Հոկտեմբերի 4-ից սկսած բոլոր օպերացիաները կառավարել են թուրքական գեներալները, որոնք նախապես նաև ստուգարքներ էին անցկացնում ադրբեջանական գլխավոր շտաբում:
Արծրուն Հովհաննիսյան
«Օբյեկտիվի կենտրոնում» հաղորդման հյուրն է ՊՆ նախկին խոսնակ, պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Զրուցի ընթացքում անդրադարձ է կատարվել, թե՛ համաշխարհային քաղաքական իրադարձություններին, թե՛ հայկական զորքերի ներկայիս վիճակին ու դրանց հզորացմանը:
Արծրուն Հովհաննիսյանը համաձայնվեց այն տեսակետին, որ այսօրվա ռուս-ուկրաինական պատերազմը, լինելով համաշխարհային քաղաքականության մաս, աշխարհաքաղաքական նույն շղթայով կապված է նաև արցախյան հարցին: Ընդ որում կարող էր նույնիսկ այնպես պատահել, որ նախ լիներ ուկրաինական պատերազմը, ապա արցախյանը: Իսկ այն, որ աշխարհում շատ շատ իրադարձություններ փոխկապակցված են, կասկած չի հարուցում և բոլոր ողջամիտ մարդիկ համաձայն են դրա հետ:
Արծրուն Հովհաննիսյանը լայն անդրադարձ կատարեց բանակի բարեփոխման տարբերակին, նշեց, որ կա նաև համաշխարհային փորձի ուսումնասիրում և Հայաստանի համար շատ արդյունավետ կարող է լինել խառը համալրումը, այլ ոչ թե միայն ժամկետայիններ կամ միայն պայմանագրայիններ: Խնդիր է առաջանում այն առումով, որ զինվորական մասնագիտությունների մեջ կան բազմաթիվ ուղղություններ, որոնք շատ երկար ու թանկ են և նպատակահարմար չէ ժամկետայինին սովորեցնել և ապա նա զորացրվի և ըստ էության նրա սովորածն այլևս չկիրառվի: Օրինակ հատուկ նշանակության ջոկատներ, կապի, հրետանու և այլ հատուկ միջոցների համար առավել նպատակահարմար կլինի ունենալ պայմանագրայիններ:
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ եթե իր երազած 70 հազարանոց բանակն ունենալ հնարավոր լիներ, ինքը կգերադասեր, որ դրա 30 հազարը լիներ ժամկետայիններ, իսկ մյուս մասը՝ պայմանագրայիններ: Շատ մեծ հաջողություն կլինի նաև այն, որ պետությունը կարողանա սոցիալական նորմալ երաշխիքներ առաջարկել պայմանագրային հատվածի համար: Նա օրինակ բերեց այն, որ մոտ մեկ շաբաթ առաջ Հնդկաստանում մեծ ցույցեր տեղի ունեցան, որովհետև Հնդկաստանի կառավարությունը որոշել էր կրճատել պայմանագրայինների քանակը: Իհարկե մենք չենք կարող համեմատել Հայասատանն ու Հնդկաստանը, որովհետև Հնդկաստանն այնուամենայնիվ ունի մեծ քանակությամբ ժողովուրդ և գուցե չունի այն խնդիրները, ինչ և մենք, բայց պետք է հաշվի առնել մեր պահանջները:
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ գուցե որոշ առումով ավելի էժան կլինի համագործակցել ռուսների հետ, բայց իրենք ռուսներն էլ շատ հարցերումհետ են մնացել աշխարհից, թեկուզ հենց ԱԹՍ-ների պարագայում: Ամենից գերադասելին իհարկե հայրենական արտադրությունն է, թեկուզ և թանկ:
Հովհաննիսյանը նաև խոսքի մեջ նշեց այն, որ շատ տարիներ առաջ Հայաստանում զրոյից հավաքվել է կրակի կառավարման համակարգ, որը բավական խոստումնալից էր, բայց անհասկանալի է թե ինչու, գուցե և կոռուպցիոն պատճառներով դա չշարունակվեց, վաճառվեց այլ երկրի: Նրանք արդիականացրին և վաճառեցին նաև ադրբեջանցիներին: Մեր ժողովուրդը չափից ավելի բարի է մեր նկատմամբ, հաշվի առնելով, թե ինչպես են թալանել, դեգրադարցրել ու արհամարհել իրենց, ինչպես են բթացրել սերիալներով և այլ ձևերով: Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ դրա մեղավորներն ու պատասխանատուները արժանի են հրապարակավ քառատվելու:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմին, Հովհաննիսյանն ասաց, որ թուրքական մասնակցությունն այդ պատերազմին ոչ թե արտահայտվեց դիվիզիաներ ուղարկելով, այլ կառավարման առումով: Հոկտեմբերի 4-ից սկսած բոլոր օպերացիաները կառավարել են թուրքական գեներալները, որոնք նախապես նաև ստուգարքներ էին անցկացնում ադրբեջանական գլխավոր շտաբում:
Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով իրեն տրված հարցին, հաստատեց, որ իրեն պատերազմի վերջին օրերին առաջարկ արվել է կառավարության դեմ խոսել և մերժում ստանալուց հետո իր դեմ արշավ է սկսվել: Նա ասաց, որ իր հանդեպ վատ վերաբերմունքը ձևավորվել է դեռևս 2016թ. սկսած, երբ ինքը սթափ գնահատականներ էր տալիս այն ամենին, ինչ տեղի էր ունեցել:
Հնարավո՞ր էր արդյոք կանգնեցել պատերազմը, Արծրուն Հովհաննիսյան ասաց, որ իր կարծիքով 2017-ից հետո այլևս հնարավոր չէր:
Հարցազրույցի ընթացքում խոսվեց նաև Սիրիայում ռուս-թուրքական կիսաթաքուն պատերազմից ու նաև թե ինչպես է Ռուսաստանի նկատմամաբ աշխարհի կողմից վարվող քաղաքականությունը հանգեցնում խոշորամասշտաբ պատերազմի:
Ամբողջական տեսանյութը՝