15.2 C
Yerevan

«Բարե­կա­մա­կան» Տեռոր

Ռուսնե­րը պարզա­պես զգուշա­նում են, որ եթե հայե­րը մտերմա­ցան արևմուտքի հետ, ապա ռուսնե­րը զրկվե­լու են հայե­րին թուրք-ադրբե­ջանցի­նե­րով վախեցնե­լու իրենց մանի­պուլյա­ցիոն գործիքնե­րից: Երբ հայե­րը հրա­ժարվեն ռուսա­կան կեղծ բարե­կա­մությունից: Արևմուտքը չի թողնե­լու և հիմա էլ չի թողնում, որ ադրբե­ջանցի­նե­րը իրենց ուզածն անեն: Իսկ ռուսնե­րին դուր չի գալիս, որ իրենք քիչ քիչ զրկվում են իրենց գործիքնե­րից ու կորցնում են Անդրկովկա­սը: 

Հովսեփ Խուրշուդյան

1inAm‑ը տեսա­կա­պով զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ: Զրույցի հիմքում ընկած էր Երև­ա­նում ՌԴ դեսպա­նա­տան կողմից Կանա­դա­յի՝ Հայաստա­նում դեսպա­նա­տուն բացե­լու ցանկության հայտա­րա­րության արձա­գանքը: ՌԴ դեսպա­նա­տունը խիստ քննա­դա­տել էր Կանա­դա­յի այդ քայլը և ի թիվս այլ արտա­հայտություննե­րի, արել էր հետևյալ արտա­հայտությունը, թե Կանա­դա­յի այդ քայլը կարող է ինչ ինչ ազդե­ցություն ունե­նալ հայ ժողովրդի բարե­կե­ցության և անվտանգության վրա:

Այդ հայտա­րա­րությունն ըստ էության ունի բացա­հայտ տեռո­րի տոն: Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ այդ հայտա­րա­րությունն ապա­ցուցում է, որ Ռուսաստանն այնքան է թուլա­ցել, որ Կանա­դա­յից նեղվե­լով փորձում է Հայաստա­նին ճնշել: Կանա­դան հայտա­րա­րել է, որ ցանկա­նում է դեսպա­նա­տուն բացել Հայաստա­նում, իսկ Ռուսաստա­նը փորձում է ահա­բե­կել, որ եթե կանա­դա­ցի­նե­րը նման բան անեն, ապա դա հայե­րի վրա թանկ կնստի: Եթե ռուսնե­րը հարցեր ունեն Կանա­դա­յի հետ, ապա թող հենց Օտտա­վա­յին էլ հղեն իրենց պաշտո­նա­կան դժգո­հությունը, ինչո՞ւ են փորձում մեզ ահա­բե­կել: Եվ հետո, ասենք, թե Կանա­դան ցանկա­նում է դեսպա­նա­տուն բացել Հայաստա­նում: Հետո՞ ինչ: Ում ինչ գործն է, թե Հայաստա­նում ում դեպսա­նա­տունը կբացվի: Ու ինչո՞ւ են ռուսնե­րը հերիք չէ միջամտում ՀՀ գործե­րին, ընդ որում շատ գռե­հիկ ու դիվա­նա­գի­տա­կան էթի­կա­յին անհա­րիր տոնով, դեռ մի բան էլ ահա­բե­կում են հայե­րին, բայց նեղա­ցած են Կանա­դա­յից:

Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ ռուսնե­րը պարզա­պես զգուշա­նում են, որ եթե հայե­րը մտերմա­ցան արևմուտքի հետ, ապա ռուսնե­րը զրկվե­լու են հայե­րին թուրք-ադրբե­ջանցի­նե­րով վախեցնե­լու իրենց մանի­պուլյա­ցիոն գործիքնե­րից: Երբ հայե­րը հրա­ժարվեն ռուսա­կան կեղծ բարե­կա­մությունից: Արևմուտքը չի թողնե­լու և հիմա էլ չի թողնում, որ ադրբե­ջանցի­նե­րը իրենց ուզածն անեն: Իսկ ռուսնե­րին դուր չի գալիս, որ իրենք քիչ քիչ զրկվում են իրենց գործիքնե­րից ու կորցնում են Անդրկովկա­սը: 

Հովսեփ Խուրշուդյանն ավե­լացրեց, որ եթե ռուսնե­րը էլի շարունա­կեն իրենց սխալնե­րի մեղքը գցել հայե­րի վրա և իրենց վրեժն արևմուտքից փորձեն հանել հայե­րից, ապա կարե­լի է միանգա­մից դուրս գալ այդ անօ­գուտ ՀԱՊԿ-ից: Միևնույն է այնտեղ մեր թշնա­մի­ներն են:

ՀԱՊԿ-ից դուրս գալն ու Արևմուտքի հետ համա­գործակցա­կան խորությունը հայե­րին շատ ավե­լի մեծ երաշխիքներ կտա, քան ռուսա­կան կեղծ բարե­կա­մությունը, որը մեզ վերա­վա­ճա­ռում է թշնա­մուն, դեռ մի բան էլ սպառնում, որ չմտերմա­նաք արևմուտքի հետ, թե չէ խնդիրներ կունե­նաք: Դա բարե­կա­մի պահվա՞ծք է:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