18.7 C
Yerevan

Այլընտրանքա­յին Պատմություն

Ֆորմալ իմաստով պատմությունը կա, դեպքե­րի հերթա­կա­նությունը հայտնի է, գործող անձինք հայտնի են եւ այլն: Բայց բովանդա­կա­յին, իրա­կան իմաստով պատմություն չկա: Խոսքն այն մասին է, թե ի՛նչ է պատմվում որպես պատմություն՝ անցյա­լի դեպքե­րի ներքին տրա­մա­բա­նությունը, վերապրումը, սյուժե­նե­րը: Այլ կերպ ասած՝ պատմության «կինոն»:

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Պե՞տք էր արդյոք 1920-ին հանձնվել բոլշեւիկնե­րին
(մաս Ա)

100 տարի առաջ՝ 1918–21 թթ. Հայաստա­նում տեղի ունե­ցած դեպքե­րը կենդա­նի քաղա­քա­կան դասա­գիրք են այնպի­սի մեծ արժե­քի, որ եթե նույնիսկ չլի­ներ, կամ չիմա­նա­յինք դրա­նից առաջ ու հետո տեղի ունե­ցա­ծը, միայն այդ երկու տարվա դեպքե­րի քննա­կան պատմությունն ունե­նա­լով՝ կարող էինք այլեւս կարի­քը չունե­նալ քաղա­քա­գի­տության որեւէ ձեռնարկի: Ցավոք, այդ դասա­գիրքը դեռեւս անընթեռնե­լի է մեզ համար, կոդա­վորված է եւ գաղտնա­զերծված չէ: 

Մենք՝ հայերս, պարտված ազգ ենք, պարտվել ենք ուղիղ 100 տարի առաջ մեր նոր պատմության ամե­նավճռա­կան կռվում՝ 1920‑ի հայ-թուրքա­կան պատե­րազմում, եւ այդ պարտության հետեւանքնե­րի մեջ ցայսօր ապրում ենք եւ դեռ կապրենք բավա­կա­նին երկար ժամա­նակ: Այս պարտությունը միայն մասամբ է սրբագրվել 1994‑ի եւ 2016‑ի Ղարա­բաղյան պատե­րազմնե­րում հաղթա­նակնե­րով: Պարտվե­լը միայն ռազմա­կան խնդիր չէ: Եվ պարտության հաղթա­հա­րումը միայն ռազմա­կան խնդիր չէ, այլ համա­պարփակ՝ քաղա­քա­կան, մշա­կութա­յին, գիտա­կան, շատ ավե­լի լայն ու խոր, քան կարե­լի է պատկե­րացնել:

Պարտվածնե­րը նախ զրկվում են իրենց պատմությունից

Ոչ ֆորմալ իմաստով: Ֆորմալ իմաստով պատմությունը կա, դեպքե­րի հերթա­կա­նությունը հայտնի է, գործող անձինք հայտնի են եւ այլն: Բայց բովանդա­կա­յին, իրա­կան իմաստով պատմություն չկա: Խոսքն այն մասին է, թե ի՛նչ է պատմվում որպես պատմություն՝ անցյա­լի դեպքե­րի ներքին տրա­մա­բա­նությունը, վերապրումը, սյուժե­նե­րը: Այլ կերպ ասած՝ պատմության «կինոն»: Ցանկա­ցած կինո կադրե­րի հերթա­կա­նություն է, բայց կինոն ոչ այդ կադրերն են ինքնին, ոչ էլ հենց հերթա­կա­նությունը, այլ դրանց միջո­ցով ծավալվող, պատմվող պատմությունը ու դրա վերապրումը՝ գեղա­գի­տա­կան ազդե­ցությունը եւ տրա­մա­բա­նա­կան իմաստը: Ի՞նչ ենք զգում, ի՞նչ ենք հասկա­նում կինոն նայե­լիս: Սա է բուն պատմությունը: Նման պատմությունից մենք զուրկ ենք. մեր պատմությունը մերը չէ, մենք դա ոչ վերապրում ենք, ոչ էլ իմաստա­վո­րում, այլ գիտենք միայն առանձին կադրերն ու դրանց մոտա­վոր հերթա­կա­նությունը, բայց բուն սյուժեն մերը չէ: Սա, կրկնեմ, պարտվածնե­րի ճակա­տա­գիրն է. պարտվածնե­րը դառնում են օտար կինո­նե­րի, օտար պատմություննե­րի մաս: Ինքնիշխա­նության եւ սուբյեկտ լինե­լու կարեւոր մասն է սեփա­կան պատմություն ունե­նա­լը, սեփա­կան պատում ունե­նա­լը, իսկ օտար գերիշխա­նության կարեւոր մասե­րից է օտար պատումնե­րի, օտար պատմություննե­րի մեջ ապրե­լը, դրանց հավա­տա­լը, իմա­նա­լը, հղում անե­լը, որպես օրի­նակ եւ ճշմարտություն ընկա­լե­լը: 

