Հայաստան

Հայկական Էլեկտրոմոբիլը

Փորձարկումները հաճախ Երեւանում էին լինում, բայց նաեւ շրջաններ էին հասնում՝ Էջմիածին, Սեւան, իսկ մի անգամ նաեւ՝ Աբխազիա։

Վարդան Պետրոսյան

ԽՍՀՄ տարիներին Երեւանից Պիցունդա հասած հայկական էլեկտրամոբիլի պատմությունը

Լուսանկարը` Վարդան Պետրոսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Վարդան Պետրոսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Վարդան Պետրոսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Վարդան Պետրոսյանի անձնական արխիվիցՎարդան ՊետրոսյանըՎարդան Պետրոսյանը

Լուսանկարը` ՄեդիամաքսՎարդան ՊետրոսյանըՎարդան Պետրոսյանը

Լուսանկարը` ՄեդիամաքսՎարդան ՊետրոսյանըՎարդան Պետրոսյանը

Լուսանկարը` ՄեդիամաքսՓաստաթղթերը՝ Էմիլ Դիլանյանի անձնական արխիվիցՓաստաթղթերը՝ Էմիլ Դիլանյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Վարդան Պետրոսյանի անձնական արխիվից

Առաջին հայկական էլեկտրամոբիլից պահպանվել են միայն լուսանկարներ՝ Պոլիտեխնիկի թանգարանում։ Չկա նաեւ լաբորատորիան։ Փորձարկողներից էլ միայն Վարդան Պետրոսյանն է շարունակում աշխատել բուհում։ Բայց նույնիսկ նա չգիտի, թե ինչ եղան առաջին հայկական «նոուհաուները»՝ վերափոխված «ԵրԱԶ»-ները։ Ինչպես էին փորձարկում մեքենաները, մինչեւ ուր են հասել եւ թե ինչու էին կարեւոր փորձարկումների արդյունքները՝ այս հարցերի պատասխանը հենց նրանից ստացանք։

Էլեկտրամոբիլների լաբորատորիա. միակը ԽՍՀՄ-ում

«Այդ ժամանակ աշխարհում ընդամենը երեւի 3-4 այդպիսի լաբորատորիա կար։ Մերը  միութենական նշանակություն ուներ եւ ֆինանսավորվում էր Մոսկվայից»,- ասում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Վարդան Պետրոսյանը։ Նա էլեկտրամոբիլների լաբորատորիայում աշխատել է ավելի քան 10 տարի, մինչեւ դրա փակվելը 1990-ականների սկզբին։ Կիբեռնետիկայի ֆակուլտետի ուսանող լինելը չէր խանգարել հաջողությամբ աշխատել լաբորատորիայում եւ մասնակցել հետազոտություններին։Վարդան ՊետրոսյանըՎարդան Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լաբորատորիան գործում էր 1970-ականների սկզբից, հիմնվել էր համանուն ամբիոնի հիմքով։ Հիմնական կորիզը 10 հոգանոց խումբ էր, բայց մշտապես նաեւ ուսանողներն էին ներգրավվում աշխատանքներում։ Վարդան Պետրոսյանը շեշտում է, որ լաբորատորիան բացառիկ նշանակություն ուներ եւ հայտնի էր նաեւ Խորհրդային միության սահմաններից դուրս։Փաստաթղթերը՝ Էմիլ Դիլանյանի անձնական արխիվիցԼուսանկարը` Վարդան Պետրոսյանի անձնական արխիվից

Համագործակցության առաջարկներ կային ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից։ Էլեկտրամոբիլների վերաբերյալ առաջին խորհրդաժողովն անցկացվել էր 1973 թվականին Կալիֆոռնիայում, երկրորդը, որին մասնակցել էր նաեւ Ամերիկան, 1979 թվականին՝ Աղվերանում։Փաստաթղթերը՝ Էմիլ Դիլանյանի անձնական արխիվիցԼուսանկարը` Վարդան Պետրոսյանի անձնական արխիվից

Լաբորատորիայի իրականացրած հետազոտությունների եւ փորձարկումների արդյունքներն օգտագործվում էին նաեւ տիեզերագնացության, կիսահաղորդիչների արտադրության մեջ եւ այլ բնագավառներում։ «Խորհրդային Միությունը հասկանում էր, որ գալու է ժամանակը, երբ պետք է պատրաստ լիներ էլեկտրամոբիլների արտադրության։

Բայց, 1990-ականները մեծ հարված հասցրին կրթությանն ու արդյունաբերությանը։  Այսպիսի լաբորատորիաների ստեղծումը եւ պահպանումը թանկ հաճույք է: ԽՍՀՄ-ը կարող էր իրեն նման բան թույլ տալ, բայց ոչ Պոլիտեխնիկը»,- նշում է մեր զրուցակիցը։

Երեւան, Սեւան, Պիցունդա. էլեկտրամոբիլները «փորձում» են ուժերը

«Երբ դուրս էինք գալիս երթեւեկության, բոլորը զարմանում էին, որ ինչ-որ բան շարժվում է ու ձայն չի հանում»,- հիշում է Վարդան Պետրոսյանը։ Ունեինք երեք մեքենա, բոլորն էլ «ԵրԱԶ»-ներ էին։ Մեքենաներից երկուսը միայն էլեկտրական սնուցմամբ էին աշխատում, երրորդը հիբրիդային էր՝ ներքին այրման շարժիչով եւ էլեկտրական մարտկոցով։

