Հայաստան

Թուրքիան՝ Ադրբեջանցու Թիկունքին Ու Ռուսի Կողքը

Արևմուտքը փորձում է կանխել այդ՝ հայտարարելով Մինսկի խմբի ձևաչափի մասին, ընդ որում նշելով, որ այդ միակ հարցն է, որի համար Արևմուտքը պատրաստ է ռուսների հետ մի սեղանի շուրջը նստելու:

Հովսեփ Խուրշուդյան

1inAm-ի հյուրն է «Ազատ քաղաքացի» հկ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային իրադրությանը, հատկապես շոշափվել է իրանական գազի՝ Եվրոպա արտահանման հնարավորությունների ու ռիսկերի թեման, ինչպես նաև թուրքական անդրկովկասյան քաղաքականության և Հայաստանի՝ այս ամբողջ խառնաշփոթում դրության մասին:

Զրույցի սկզբում շոշափվեց հայ-հունական հարաբերությունները: Խուրշուդյանը բավական բարձր գնահատեց Հայաստանի արտգործ նախարար Արարատ Միրզոյանի այցը Հունաստան՝ նշելով, որ նրան այնտեղ դիմավորել են շատ բարձր մակարդակով և նաև թե, որքանով են կարևոր Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հուշագրերը: Հունաստանի հետ հարաբերությունները, ինչպես կարծում է Խուրշուդյանը, ոչ թե պիտի հակաթուրքականության տրամաբանության մեջ տեղավորվեն, այլ դեպի Եվրոպա համագործակցության, հարաբերություններ կառուցելուն ուղղված գործընթացի: Թուրքիան բավական ջղագրգիրռ է այս հարցերում, հատկես, որ Հունաստանը հիմա Եվրոպայի այն գործիքն է, որով նրանք փորձում են հակակշիռ ստեղծել Թուրքիայի դեմ: Արևմուտքը փորձում է սահմանափակել Թուրքիային, որպեսզի վերջինս ավելի չծավալվի, իսկ Թուրքիան էլ շարունակում է սաբոտաժ անել ՆԱՏՕ-ում, թեկուզ սկանդինավյան երկրների անդամակցությունը խանգարելու համար: Արևմուտքը արդեն իսկ Թուրքիային չի տրամադրում նորագույն ռազմական միջոցներ, նույնիսկ F-16 ռազմական օդանավերի նորացման հարցում ոչ մի տեղաշարժ չկա, թեև անընդհանտ բանակցություններ են գնում, թե ինչպես և երբ, բայց փաստը մնում է այն, որ Թուրքիան այսօր ՆԱՏՕ-ից չի ստանում այն, ինչ ցանկանում է: Կարևոր է նաև հասկանալ, որ Արևմուտքը ոչ թե ուզում է Թուրքիային վռնդել կամ նրանից ազատվել, այլ վերադարձնել իր նախկին դիրքերին, երբ Թուրքիան Եվրոպայի ազդեցության ու գործիքակազմի կրողն էր: Թուրքիան, որը ցանկանում է դուրս գալ ամեն տեսակ վերահսկողությունից, պակասը փորձում է լրացնել ռուսների հետ համակգործակցությամբ: Այդ ամենը շատ ավելի ակներև է դառնում, երբ ռուսներն ու թուրքերը ամեն ինչ ուզում են անեն միջանցք կոչվածը իրականություն դարձնելու հետ կապված: Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ այդ միջանցքում հայերը ոչ մի հսկկողություն չունենան և այդ ամենից ոչ մի կոպեկ չստանան: Ինչպես նաև ՌԴ արտգործնախարար Լավրովի այցի քարտեզը՝ Անկարա-Երևան-Բաքու, խոսում է ռուս-թուրքական դաշինքի էլ ավելի ամրապնդվող կարգավիճակի մասին: Թուրքիան մեծ ջատագով է այսպես կոչված 3+3 ձևաչափի, որն իրականում դառնում է 3+1, այսինքն Հայաստանն ընդդեմ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջանի:  Արևմուտքը փորձում է կանխել այդ՝ հայտարարելով Մինսկի խմբի ձևաչափի մասին, ընդ որում նշելով, որ այդ միակ հարցն է, որի համար ԱՐևմուտքը պատրաստ է ռուսների հետ մի սեղանի շուրջը նստելու: 

Ինչպես կարծում է Հովսեփ Խուրշուդյանը, ինչքան էլ որ Արևմուտքը փորձում է լուծել այդ հարցը և այդ անել ժողովրդավարական, ընդունված նորմերի հիման վրա, այնքան ռուսները փորձելու են անորոշ վիճակում պահել Արցախի հարցն ու ընդ որում հենց իրենք են հայտարարում, որ կարչգավիճակի հարցը դեռևս պետք է այսպես մնա:

Գուցե և մեզ էլ դա ձեռք տա, կարծում է Հովսեփ Խուրշուդյանը, բայց միայն այն դեպքում, եթե այն ժամանակը, որ ընդգրկելու է այդ ձգձգման գործընթացը, չի լինելու «Փարուխ» տրամաբանությամբ, այսինքն ռուսները կամ չեն կարողանալու կամ չեն ուզելու միջամտել ադրբեջանական ագրեսիային:

Իսկ միջանցք կոչվածը արդեն իսկ չի լինելու այն տրամաբանությամբ, որը կարծում էին և ցանկանում էին ռուսները, թուրքերն ու ադրբեջանցիները: Նույնիսկ Ադրբեջանն արդեն այն նույն ոգևորությամբ չի խոսում, ինչ և առաջ:

Տարածաշրջանում ևս մի կարևոր իրադարձություն է կատարվում: Խոսքը գնում է իրանական գազի ու նավթի մասին: Եվրոպան մեծ կախում ունի էներգակիրներից և հիմա Ռուսաստանի փոխարեն լավ այլընտրանք է դառնում Իրանը: Պատահական չէ Եվրամիության դեսպան Բորելի այցը Իրան: Ադրբեջանը չի կարող ապահովել այնքան ինչքան, որ Իրանը: Եվրոպան նույնիսկ պատրաստ է Վենեսուելայի հետ այդ հարցում բանակցել, այն դեպքում երբ ամբողջովին դեմ է Մադուրոյի ռեժիմին: Իսկ ռուսներն այս պարագայում հասկանում են, որ լրիվ մեկուսացված են մնում աշխարհից ու փորձում են ակնարկներով հասկացնել, որ եթե Եվրոպան իրենց հաղթի, հաջորդը լինելու են պարսիկներն ու Վենեսուելան:

Տեսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *