18.7 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Անդրկովկա­սի պատվի­րա­կությունը դեռ դուրս չէր եկել Թիֆլի­սից, երբ Բրեստ-Լիտովսկից ստա­նում է Լեւոն Կարա­խա­նի հեռա­գի­րը, որը հայտնում էր Կարսի, Բաթումի եւ Արդա­հա­նի շրջաննե­րը թուրքե­րին զիջե­լու մասին։

1918թ. փետրվա­րի վերջին Թուրքիա­յի հետ վերջնա­կան հաշտություն կնքե­լու նպա­տա­կով Անդրկովկա­սի պատվի­րա­կությունը մեկնում է Տրա­պի­զոն «Կարլ թագա­վոր» օժանդակ հածա­նա­վով։

Փետրվա­րի 22-ին նավը ծով է դուրս գալիս։ Հաջորդ օրը՝ վաղ առա­վոտյան, նավա­պետն իր խուց է հրա­վի­րում պատվի­րա­կության ղեկա­վար Ակա­կի Չխենկե­լիին եւ Ալեքսանդր Խատիսյա­նին ու ասում, որ Սեւծովյան նավա­տորմի բոլշեւիկյան կոմի­տեն պահանջել է նավն անմի­ջա­պես ուղարկել Սեւաստո­պոլ։ Նավա­պե­տը երկմտում էր. մի կողմից հրա­մանն էր, մյուս կողմից բանագնացնե­րին անվնաս Տրա­պի­զոն հասցնե­լու իր խոստումը։

60 հազար ռուբլի՝ յուրա­քանչյուր նավաստուն

«Մեր ամե­նեն եռանդուն եւ ճարպիկ աշխա­տա­կիցնե­րու միջո­ցով անմի­ջա­պես նախազգուշա­կան միջոցներ ձեռք առինք, դրամներ բաշխե­ցինք նավաստի­նե­րուն՝ ամեն մեկուն տալով միանվագ 60 000 ռուբլի եւ խոստա­նա­լով 10 000 ռուբլի եւս վճա­րել ամեն օր, որ մնանք Տրա­պի­զո­նի նավա­հանգստին մեջ։ Նավաստի­նե­րեն ավե­լի ըմբոստնե­րուն սպառնա­ցինք մեր պահա­կախմբով։ Այս բոլոր միջոցնե­րը հաջո­ղություն ունե­ցան, եւ մեր նավը, որ արդեն Սեւաստո­պո­լի ճամբուն վրա էր, նորեն դարձուցինք դեպի Տրա­պի­զոն»: (Ալեքսանդր Խատիսյան, Հայաստա­նի Հանրա­պե­տության ծագումն ու զարգա­ցումը, Պէյրութ, 1968թ.)։

Մի քանի օր անց պարզվում է, որ Բաթումում գտնվող նավա­տորմը մնա­ցել էր առանց վերահսկո­ղության։ «Կարլ թագա­վոր» հածա­նա­վը ինքնա­կամ որո­շում է վերա­դառնալ Բաթում, այնտե­ղից էլ շարժվել դեպի Սեւաստո­պոլ։

«Հորի­զոն», 7 մարտի, 1918թ., թիվ 48

«Բաթում գալով հածա­նա­վը որո­շել էր բոլո­րո­վին հեռա­նալ այնտե­ղից եւ գնալ բաց ծով։ Բոլոր մնա­ցած ռազմա­նա­վե­րը մասամբ գնա­ցին եւ մասամբ էլ պատրաստվում էին գնալ՝ չնա­յած տեղա­կան իշխա­նության առա­ջարկությա­նը՝ մնալ Բաթումում առատ վարձատրությամբ Բաթումը եւ շրջա­նը պաշտպա­նե­լու համար։ Մեզ հայտնի եղավ, որ օտար էմի­սարնե­րը բանակցություններ էին վարում առանձին նավաստի­նե­րի հետ՝ ծովա­յին գույքը եւ նավե­րը վաճա­ռե­լու համար՝ առանց դեմոկրա­տա­կան կազմա­կերպության գիտության։ Նկա­տի ունե­նա­լով սպասվե­լիք պատե­րազմա­կան գործո­ղություննե­րը, որ կարող են տեղի ունե­նալ Բաթումում ու շրջա­նում, եւ կենսա­կան անհրա­ժեշտություն է կազմում ծովա­յին ուժ ունե­նա­լու համար՝ հրա­մա­նա­տա­րությունը եւ հեղա­փո­խա­կան կազմա­կերպություննե­րը որո­շե­ցին իրենց ձեռքն առնել բոլոր ծովա­յին նավե­րը, որոնք գտնվում էին Բաթումում»։

«Այդպի­սի հաշտության մենք չենք ստո­րագրի»

Անդրկովկա­սի պատվի­րա­կությունը դեռ դուրս չէր եկել Թիֆլի­սից, երբ Բրեստ-Լիտովսկից ստա­նում է Լեւոն Կարա­խա­նի հեռա­գի­րը, որը հայտնում էր Կարսի, Բաթումի եւ Արդա­հա­նի շրջաննե­րը թուրքե­րին զիջե­լու մասին։

Անդրկովկասյան սեյմը քննարկում է իրադրությունը եւ փորձում ընդհա­նուր դիրքո­րո­շում ձեւա­վո­րել։ Բրեստ-Լիտովսկի պայմա­նա­գի­րը Սեյմը չի ընդունում, իսկ Նոյ Ժորդա­նիան հայտա­րա­րում է, որ «Այդպի­սի հաշտության, որպես ստո­րագրե­ցին բոլշեւիկնե­րը, մենք չենք ստո­րագրի. ավե­լի լավ է պատվով մեռնել դիրքե­րում, քան թե խայտա­ռակվել եւ սերունդնե­րի անեծքին մատնվել»։

Հայ պատգա­մա­վորնե­րը հույս ունեին թուրքե­րի հետ բանակցություննե­րում ստա­նալ Արեւմտյան Հայաստա­նում ինքնո­րոշման իրա­վունքի իրացման հնա­րա­վո­րություն։

Հովհաննես Քաջազնունին հայտա­րա­րում էր, որ «Դաշնակցությունը հերթից դուրս դնում է պատե­րազմը վերջացնե­լու եւ Ռուսաստա­նի հեղա­փո­խա­կան դեմոկրա­տիա­յի ազդա­րա­րած սկզբունքնե­րով հաշտություն կնքե­լու հարցը՝ հաշտություն առանց բռնագրա­վումի եւ ռազմա­տուգանքի՝ ժողո­վուրդնե­րի ինքնո­րոշման հիմունքով։ Այս սկզբունքը պետք է հանգի Թուրքա­հա­յաստա­նի ինքնա­վա­րության ստեղծման»։

Ադրբե­ջանցի­նե­րը սկզբում զգուշո­րեն, հետո ավե­լի ու ավե­լի բացա­հայտ իրենց աջակցությունն են հայտնում թուրքե­րին։ Նրանք նաեւ հայտա­րա­րում են, որ պետք է վերջ տալ պատե­րազմին, բավա­րարվել 1914թ. սահմաննե­րով եւ չխառնվել թուրքե­րի ներքին գործե­րին։

«Բայց հետզհե­տե լեզունե­րը բացվե­ցին, եւ Ադրբե­ջա­նի գործիչներն այլեւս պետք չէին զգում ծածկե­լու, որ իրենց համար «եղբայրա­կան Թուրքիա­յի» շահերն ավե­լի թանկ են, քան իրենց հարեւան հայե­րի ազգա­յին բաղձանքնե­րը» (Սիմոն Վրացյան, Հայաստա­նի Հանրա­պե­տություն, Երեւան 1993թ.)։

90 հոգով՝ բանակցե­լու

Տրա­պի­զոն մեկնած Սեյմի պատվի­րա­կության ղեկա­վա­րը Ակա­կի Չխենկե­լին էր, իսկ անդամնե­րը՝ Աբա­շի­ձեն, Հեյդա­րո­վը, Գվա­զա­վան, Գաջինսկին, Քաջազնունին, Լասխիշվի­լին, Մեհթիեւը, Խաս-Մամե­դո­վը, Խատիսյա­նը, Չիկո­լի­նը, Շեյխ-ուլ-Իսլա­մո­վը։ Պատվի­րա­կության կազմում կային բազմա­թիվ փորձա­գետներ, զինվո­րա­կաններ, թարգմա­նիչներ։

Հայկա­կան կողմից ներկա էին Ռուբեն Տեր-Մինասյա­նը, պատմա­բան Լեոն եւ ուրիշներ, ինչպես նաեւ մոտ 50-հոգա­նոց պահա­կա­խումբ։ Մոտա­վո­րա­պես 90-հոգա­նոց պատվի­րա­կության ժամա­նումը Տրա­պի­զոն թուրքե­րի համար դառնում է ծաղրի առարկա: «Եթե եկա­ծը զինվո­րա­կան արշա­վա­խումբ է, փոքր է, բայց եթե հաշտության պատվի­րա­կություն մըն է, չափեն ավե­լի մեծ է»,- գրել էր թուրքա­կան թերթե­րից մեկը։ Թեեւ Սեյմը պատվի­րա­կությա­նը խստա­գույնս հանձնա­րա­րել էր հանդես գալ միասնա­կան դիրքո­րոշմամբ եւ առանձին շփումներ չունե­նալ թուրքե­րի հետ, այնուա­մե­նայնիվ, ակնհայտ էր, որ պատվի­րա­կության մեջ միասնա­կա­նություն չկար։

«Այս ահա­գին բազմությունը ինքնին ցույց կու տա, թե որքան անփորձ էինք տակա­վին հաշտության խորհրդա­ժո­ղո­վի մը պատվի­րա­կություն կազմե­լու համար, մյուս կողմե ան ապա­ցույց էր, թե ո՛ր աստի­ճան փոխա­դարձ անվստա­հություն կար պատվի­րա­կությունը կազմող զանա­զան ազգությանց ներկա­յա­ցուցիչնե­րուն միջեւ, որոնք ամենքն ալ կուզեին իրենց սեփա­կան խորհրդա­կաններն ունե­նալ՝ չվստա­հե­լով ուրիշնե­րուն»,- գրում էր Ալեքսանդր Խատիսյա­նը։

Թուրքերն ուշա­նում էին

Թուրքա­կան պատվի­րա­կությունն ուշա­նում էր, իսկ Սեյմի ներկա­յա­ցուցիչնե­րին թույլ չէին տալիս պահա­կախմբով դուրս գալ քաղաք՝ պատճա­ռա­բա­նե­լով, որ Տրա­պի­զո­նը թուրքա­կան քաղաք է, եւ բանագնացնե­րի անվտանգությունը իրենք են ապա­հո­վե­լու։ Խատիսյա­նը հիշում է, որ երկու օր իրենք անցկացնում են նավում։ Միայն երրորդ օրը թուրքե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը ժամա­նում են Տրա­պի­զոն։

Ակա­կի Չխենկե­լին գրում էր.

«Տաճկա­կան պատվի­րա­կությունը «Շեստեց» նավով այսօր, 27-ին հասավ Տրա­պի­զոն։ Պատվի­րա­կությունը բաղկա­ցած է 5 հոգուց։ Պատվի­րա­կությունը նախա­գա­հում է ծովա­յին գնդա­պետ Ռաուֆ բեյը։ Մեր պատվի­րա­կության քարտուղա­րը ողջունեց նրանց նավի վրա, որից հետո տաճկա­կան մի պատվի­րակ մեզ մոտ եկավ, պայմա­նա­վորվե­լու տեսակցության տեղի, ժամի մասին։ Նախնա­կան մի քանի հարցեր պարզե­լու համար ես եւ Ռաուֆ բեյը տեսնվե­ցինք մի տան մեջ, որը որոշված էր ժողո­վի համար։ Որովհե­տեւ մեզ հայտնի չէ տաճկա­կան կառա­վա­րության պատասխա­նը վերջին հեռագրին, մեր շրջաննե­րի էվա­կուա­ցիա­յի մասին, ես պատվի­րա­կության նախա­գա­հին հարց տվի, թե հայտնի՞ է արդյոք նրան տաճկա­կան գենե­րա­լի­սի­մուսի առա­ջարկը եւ ընդունո՞ւմ է նախա­գա­հը այդ առա­ջարկությունը, իբրեւ ոչ ցանկություն օսմանյան կառա­վա­րության — շարունա­կել հաշտության բանակցություննե­րը, նախա­գա­հը պատասխա­նեց, որ ինքն այդ առա­ջարկի մասին ոչինչ չգի­տե եւ խնդրում է մեր հարցը գրա­վոր կերպով ներկա­յացնել։ Տաճիկնե­րը իրենց պատասխա­նի համար ժամա­նակ խնդրե­ցին եւ հայտնե­ցին, որ իրենց նպա­տակն է հաստա­տուն հաշտություն կնքել։ Այսօր երե­կո­յան ափ ենք դուրս գալիս հաշտության բանակցություննե­րի համար»։

