ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ժողովրդավարության Հաղթանակը

Այդ ընտրությունները ժողովրդավարության ապացույցներից էին նախ և առաջ այն էությամբ, որ ընտրություններ կատարվեցին բավական լարված և Հայաստանի համար վտանգավոր իրադրության ժամանակ: Շատերը կողմ էին, որ տեղի ունենա իշխանափոխություն, շատերն էլ կարծում էին, որ նման երերուն վիճակում ընտրությունների գնալն ավելի է թեժացնելու պայքարը և գուցե էլ ավելի մեծ ցնցումների տանի առանց այդ էլ լարված վիճակում գտնվող հետպատերազմական երկիրը: Բայց ժողովրդավարությունը այնքան թանկ էր ու կարևոր և սկզբունք էր, ոչ թե պարզապես բառ: Եվ տեղի ունեցան ընտրություններ:

Անցյալ տարի այս օրը տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այդ ընտրությունները, որ ընդհանուր առմամբ անցան առանց լուրջ խախտումների և ձևավորեցին ՀՀ խորհրդարանը: Իհարկե այդ ընտրությունների արդյուքներից դժգոհ մնաց հիմնականում ընդդիմությունը:  Նշենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել որևէ ընդդիմություն, որ գոհ լինի ընտրության արդյունքներից, քանի որ ստիպված  է խաղալ երկրորդ համարով: Այդպես է Հայաստանում, այդպես է ողջ աշխարհում:

Մի կողմ թողնելով քաղաքական մեկնաբանություններն ու շահարկումները, թե ով ում ինչու ընտրեց կամ չընտրեց, կարող ենք ասել, որ այդ ընտրությունները ապացուցյ էին այն բանի, որ այն ժողովրդավարությունը, որի մասին խոսում ենք՝ իրականություն է:

Այդ ընտրությունները ժողովրդավարության ապացույցներից էին նախ և առաջ այն էությամբ, որ ընտրություններ կատարվեցին բավական լարված և Հայաստանի համար վտանգավոր իրադրության ժամանակ: Շատերը կողմ էին, որ տեղի ունենա իշխանափոխություն, շատերն էլ կարծում էին, որ նման երերուն վիճակում ընտրությունների գնալն ավելի է թեժացնելու պայքարը և գուցե էլ ավելի մեծ ցնցումների տանի առանց այդ էլ լարված վիճակում գտնվող հետպատերազմական երկիրը: Բայց ժողովրդավարությունը այնքան թանկ էր ու կարևոր և սկզբունք էր, ոչ թե պարզապես բառ: Եվ տեղի ունեցան ընտրություններ:

Հնարավորություն ունեցան մասնակցելու բոլորը, ովքեր ցանկություն և նպատակ ունեին ինչ որ բան անելու ի սպաս ՀՀ: Բոլոր-բոլորը:

Այնքանով էր ժողովրդավարական, որ իրար ատող ուժերը մասնակցեցին ընտրության: Ժողովուրդը լսեց նրանց բոլորին և արեց իր ընտրությունը:

Ահա սա է ժողովրդավարությունը: 

Եվ կարևոր չէ, թե ով անցավ, ով չանցավ, ով ինչքան ձայն ստացավ, ով ձևավորեց իշխանություն և ով դարձավ ընդդիմություն:

Հայ ժողովուրդը լսեց բոլորին և ում արժանի համարեց, ուղարկեց Ազգային Ժողով, նրանց ասելով, որ ահա ես ձեզ օժտում եմ լայն իրավունքներով, գնացեք և աշխատեք: Աշխատո՞ւմ են, կաշխատե՞ն: Լրիվ ուրիշ հարց է: Արդյո՞ք ժողովուրդը սխալվել է: Այդ ևս չի մտնում մեր ասելիքի մեջ: Մեր ասելիքը ժողովրդավարությունն է, որը և կայացավ, որը և կայացրին:

Ժողովրդավարությունը ծանր բեռ է նրանց համար, ովքեր չգիտեն ու չեն գիտակցում այդ ամենի կարևորությունն ու էությունը և չգիտեն, թե մարդկությունն ինչ գնով է հասել դրան: Մինչդեռ ժողովրդավարությունը ձեռք է բերվել դարերի ընթացքում, անհաշվելի զոհերի, ծանրագույն զրկանքների գնով: Տասնյակ հեղափոխություններ, ապստամբություններ են պահանջվել մինչև մարդկությունը հասկացել է ժողովրդավարության մեծ արժեքը:

Մենք այսօր ունենք այդ արժեքը պահպանելու և պաշտպանելու հնարավորություն: Եվ պետք է ունենալ նաև կամք ու համարձակություն տեր կանգնելու սեփական ձայնին, սեփական իրավունքներին: Եվ այդ ամենի համար ունի գործիք՝ ժողովրդավարություն:

Մնում է, որ այսօր ԱԺ ուժերը հասկանան այն: Հասկանան նաև նրանք, ովքեր դժգոհ են մնացել ընտրության արդյունքներից, որ չեն հաղթահարել անցողիկ շեմը, կամ մերժվել են: Ամեն ինչ արվում է և պիտի արվի հանուն հայ ժողովրդի, որն էլ իր խոսքը հաստատեց անցյալ տարի և հաստատելու է միշտ:

Կեցցե այն ժողովրդավարությունը, որ ժողովրդին է պատկանում:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *