Հայաստան

«Բարեկամական» Տեռոր

Ռուսները պարզապես զգուշանում են, որ եթե հայերը մտերմացան արևմուտքի հետ, ապա ռուսները զրկվելու են հայերին թուրք-ադրբեջանցիներով վախեցնելու իրենց մանիպուլյացիոն գործիքներից: Երբ հայերը հրաժարվեն ռուսական կեղծ բարեկամությունից: Արևմուտքը չի թողնելու և հիմա էլ չի թողնում, որ ադրբեջանցիները իրենց ուզածն անեն: Իսկ ռուսներին դուր չի գալիս, որ իրենք քիչ քիչ զրկվում են իրենց գործիքներից ու կորցնում են Անդրկովկասը: 

Հովսեփ Խուրշուդյան

1inAm-ը տեսակապով զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ: Զրույցի հիմքում ընկած էր Երևանում ՌԴ դեսպանատան կողմից Կանադայի՝ Հայաստանում դեսպանատուն բացելու ցանկության հայտարարության արձագանքը: ՌԴ դեսպանատունը խիստ քննադատել էր Կանադայի այդ քայլը և ի թիվս այլ արտահայտությունների, արել էր հետևյալ արտահայտությունը, թե Կանադայի այդ քայլը կարող է ինչ ինչ ազդեցություն ունենալ հայ ժողովրդի բարեկեցության և անվտանգության վրա:

Այդ հայտարարությունն ըստ էության ունի բացահայտ տեռորի տոն: Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ այդ հայտարարությունն ապացուցում է, որ Ռուսաստանն այնքան է թուլացել, որ Կանադայից նեղվելով փորձում է Հայաստանին ճնշել: Կանադան հայտարարել է, որ ցանկանում է դեսպանատուն բացել Հայաստանում, իսկ Ռուսաստանը փորձում է ահաբեկել, որ եթե կանադացիները նման բան անեն, ապա դա հայերի վրա թանկ կնստի: Եթե ռուսները հարցեր ունեն Կանադայի հետ, ապա թող հենց Օտտավային էլ հղեն իրենց պաշտոնական դժգոհությունը, ինչո՞ւ են փորձում մեզ ահաբեկել: Եվ հետո, ասենք, թե Կանադան ցանկանում է դեսպանատուն բացել Հայաստանում: Հետո՞ ինչ: Ում ինչ գործն է, թե Հայաստանում ում դեպսանատունը կբացվի: Ու ինչո՞ւ են ռուսները հերիք չէ միջամտում ՀՀ գործերին, ընդ որում շատ գռեհիկ ու դիվանագիտական էթիկային անհարիր տոնով, դեռ մի բան էլ ահաբեկում են հայերին, բայց նեղացած են Կանադայից:

Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ ռուսները պարզապես զգուշանում են, որ եթե հայերը մտերմացան արևմուտքի հետ, ապա ռուսները զրկվելու են հայերին թուրք-ադրբեջանցիներով վախեցնելու իրենց մանիպուլյացիոն գործիքներից: Երբ հայերը հրաժարվեն ռուսական կեղծ բարեկամությունից: Արևմուտքը չի թողնելու և հիմա էլ չի թողնում, որ ադրբեջանցիները իրենց ուզածն անեն: Իսկ ռուսներին դուր չի գալիս, որ իրենք քիչ քիչ զրկվում են իրենց գործիքներից ու կորցնում են Անդրկովկասը: 

Հովսեփ Խուրշուդյանն ավելացրեց, որ եթե ռուսները էլի շարունակեն իրենց սխալների մեղքը գցել հայերի վրա և իրենց վրեժն արևմուտքից փորձեն հանել հայերից, ապա կարելի է միանգամից դուրս գալ այդ անօգուտ ՀԱՊԿ-ից: Միևնույն է այնտեղ մեր թշնամիներն են:

ՀԱՊԿ-ից դուրս գալն ու Արևմուտքի հետ համագործակցական խորությունը հայերին շատ ավելի մեծ երաշխիքներ կտա, քան ռուսական կեղծ բարեկամությունը, որը մեզ վերավաճառում է թշնամուն, դեռ մի բան էլ սպառնում, որ չմտերմանաք արևմուտքի հետ, թե չէ խնդիրներ կունենաք: Դա բարեկամի պահվա՞ծք է:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *