Մաս 13-րդ
Կառավարությունը գտնվում էր Թիֆլիսում: Պատմաբանն անդրադարձավ այն բանին, որ սկզբում երկխոսության տոնով, իսկ հետո արդեն զայրացած ու գրեթե սպառնալիքի հասնող տոնով հաղորդագրություններ էին հասնում Թիֆլիս, ուր գտնվում էր ՀՀ կառավարությունը, նշելով, որ Հայաստանին տեր է պետք, կառավարիչներ են պետք, իսկ այդ մարդիկ Թիֆիլիսում են:
Հրանտ Տէր Աբրահամեան
Շարունակում ենք ներկայացնել պատմաբան Հրանտ Տէր-Աբրահամյանի և «Կողբ» հիմնադրամի կողմից նախաձեռնված «Ռուս-թուրքական վանդակ» պատմավերլուծական հաղորդաշարի 13-րդ մասը:
Անցյալ հաղորդման ընթացքում ներկայացվեց անկախության հռչակագրի ընդունման սկզբունքային և հոգեբանական կողմերը, նաև, թե ինչ պարագահում և ինչ գործոններ էին ազդում դեպի անկախություն, կամ, որքան էլ որ զարմանալի է, անկախությունից փախուստ տանող ճանապարհի վրա:
Հրանտ Տէր-Աբրահամյանը մի քանի բաղդատական արեց հիմիկվա և անցյալի մեջ՝ ցույց տալով, որ և՛ հիմա, և՛ անցյալում կան այնքան մեծ նմանություններ, որ մենք նույնիսկ զարմանում ենք, թե ինչ շատ են ընդհանրությունները: Այդ ամենը ցույց է տալիս. որ մենք և՛ այն ժամանակ, և՛ հիմա, գտնվելով նույն իրավիճակների մեջ, չենք կարողանում գիտակցել, հարմարվել ու ճկուն լինել: Ու այդ պահերին կորցնելով տվյալ կետի կարևորությունը, կորցնում ենք նաև ապագան:
Հրանտ Տէր-Աբրահամյանն ընդհանուր գծերով շոշափեց 1918-1920թթ. ընդհանուր իրավիճակը՝ կենտրոնանալով ոչ թե ժամանակագրական, այլ դեպքրի իմաստային վերլուծական հոգեբանական կողմնորոշման վրա:
Առաջինն ու կարևորը, որին անդրադարձավ՝ հայ քաղաքական մտքի որակն էր, նշելով, որ այն լիովին կտրված էր իրականությունից, այնքան, որ նույնիսկ անկախության հռչակումից հետո անգամ Երևանում կառավարություն չկար: Կառավարությունը գտնվում էր Թիֆլիսում: Պատմաբանն անդրադարձավ այն բանին, որ սկզբում երկխոսության տոնով, իսկ հետո արդեն զայրացած ու գրեթե սպառնալիքի հասնող տոնով հաղորդագրություններ էին հասնում Թիֆլիս,ուր գտնվում էր ՀՀ կառավարությունը, նշելով, որ Հայաստանին տեր է պետք, կառավարիչներ են պետք, իսկ այդ մարդիկ Թիֆիլիսում են:
Հրանտ Տէր-Աբրահամյանը համեմատեց այդ երևույթը նույն թվականին Բաքվի դեպքերի հետ, երբ հայերը կռվում էին թուրքական գերակշիռ զորքերի դեմ, հետո տանուլ տրվեց այդ ամենը ռուսների մեղքով, բայց և ռուսներն էլ սկսեցին մեղադրել հայերին այդ ամենի համար: Ի վերջո հենց հայերն էլ պատասխան տվին ամեն ինչի համար, որովհետև հայերի զարհուրելի կոտորածը,որ տեղի ունեցավ Բաքվում՝ հայկական ինքնապաշտպանության հետևանքն էր:
Հրանտ Տէր-Աբրահամյանը նշեց, որ Բաքվում ու Թիֆլիսում գտնվում էին հայկական ազգային խորհուրդներ և աբսուրդն այն է, որ այդ երկու ազգային խորհուրդներն էլ գտնվում էին Հայաստանի բուն տարածքից դուրս: Այսինքն երկու հայկական ուժի կուտակումեր գործում էին Հայաստանից դուրս՝ հանուն Հայաստանի և միաժամանակ ոտքի տակ էր ընկնում Հայաստանը: Հայկական քաղաքական միտքն այն աստիճան կտրված էր իրականությունից, որ նույնիսկ անկախությունը ստանալուց հետո էլ չէին հասկանում և գիտակցում այդ ամենի իրական լինելը և շարունակում էին իրենց համար գործողությունների կենտրոն ընտրել Հայաստանից դուրս: Եվ այդ ամենը ոչ միայն պայմանավորված էր տեխնիկական պատճառներով, այլ ունեին հոգեբանական և սկզբունքային մոլորություններ:
Գաղտնիք չէ, որ Բաքուն և Թիֆլիսը Անդրկովկասի կենտրոններն էին, հատկապես այն առումով, որ Թիֆլիսը մշակութային, քաղաքական կյանքի կենտրոնն էր, իսկ Բաքուն՝ արդյունաբերական:
Իսկ Երևանը ավելի շատ մեծ գյուղի էր նման: Թիֆլիսը և Բաքուն նաև հայերի կողմից էր ընտրվում հայկական կյանքի կենտրոն, և այդ երկուսն էլ դուրս էին գտնվում բուն Հայաստանից: Հենց դա էլ այն հայկական աբսուրդն էր, որ հայկական մեծ զինուժ Հայաստանի փոխարեն գործում էր Բաքվում, իսկ կառավարությունը գտնվում էր Թիֆլիսում: Հատկանշական է այն, որ մի կերպ Երևան հասած կառավարության անդամներից ոմանք այդպես էլ չկարողացան հարմարվել ու դիմանալ Երևանի դաժան պայմաններին և կարելի է ասել, որ փախան Թիֆլիս:
Հրանտ Տէր-Աբրահամյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ մենք այդպես էլ չկարողացանք հասկանալ բանակցելու և պայքարելու տարբերությունները: Մենք կռվելու ընթացքում չէին ընդունում, որ կարելի է նաև փորձել բանակցել: Մենք ընդունում էինք կամ բանակցել կամ պայքարել:
Ամբողջական տեսանյութը՝
ndation