Թուրքե­րը պնդում են

Սեյմի պատվի­րա­կության հայ ներկա­յա­ցուցիչնե­րի դրությունը հատկա­պես ծանրա­նում է, երբ իմա­նում են, որ թուրքե­րը գրա­վել են Էրզրումը, իսկ Բրեստ-Լիտովսկում ստո­րագրվել է Կարսն ու Արդա­հա­նը թուրքե­րին վերա­դարձնե­լու համա­ձայնությունը։ Թուրքե­րը պնդում են, որ Սեյմի պատվի­րա­կությունը անմի­ջա­պես ճանա­չի Բրեստի պայմա­նա­գի­րը եւ ազա­տի նշված շրջաննե­րը։

Անդրկովկա­սի ներկա­յա­ցուցիչներն էլ իրենց հերթին հայտա­րա­րում են, որ Անդրկովկա­սը հեղա­փո­խության առա­ջին իսկ օրվա­նից չի ճանա­չել բոլշեւիկնե­րի իշխա­նությունը, հետեւա­բար նրանց կողմից ստո­րագրված ցանկա­ցած պայմա­նա­գիր իրենց համար ընդունե­լի չէ։ Թուրքե­րի պնդումը հիմնված էր այն բանի վրա, որ Բրեստի պայմա­նագրի ստո­րագրման պահին Անդրկովկա­սը չէր հռչա­կել իր անկա­խությունը։ Սեյմի պատվի­րա­կությունը գրա­վոր ներկա­յացնում է իրենց դիրքո­րո­շումն արտա­հայտող մի քանի կետ, որոնցից մեկը վերա­բե­րում էր Թուրքա­հա­յաստա­նում հայե­րի եւ մյուս ազգե­րի ինքնա­վա­րության իրա­վունքին։

Թուրքա­կան պատվի­րա­կությունը կտրա­կա­նա­պես մերժում է այդ կետը՝ հայտնե­լով, որ թույլ չի տա միջամտել իր երկրի ներքին գործե­րին։

Համի բեյի երկու տարբե­րա­կը

Թուրքա­կան պատվի­րա­կության քարտուղար Համի բեյը առանձին հանդի­պում է ունե­նում Խատիսյա­նի հետ եւ առա­ջարկում Թուրքա­հա­յաստա­նի խնդրի լուծման երկու տարբե­րակ։

Առա­ջի­նը բնակչության փոխա­նա­կությունն էր. 300 հազար արեւմտա­հա­յեր մնում էին Անդրկովկա­սում, փոխա­րե­նը նույնքան թաթարներ տեղա­փոխվում էին Թուրքիա։ Հայկա­կան կողմը մերժում է այս առա­ջարկը, որովհե­տեւ «ան կզրկեր մեզ իրա­վունքե պահանջել Թրքա­հա­յաստա­նը, ուր թուրքե­րը կուզեին տեղա­վո­րել Անդրկովկա­սեն տարված մահմե­դա­կան տարրե­րը»,- գրում է Խատիսյա­նը։

Երկրորդ տարբե­րա­կով թուրքե­րը Արեւմտա­հա­յաստա­նի հարցը դիտարկում էին որպես իրենց ներքին խնդիր։

Ինչ վերա­բե­րում էր Անդրկովկա­սի անկա­խությա­նը, ինչը թուրքե­րի համար չափա­զանց կարեւոր էր, ապա Սեյմի պատվի­րա­կության ներկա­յացրած բոլոր հիմնա­վո­րումնե­րը, թե իրենք անկախ պետություն են, չի ընդունվում թուրքե­րի կողմից, եւ նրանք շարունա­կում են պնդել Բրեստ-Լիտովսկի պայմաններն ընդունե­լու վրա։

Հաջորդ օրե­րին Չխենկե­լին լրա­ցուցիչ պարզա­բա­նումներ է տալիս Անդրկովկա­սի անկա­խության, պետա­կան կառուցվածքի մասին, սակայն թուրքերն ամուր էին կանգնած իրեն դիրքե­րում: Ռաուֆ բեյը շարունա­կում է պահանջել Բրեստ-Լիտովսկի պայմա­նագրի կատա­րումը։

Թուրքե­րի դիրքո­րո­շումը հետեւյալն էր.