Մի փոքր օրի­նակ, որ ասածս շատ վերա­ցա­կան չհնչի: Այսօր, երբ խոսում ենք հեղա­փո­խությունից հազար ու մի առի­թով, ո՞ր մեկս է որպես օրի­նակ հիշում հայկա­կան հեղա­փո­խությունը: Վստահ եմ, որ հենց հիմա այս տողե­րը կարդա­ցողնե­րի մեծ մասն անգամ չկռա­հե­ցին՝ ինչի մասին եմ խոսում, եւ դա հաստա­տա­պես իրենց մեղքը չէ: Երբ ասում ենք՝ հեղա­փո­խություն, փորձում ենք օրի­նակներ բերել, մեր մտքին գալիս է ֆրանսիա­կան, ռուսա­կան եւ մյուս օրի­նակնե­րը, ինչը նորմալ է, որովհե­տեւ դրանք աշխարհին առա­վել հայտնի­ներն են: Բայց նորմալ չէ, որ այսօր հայաստանցի­նե­րի մեծ մասը չգի­տի, չի գիտակցում, որ Հայկա­կան հեղա­փո­խություն է անվանվել 19-րդ դարի վերջի, 20 դարի սկզբի հայկա­կան ազա­տագրա­կան շարժումը, եւ որ բացի այդ, 20-րդ դարի սկզբին հայե­րը համարվել են տարա­ծաշրջա­նա­յին հեղա­փո­խություննե­րի առա­ջա­մարտիկ ազգ՝ Ռուսաստա­նում, Թուրքիաում, Իրա­նում գործուն մասնակցությունն են ունե­ցել բոլոր հեղա­փո­խա­կան գործընթացնե­րին: Հարցը զուտ անվա­նումն ու բառե­րը չեն՝ հեղա­փո­խություն եւ այլն: Հարցը այդ գործընթացնե­րը որպես սեփա­կան քաղա­քա­կան փորձ գիտակցելն ու օգտվելն է՝ դրա­կան եւ բացա­սա­կան, այդ փորձին հղում անե­լը, այդ փորձը որպես ուղե­ցույց ունե­նա­լը: Հարցը ավե­լի կարճ՝ ընդհատված ժառանգա­կան շղթան է, կուտակված եւ ոչ միայն կորցրած, այլեւ մոռացված կապի­տալն է: Այս եւ նման դեպքե­րը նկա­տի ունեմ պատմությունից զրկված ազգ ասե­լով: Մենք իհարկե գիտենք, որ եղել է ինչ-որ հայկա­կան ազգա­յին-ազա­տագրա­կան պայքար, բայց դրա ներքին տրա­մա­բա­նությունը, դրա հայացքն իսպառ կորցրել ենք: 

Վերա­դառնանք 100 տարի առաջվան:

Ժամա­նա­կին դրանք եղել են կենդա­նի քաղա­քա­կան փորձ, որը նաեւ քննարկվել եւ վերլուծվել է ժամա­նա­կա­կիցնե­րի կողմից, օրի­նակ, 1920–30-ականների մամուլում՝ Սփյուռքում, թե Սովե­տա­կան Հայաստա­նում: Որ կողմից էլ քննարկված լինեն, այս պահին էական չէ, էականն այն է, որ հենց քննարկմամբ էլ փորձն իմաստա­վորվում է: Բայց այդ ժամա­նակնե­րը վաղուց են անցել: Թե՛ Սփյուռքում, թե՛ Սովե­տա­կան Հայաստա­նում ձեւա­վորվե­ցին պաշտո­նա­կան տեսա­կետներ եղա­ծի մասին, եւ կենդա­նի պատմությունը վերածվեց միա­գիծ, մեռյալ, դատարկ շարադրանքի, հեքիա­թի: Անկախ Հայաստա­նը ոչինչ չավե­լացրեց արդեն կայա­ցած խոսակցություննե­րին, թեեւ անկախ Հայաստա­նում թիվ մեկ խնդիրնե­րից պետք է լիներ պատմության վերա­սե­փա­կա­նա­ցումը, բայց ոչ թե այնպես, որ արդեն կայա­ցած հայացքնե­րից մեկնումե­կը փոխառվեր, այլ միանգա­մայն նոր վերլուծություն, նոր խոսակցություն բացվեր: Բայց անկախ Հայաստա­նում նման խնդիրներ ընդհանրա­պես չեն դրվել եւ չեն դրվում: Մեր հանրությունը համա­րում է, որ ինքն ամեն բան գիտի եւ առաջ է շարժվում գծած ճանա­պարհնե­րով, առանց անգամ սեփա­կա­նը գտնե­լու փորձի: Հարցրու մերօրյա հայ պահպա­նո­ղա­կա­նին եւ կտեսնես, որ նրա խնդիրն ընդա­մե­նը Ստա­լին պապի­կի ստեղծած դիսկուրսնե­րի անա­ղարտ պահպա­նումն է: 

Հարցրու մյուս կողմից հայ առա­ջա­դե­մին եւ կհա­մոզվես, որ նրա խնդի­րը «քաղա­քա­կիրթ աշխարհից» սրբությամբ եւ բառա­ցի փոխա­ռումն է: Ո՞ւմ է հետաքրքիր հայոց պատմությունը, հայոց քաղա­քա­կան փորձը: Դրանք չինա­կան այբուբեն են մեր հանրա­յին խոսքը սեփա­կա­նաշնորհած այս երկու ճամբա­րի համար: Այս մարդիկ պետք է մի օր ազա­տեն բեմը, որպեսզի մենք հայե­րով վերջա­պես խոսենք իրար հետ: 

Այսօր չկա կենդա­նի պատմություն 100 տարի առաջ եղա­ծի մասին, եւ նույնիսկ հայոց պատմության կարեւո­րա­գույն իրա­դարձություննե­րի 100-ամյա հոբելյա­նը չի կարող խթան լինել ծավա­լուն խոսակցության, այլ միայն առիթ ինչ-որ բան սկսե­լու փոքր անհա­տա­կան եւ փոքր խմբա­յին ջանքե­րով: Այսօր ունենք միայն մեռած հուշեր եղա­ծի մասին, դեղնած թղթեր: Պատմությունը կարե­լի է հասկա­նալ միայն կենդա­նի քաղա­քա­կան վերլուծությամբ՝ այնպես, կարծես անցյա­լի դեպքե­րը հենց նոր են տեղի ունե­ցել, այնպես, կարծես վերլուծողն ինքը մասնա­կից է դրանց: Թղթի վրա շատ բան է վերլուծվում, բայց թղթից միայն նոր թղթեր են ծնվում, պետք է մտո­վի տեղա­փոխվենք անցյալ ու ապրենք դրա մեջ: Պետք է ոչ թե վերլուծել մեկ կամ մի քանի անգամ թղթի վրա շարադրածն ու վերա­շա­րադրա­ծը, «վերլուծել վերլուծությունը», այլ վերա­դառնալ բուն դեպքե­րին, նորից քանդել իրա­վի­ճակնե­րը, դրանց մասին եղած պատմություննե­րը ու փորձել հետո նորից հավա­քել դրանք: 

Ի՞նչ է 1920 թվի Մայիսյան ապստամբությունը, ի՞նչ է տեղի ունե­ցել ուղիղ 100 տարի առաջ՝ 1920‑ի մայի­սին եւ դրա հետեւանքով: Բնա­կա­նա­բար մանրա­մասն պատմությունը չենք ուզում տալ, այլ դեպքե­րի ընդհա­նուր ընթացքն ու էությունը: 

1920 թ. ապրի­լին Ադրբե­ջա­նում հաստատվում է սովե­տա­կան իշխա­նություն: Կարմիր բանակն անցնում է Կովկասյան շղթա­յից այս կողմ եւ հասնում Բաքու: Սա տեղի է ունե­նում գրե­թե առանց դիմադրության, կայծակնա­յին արա­գությամբ: Ադրբե­ջա­նի սովե­տա­կա­նա­ցումը մեկուսի փաստ չէր, այլ մասը Սովե­տա­կան Ռուսաստա­նի եւ Թուրքիա­յում ծավալվող քեմա­լա­կան շարժման գործակցության, ավե­լի պարզ ասած՝ թուրք-բոլշեւիկյան դաշինքի, իսկ Նժդե­հի եզրա­բա­նությամբ՝ թրքա­բոլշեւիզմի: Կարճ ժամա­նակ անց Կարմիր բանա­կը հասնում է մինչեւ Ղարա­բաղ եւ Զանգե­զուրի սահմաններ: 

Ղարա­բա­ղում այդ ժամա­նակ ծավալվում էր հայկա­կան զինված գործո­ղություն Ղարա­բա­ղը վերջա­պես Հայաստա­նին վերա­միա­վո­րե­լու նպա­տա­կով: Կարմիր բանա­կի առաջխա­ղացմամբ այդ գործո­ղությունը կասեցվում է, հայկա­կան զորքե­րը Դրո­յի հրա­մա­նա­տա­րությամբ հետ են քաշվում: Ադրբե­ջանն էլ, հազիվ իրեն սովե­տա­կան հայտա­րա­րած, Ղարա­բա­ղի հարցով վերջնա­գիր է ներկա­յացնում Հայաստա­նի կառա­վա­րությա­նը

Այստեղ մի պահ ընդհա­տենք դեպքե­րի ժամա­նա­կագրությունը եւ մի փոքր աշխարհա­քա­ղա­քա­կան թեմա­յի անդրա­դառնանք: Հյուսի­սից Այսրկովկաս մտնե­լու, այդ տարա­ծաշրջա­նը նվա­ճե­լու տեսա­կա­նո­րեն երեք հիմնա­կան ճանա­պարհ կա՝ Աբխա­զիա­յով դեպի Արեւմտյան Վրաստան, կենտրո­նից՝ Դարյա­լի կիրճով դեպի Թիֆլիս եւ հյուսիս-արեւելքից Դերբենդի կիրճով, Կասպից ծովի եզերքով դեպի Բաքու-Մուղա­նի դաշտ-Ղարա­բաղ: Սրանք ճանա­պարհներ են, որոնք դեռ բրոնզե դարից օգտա­գործվել են տարա­ծաշրջան ներխուժողնե­րի կողմից (Աբխա­զիա­յի ճանա­պարհը կարծես առա­վել հազվա­դեպն է): Բնա­կա­նա­բար ռուսա­կան ներխուժումնե­րը նույնպես սրանց շուրջն են ընթա­ցել: Պետրոս Մեծի ժամա­նակ առա­ջին անգամ ռուսա­կան զորքը մտավ մեր կողմե­րը Դարյա­լի կիրճով դեպի Բաքու: Այդ անգամ ռուսնե­րը Ղարա­բաղ չեն հասել, այլ արշա­վանքը շարունա­կել են դեպի հարավ՝ Իրա­նի խորքե­րը, իսկ մի քանի տարի անց հեռա­ցել են Կովկա­սից այն կողմ: Ղարա­բա­ղում հայկա­կան եւ վրա­ցա­կան զորքե­րը նրանց սպա­սում էին, բայց ապարդյուն. ռուսնե­րի փոխա­րեն արեւմուտքից ներխուժե­ցին օսմանցի­նե­րը: Սրա մանրա­մասնե­րի մեջ չենք խորա­նա, պարզա­պես նշենք, որ այս կետից էլ մեծ հաշվով սկսվում է Ղարա­բաղյան հարցը: Թե ինչու եւ ինչպես, մի օր գուցե ավե­լի մանրա­մասնենք: Պարզա­պես արձա­նագրենք, որ աշխարհա­քա­ղա­քա­կան առումով Ղարա­բաղյան հարցը հենց Դերբենդ-Բաքու-Ղարա­բաղ ճանա­պարհի հարցի ածանցյալն է: Նա, ով մտնում է Այսրկովկաս Դերբենդով եւ նպա­տակ ունի վերահսկո­ղություն հաստա­տել տարա­ծաշրջա­նում, նրան ճանա­պարհը տանում է Ղարա­բաղ, որտեղ հայտնվում է մի կողմից Ատրպա­տա­կա­նի (այսօրվա Իրա­նա­կան Ադրբե­ջա­նի) սահմա­նին, մյուս կողմից՝ Երեւա­նի եւ Թիֆլի­սի թիկունքում: Այս սցե­նարնե­րում Այսրկովկա­սի՝ Հայաստա­նի եւ Վրաստա­նի անկա­խության բանա­լին Ղարա­բա­ղում է: Դերբենդ-Բաքու-Ղարա­բաղ ուղին տարա­ծաշրջա­նը թեւանցիկ գրո­հով շրջա­փա­կե­լու, թիկունք մտնե­լու ուղին է: Այս ուղով ռուսնե­րը եւս մեկ անգամ մտել են տարա­ծաշրջան 1796 թվա­կա­նին, բայց ռուսա­կան քաղա­քա­կա­նության փոփո­խության պատճա­ռով նորից արագ հեռա­ցել են: 

