18.7 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Ռուսա­կան հանրա­պե­տությունը պարտա­վորվում էր պայմա­նագրի ստո­րագրումից հետո, 6–8 շաբաթվա ընթացքում «պատե­րազմից առաջ գոյություն ունե­ցող սահմա­նագծից դուրս բերել իր բոլոր ուժե­րը, քաղա­քա­ցիա­կան եւ զինվո­րա­կան պաշտո­նա­տար անձանց»։


1918թ. փետրվա­րի վերջին գերմա­նա­կան բանա­կը զգա­լիո­րեն առաջ էր շարժվել եւ սպառնում էր Պետրոգրա­դին։ Բոլշեւիկյան իշխա­նությունը հակա­ռա­կորդին կանգնեցնե­լու որեւէ հնա­րա­վո­րություն չուներ եւ հարկադրված էր ընդունել նրա բոլոր պահանջնե­րը։ Մարտի 1‑ին Բրեստ է մեկնում բոլշեւիկյան նոր պատվի­րա­կությունը։ Պատվի­րա­կության ղեկա­վա­րի հարցը բավա­կա­նին զգա­յուն էր, քանի որ ոչ ոք չէր ուզում իր ստո­րագրությունը դնել պարտության պայմա­նագրի ներքո։ Ֆինանսնե­րի ժողովրդա­կան կոմի­սար Գրի­գո­րի Սոկոլնի­կովն առա­ջարկում էր Զինո­վեւի թեկնա­ծությունը, սակայն, ի վերջո, պատվի­րա­կության ղեկա­վար է նշա­նակվում հենց Սոկոլնի­կո­վը։

1918թ. մարտի 3‑ին ստո­րագրվում է Բրեստ-Լիտովսկի պայմա­նա­գի­րը, որով բոլշեւիկնե­րը ոչ միայն հրա­ժարվում էին Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմում հաղթա­նա­կող ռուսա­կան բանա­կի բոլոր նվա­ճումնե­րից, այլեւ տարածքա­յին հսկա­յա­կան զիջումներ էին անում Գերմա­նիա­յին, Ավստրո-Հունգա­րիա­յին, Բուլղա­րիա­յին եւ Օսմանյան կայսրությա­նը։

Ռուսաստա­նը կորցնում էր Ուկրաի­նան, Մերձբալթի­կան, Ֆինլանդիան, իսկ Կովկասյան հատվա­ծում Թուրքիա­յին էր զիջում Կարսը, Արդա­հա­նը եւ Բաթումը։

Պայմա­նագրի 4‑րդ հոդվա­ծում գրված էր.

«Ռուսաստա­նը կանի այն ամե­նը, ինչ որ իրե­նից կախված է, որպեսզի ապա­հո­վի իր զորքե­րի դուրս բերումը Արեւելյան Անա­տո­լիա­յի նահանգնե­րից եւ վերջիննե­րիս կանո­նա­վոր վերա­դարձը Թուրքիա­յին։ Ռուսա­կան զորքե­րը պետք է անհա­պաղ դուրս բերվեն նաեւ Արդա­հա­նի, Կարսի եւ Բաթումի մարզե­րից։ Ռուսաստա­նը չի միջամտի այդ մարզե­րի պետա­կան-իրա­վա­կան եւ միջազգա­յին-իրա­վա­կան նոր կազմա­կերպման գործին, այլ այդ մարզե­րի բնակչությա­նը հնա­րա­վո­րություն կտա դրա­ցի պետություննե­րի, մանա­վանդ Թուրքիա­յի համա­ձայնությամբ հաստա­տել նոր կարգ»։

Լրա­ցուցիչ պայմա­նա­գի­րը

Բացի հիմնա­կան պայմա­նագրից, Բրեստում ստո­րագրվում է նաեւ հարա­կից ռուս-թուրքա­կան, այսպես կոչված, լրա­ցուցիչ պայմա­նա­գիր, որը պարզա­բա­նում էր հիմնա­կան պայմա­նագրի 4‑րդ հոդվա­ծի կետե­րը։

Ռուսա­կան հանրա­պե­տությունը պարտա­վորվում էր պայմա­նագրի ստո­րագրումից հետո, 6–8 շաբաթվա ընթացքում «պատե­րազմից առաջ գոյություն ունե­ցող սահմա­նագծից դուրս բերել իր բոլոր ուժե­րը, քաղա­քա­ցիա­կան եւ զինվո­րա­կան պաշտո­նա­տար անձանց»։ Զորքե­րի դուրսբերման ընթացքում տարածքնե­րի անվտանգությունը, զինվո­րա­կան ու քաղա­քա­ցիա­կան գույքի, շենքե­րի, շինություննե­րի, ռազմա­կան կառույցնե­րի պահպա­նությունը պետք է իրա­կա­նացներ ռուսա­կան կողմը, մինչեւ այնտեղ կհաստատվեին թուրքա­կան զորքե­րը։ Առանձին կետով նշվում էր, որ պետք է լիո­վին պահպանվեր երկա­թուղին, շարժա­կազմը, կամուրջնե­րը։

Թեեւ այս քայլե­րի անհրա­ժեշտությունը թուրքա­կան կողմը հիմնա­վո­րել էր բնակչությա­նը սննդով ապա­հո­վե­լու մտա­հո­գությամբ, սակայն հասկա­նա­լի էր, որ երկա­թուղա­յին հանգույցնե­րի պահպա­նությունը նրանց անհրա­ժեշտ էր հետա­գա առաջխա­ղացման եւ զորքե­րի մատա­կա­րա­րումն ապա­հո­վե­լու համար։ Ռուսաստանն իր սահմաննե­րը պահպա­նե­լու համար յուրա­քանչյուր 150 կիլո­մետրի դիմաց կարող էր ունե­նալ մեկ դիվի­զիա­յից ոչ ավե­լի. մնա­ցած ուժե­րը պետք է զորացրվեին եւ հեռացվեին տարա­ծաշրջա­նից։ 
Փոխա­րե­նը Թուրքիան իր «մնա­ցած հակա­ռա­կորդնե­րի դեմ պատե­րազմը շարունա­կե­լու անհրա­ժեշտությամբ սեփա­կան բանա­կը հարկադրված էր պահել պատե­րազմա­կան դրության մեջ»։

Լրա­ցուցիչ պայմա­նագրի 5‑րդ կետը վերա­բե­րում էր հայկա­կան ռազմա­կան կազմա­վո­րումնե­րին, որոնք պետք է անմի­ջա­պես լուծարվեին։

«Ռուսա­կան Հանրա­պե­տությունը պարտա­վորվում է զորացրել եւ արձա­կել թուրքահպա­տակնե­րից եւ ռուսահպա­տակնե­րից կազմված հայկա­կան չեթե­նե­րը, որոնք գտնվում են ինչպես Ռուսաստա­նում, նույնպես եւ օկուպացված թուրքա­կան նահանգնե­րում եւ վերջնա­կա­նա­պես կցրի հիշյալ չեթե­նե­րը»։

Պայմա­նագրի ստո­րագրումից հետո ստեղծվե­լու էր ռուս-թուրքա­կան հատուկ հանձնա­ժո­ղով, որը որո­շե­լու էր ռուսա­կան սահմա­նա­գի­ծը այս երեք շրջա­նում։ «Սահմա­նա­գի­ծը կվե­րա­կանգնվի այնպես, ինչպես այն գոյություն է ունե­ցել մինչեւ 1877–78թթ. ռուս-թուրքա­կան պատե­րազմը»,- գրված էր պայմա­նագրում։

Վեհի­բի հեռա­գի­րը

Բրեստ-Լիտովսկի պայմա­նագրի ստո­րագրումից հետո Անդրկովկա­սի իշխա­նությունը հայտնվում է դժվա­րին խնդրի առջեւ՝ ճանաչե՞լ այդ պայմա­նա­գի­րը, թե՞ ոչ։ Պայմա­նագրի ստո­րագրումից անմի­ջա­պես հետո Կովկասյան ռազմա­ճա­կա­տում թուրքա­կան բանա­կի հրա­մա­նա­տար Վեհի­բը հեռա­գիր է ուղարկում Կովկասյան զորքե­րի հրա­մա­նա­տար Լեբե­դինսկուն՝ պահանջե­լով հնա­րա­վո­րինս կարճ ժամկետնե­րում ազա­տել Կարսի, Արդա­հա­նի եւ Բաթումի նահանգնե­րը.

«Ձերդ գերա­զանցություն, Ռուսա­կան Հանրա­պե­տությունը եւ ռուսա­կան կառա­վա­րությունը համա­ձայնե­լով դատարկել Բաթումի, Կարսի եւ Արդա­հա­նի շրջաննե­րը, հենց նոր ստո­րագրեց հաշտության պայմա­նա­գի­րը։ Այդ պատճա­ռով հարկ եմ համա­րում հայտնել, որ ես հենց այժմ ստա­ցա իմ գենե­րա­լի­սի­մուսի հեռա­գի­րը՝ ձեզ խնդրե­լու, որ ամե­նա­կարճ ժամա­նա­կում դատարկեք հիշյալ շրջաննե­րը»։

Վեհիբ Մեհմեդ

Մեկ այլ հեռագրով Վեհի­բը Լեբե­դինսկուն հայտնում էր, որ իբր թե հայե­րը շարունա­կում են բռնություննե­րը Էրզրումի շրջա­նի մահմե­դա­կան բնակչության հանդեպ, ինչի պատճա­ռով իրենք՝ թուրքե­րը, ստիպված են «անմի­ջա­պես միջոցներ ձեռք առնել հիշյալ վայրերն ազա­տագրե­լու համար»։ Հայե­րի՝ իբր թե գործած բռնություններն ընդա­մե­նը առիթ էին Էրզրումի գրո­հը սկսե­լուհամար։

Ինչպես արդեն նշել էինք, թուրքերն իրենք էին նախա­ձեռնել Անդրկովկա­սի հետ առանձին բանակցություններ սկսե­լու եւ հաշտություն կնքե­լու քայլե­րը։

Այդ նպա­տա­կով 1918թ. փետրվա­րի 23-ին Տրա­պի­զոն էին մեկնել Անդրկովկա­սի իշխա­նություննե­րի պատգա­մա­խոսնե­րը։ Ստա­նա­լով Կարսը, Բաթումը եւ Արդա­հա­նը դատարկե­լու թուրքա­կան պահանջը՝ Անդրկովկասյան սեյմի եւ Կառա­վա­րության նախա­գահներ Չխեի­ձեի եւ Գեգեչկո­րիի անունից հեռա­գիր է ուղարկվում Վեհի­բին, որտեղ հարցում էր արվում, թե «Պե՞տք է արդյոք քննել հիշյալ շրջաննե­րը դատարկե­լու խնդի­րը, եւ մի՞թե թուրքաց կառա­վա­րությունը չի ցանկա­նում հաշտության բանակցություններ սկսել Անդրկովկա­սի հետ»։

Սեյմի արտա­կարգ նիստը

1918թ. փետրվա­րի 26‑ի երե­կո­յան (հին տոմա­րով) Անդրկովկասյան սեյմը արտա­կարգ նիստ է հրա­վի­րում եւ քննարկում թուրքե­րի պահանջը։ Ելույթ են ունե­նում տարբեր խմբակցություննե­րի ներկա­յա­ցուցիչներ։ Բացի Մուսա­վա­թի պատգա­մա­վոր Խան Խոյսկուց, բոլորն առա­ջարկում են հետեւո­ղա­կան լինել եւ ամուր կանգնել Սեյմի՝ նախկի­նում հաստա­տած դիրքո­րոշմա­նը, այն է՝ Տրա­պի­զո­նի բանակցություննե­րում վերջնա­կան հաշտություն կնքել Թուրքիա­յի հետ։ Խան Խոյսկին ասում էր, որ առանձին քայլեր ձեռնարկե­լու կարիք չկա, քանի դեռ Տրա­պի­զո­նից չեն վերա­դարձել պատվի­րա­կության անդամնե­րը։ Ինչ վերա­բե­րում էր Թուրքիա­յի վերջնագրին, ապա ըստ Խան Խոյսկու՝ այն բնա­կան էր ու լիո­վին հասկա­նա­լի։

«Թուրքիան ձեզ առա­ջարկեց ներկա­յա­ցուցիչներ ուղարկել Բրեստ-Լիտովսկ եւ մասնակցել այնտեղ վարվող բանակցություննե­րին։ Դուք մերժե­ցիք։ Առա­ջարկ եղավ հրա­պա­րա­կել Անդրկովկա­սը անկախ պետություն։ Դուք ձգձգե­ցիք։ Մի՞թե բնա­կան չէ, որ նա այժմ, համա­րե­լով Անդրկովկա­սը իբրեւ մասն Ռուսաստա­նի, կնքել է հաշտություն ամբողջ Ռուսաստա­նի հետ»,- թուրքե­րին արդա­րացնում էր Խան Խոյսկին (Մշակ, 1 մարտի, 1918թ., թիվ 44)։

Իսկ Անդրկովկա­սի մեծա­թիվ պատվի­րա­կությունը «Կարոլ Կարլ» (Կարլ թագա­վոր) նավի վրա Տրա­պի­զո­նի ծովա­փին սպա­սում էր, թե երբ կբա­րե­հա­ճեն ներկա­յա­նալ թուրքա­կան կողմի ներկա­յա­ցուցիչնե­րը։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