«Լենի­նի կառա­վա­րությունը, տապա­լե­լով նախկին կառա­վա­րությունը, կատարված փաստի զորությամբ բռնել է նրա տեղը։ Այն հանգա­մանքը, որ Անդրկովկա­սը չի ճանա­չում այդ կառա­վա­րությունը, ունի ներքին նշա­նա­կություն եւ չի կարող անդրա­դառնալ արտա­քին հարա­բե­րություննե­րի վրա, քանի այդ երկրի որեւէ մի մաս չի անջատվել եւ չի ստացվել ուրիշ պետություննե­րի ճանա­չումը։ Ներկա բանակցություննե­րը միայն մեկ նպա­տակ ունեն, պատրաստել եւ ընդունել տնտե­սա­կան, առեւտրա­կան եւ ուրիշ տեխնի­կա­կան մանրա­մասնություննե­րին վերա­բե­րող եւ Բրեստ-Լիտովսկի դաշնագրից բխող պայմաններ»։

Անդրկովկա­սի պատվի­րա­կությունը Քաջազնունուն, Հեյդա­րո­վին եւ Լասխիշվի­լուն ստիպված ուղարկում է Թիֆլիս թուրքե­րի պահանջնե­րը Սեյմում քննարկե­լու եւ որո­շում ընդունե­լու համար։ Մարտի 13-ին Սեյմը լսում է բանագնացնե­րին, սակայն որեւէ որո­շում չի կայացնում, փոխա­րե­նը մեծացնում է պատվի­րա­կության նախա­գահ, արտա­քին գործե­րի նախա­րար Ակա­կի Չխենկե­լիի լիա­զո­րություննե­րը։

«Բանակցիլ եւ միա­ժա­մա­նակ պատե­րազմիլ»

Այդ ընթացքում թուրքա­կան բանա­կը շարժվում էր առաջ եւ մարտի կեսե­րին ռազմա­կան գործո­ղություններն ընթա­նում էին արդեն Սարի­ղա­մի­շի հատվա­ծում։ Խատիսյա­նը նշում էր, որ սա թուրքե­րի մարտա­վա­րությունն էր՝ բանակցություննե­րին զուգա­հեռ շարունա­կել պատե­րազմը։

«Բոլոր պարա­գա­նե­րուն ալ թուրքե­րու գործե­լա­կերպը նույնն էր, բանակցիլ եւ միա­ժա­մա­նակ պատե­րազմիլ՝ իրենց կամքը լիո­վին պարտադրե­լու համար։ Նույն պատմությունը հետա­գա­յին ինձ հետ կրկնվեց երկու անգամ եւս նույն թվի մայի­սին Բաթումի մեջ եւ 1920թ. նոյեմբե­րին Ալեքսանդրա­պո­լի մեջ»,- գրում է Խատիսյա­նը։

Մարտի 23-ին բանակցություննե­րը Տրա­պի­զո­նում շարունակվում են։ Պատվի­րա­կությունը ստիպված է լինում տարածքա­յին որոշ զիջումներ անել եւ թուրքե­րին է անցնում ամբողջ Օլթիի շրջա­նը, Արդա­հա­նի շրջա­նի հարա­վա­յին, Կարսի շրջա­նի հարավ-արեւմտյան եւ Կաղզվա­նի արեւմտյան մասե­րը։ Սակայն թուրքե­րին դա չէր գոհացնում, եւ մի քանի օր անց ստացվում է նրանց վերջնա­գի­րը՝ 48 ժամում ընդունել Բրեստ-Լիտովսկի պայմա­նագրի պայմաննե­րը։ Անդրկովկա­սի պատվի­րա­կությունը սկսում է քննարկել Կարսը հանձնե­լու եւ Բաթումը պահե­լու տարբե­րա­կը։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax .am կայքից։

Առնչվող Հոդվածներ