18.7 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Ավե­տիս Թերզի­բաշյա­նը, նկա­րագրե­լով հայե­րի ռազմա­կան ուժե­րը, գրում էր, որ քաղա­քում կատարյալ քաոս էր, եւ բոլո­րը բոլո­րին հրա­մա­յում էին. «Չհրա­մա­յող մը չկա, որպեսզի ես ալ անոր հրա­մա­յեմ։

1918թ. հունվա­րի վերջին՝ Երզնկա­յի անկումից հետո, թուրքա­կան բանակն մեկը մյուսի հետեւից գրա­վում էր նախկի­նում ռուսա­կան բանա­կի վերահսկո­ղության տակ գտնվող շրջաննե­րը եւ շարժվում դեպի Էրզրում։ Հզոր բերդա­քա­ղա­քը, որը համարվում էր Թուրքա­հա­յաստա­նի բանա­լին, ռուսա­կան 25-հազա­րա­նոց բանա­կը գրա­վել էր 1916թ. փետրվա­րի սկզբին։

Թուրքա­կան հարձա­կումը զուգա­հեռ պետք է շարունակվեր նաեւ Արդա­հան-Բաթում, Տրա­պի­զոն-Բաթում, Բաթում-Թիֆլիս ուղղություննե­րով։ Փետրվա­րի 10-ին թուրքե­րը մուտք են գործում Տրա­պի­զոն, որտեղ մի քանի օր անց սկսվում է Անդրկովկասյան պատվի­րա­կություննե­րի հետ բանակցություննե­րի հերթա­կան փուլը, որի ամբողջ ընթացքում թուրքա­կան բանա­կը շարունա­կում էր ռազմա­կան գործո­ղություննե­րը։

«Ամեն մեկը մյուսին համար անսի­րե­լի»

1918թ. փետրվա­րին Էրզրումում կենտրո­նա­ցել էին հայկա­կան մի քանի զինվո­րա­կան ստո­րա­բա­ժա­նումներ, մեծ թվով փախստա­կաններ, Երզնկա­յից եւ այլ վայրե­րից նահանջած հայկա­կան ուժեր։

Փետրվա­րի սկզբին Էրզրում է գործուղվում Անդրա­նի­կը, որին շուտով սկսում են միա­նալ հիմնա­կա­նում արեւմտա­հա­յե­րից կազմված կամա­վո­րա­կան տարբեր ջոկատներ։ Քաղա­քի ներքին դրությունն անկա­յուն էր. նահանջի ընդհա­նուր տրա­մադրությունը, զորքի բարո­յալքումը, կենտրո­նա­կան ղեկա­վա­րության ու հրա­մա­նա­տա­րության բացա­կա­յությունը քայքա­յել էր պաշտպա­նունա­կությունը։ Բացի այդ, Էրզրումում կար բավա­կա­նին լավ զինված շուրջ 25 հազար թուրք բնակչություն, որն անհամբեր սպա­սում էր Վեհիբ փաշա­յի բանա­կին։

Գրող Վահան Թոթո­վենցը, որն Անդրա­նի­կի զորա­մա­սե­րի կազմում մասնակցել է ռազմա­կան գործո­ղություննե­րին, «Զորա­վար Անդրա­նիկ եւ իր պատե­րազմնե­րը» գրքում նկա­րագրում է Էրզրումում ստեղծված դրությունը.

«Կար այստեղ Մոսկվա­յի հայկա­կան կոմի­տեն իր լիա­զո­րով։ Ասի­կա կես քաղա­քա­կան մարմին էր, որովհե­տեւ մեկ քանի տարի է ի վերջո գործած էր Կարնո մեջ եւ վարկ ձեռք բերած։ Կոմի­տեն իր ձեռքին տակ ուներ մթե­րա­նոցներ եւ զորք։

Կար այստեղ Ազգա­յին խորհուրդը, կար այստեղ Հայաստա­նի ապա­հո­վության խորհուրդը, Թորգո­մը իր գունդով եւ երկյակ պաշտո­նով։ Օդի­շե­լի­ձեն իր վերջին հեղի­նա­կությամբ։

Մուրա­դի սպա­յա­կազմը, Քղիի գունդը իր մեծով, Երզնկա­յի գունդն իր մեծով, Բաբերդի գունդն իր մեծով։ Այս բոլորն իրա­րու հետ վեճի եւ պայքա­րի մեջ, ամեն մեկը մյուսին համար անսի­րե­լի»։

«Զանա­զան եւ զարմա­նա­զան իշխա­նություններ»

Թոթո­վենցը գրում է, որ Էրզրումում կային «զանա­զան եւ զարմա­նա­զան իշխա­նություններ, գունդեր, աշի­րեթներ, միա­հե­ծա­նություններ»։ Նա հատկա­պես բացա­սա­բար է խոսում Տիգրան Աղա­մալյա­նի մասին, որը «մի վարժա­պետ էր, որ անխղճություն ունե­ցած էր խառնվե­լու զինվո­րա­կան գործի մեջ։ Այս մարդն ուներ զանա­զան պաշտոններ՝ Կարնո շրջա­նի կառա­վա­րիչ, Կարնո կոմի­սար, Ազգա­յին խորհրդի Կարնո մասնաճյուղի նախա­գահ» եւ այլն։ Տիգրան Աղա­մալյա­նը, ըստ տարբեր աղբյուրնե­րի, զբաղվում էր զենքի եւ այլ ապրանքնե­րի վաճառքով։

Արամ Ամիրխանյանն իր հուշե­րում գրում է, որ «Աղա­մալյա­նի համար կխոսվեր, որ 75 արկղ Մոսին հրա­ցան, 60 000 փամփուշտով ծախած էր թուրքե­րուն»։ 

Աղա­մալյա­նը ֆինանսա­կան մութ գործե­րում համա­գործակցում էր գենե­րալ Օդի­շե­լի­ձեի հետ, որն այդ օրե­րին արդեն լքել էր Էրզրումը։ Թոթո­վենցը գրում է, որ Օդի­շե­լի­ձեն հեռա­նա­լիս հետը տարել էր 5 միլիոն ռուբլի։

«Աղա­մալյա­նի համար կխոսվեր, որ 75 արկղ Մոսին հրա­ցան, 60 000 փամփուշտով ծախած էր թուրքե­րուն»

Աղա­մալյանն Անդրա­նի­կի դեմ է սկսում տրա­մադրել Էրզրումում եղած զինվորնե­րին՝ ասե­լով, որ իրենք չպետք է ենթարկվեն Անդրա­նի­կի նման ոչ զինվո­րա­կա­նի հրա­մաննե­րին.

«Աղա­մալյա­նը, իբրեւ Ազգա­յին խորհուրդի տեղա­կան նախա­գահ, Ա. եւ Դ. գունդե­րը թունա­վո­րած էր ետ քաշվե­լու գաղա­փա­րով։ «Ի զուր է Կարնո մեջ դիմադրություն փորձել. Ազգա­յին խորհուրդը որո­շած է 1914‑ի սահմա­նը նահանջել, ամրա­նալ Կարսի մեջ, եւ եթե թշնա­մին խզե զինա­դա­դա­րը, Կարսի առաջ կարե­լի է ետ մղել թուրք հարձա­կո­ղա­կա­նը»։ Աղա­մալյա­նի մաֆիան, ռազմա­գի­տա­կան այս բարձր տեսության պրո­պա­գանդան ընե­լով, երբ իմա­ցավ Անդրա­նի­կի գալուստը, Ա. եւ Դ. գնդե­րու սպա­նե­րուն եւ զինվորնե­րուն հրա­հանգ կուտար չանսալ Անդրա­նի­կի պես ոչ-զինվո­րա­կա­նի մը հրա­մաննե­րուն» (Անդրա­նիկ Չելեպյան, Զորա­վար Անդրա­նիկ եւ հայ հեղա­փո­խա­կան շարժումը, Երեւան, 1990թ.):

«Չհրա­մա­յող մը չկա»

Էրզրումն ուներ ամուր պարիսպներ ու հզոր հրե­տա­նի. բերդի շուրջ 400 թնդա­նո­թը նախա­տեսված էր երկա­րա­տեւ պաշտպա­նության եւ պաշարման համար։ Սակայն տարբեր հեղա­փո­խություննե­րին հաջորդած եւ ամիսներ տեւող բարո­յալքման ու թալա­նի հետեւանքով բերդի հրե­տա­նու մեծ մասը շարքից դուրս էր եկել։

Ավե­տիս Թերզի­բաշյա­նը, նկա­րագրե­լով հայե­րի ռազմա­կան ուժե­րը, գրում էր, որ քաղա­քում կատարյալ քաոս էր, եւ բոլո­րը բոլո­րին հրա­մա­յում էին. «Չհրա­մա­յող մը չկա, որպեսզի ես ալ անոր հրա­մա­յեմ»։

«Մոտ 2000 հոգի շարքի կեցան, բայց երբ Անդրա­նիկ գնաց զանոնք զորա­նոց առաջնորդե­լու, միայն 25 հոգի մնա­ցած էին»

«Չորս հազար կանո­նա­վոր, նույնքան ալ անկա­նոն հետեւակ զորք ունինք, հինգ հարյուր կանո­նա­վոր, նույնքան անկա­նոն ձիա­վոր եւ թեեւ ամրությանց 400 թնդա­նոթնե­րեն 200-ին բանա­լի­նե­րը չկան մեջտեղ, 100‑ը ձյունե­րու մեջ թաղված են, 100‑ը անգործա­ծե­լի, բայց ունինք լավ վիճա­կի մեջ լեռնա­յին եւ դաշտա­յին տասնյակ մը թնդա­նոթներ»,- գրում էր նա։

Ընդհա­նուր բարո­յալքումն ու հավա­տի բացա­կա­յությունը ակնե­րեւ է դառնում, երբ Կարսում Անդրա­նի­կը դիմում է իրեն դիմա­վո­րե­լու եկած հազա­րա­վոր մարդկանց՝ ասե­լով. «Ես ծեր զինվոր մըն եմ, կերթամ մեր հայրե­նի երկի­րը պաշտպա­նե­լու։ Ձեզմե ո՞վ կը միա­նա ինծի»։ «Մոտ 2000 հոգի շարքի կեցան, բայց երբ Անդրա­նիկ գնաց զանոնք զորա­նոց առաջնորդե­լու, միայն 25 հոգի մնա­ցած էին» (Վահան Թոթո­վենց, «Զորա­վար Անդրա­նիկ եւ իր պատե­րազմնե­րը»)։

«Թուրքը տիսիփլին ունի»

Անդրա­նի­կի ժամա­նումը Էրզրում գենե­րալ Նազարբեկյա­նի համար անսպա­սե­լի էր: Ասում էր, որ պատահմամբ է իմա­ցել Անդրա­նի­կի եւ սպա­յա­կույտի (շտաբ) պետ Զինկեւի­չի Էրզրում մեկնե­լու մասին։ «…Նա նշա­նակվել էր Էրզրումի ջոկա­տի պետ եւ Էրզրում ամրո­ցի պարետ, գնդա­պետ Մորե­լի փոխա­րեն։ Իմ անձնա­կան կարծիքն է, որ Անդրա­նի­կի նշա­նա­կումը սխալ էր»։

Անդրա­նի­կը, իհարկե, շատ լավ հասկա­նում էր, որ ստեղծված անիշխա­նության պայմաննե­րում դժվար կլի­նի կազմա­կերպել բերդա­քա­ղա­քի պաշտպա­նությունը։ Դեռ ամիսներ առաջ Նազարբեկյա­նի եւ Արեշյա­նի հետ քննարկե­լով հայե­րի ու թուրքե­րի ռազմա­կան կարո­ղություննե­րը՝ Անդրա­նիկն ասել էր. «Թուրքը ունի բան մը, որ մենք չունինք եւ այդ պատճա­ռով ան մեզի պիտի հաղթե։ Այդ բանը՝ տիսիփլինն է (դիսցիպլի­նա, կարգա­պա­հություն — հեղ.), եւ բանա­կի մեջ տիսիփլի­նը մահա­պա­տի­ժով կըլլա»:

Էրզրումում Անդրա­նի­կը փորձում էր կիրա­ռել մեկ այլ մարտա­վա­րություն։ Նա կարծում էր, որ եթե թուրքե­րը մոտե­նան եւ շրջա­պա­տեն քաղա­քը, ապա տարբեր քաղա­քա­կան ու ռազմա­կան ղեկա­վարնե­րը ստիպված կմիա­վորվեն եւ կդի­մեն պաշտպա­նության։ «Թորգոմ, քեզի հայտնեմ գաղտնիքս, թող մարդ չգիտնա։ Ես որո­շած եմ պաշարվիլ այս բոլոր դասա­լիք երի­տա­սարդնե­րով Կարնո պարիսպնե­րուն մեջ։ Այն ատեն կը տեսնես թե ինչպես կը կռվին՝ ուզեն չուզեն»,- խմբա­պետ Թորգո­մին ասել էր զորա­վա­րը։

«Զորք այլեւս չկար։ Այն դարձել էր ամբոխ»

Փետրվա­րի 23-ին սկսվում են բախումնե­րը թուրքա­կան առա­ջա­պահ ստո­րա­բա­ժա­նումնե­րի հետ։ Մոտ 300 թուրք զինվոր եւ 200 հեծյալ, լեռնա­յին երկու թնդա­նոթնե­րով եւ գնդա­ցիրնե­րով գրո­հում են Արչիկ, Արինքա­րա գյուղե­րի ուղղությամբ։ Նույն պահին մոտ 150 թուրք գրո­հում է Իսա­վանքը։ Անդրա­նի­կը գնում է առաջնա­գիծ՝ անձամբ ղեկա­վա­րե­լով մարտը։ Հայե­րը կարո­ղա­նում են հետ շպրտել թուրքե­րին։ 

Էրզրումի դեմ թուրքե­րը կենտրո­նացրել էին մեկ կանո­նա­վոր դիվի­զիա՝ 3000 սվին, 12 գնդա­ցիր, 12 լեռնա­յին հրա­նոթ, մոտ 400 ոչ կանո­նա­վոր զորք եւ շուրջ 2000 քուրդ։ Հայկա­կան կողմն ուներ 2000 սվին, 300 հեծյալ, 8 լեռնա­յին եւ 20 դաշտա­յին հրա­նոթ։ Այս ուժե­րով թերեւս հնա­րա­վոր լիներ դիմա­կա­յել թուրքե­րի գրո­հը, եթե լիներ կազմա­կերպվա­ծություն եւ բերդա­քա­ղա­քը պահե­լու վճռա­կա­նություն։ Սակայն այդ ամե­նը չկար. զինվորներն ավե­լի ու ավե­լի մեծ խմբե­րով էին թողնում դիրքե­րը։

Փետրվա­րի 26‑ի երե­կո­յան Անդրա­նի­կը խորհրդակցություն է հրա­վի­րում, որտեղ քննարկում են ռազմա­ճա­կա­տի դրությունը. ներկա էին գնդա­պետներ Զինկեւի­չը, Դոլուխա­նո­վը, բժիշկ Զավրիեւը եւ մյուս ղեկա­վարնե­րը։ Բոլորն ընդունում են այն միտքը, ըստ որի՝ քանի որ զինվորնե­րը չեն ցանկա­նում կռվել, ապա լավա­գույն լուծումը նահանջելն է՝ փրկե­լով քաղա­քի բնակչությանն ու փախստա­կաննե­րին։ Փետրվա­րի 27‑ի վաղ առա­վոտյան հրե­տա­նա­յին լավ նախա­պատրաստությունից հետո թուրքա­կան բանակն անցնում է հարձակման։ Հայե­րը սկսում են նահանջել դեպի Հասանկա­լա։ Անդրա­նի­կը փորձում է կանգնեցնել նահանջող զինվորնե­րին, սակայն ապարդյուն։

«Զորք այլեւս չկար։ Այն դարձել էր ամբոխ։ Մի կերպ, որոշ սպա­նե­րի օգնությամբ Անդրա­նի­կին հաջողվեց կանգնեցնել առանձին ստո­րա­բա­ժա­նումներ՝ գաղթա­կա­նության փոխադրումը գեթ նվա­զա­գույն չափով ապա­հո­վե­լու համար»։ (Աշոտ Հովսեփյան, «Թուրքա­կան ինտերվենցիան Անդրկովկաս 1918թ. եւ ինքնա­պաշտպա­նա­կան կռիվնե­րը», Երեւան, 1984թ.)

Նույն օրե­րին նահանջում են նաեւ Վանի շրջա­նում եղած հայկա­կան ուժե­րը։ Բոլո­րը վերա­դառնում էին դեպի 1914թ. նախա­պա­տե­րազմա­կան սահմա­նը՝ կարծե­լով, թե թուրքերն այնտեղ կանգ են առնե­լու:

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