Մյուս՝ կենտրո­նա­կան ուղին, որը Դարյա­լի կիրճով տանում է նախ Արեւելյան Վրաստան, այն ուղին է, որով ռուսնե­րը մտան Այսրկովկաս 19-րդ դարի սկզբին: Թիֆլի­սից բացվում է միանգա­մից մի քանի ճանա­պարհ՝ դեպի Արեւմտյան Վրաստան, Գանձակ եւ Ղարա­բաղ, դեպի Երեւան եւ այլն: Բայց Թիֆլի­սից Այսրկովկա­սը նվա­ճելն ավե­լի բարդ է: Դա նման է ճակա­տա­յին գրո­հով ռազմա­կան գործո­ղության, ընդ որում՝ այս գրո­հին էլ պետք է հետեւեն նոր գրոհներ տարբեր ուղղություննե­րով: Եվ իրոք, 19-րդ դարի սկզբին տարա­ծաշրջա­նի նվա­ճումը տեւեց տարի­ներ եւ ավարտվեց միայն 1828 թվա­կա­նին, ընդ որում՝ մի քանի փուլ ունե­ցավ: Վրաստա­նի նվա­ճումից հետո ռուսնե­րը մինչեւ 1813 թ. կարո­ղա­ցան գրա­վել Գանձա­կը, Ղարա­բա­ղը, Բաքուն եւ այլն, բայց Երեւանն ու Նախի­ջեւա­նը մնա­ցին պարսկա­կան գերիշխա­նության տակ եւ նվաճվե­ցին միայն 1827–28 թթ.: Նվաճման այս բարդ ու տեւա­կան ընթացքի պատճառնե­րից մեկը հենց աշխարհագրա­կան ելման դիրքն էր Թիֆլի­սից: Եվ հակա­ռա­կը, Դերբենդ-Բաքու-Ղարա­բաղ ուղին, որով նվա­ճողն արագ դուրս է գալիս Երեւա­նի եւ Թիֆլի­սի թիկունք, կարե­լի է համե­մա­տել ոչ ճակա­տա­յին, թիկունքա­յին գրո­հի հետ, որն ավե­լի արագ արդյունք է բերում: Այս ուղին ռուսներն օգտա­գործե­ցին 1920-ին եւ արագ հաջո­ղության հասան այդ թվում նաեւ այդ պատճա­ռով: 

Արդեն նշե­ցինք, որ Ղարա­բա­ղի հարցի ակունքնե­րը պետք է փնտրել այս աշխարհագրա­կան ռազմա­վա­րության հետ կապի մեջ: Բայց եթե նկա­տե­ցինք, մյուս երկու ուղին այսօր էլ կոնֆլիկտի գոտի­ներ են՝ աբխա­զա­կան եւ հարավ-օսա­կան (շատ մոտ է Դարյա­լի կիրճով ճամփին):

Մի փոքր էլ կանգ առնենք այս թեմա­յի վրա՝ փորձե­լով ամփո­փել: 

Գրե­թե ամբողջ Այսրկովկասն աշխարհագրա­կան, հետեւա­բար եւ աշխարհագրա­կան-ռազմա­վա­րա­կան տեսա­կե­տից պետք է պատկե­րացնել որպես երեք մեծ գետե­րի երկիր՝ Ռիո­նի, Քուռ եւ Արաքս: Ռիո­նին մեկուսի է, նրա ավա­զա­նում Արեւմտյան Վրաստանն է, որն ընդհանրա­պես մեկուսի երկիր է եւ ոչ միայն աշխարհագրությամբ, այլեւ պատմությամբ, մշա­կույթով, նույնիսկ մարդա­բա­նությամբ եւ գենե­տի­կա­յով տարբեր է մնացյալ Այսրկովկա­սից, այդ թվում՝ Արեւելյան Վրաստա­նից (պատմության մեծ մասում Արեւելյան եւ Արեւմտյան Վրաստաններն առանձին են եղել): Իսկ մյուս մեծ գետե­րի՝ Քռի եւ Արաքսի ավա­զաննե­րը միասնա­կան են, եւ երկուսը միա­սին ներա­ռում են Արեւելյան Հայաստա­նը (այդ թվում՝ Արցա­խը, ինչպես նաեւ այսօրվա Թուրքիա­յի սահմաննե­րում՝ Իգդի­րը, Կարսը, Բասե­նի դաշտը), Արեւելյան Վրաստա­նի ճնշող մեծա­մասնությունը, ներկա­յի Ադրբե­ջա­նի մեծ մասը (այդ թվում՝ Նախի­ջեւա­նը), Իրա­նա­կան Ադրբե­ջա­նի հյուսի­սա­յին հատվածնե­րը (այդ թվում՝ Արդա­բի­լը): Երեք մեծ գետե­րի միջին եւ ստո­րին հոսանքնե­րում տարա­ծաշրջա­նի մեծ դաշտերն են, ուր պատմա­կա­նո­րեն տեղադրված են քաղա­քա­կան եւ տնտե­սա­կան կենտրոննե­րը: Ռիո­նիի հովտում Կոլխե­թիի դաշտն է, Արաքսի միջին հոսանքում՝ Արա­րատյան դաշտը, իսկ Քռի միջին հոսանքում՝ Թիֆլի­սը, Գանձա­կը, Շիրվա­նի դաշտը, Մուղա­նի դաշտը եւ այլն: Հասկա­նա­լի է, որ այս նույն գծե­րով են անցնում մեծ ճանա­պարհնե­րը՝ առեւտրա­կան եւ ռազմա­կան: Դարյա­լի կիրճից տարա­ծաշրջան մտնո­ղը հասնում է Քռի միջին հոսանքին Թիֆլի­սի մոտ, եւ այդտե­ղից լավա­գույն ճանա­պարհն է բացվում Քռով ներքեւ՝ դեպի Գանձակ, Շիրվան, Ղարա­բաղ եւ ավե­լի հեռու: Սա այն ճանա­պարհն է, որով, ինչպես ասա­ցինք, ռուսնե­րը մտան Այսրկովկաս 19-րդ դարի սկզբին: Նրանք փաստո­րեն սկզբում նվա­ճե­ցին Քռի ավա­զա­նը՝ մինչեւ 1813 թ., իսկ Արաքսի ավա­զա­նի մեծ մասը կարո­ղա­ցան գրա­վել մինչեւ 1828‑ը, ապա՝ 1878-ին, երբ Ռուսաստա­նին միա­ցավ նաեւ Ղարսը: Սա, ինչպես նշել ենք, երկար ճանա­պարհն էր: Իսկ 1920 թվա­կա­նին մտնե­լով Դերբենդի կողմից՝ նրանք միանգա­մից հայտնվում են թե՛ Քռի, թե՛ Արաքսի ավա­զա­նում, որով հեշտա­նում եւ արա­գա­նում է նվա­ճումը, եւ բացվում են տարբե­րակներ՝ գրո­հել սկզբում Քռով դեպի Թիֆլիս, թե ներխուժել Արաքսի ավա­զա­նով դեպի Երեւան, որով նաեւ դուրս գալ Թիֆլի­սի թիկունք եւ շրջա­պա­տել այն: Առանցքա­յին դեր է ստա­նում Ղարա­բա­ղը, որտե­ղից կարե­լի է շարունա­կել երկու ուղղությամբ էլ, այսինքն՝ Ղարա­բա­ղը դառնում է ե´ւ Երեւա­նի, ե´ւ Թիֆլի­սի բանա­լին: Եվ այստեղ էլ տեսնում ենք, որ չնա­յած Դերբենդի ռազմուղին ավե­լի արագ ու ագրե­սիվ ընթացք է ապա­հո­վում, սակայն որո­շա­կի դադարնե­րի տեղիք նույնպես տալիս է:

