18.7 C
Yerevan

Հայկա­կան Էլեկտրո­մո­բի­լը

Փորձարկումնե­րը հաճախ Երեւա­նում էին լինում, բայց նաեւ շրջաններ էին հասնում՝ Էջմիա­ծին, Սեւան, իսկ մի անգամ նաեւ՝ Աբխա­զիա։

Վարդան Պետրոսյան

ԽՍՀՄ տարի­նե­րին Երեւա­նից Պիցունդա հասած հայկա­կան էլեկտրա­մո­բի­լի պատմությունը

Լուսանկա­րը‘ Վարդան Պետրոսյա­նի անձնա­կան արխի­վից

Լուսանկա­րը‘ Վարդան Պետրոսյա­նի անձնա­կան արխի­վից

Լուսանկա­րը‘ Վարդան Պետրոսյա­նի անձնա­կան արխի­վից

Լուսանկա­րը‘ Վարդան Պետրոսյա­նի անձնա­կան արխի­վիցՎարդան ՊետրոսյանըՎարդան Պետրոսյա­նը

Լուսանկա­րը‘ Մեդիա­մաքսՎարդան ՊետրոսյանըՎարդան Պետրոսյա­նը

Լուսանկա­րը‘ Մեդիա­մաքսՎարդան ՊետրոսյանըՎարդան Պետրոսյա­նը

Լուսանկա­րը‘ Մեդիա­մաքսՓաստաթղթերը՝ Էմիլ Դիլանյանի անձնական արխիվիցՓաստաթղթե­րը՝ Էմիլ Դիլանյա­նի անձնա­կան արխի­վից

Լուսանկա­րը‘ Վարդան Պետրոսյա­նի անձնա­կան արխի­վից

Առա­ջին հայկա­կան էլեկտրա­մո­բի­լից պահպանվել են միայն լուսանկարներ՝ Պոլի­տեխնի­կի թանգա­րա­նում։ Չկա նաեւ լաբո­րա­տո­րիան։ Փորձարկողնե­րից էլ միայն Վարդան Պետրոսյանն է շարունա­կում աշխա­տել բուհում։ Բայց նույնիսկ նա չգի­տի, թե ինչ եղան առա­ջին հայկա­կան «նոուհաունե­րը»՝ վերա­փոխված «ԵրԱԶ»-ները։ Ինչպես էին փորձարկում մեքե­նա­նե­րը, մինչեւ ուր են հասել եւ թե ինչու էին կարեւոր փորձարկումնե­րի արդյունքնե­րը՝ այս հարցե­րի պատասխա­նը հենց նրա­նից ստա­ցանք։

Էլեկտրա­մո­բիլնե­րի լաբո­րա­տո­րիա. միա­կը ԽՍՀՄ-ում

«Այդ ժամա­նակ աշխարհում ընդա­մե­նը երեւի 3–4 այդպի­սի լաբո­րա­տո­րիա կար։ Մերը  միութե­նա­կան նշա­նա­կություն ուներ եւ ֆինանսա­վորվում էր Մոսկվա­յից»,- ասում է Հայաստա­նի ազգա­յին պոլի­տեխնի­կա­կան համալսա­րա­նի դասա­խոս Վարդան Պետրոսյա­նը։ Նա էլեկտրա­մո­բիլնե­րի լաբո­րա­տո­րիա­յում աշխա­տել է ավե­լի քան 10 տարի, մինչեւ դրա փակվե­լը 1990-ականնե­րի սկզբին։ Կիբեռնե­տի­կա­յի ֆակուլտե­տի ուսա­նող լինե­լը չէր խանգա­րել հաջո­ղությամբ աշխա­տել լաբո­րա­տո­րիա­յում եւ մասնակցել հետա­զո­տություննե­րին։Վարդան ՊետրոսյանըՎարդան Պետրոսյա­նը

Լուսանկա­րը‘ Մեդիա­մաքս

Լաբո­րա­տո­րիան գործում էր 1970-ականնե­րի սկզբից, հիմնվել էր համա­նուն ամբիո­նի հիմքով։ Հիմնա­կան կորի­զը 10 հոգա­նոց խումբ էր, բայց մշտա­պես նաեւ ուսա­նողներն էին ներգրավվում աշխա­տանքնե­րում։ Վարդան Պետրոսյա­նը շեշտում է, որ լաբո­րա­տո­րիան բացա­ռիկ նշա­նա­կություն ուներ եւ հայտնի էր նաեւ Խորհրդա­յին միության սահմաննե­րից դուրս։Փաստաթղթե­րը՝ Էմիլ Դիլանյա­նի անձնա­կան արխի­վիցԼուսանկա­րը‘ Վարդան Պետրոսյա­նի անձնա­կան արխի­վից