Լուսանկարը` Վարդան Պետրոսյանի անձնական արխիվից

Փորձարկումները հաճախ Երեւանում էին լինում, բայց նաեւ շրջաններ էին հասնում՝ Էջմիածին, Սեւան, իսկ մի անգամ նաեւ՝ Աբխազիա։ Դա հայկական արտադրության էլեկտրամոբիլի անցած ամենաերկար ճանապարհն էր։ Նպատակն էր տեսնել, թե տարբեր բարձրությունների վրա մեքենան ինչպես կաշխատի։ Սեւ ծովի ափին գտնվող Պիցունդայում փորձարկումները բարեհաջող անցան։

Լուսանկարը` Վարդան Պետրոսյանի անձնական արխիվից

Փորձարկումների ընթացքում ի հայտ էին գալիս նաեւ մեքենաների թերությունները, լինում էին վթարներ: «Երբեմն  հայտնվում էինք ծիծաղելի վիճակում․ ստիպված երթեւեկության մյուս մասնակիցներին գոռալով զգուշացնում էինք, որ մի կողմ քաշվեն՝ մեքենան չի արգելակում», – ծիծաղով հիշում է Վարդան Պետրոսյանը:

Լուսանկարը` Վարդան Պետրոսյանի անձնական արխիվից

Նա վստահեցնում է, որ լաբորատորիայի ստացած արդյունքներն արդիական են նաեւ հիմա, օգտագործվում են նույն սկզբունքները, պարզապես ավելի ժամանակակից հիմքի վրա:

Լուսանկարը` Վարդան Պետրոսյանի անձնական արխիվից

Օրինակ՝ բարձրացել է կուտակիչների արդյունավետությունը, շարժիչներն ավելի թեթեւ են, իսկ արհեստական բանականությունը հնարավորություն է տալիս մշակել հսկայական ինֆորմացիա։

Վարդան Պետրոսյանը նկատում է նաև, որ հիմա ավելի նեղ մասնագիտացմանն են նշանակություն տալիս, իսկ իրենք ոլորտային ավելի լայն պատկերացուներ ունեին։ Օրինակ՝ ինքը կիբեռնետիկայում էր սովորում, բայց հաջողությամբ աշխատեց էլեկտրամոբիլների լաբորատորիայում։ Իրենց ձեռքբերումների հիմքը նա համարում է նաև ջերմ, ընկերական մթնոլորտը, որը ստեղծվել էր լաբորատորայի հիմնադիր և երկարամյա ղեկավար Էմիլ Դիլանյանի (ի դեպ, մինչև գիտական գործունեությամբ զբաղվելը որպես օդաչու-հրահանգիչ մասնակցել է Հայրենական պատերազմին-խմբ․) շնորհիվ, քանի որ նա կադրեր ընտրում էր, ինչպես տիեզերագնացներին՝ նշանակություն տալով մարդկային հատկանիշներին։ Վարդան Պետրոսյանը շարունակում է այդ ավանդույթը․ «Երբ ես կոլեգաներիս հարցնում եմ՝ ով է լավ ուսանող, սկսում են գերազանցիկների անուները տալ։ Ասում եմ՝ ժողովո՛ւրդ ջան, ես չեմ հարցնում՝ ով է լավ  անգիր անում, ասում եմ՝ ով է լավ մարդը, որովհետև մեր լաբորատորիայում, չնայած սերնդափոխոթյուններին, երբևէ խնդիր չի եղել․մի ընտանիքի նման էինք»։

Էլեկտրամոբիլների նկատմամբ կրթական նոր հետաքրքրություն

Վարդան Պետրոսյանը կարեւորում է էլեկտրամոբիլների ստեղծման, շահագործման վերաբերյալ ծրագրերի ներառումը կրթական համակարգում։ Այդ առումով  հայրենի բուհում առաջընթաց կա. 2021 թվականին Պոլիտեխնիկի քոլեջում ընդունելություն են կատարել այս մասնագիտացմամբ, այս տարի ծրագիրն ընդգրկված է նաեւ բակալավրիատի ծրագրում։Վարդան ՊետրոսյանըՎարդան Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա կարծիքով, Հայաստանում ամեն ինչ զրոյից սկսելու անհրաժեշտություն չկա, պետք է եղած հիմքին նոր մոտեցումներ տալ։ Կարելի է նաեւ մեքենաներ ներկրող ընկերությունների հետ կապ հաստատել. եւ՛ ընկերությունները մասնագետներ կունենան, եւ՛ ուսանողները պրակտիկ կկիրառեն գիտելիքները։

Անահիտ Փիլոսյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Էլեկտրամոբիլների լուսանկարները տրամադրել է «Պոլիտեխնիկ» թանգարանային մշակութային կենտրոնի տնօրեն Արկադի Դուրինյանը

Հոդվածը՝ Mediamax.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *