղթա­հա­րել անցո­ղիկ շեմը, կամ մերժվել են: Ամեն ինչ արվում է և պիտի արվի հանուն հայ ժողովրդի, որն էլ իր խոսքը հաստա­տեց անցյալ տարի և հաստա­տե­լու է միշտ:

Կեցցե այն ժողովրդա­վա­րությունը, որ ժողովրդին է պատկա­նում:

Առնչվող Հոդվածներ