15.8 C
Yerevan

Ռուս-Թուրքա­կան Վանդակ

Մաս 13-րդ

Կառա­վա­րությունը գտնվում էր Թիֆլի­սում: Պատմա­բանն անդրա­դարձավ այն բանին, որ սկզբում երկխո­սության տոնով, իսկ հետո արդեն զայրա­ցած ու գրե­թե սպառնա­լի­քի հասնող տոնով հաղորդագրություններ էին հասնում Թիֆլիս, ուր գտնվում էր ՀՀ կառա­վա­րությունը, նշե­լով, որ Հայաստա­նին տեր է պետք, կառա­վա­րիչներ են պետք, իսկ այդ մարդիկ Թիֆի­լի­սում են:

Հրանտ Տէր Աբրա­հա­մեան

Շարունա­կում ենք ներկա­յացնել պատմա­բան Հրանտ Տէր-Աբրա­համյա­նի և «Կողբ» հիմնադրա­մի կողմից նախա­ձեռնված «Ռուս-թուրքա­կան վանդակ» պատմա­վերլուծա­կան հաղորդա­շա­րի 13-րդ մասը:

Անցյալ հաղորդման ընթացքում ներկա­յացվեց անկա­խության հռչա­կագրի ընդունման սկզբունքա­յին և հոգե­բա­նա­կան կողմե­րը, նաև, թե ինչ պարա­գա­հում և ինչ գործոններ էին ազդում դեպի անկա­խություն, կամ, որքան էլ որ զարմա­նա­լի է, անկա­խությունից փախուստ տանող ճանա­պարհի վրա:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը մի քանի բաղդա­տա­կան արեց հիմիկվա և անցյա­լի մեջ՝ ցույց տալով, որ և՛ հիմա, և՛ անցյա­լում կան այնքան մեծ նմա­նություններ, որ մենք նույնիսկ զարմա­նում ենք, թե ինչ շատ են ընդհանրություննե­րը: Այդ ամե­նը ցույց է տալիս. որ մենք և՛ այն ժամա­նակ, և՛ հիմա, գտնվե­լով նույն իրա­վի­ճակնե­րի մեջ, չենք կարո­ղա­նում գիտակցել, հարմարվել ու ճկուն լինել: Ու այդ պահե­րին կորցնե­լով տվյալ կետի կարև­ո­րությունը, կորցնում ենք նաև ապա­գան:

Հրանտ Տէր-Աբրա­համյանն ընդհա­նուր գծե­րով շոշա­փեց 1918–1920թթ. ընդհա­նուր իրա­վի­ճա­կը՝ կենտրո­նա­նա­լով ոչ թե ժամա­նա­կագրա­կան, այլ դեպքրի իմաստա­յին վերլուծա­կան հոգե­բա­նա­կան կողմնո­րոշման վրա:

Առա­ջինն ու կարև­ո­րը, որին անդրա­դարձավ՝ հայ քաղա­քա­կան մտքի որակն էր, նշե­լով, որ այն լիո­վին կտրված էր իրա­կա­նությունից, այնքան, որ նույնիսկ անկա­խության հռչա­կումից հետո անգամ Երև­ա­նում կառա­վա­րություն չկար: Կառա­վա­րությունը գտնվում էր Թիֆլի­սում: Պատմա­բանն անդրա­դարձավ այն բանին, որ սկզբում երկխո­սության տոնով, իսկ հետո արդեն զայրա­ցած ու գրե­թե սպառնա­լի­քի հասնող տոնով հաղորդագրություններ էին հասնում Թիֆլիս,ուր գտնվում էր ՀՀ կառա­վա­րությունը, նշե­լով, որ Հայաստա­նին տեր է պետք, կառա­վա­րիչներ են պետք, իսկ այդ մարդիկ Թիֆի­լի­սում են: 

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը համե­մա­տեց այդ երև­ույթը նույն թվա­կա­նին Բաքվի դեպքե­րի հետ, երբ հայե­րը կռվում էին թուրքա­կան գերակշիռ զորքե­րի դեմ, հետո տանուլ տրվեց այդ ամե­նը ռուսնե­րի մեղքով, բայց և ռուսներն էլ սկսե­ցին մեղադրել հայե­րին այդ ամե­նի համար: Ի վերջո հենց հայերն էլ պատասխան տվին ամեն ինչի համար, որովհետև հայե­րի զարհուրե­լի կոտորածը,որ տեղի ունե­ցավ Բաքվում՝ հայկա­կան ինքնա­պաշտպա­նության հետև­անքն էր:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը նշեց, որ Բաքվում ու Թիֆլի­սում գտնվում էին հայկա­կան ազգա­յին խորհուրդներ և աբսուրդն այն է, որ այդ երկու ազգա­յին խորհուրդներն էլ գտնվում էին Հայաստա­նի բուն տարածքից դուրս: Այսինքն երկու հայկա­կան ուժի կուտա­կումեր գործում էին Հայաստա­նից դուրս՝ հանուն Հայաստա­նի և միա­ժա­մա­նակ ոտքի տակ էր ընկնում Հայաստա­նը: Հայկա­կան քաղա­քա­կան միտքն այն աստի­ճան կտրված էր իրա­կա­նությունից, որ նույնիսկ անկա­խությունը ստա­նա­լուց հետո էլ չէին հասկա­նում և գիտակցում այդ ամե­նի իրա­կան լինե­լը և շարունա­կում էին իրենց համար գործո­ղություննե­րի կենտրոն ընտրել Հայաստա­նից դուրս: Եվ այդ ամե­նը ոչ միայն պայմա­նա­վորված էր տեխնի­կա­կան պատճառնե­րով, այլ ունեին հոգե­բա­նա­կան և սկզբունքա­յին մոլո­րություններ:

Գաղտնիք չէ, որ Բաքուն և Թիֆլի­սը Անդրկովկա­սի կենտրոններն էին, հատկա­պես այն առումով, որ Թիֆլի­սը մշա­կութա­յին, քաղա­քա­կան կյանքի կենտրոնն էր, իսկ Բաքուն՝ արդյունա­բե­րա­կան:

Իսկ Երև­ա­նը ավե­լի շատ մեծ գյուղի էր նման: Թիֆլի­սը և Բաքուն նաև հայե­րի կողմից էր ընտրվում հայկա­կան կյանքի կենտրոն, և այդ երկուսն էլ դուրս էին գտնվում բուն Հայաստա­նից: Հենց դա էլ այն հայկա­կան աբսուրդն էր, որ հայկա­կան մեծ զինուժ Հայաստա­նի փոխա­րեն գործում էր Բաքվում, իսկ կառա­վա­րությունը գտնվում էր Թիֆլի­սում: Հատկանշա­կան է այն, որ մի կերպ Երև­ան հասած կառա­վա­րության անդամնե­րից ոմանք այդպես էլ չկա­րո­ղա­ցան հարմարվել ու դիմա­նալ Երև­ա­նի դաժան պայմաննե­րին և կարե­լի է ասել, որ փախան Թիֆլիս:

Հրանտ Տէր-Աբրա­համյանն անդրա­դարձավ նաև այն հարցին, որ մենք այդպես էլ չկա­րո­ղա­ցանք հասկա­նալ բանակցե­լու և պայքա­րե­լու տարբե­րություննե­րը: Մենք կռվե­լու ընթացքում չէին ընդունում, որ կարե­լի է նաև փորձել բանակցել: Մենք ընդունում էինք կամ բանակցել կամ պայքա­րել:

Ամբողջա­կան տեսանյութը՝



ndation

Առնչվող Հոդվածներ