Հայաստա­նում բոլշեւիկյան առա­վել ուժեղ հենա­կե­տե­րից էին Քռի ավա­զա­նի մաս կազմող Ղարա­բաղն ու Տավուշը, բայց Հայաստա­նի մեծ մասը, որն Արաքսի ավա­զա­նինն է, ունի ինքնուրույն դիմադրության որո­շա­կի կարո­ղություն, որն էլ 1920 թվա­կա­նի ռուսա­կան վերանվա­ճումը դանդա­ղեցնում է: Ավե­լին՝ առանց Արաքսի ավա­զա­նի դիմադրության հաղթա­հարման կայուն եւ ամբողջա­կան չէ նաեւ Քռի ավա­զա­նի վերահսկո­ղությունը. 19-րդ դարի սկզբին ռուսներն իրենց ապա­հով չէին զգում Թիֆլի­սում, քանի դեռ չէին գրա­վել Երեւա­նը, իսկ 1920-ին, մինչեւ Երեւա­նի գրա­վումը, Թիֆլի­սը, այսինքն՝ Քռի միջին հոսանքի հյուսի­սա­յին մասը թողե­ցին ազատ: 

Այս ամենն այստեղ բավա­կա­նին մանրա­մասն նկա­րագրե­լով՝ թվում է՝ շեղվե­ցինք բուն թեմա­յից, սակայն շատ կարեւոր ենք համա­րում մտքում ունե­նալ այս քարտե­զը, երբ խոսում ենք 1920 թվա­կա­նի դեպքե­րից, այդ թվում՝ Մայիսյան ապստամբությունից: Պատմությունը ոչ միայն ժամա­նա­կագրություն է, այլեւ աշխարհագրություն: Ավե­լին՝ առանց աշխարհագրության անի­մաստ է պատմությունը, ինչը շատ հաճախ ենք մոռա­նում: Պատմությունը գիտություն է մարդու ու նրա գործե­րի մասին, «գործող մարդու» մասին, իսկ մարդը գործում է շատ կոնկրետ բնա­կան միջա­վայրում, որը հաճախ էլ պայմա­նա­վո­րում ու սահմա­նում է գործունեությունը: Իսկ առանց բնա­կան միջա­վայրի՝ աշխարհագրության պատմությունը կախվում է օդում եւ վերածվում պարապ հեքիա­թի: 

1920 թվա­կա­նի ռուսա­կան առաջխա­ղացման քարտեզն արխե­տի­պա­յին է, պատա­հա­կան չէ, եւ այն միշտ պետք է մտքում ունե­նալ՝ հասկա­նա­լու համար շատ իրո­ղություններ, որոնք վերա­բե­րում են նաեւ մեր ներկա­յին: Խոսքը բառա­ցի կրկնություննե­րի մասին չէ, այլ ուղի­նե­րի, որոնք կարող են սահմա­նել արտա­քուստ տարբեր, բայց էությամբ միեւնույն շարժեր: 

Վերա­դառնանք 1920‑ի մայի­սին: 

Ադրբե­ջա­նի սովե­տա­կա­նացմամբ եւ Ղարա­բա­ղում Կարմիր բանա­կի հայտնվե­լով՝ օրա­կարգի հարց է դառնում Հայաստա­նի սովե­տա­կա­նա­ցումը՝ փաստա­ցի նվա­ճումը: 

Այստեղ նույնպես պետք է մի փոքր շեղում թույլ տանք, որպեսզի հասկա­նա­լի դառնա, թե ինչու դեպքե­րը պետք է տեղի ունե­նա­յին մոտա­վո­րա­պես այնպես, ինչպես դրանք տեղի ունե­ցան: Ինչո՞ւ, օրի­նակ, ռուսնե­րը պետք է անպայման ձգտեին Ադրբե­ջա­նից հետո սովե­տա­կա­նացնել նաեւ Հայաստանն ու Վրաստա­նը: Արդյոք հնա­րա­վոր չէ՞ր ռուսնե­րի հետ ինչ-որ կերպ պայմա­նա­վորվել, բանակցե­լով ինչ-որ զիջումնե­րի գնալ: Ո՛չ, հնա­րա­վոր չէր: Խնդի­րը ռուսնե­րը չեն որպես այդպի­սին: Ոչ միայն ռուսնե­րը, այլեւ որեւէ ավանդա­կան կայսե­րա­կան քաղա­քա­կա­նություն իր ազդե­ցության գոտում հանդուրժում է որեւէ ազգի անկախ պետությունը միայն այնքան ժամա­նակ, քանի դեռ ի զորու չէ ուժով վերացնել: Որեւէ պայմա­նա­գիր, իրա­վա­կան նորմ այստեղ կապ չունի: Անկա­խությունը միայն ժամա­նա­կա­վո­րա­պես հանդուրժվում է, քանի դեռ չկա այլ տարբե­րակ: Իսկ այլ տարբե­րակ լինում է միայն այն դեպքում, եթե կայսե­րա­կան քաղա­քա­կա­նությունը հանդի­պում է բավա­կա­նա­չափ դիմադրության թե՛ տվյալ ազգի կողմից, թե՛ այլ մեծ տերություննե­րի, այսինքն՝ վերա­դառնում ենք առա­ջին կետին՝ ստիպված է հանդուրժել անկա­խությունը: Այլ կերպ ասած՝ եթե կայսրության ազդե­ցության գոտում կա որեւէ անկախ պետություն, դա հետեւանք է կայսրության կողմից այդ անկա­խությունը վերացնե­լու անկա­րո­ղությամբ: Սա օրի­նա­չա­փություն է, որը գործում է նաեւ այսօր՝ անկախ այն բանից, թե անկա­խությունից անցել է երկու, թե երե­սուներկու կամ նույնիսկ հարյուր երկու տարի: Ազգե­րի քաղա­քա­կան անկա­խությունն ինքնին լեգի­տիմ չէ կայսե­րա­կան տեսա­կե­տից, եւ դա կարող է միայն ժամա­նա­կա­վո­րա­պես հանդուրժվել: Այստեղ ոչ թե ինչ-որ մեկը վատն է, ինչ-որ մեկը՝ լավը, ինչ-որ մեկը մեղա­վոր է, ինչ-որ մեկը՝ անմեղ, այլ սա գրե­թե «բնության» օրենք է, որը գործում է ոչ միայն գիտակցության, այլեւ բնազդի մակարդա­կում: Այնպես որ, եթե Ռուսաստա­նը վերա­դարձել էր արդեն Այսրկովկաս, ապա հարցը տարա­ծաշրջանն ամբողջությամբ, այլ ոչ թե մասնա­կիո­րեն վերցնելն էր: 

Երկրորդ՝ պետք է նաեւ հասկա­նալ, որ գործ ունե­նա­լով իր ազդե­ցության գոտու որեւէ փոքր ազգի հետ՝ կայսրությունը հնա­րա­վո­րինս խուսա­փում է դրա դեմ ուղիղ ռազմա­կան գործո­ղություննե­րից, ուղիղ նվա­ճումից, ուղիղ ագրե­սիա­յից: Սա նույնպես օրի­նա­չա­փություն է, որը գործել է Ռուսաստան պետության գոյությունից դարեր, նույնիսկ հազա­րամյակներ առաջ, եւ գործե­լու է, եթե մի օր Ռուսա­կան կայսրություն չլի­նի այս աշխարհում: Կայսրություննե­րը նախընտրում են ի հայտ գալ փրկիչնե­րի կամ ներսից օգնության կանչվածնե­րի դերում, անգամ իրենց կամքին հակա­ռակ նվա­ճողնե­րի դերում: Բացա­ռություննե­րը շատ քիչ են եւ վկա­յում են կայսրություննե­րի թուլա­ցած վիճակնե­րի մասին: Համե­նայնդեպս 1920 թվի դեպքե­րը ոչ միայն Հայաստա­նում, այլեւ Ադրբե­ջա­նում ու Վրաստա­նում դասա­կան օրի­նակներն են այն բանի, թե ինչպես ընդա­մե­նը երկու տարի կայսրությունը առաջնորդած եւ արտա­քուստ հակա­կայսե­րա­կան կարգա­խոսնե­րով հանդես եկող բոլշեւիկնե­րը հրա­շա­լի յուրացրել էին հնա­գույն տեխնո­լո­գիա­նե­րը, եւ ինչպես է պետա­կան դարա­վոր ավանդույթը բնազդի վերածված ավե­լի կարեւոր, քան վարչա­կարգե­րը: 

Կայսե­րա­կան քաղա­քա­կա­նության այս ավանդույթը՝ ուղիղ ագրե­սիա­յից խուսա­փումը հետաքրքիր հետեւանքնե­րի է բերում: Անկախ ազգի հետ բախվե­լիս մեծ տերությունը չի կարող դրսեւո­րել իր ամբողջ ուժը: Իսկ սա նշա­նա­կում է, որ իրե­նից ավե­լի փոքր ազգի հետ բախվե­լիս մեծ տերությունը կորցնում է իր «մեծության» մի մասը, ստիպված իջնում է իրե­նից ավե­լի փոքրի մակարդա­կին, եթե ոչ ամբողջա­պես, ապա մասամբ: Մեծ տերությունը լիարժեք մեծ է այլ մեծե­րի հետ պայքա­րում: Այստե­ղից էլ բազմա­թիվ հայտնի օրի­նակներ, երբ մեծի եւ փոքրի բախման մեջ հաճախ անսպա­սե­լիո­րեն հաղթում է փոքրը: ԱՄՆ‑ի դեմ պատե­րազմում հյուսի­սա­յին Վիետնա­մը թվում էր՝ չունի շանսեր: Պարզ է, որ եթե Ամե­րի­կան կարո­ղա­նար իր ամբողջ ներուժը կենտրո­նացնել Վիետնա­մի դեմ, ապա վիետնամցի­նե­րի դիմադրությունն անհույս պետք է լիներ: Բայց ամբողջ խնդիրն էլ այն է, որ տարբեր պատճառնե­րով Ամե­րի­կան չէր կարող դա անել: Նույնը Սովե­տա­կան միությունն Աֆղանստա­նի դեմ: Եվ սրանք ոչ թե եզա­կի դեպքեր են, ոչ թե բացա­ռություններ են, այլ պարզա­պես առա­վել հայտնի­նե­րը մեր սերնդի կյանքում: Պատկե­րա­վոր ասած՝ միջուկա­յին զենք հո չե՞ս կիրա­ռի Վիետնա­մի կամ Աֆղանստա­նի դեմ, եւ այսպես շարունակ: Իհարկե, գործընթա­ցը միա­կողմա­նի չէ, կարեւոր է նաեւ փոքրի դիմադրո­ղա­կա­նության ուժը: 

Ընդհանրա­պես իրա­պես դիմադրող ժողովրդի ուժը չի կարե­լի թերագնա­հա­տել, հաճախ դրա հաղթա­հարման միակ իրա­տե­սա­կան տարբե­րա­կը միայն այնպի­սի ծայրա­հեղ միջոցն է, ինչպի­սին ցեղասպա­նությունն է: 

Մեր օրի­նակնե­րում խոսքը դեռ ուղիղ գործո­ղություննե­րի մասին է, երբ մեծ տերությունն անմի­ջա­պես է ներքաշվում պատե­րազմի մեջ փոքրի դեմ: Սրանք, ինչպես ասա­ցինք, բացա­ռություն են ու ծայրա­հեղ դեպքեր, եւ որպես կանոն՝ հետեւանք են նախորդ փուլե­րում սխալ հաշվարկած քայլե­րի «մեծե­րի» կողմից: Ավե­լի կանո­նա­վոր են անուղղա­կի գործո­ղություննե­րը: Դրանց զինա­նո­ցը բավա­կա­նին պարզ է ու հայտնի: Կարե­լի է ասել, հիմնա­կան երկու տիպ կա: Առա­ջի­նը՝ երկու հարեւան պետություննե­րի առճա­կա­տումնե­րի կառա­վա­րումը, որտեղ մեծը կամ օգտվում է եղա­ծից, կամ հրահրում է այն, որպեսզի հանդես գա հաշտա­րա­րի, խաղա­ղություն բերո­ղի դերում: 

Երկրորդը՝ նվաճման ենթա­կա տարածքում ներքին անկա­յունություն հրահրե­լը կամ եղա­ծից օգտվե­լը, որպեսզի մեծ տերությունը հայտնվի արդեն կամ ներքին հաշտա­րա­րի դերում, կամ էլ ներսից կանչվո­ղի՝ օգնո­ղի դերում: Երկու միջո­ցից էլ լիուլի օգտվե­ցին կարմիր ռուսնե­րը 1920-ին Այսրկովկա­սը ենթարկե­լու գործում: Ոչ միայն Հայաստա­նի, այլեւ, օրի­նակ, Վրաստա­նի նկատմամբ: Վրաստան ներխուժե­լու առի­թը 1921-ին, օրի­նակ, Լոռու շուրջ հայ-վրա­ցա­կան վեճն էր: Այսինքն՝ ինչպես որ Հայաստա­նը սովե­տա­կա­նացվեց ոչ թե ռուսա­կան ուղիղ ներխուժմամբ, այլ հայ-թուրքա­կան պատե­րազմն առիթ օգտա­գործե­լով, նույնպես Վրաստա­նը սովե­տա­կա­նացվեց վրաց-հայկա­կան վեճը որպես առիթ օգտա­գործե­լով: 

Մայիսյան ապստամբությունը, ինչպես երեւի կռա­հեց ընթերցո­ղը, առա­ջին մեթո­դի փորձն էր՝ ներքին անկա­յունության հրահրում, բայց նաեւ երկրորդ մեթո­դի մասնա­կի ներգրավմամբ՝ հայ-ադրբե­ջա­նա­կան կոնֆլիկտի օգտա­գործում: 

Դեռ սովե­տա­կան շրջա­նից կարծիք կա, որ Մայիսյան ապստամբությունը եղել է բացա­ռա­պես հայ բոլշեւիկնե­րի ներքին նախա­ձեռնությունը, որ այդ քայլն իրենք չեն համա­ձայնեցրել կենտրո­նի հետ: Կարիք չկա այստեղ մանրա­մասն վերլուծել դրա մասին վկա­յություննե­րը: Նման հարցե­րը հնա­րա­վոր չէ վերլուծել միայն վկա­յություննե­րի քննությամբ: Այստեղ վճռո­րոշ պետք է լինի իրա­դարձություննե­րի ներքին տրա­մա­բա­նության վերլուծությունը: Իսկ տրա­մա­բա­նությունը հուշում է, որ իբր ինքնա­բուխ ապստամբության մասին պատմությունը պաշտո­նա­կան բնույթ է ստա­ցել, մի պարզ պատճա­ռով՝ որովհե­տեւ ապստամբությունը պարտվել է: Սա, ի դեպ, դաս պետք է լինի դրսի ուժով ներքին հարցեր լուծող բոլո­րի համար՝ պարտության դեպքում նրանց ոչ ոք տեր չի կանգնե­լու, որովհե­տեւ նրանք ոչ թե լիարժեք դաշնա­կից են, այլ ընդա­մե­նը գործիք, իսկ կոնֆլիկտի բուն սուբյեկտնե­րը միշտ էլ վերջում կարող են պայմա­նա­վորվել միմյանց հետ գործիքնե­րի հաշվին: 

Վերա­դառնանք դեպքե­րի ընթացքին: 

Մայիսյան ապստամբությունն ունե­ցել է միանգա­մից մի քանի կենտրոն, որոնցից առա­վել հայտնին եւ առա­վել ուժե­ղը՝ Ալեքսանդրա­պո­լում, բայց նաեւ Կարսում, Սարի­ղա­մի­շում, ներկա­յի Տավուշում եւ այլուր: Երեւա­նում ապստամբություն չի եղել: 1920-ականնե­րին սովե­տա­կան մամուլում ծավալված բանա­վե­ճե­րում զգացվում է, որ ապստամբ կենտրոննե­րի ղեկա­վարնե­րը խիստ նեղված են եղել բոլշեւիկյան կուսակցության երեւանյան կենտրո­նից, որը Կասյա­նի գլխա­վո­րությամբ բավա­կա­նին անո­րոշ եւ կրա­վո­րա­կան դեր է ստանձնել: Անձամբ ես տպա­վո­րություն ունեմ, որ Կասյա­նը դեմ է եղել ապստամբությա­նը, որի հրա­հանգը ստացվել է դրսից (որքան էլ հետա­գա­յում դա հերքեն վկա­նե­րը), եւ չկա­րո­ղա­նա­լով բացա­հայտ դիմադրել՝ իր կողմից ամեն բան արել է, որ ապստամբությունը տապալվի: 

Պետք է ասել, ի դեպ, որ վկա­յություններ կան այն մասին, որ մինչեւ բուն ապստամբության ծավալվե­լը Դաշնակցության ղեկա­վարնե­րի մի մասը, օրի­նակ՝ Ռուբեն Տեր-Մինասյա­նը՝ կուսակցության այն ժամա­նակվա ոչ պաշտո­նա­կան առաջնորդը, հակված է եղել ռուսնե­րի հետ լեզու գտնե­լուն, նույնիսկ գուցե սովե­տա­կա­նացման ինչ-որ տարբե­րա­կի՝ կոա­լի­ցիոն հիմունքնե­րով եւ անկա­խության պահպանմամբ: Սա հավա­նա­կան տարբե­րակ է, քանի որ նույն Ռուբե­նը 1918-ին արդեն ունե­ցել է բոլշեւիկնե­րի հետ գործակցության փորձ, որին մասնակցել է նաեւ Արամ Մանուկյա­նը: Սակայն զինված ապստամբությունը միանգա­մայն այլ իրա­վի­ճակ է ստեղծել երկրում, եւ պարզ է դարձել, որ բոլշեւիկնե­րը պատրաստ չեն փոխզի­ջումա­յին պայմաննե­րով գործակցությա­նը Հայաստա­նի հետ: 

Ապստամբությանն ի պատասխան փոփոխվում է կառա­վա­րությունը, դադա­րեցվում է խորհրդա­րա­նի գործունեությունը, եւ ամբողջ իշխա­նությունն անցնում է, այսպես կոչված, Բյուրո կառա­վա­րությա­նը. երկրում հաստատվում է փաստա­ցի կուսակցա­կան դիկտա­տուրա: Մանրա­մասներ իմա­նալ ցանկա­ցողնե­րը կարող են դիմել սկզբնաղբյուրնե­րին. մենք այստեղ տալիս ենք միայն ընդհա­նուր սխե­ման: 

Ապստամբությունը դրսից ուղիղ աջակցություն չի ստա­նում. սրա պատճառներն առանձին վերլուծության առիթ են, բայց տվյալ դեպքում արձա­նագրում ենք փաստը: Միայն նշենք, որ սա ամե­նեւին էլ պատճառ չէ մտա­ծե­լու, թե ապստամբության հրա­հանգը դրսից չի եղել: 

Պետք է նաեւ նշել, որ հայկա­կան բանա­կի կողմից ապստամբությունը լուրջ դիմադրություն չի ստա­նում: Կադրա­յին բանա­կի սպա­նե­րը, որոնց մեծ մասը ռուսա­կան նախկին սպա­ներ էին, եւ որքան էլ խորթ լինեին բոլշեւիզմին ու համակրեին սպի­տակ շարժմա­նը, միա­ժա­մա­նակ Հայաստա­նի անկա­խության գաղա­փա­րի կրողնե­րը չէին եւ ի դեմս բոլշեւիկնե­րի տեսնում էին Ռուսաստա­նի փափա­գե­լի վերա­դարձը: Ապստամբությունը ճնշվում է հիմնա­կա­նում տաճկա­հա­յե­րից կազմված եւ ղեկա­վարված ջոկատնե­րի օգնությամբ, որոնց կորի­զը ոչ թե կադրա­յին սպա­ներն ու զինվորներն էին, այլ ազա­տագրա­կան պայքա­րի միջով անցածնե­րը՝ զինվորնե­րի ու զորա­վարնե­րի վերածված սովո­րա­կան հայ գյուղա­ցի­ներն ու մտա­վո­րա­կաննե­րը: Սա կարեւոր է հաշվի առնել եւ հիշել մեր հետա­գա շարադրանքի համար: 

Ապստամբության ճնշմամբ գործը չի ավարտվում: Նոր կառա­վա­րությունն անցնում է վաղուց սպասված եւ ուշա­ցած գործո­ղություննե­րի՝ Հայաստա­նի տարածքի մաքրման եւ իրա­կան միա­վորման հանրա­պե­տության դրո­շի տակ: Խնդիրն այն է, որ ֆորմալ իմաստով Հայաստա­նի Հանրա­պե­տություն համարվող տարածքի զգա­լի մասն իրա­կա­նում տեղա­կան թուրքե­րի վերահսկո­ղության տակ էր, այդ թվում՝ Երեւա­նին կպած Զանգի­բա­սա­րի շրջա­նը (ներկա­յի Մասի­սը), որն ինքն իրեն հռչա­կել էր անկախ հանրա­պե­տություն: Նախորդ կառա­վա­րություններն այս խնդի­րը չէին լուծել՝ ձգձգե­լով ու սպա­սե­լով, թե երբ հայկա­կան հարցը պետք է լուծում ստա­նա միջազգա­յին ատյաննե­րում: Իսկ սա նշա­նա­կում էր, որ, օրի­նակ, մինչ տասնյակ հազա­րա­վոր հայ փախստա­կաններ սովա­մահ էին լինում փողոցնե­րում, Հայաստան համարվող տարածքի մի զգա­լի մասն իր բերրի հողե­րով փաստա­ցի գրավված էր մի օտար ուժի կողմից: Զանգի­բա­սա­րի ճնշումը դարձավ Մայիսյան ապստամբության ճնշման ուղիղ շարունա­կության կարեւոր գործո­ղություննե­րից մեկը, որը ժամա­նա­կին համարվում էր մեծ հաղթա­նակ: Ընդհանրա­պես երկուսն էլ՝ Մայիսյան ապստամբության ճնշումն ու դրան հետեւած Հայաստա­նի վերա­միա­վո­րումն ու մաքրա­գործումը պետք է դասել մեր մոռացված հաղթա­նակնե­րի շարքին: Չնա­յած հետա­գա դեպքե­րը դրա արդյունքնե­րի մի մասը վերացրին, բայց ոչ ամբողջությամբ: Օրի­նակ՝ Հայաստա­նի վերա­հա­յա­ցումը մասնա­կիո­րեն մնաց ուժի մեջ: Այս իրա­դարձություննե­րի մեջ, կարե­լի է ասել, Հայաստա­նի Հանրա­պե­տությունը նոր սկսեց դառնալ այն, ինչ պետք է լիներ՝ Հայկա­կան պետություն: 

100 տարի առաջ եղած մայիսյան դեպքե­րի մասին կա մի այլընտրանքա­յին պատմա­կան կարծիք: Ասում են, որ եթե մերոնք իբր խոհեմ գտնվեին 1920‑ի մայի­սին եւ հանձնվեին բոլշեւիկնե­րին առանց դիմադրության, ապա չէին լինի հետա­գա պարտություննե­րը եւ տարածքա­յին կորուստնե­րը: Այս կարծիքն իրա­վունք ունի գոյության եւ տրա­մա­բա­նա­կան է թվում: Ես, սակայն, համա­ձայն չեմ դրա տրա­մա­բա­նությա­նը: Եվ հենց այդ այլընտրանքի հարցն էլ պետք է քննենք հաջորդիվ: 

Շարունա­կե­լի

Հեղի­նակ՝  Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Նկա­րա­զարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւա­վո­րումը՝  Աննա Աբրա­համյա­նի,   Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւա­վորման համար օգտա­գործվել է Էմա­նուել Սարդարյա­նի լուսանկա­րը

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