Համա­գործակցության առա­ջարկներ կային ԱՄՆ-ից, Ֆրանսիա­յից, Կանա­դա­յից։ Էլեկտրա­մո­բիլնե­րի վերա­բերյալ առա­ջին խորհրդա­ժո­ղովն անցկացվել էր 1973 թվա­կա­նին Կալիֆոռնիա­յում, երկրորդը, որին մասնակցել էր նաեւ Ամե­րի­կան, 1979 թվա­կա­նին՝ Աղվե­րա­նում։Փաստաթղթե­րը՝ Էմիլ Դիլանյա­նի անձնա­կան արխի­վիցԼուսանկա­րը‘ Վարդան Պետրոսյա­նի անձնա­կան արխի­վից

Լաբո­րա­տո­րիա­յի իրա­կա­նացրած հետա­զո­տություննե­րի եւ փորձարկումնե­րի արդյունքներն օգտա­գործվում էին նաեւ տիե­զե­րագնա­ցության, կիսա­հա­ղորդիչնե­րի արտադրության մեջ եւ այլ բնա­գա­վառնե­րում։ «Խորհրդա­յին Միությունը հասկա­նում էր, որ գալու է ժամա­նա­կը, երբ պետք է պատրաստ լիներ էլեկտրա­մո­բիլնե­րի արտադրության։

Բայց, 1990-ականնե­րը մեծ հարված հասցրին կրթությանն ու արդյունա­բե­րությա­նը։  Այսպի­սի լաբո­րա­տո­րիա­նե­րի ստեղծումը եւ պահպա­նումը թանկ հաճույք է: ԽՍՀՄ‑ը կարող էր իրեն նման բան թույլ տալ, բայց ոչ Պոլի­տեխնի­կը»,- նշում է մեր զրուցա­կի­ցը։

Երեւան, Սեւան, Պիցունդա. էլեկտրա­մո­բիլնե­րը «փորձում» են ուժե­րը

«Երբ դուրս էինք գալիս երթեւե­կության, բոլո­րը զարմա­նում էին, որ ինչ-որ բան շարժվում է ու ձայն չի հանում»,- հիշում է Վարդան Պետրոսյա­նը։ Ունեինք երեք մեքե­նա, բոլորն էլ «ԵրԱԶ»-ներ էին։ Մեքե­նա­նե­րից երկուսը միայն էլեկտրա­կան սնուցմամբ էին աշխա­տում, երրորդը հիբրի­դա­յին էր՝ ներքին այրման շարժի­չով եւ էլեկտրա­կան մարտկո­ցով։

Լուսանկա­րը‘ Վարդան Պետրոսյա­նի անձնա­կան արխի­վից

Փորձարկումնե­րը հաճախ Երեւա­նում էին լինում, բայց նաեւ շրջաններ էին հասնում՝ Էջմիա­ծին, Սեւան, իսկ մի անգամ նաեւ՝ Աբխա­զիա։ Դա հայկա­կան արտադրության էլեկտրա­մո­բի­լի անցած ամե­նաերկար ճանա­պարհն էր։ Նպա­տակն էր տեսնել, թե տարբեր բարձրություննե­րի վրա մեքե­նան ինչպես կաշխա­տի։ Սեւ ծովի ափին գտնվող Պիցունդա­յում փորձարկումնե­րը բարե­հա­ջող անցան։

Լուսանկա­րը‘ Վարդան Պետրոսյա­նի անձնա­կան արխի­վից

Փորձարկումնե­րի ընթացքում ի հայտ էին գալիս նաեւ մեքե­նա­նե­րի թերություննե­րը, լինում էին վթարներ: «Երբեմն  հայտնվում էինք ծիծա­ղե­լի վիճա­կում․ ստիպված երթեւե­կության մյուս մասնա­կիցնե­րին գոռա­լով զգուշացնում էինք, որ մի կողմ քաշվեն՝ մեքե­նան չի արգե­լա­կում», — ծիծա­ղով հիշում է Վարդան Պետրոսյա­նը:

Լուսանկա­րը‘ Վարդան Պետրոսյա­նի անձնա­կան արխի­վից

Նա վստա­հեցնում է, որ լաբո­րա­տո­րիա­յի ստա­ցած արդյունքներն արդիա­կան են նաեւ հիմա, օգտա­գործվում են նույն սկզբունքնե­րը, պարզա­պես ավե­լի ժամա­նա­կա­կից հիմքի վրա:

Լուսանկա­րը‘ Վարդան Պետրոսյա­նի անձնա­կան արխի­վից

Օրի­նակ՝ բարձրա­ցել է կուտա­կիչնե­րի արդյունա­վե­տությունը, շարժիչներն ավե­լի թեթեւ են, իսկ արհեստա­կան բանա­կա­նությունը հնա­րա­վո­րություն է տալիս մշա­կել հսկա­յա­կան ինֆորմա­ցիա։

Վարդան Պետրոսյա­նը նկա­տում է նաև, որ հիմա ավե­լի նեղ մասնա­գի­տացմանն են նշա­նա­կություն տալիս, իսկ իրենք ոլորտա­յին ավե­լի լայն պատկե­րա­ցուներ ունեին։ Օրի­նակ՝ ինքը կիբեռնե­տի­կա­յում էր սովո­րում, բայց հաջո­ղությամբ աշխա­տեց էլեկտրա­մո­բիլնե­րի լաբո­րա­տո­րիա­յում։ Իրենց ձեռքբե­րումնե­րի հիմքը նա համա­րում է նաև ջերմ, ընկե­րա­կան մթնո­լորտը, որը ստեղծվել էր լաբո­րա­տո­րա­յի հիմնա­դիր և երկա­րամյա ղեկա­վար Էմիլ Դիլանյա­նի (ի դեպ, մինչև գիտա­կան գործունեությամբ զբաղվե­լը որպես օդա­չու-հրա­հանգիչ մասնակցել է Հայրե­նա­կան պատե­րազմին-խմբ․) շնորհիվ, քանի որ նա կադրեր ընտրում էր, ինչպես տիե­զե­րագնացնե­րին՝ նշա­նա­կություն տալով մարդկա­յին հատկա­նիշնե­րին։ Վարդան Պետրոսյա­նը շարունա­կում է այդ ավանդույթը․ «Երբ ես կոլե­գա­նե­րիս հարցնում եմ՝ ով է լավ ուսա­նող, սկսում են գերա­զանցիկնե­րի անունե­րը տալ։ Ասում եմ՝ ժողովո՛ւրդ ջան, ես չեմ հարցնում՝ ով է լավ  անգիր անում, ասում եմ՝ ով է լավ մարդը, որովհետև մեր լաբո­րա­տո­րիա­յում, չնա­յած սերնդա­փո­խոթյուննե­րին, երբևէ խնդիր չի եղել․մի ընտա­նի­քի նման էինք»։

Էլեկտրա­մո­բիլնե­րի նկատմամբ կրթա­կան նոր հետաքրքրություն

Վարդան Պետրոսյա­նը կարեւո­րում է էլեկտրա­մո­բիլնե­րի ստեղծման, շահա­գործման վերա­բերյալ ծրագրե­րի ներա­ռումը կրթա­կան համա­կարգում։ Այդ առումով  հայրե­նի բուհում առա­ջընթաց կա. 2021 թվա­կա­նին Պոլի­տեխնի­կի քոլե­ջում ընդունե­լություն են կատա­րել այս մասնա­գի­տացմամբ, այս տարի ծրա­գիրն ընդգրկված է նաեւ բակա­լավրիա­տի ծրագրում։Վարդան ՊետրոսյանըՎարդան Պետրոսյա­նը

Լուսանկա­րը‘ Մեդիա­մաքս

Նրա կարծի­քով, Հայաստա­նում ամեն ինչ զրո­յից սկսե­լու անհրա­ժեշտություն չկա, պետք է եղած հիմքին նոր մոտե­ցումներ տալ։ Կարե­լի է նաեւ մեքե­նա­ներ ներկրող ընկե­րություննե­րի հետ կապ հաստա­տել. եւ՛ ընկե­րություննե­րը մասնա­գետներ կունե­նան, եւ՛ ուսա­նողնե­րը պրակտիկ կկի­րա­ռեն գիտե­լիքնե­րը։

Անա­հիտ Փիլոսյան

Լուսանկարնե­րը՝ Էմին Արիստա­կեսյա­նի

Էլեկտրա­մո­բիլնե­րի լուսանկարնե­րը տրա­մադրել է «Պոլի­տեխնիկ» թանգա­րա­նա­յին մշա­կութա­յին կենտրո­նի տնօ­րեն Արկա­դի Դուրինյա­նը

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