15.2 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Նրանք նաեւ պնդել էին, որ Անդրկովկա­սի­կա­ռա­վա­րության մեջ հայեր չլի­նեն, քանի որ հայերը«Սեյմում հակա­բոլշեւի­կա­կան դիրք են բռնել, իսկԲաքվում բոլշեւիկնե­րի աջա­կիցներն են, հետեւա­բարհա­յե­րը չեն կարող վստա­հություն ներշնչել թուրքե­րի­նու գերմա­նա­ցի­նե­րին» («Մշակ», 14 մայի­սի, 1918թ., թիվ 88):

Տրա­պի­զո­նի բանակցություննե­րի տապա­լումից եւ անկա­խության հռչա­կումից հետո Անդրկովկա­սի երեք ժողո­վուրդնե­րը ստեղծում են նոր պատվի­րա­կություն թուրքե­րի հետ բանակցե­լու համար: Այս անգամ բանակցություններն ընթա­նա­լու էին Բաթումում:

Պատվի­րա­կության կազմում էին Չխենկե­լին, Նիկո­լա­ձեն, Խատիսյա­նը, Քաջազնունին, Գաջինսկին, Խան-Խոսյկին, բազմա­թիվ խորհրդա­կաններ ու քարտուղարներ՝ Օդի­շե­լի­ձեն, Ղորղանյա­նը, Ռասուլզա­դեն, Սաֆի­քուրդսկին, Վրացյա­նը եւ այլն:

«Մշա­կը» 1918թ. մայի­սի 14-ին գրում էր, որ բանագնացնե­րը պատշաճ ընդունե­լության չէին արժա­նա­ցել: «Պատվի­րա­կությունը հյուրա­նո­ցում նույնիսկ ուտե­լի­քի դժվա­րության է հանդի­պել, եւ ստիպված է եղել հատուկ մարդ ուղարկել Թիֆլիս՝ ուտե­լի­քի պաշար տանե­լու»,- գրում էր թերթը: Հաջորդ օրը սակայն ժամա­նում են գերմա­նա­կան եւ թուրքա­կան պատվի­րակնե­րը եւ Անդրկովկա­սի ներկա­յա­ցուցիչնե­րին արդեն համա­պա­տասխան վերա­բերմունք են ցուցա­բե­րում:

Թուրք-գերմա­նա­կան պատվի­րա­կության մեջ էին Խալիլ բեյը, Վեհիբ փաշան, Նուսրեթ բեյը, Օրխան բեյը, գենե­րալ-լեյտե­նանտ Օտտո ֆոն Լոսսո­վը (Թուրքիա­յում Գերմա­նիա­յի ռազմա­կան կցորդը), կոմս Շուլենբուրգը եւ ուրիշներ:

Ալեքսանդր Խատիսյանն այսպես էր նկա­րագրում Խալի­լին, Վեհի­բին ու ֆոն Լոսսո­վին.

Հաստ մարդ մըն էր, ուռած դեմքով եւ լավ կխո­սեր ֆրանսե­րեն: Խալիլ բեյը կպաշտպա­ներ այն գաղա­փա­րը, թե Անդրկովկա­սը եւ Թուրքիան ամե­նա­սերտ բարե­կամներ պետք է դառնան: Խալիլ բեյը ապաստան էր գտած Զոհրա­պի մոտ այն ատեն, երբ Երի­տա­սարդ թուրքե­րը հալա­ծանքի ենթարկվե­ցան Նազիմ փաշա­յի հեղաշրջման ատեն: Բայց երբ 1915թ. Զոհրա­պի կինը հուսա­հա­տո­րեն դիմած էր Խալիլ բեյին, խնդրե­լով պաշտպա­նել ամուսնուն, ան կտրուկ կերպով մերժած էր որեւէ օգնություն ընծա­յել:

Շատ ինքնավստահ շարժուձեւեր ուներ, խլացնող ձայնի տեր էր, զարմա­նա­լիո­րեն գիտեր բացա­հայտո­րեն ստել՝ ուղիղ նայե­լով աչքե­րուդ մեջ: Երբ Վեհիբ փաշան զարմանք կհայտներ իր զորքե­րու կատա­րած այս կամ այն բարբա­րո­սություննե­րու մասին, այն տպա­վո­րություն կձգեր, թե իսկա­պես անտեղյակ է: Բայց հետո փաստե­րը մեզ համո­զե­ցին, թե ինքն էր հեղի­նա­կը իր զորքե­րու կատա­րած բոլոր վայրա­գություննե­րուն: Վեհիբ փաշան զարմա­նա­լի քաղա­քա­վա­րի ու սիրա­լիր էր մեզ հետ, գեշ կխո­սեր ֆրանսե­րեն, բայց ավե­լի լավ՝ գերմա­նե­րեն:

Բարձրա­հա­սակ, ջղուտ ծերունի մըն էր, որ անկեղծո­րեն վրդովված էր թրքա­կան խժդժություննե­րեն, բայց նվիրված ըլլա­լով իր հայրե­նի­քի շահե­րուն, ամեն կերպ կջա­նար հասկա­ցո­ղության լեզու գտնել Կովկասյան ազգե­րու եւ Թուրքիո միջեւ: Վրա­ցի­նե­րու վերա­բերմամբ ֆոն Լոսսո­վը որոշ հրա­հանգներ ուներ, նախնա­կան համա­ձայնություն մը արդեն գոյա­ցած էր վրա­ցի­նե­րու եւ գերմաննե­րու միջեւ: Վրա­ցի­նե­րը մենաշնորհներ տված էին Գերմա­նիո, Օլթիի նավա­հանգստի վերա­բերմամբ, ինչպես նաեւ Վրաստա­նի մանկա­նե­զը եւ հարուստ անտառնե­րը շահա­գործե­լու մասին: Տնտե­սա­կան այս առանձնաշնորհումնե­րու փոխա­րեն Գերմա­նիա խոստա­ցած էր պաշտպա­նել Վրաստա­նի սահմաննե­րը:

Թուրքե­րը նոր պայմաններ են առաջ քաշում

1918թ. մայի­սի 11-ին բացվում է առա­ջին համա­տեղ նիստը, որը նախա­գա­հում էր Խալի­լը: Չխենկե­լին՝ որպես պատվի­րա­կության նախա­գահ, ողջունում է ներկա­նե­րին եւ ասում, որ Անդրկովկասյան պատվի­րա­կությունը բանակցություննե­րի հիմք է ընդունում Բրեստ-Լիտովսկի դաշնագրի պայմաննե­րը: Անսպա­սե­լիո­րեն Խալի­լը հայտա­րա­րում է, որ բանակցություննե­րի համար նոր պայմաններ են անհրա­ժեշտ, քանի որ Տրա­պի­զո­նից հետո իրա­վի­ճա­կը փոխվել է:

«Տրա­պի­զո­նի բանակցություննե­րեն հետո տեղի են ունե­ցած բախումներ եւ արյունա­հե­ղություն Թուրքիո եւ Անդրկովկա­սի զորքե­րուն միջեւ: Ուստի, մեր հայտա­րա­րությանց բնույթը եւ հիմքը արդեն փոխված են, հետեւա­բար ես չեմ կրնար թույլ տալ, որ մեր ներկա բանակցությանց իբրեւ միակ հիմք ծառա­յե Բրեստ-Լիտովսկի դաշնա­գի­րը»,- ասել էր Խալի­լը:

«Մենք գերագնա­հա­տե­ցինք մեր սեփա­կան ուժե­րը եւ ստո­րագնա­հա­տե­ցինք թշնա­միին ուժե­րը»

Ալեքսանդր Խատիսյանն իր հուշե­րում գրում է, որ թուրքե­րի պահանջն իրենց համար անսպա­սե­լի չէր, եւ այդ պատճա­ռով է, որ ինքն ու Քաջազնունին դեռեւս մարտի վերջին ասում էին, թե Բրեստ-Լիտովսկի դաշնագրի ընդունումը չարյաց փոքրա­գույնն էր: «Այդ օրեն անցած էր 44 օր ավե­լորդ պայքարնե­րու եւ հուսա­խա­բություննե­րու: Մենք ուշա­ցած էինք, ինչպես քանի մը անգամ ուշա­ցանք մեր վերջին տարի­նե­րու պատմության մեջ: Պատճա­ռը միշտ ալ այն էր, որ մենք գերագնա­հա­տե­ցինք մեր սեփա­կան ուժե­րը եւ ստո­րագնա­հա­տե­ցինք թշնա­միին ուժե­րը»,- գրում էր Խատիսյա­նը: Բանակցություննե­րի ժամա­նակ թուրքերն ասել էին նաեւ, որ Անդրկովկա­սի անկա­խությունը բավա­րար չէ, «պետք է որո­շեք ձեր գիծը, պետք է հայտնեք, թե մտնո՞ւմ եք արդյոք թուրք-գերմա­նա­կան կոա­լի­ցիա­յի մեջ»:

Նրանք նաեւ պնդել էին, որ Անդրկովկա­սի կառա­վա­րության մեջ հայեր չլի­նեն, քանի որ հայե­րը «Սեյմում հակա­բոլշեւի­կա­կան դիրք են բռնել, իսկ Բաքվում բոլշեւիկնե­րի աջա­կիցներն են, հետեւա­բար հայե­րը չեն կարող վստա­հություն ներշնչել թուրքե­րին ու գերմա­նա­ցի­նե­րին» («Մշակ», 14 մայի­սի, 1918թ., թիվ 88):

Խալի­լի հայտա­րա­րությունը զայրույթ եւ վրդովմունք է առա­ջացնում, եւ պատվի­րա­կության անդամնե­րը փորձում են առարկել, սակայն թուրքերն անդրդվե­լի էին՝ ասե­լով, որ վիճա­բա­նություններն ապարդյուն են, եւ ներկա­յացնում են 12 կետից բաղկա­ցած նոր համա­ձայնա­գի­րը: Հաշտության նոր տարբե­րա­կը ծայրա­հեղ ծանր էր ողջ Անդրկովկա­սի, եւ հատկա­պես՝ հայե­րի համար: Թուրքե­րը պահանջում էին իրենց հանձնել Ալեքսանդրա­պո­լը, Շիրա­կի ու Էջմիածնի գավառնե­րի մեծ մասը, Սուրմա­լուն, Ալեքսանդրա­պոլ-Կարս եւ Ալեքսանդրա­պոլ-Ջուլֆա երկա­թուղի­նե­րը: Վրաստա­նը, ըստ համա­ձայնագրի, կորցնում էր Բաթումը եւ Ախալցխա­յի գավա­ռը:

Վրացյա­նը գրում է, որ թուրքե­րի պահանջներն առա­ջացրին ոչ միայն հայե­րի ու վրա­ցի­նե­րի, այլեւ գերմա­նա­ցի­նե­րի զայրույթը:

Օտտո ֆոն Լոսսո­վի հեռագրից.

«Թուրքա­կան ամեն չափ ու սահման անցած պահանջնե­րը՝ անջա­տե­լու զուտ հայկա­կան գավառնե­րը, որպի­սիք են Ախալքա­լա­քը, Ալեքսանդրա­պո­լը եւ Երեւա­նի նահանգի մասե­րը, աղա­ղա­կող կերպով խախտում են Բրեստ-Լիտովսկի դաշնա­գի­րը եւ նպա­տակ ունեն բնաջնջել հայե­րին Անդրկովկա­սում: Այսօր երե­կո­յան թուրքե­րը վերջնա­գիր ներկա­յացրին, որ թույլ տրվի իրենց զորքե­րին Ալեքսանդրա­պո­լի վրա­յով անցնե­լու Ջուլֆա, եւ այդ մասին ոչինչ չհա­ղորդե­ցին ինձ: Ես բողո­քե­ցի նման ընթացքի դեմ»:

Լոսսո­վը նաեւ նշում էր, որ անհրա­ժեշտ է Բեռլի­նի միջամտությունը, եւ շուտով Լյուդենդորֆի հրա­մա­նով Թիֆլիս է ուղարկվում գնդա­պետ ֆոն Կրո­սը պահպա­նության երկու վաշտի ուղեկցությամբ: Թուրքե­րի առաջխա­ղա­ցումը դեպի Կովկաս չէր համա­պա­տասխա­նում Գերմա­նիա­յի ծրագրե­րին. վերջինս նախեւա­ռաջ չէր ցանկա­նում խախտել Բրեստ-Լիտովսկի դաշնա­գի­րը:

Բացի այդ, գերմա­նա­ցի­նե­րը նախա­տե­սել էին, որ թուրքե­րը իրենց ռազմա­կան ուժե­րի մի զգա­լի մասը պետք է օգտա­գործեն հարա­վում՝ կռվե­լով բրի­տա­նա­կան բանա­կի դեմ, մինչդեռ նրանք ձգտում էին դեպի Բաքու եւ Հյուսի­սա­յին Կովկաս՝ իրենց պանթուրքա­կան ծրագրերն իրա­կա­նացնե­լու հույսով: Կովկա­սում գերմա­նա­ցի­նե­րի հայտնվե­լու մասին խոսակցություննե­րին զգուշա­վոր լավա­տե­սությամբ են արձա­գանքում նաեւ հայկա­կան որոշ շրջա­նակներ:

«Հորի­զոն», 12 մայի­սի, 1918թ., թիվ 87.

«Հայտնի չեն գերմա­նա­ցի­նե­րի նպա­տակներն ու ծրագրե­րը Անդրկովկա­սի վերա­բերմամբ: Զանա­զան ու իրար հակա­սող լուրե­րը այդ մասին կարոտ են հիմնա­վոր ստուգման: Սակայն ինչ էլ որ լինեն գերմա­նա­ցի­նե­րի անմի­ջա­կան ու հերթա­կան անե­լի­քը, համե­նայն դեպս այդպի­սի մի հզոր եւ քաղա­քա­կիրթ գործո­նի ներկա­յությունը անշուշտ իր բարե­րար ազդե­ցությունն է գործե­լու մեր կազմա­լուծված եւ վայրե­նա­ցած քաոս-իրա­կա­նության վրա: …Այդ բոլո­րը մի բարիք կլի­նի Անդրկովկա­սի ազգաբնա­կության համար, մանա­վանդ այդ ազգաբնա­կության այն մասի համար, որը սովոր է խաղաղ աշխա­տանքի»:

Թիֆլի­սում լույս տեսնող «Մշակ»-ը ոչ միայն այլեւս կասկածներ չուներ, որ Գերմա­նիան հաստատվե­լու է Անդրկովկա­սում, այլեւ շատ հավա­նա­կան էր համա­րում, որ Կովկա­սը լինե­լու է թուրքա­կան տիրա­պե­տության տակ:

«Մշակ», 16 մայի­սի, 1918թ., թիվ 90.

«Ոչ մի կասկած չկա, որ Գերմա­նիան այսուհե­տեւ ազդե­ցություն պետք է ունե­նա Անդրկովկա­սի վրա թե քաղա­քա­կա­նա­պես, թե տնտե­սա­պես եւ պետք է աշխա­տե դարձնել Անդրկովկա­սը իր արդյունա­բե­րա­կան վաճա­ռա­նո­ցը եւ կուլտուրա­յի ասպա­րեզ: Եթե նույնիսկ Անդրկովկասն ընկնի օսմանյան տիրա­պե­տության ներքո — մի հանգա­մանք, որ շատ հավա­նա­կան է — դարձյալ Գերմա­նիա­յի տնտե­սա­կան եւ կուլտուրա­կան ազդե­ցությունը ահա­գին է լինե­լու, եւ իսկա­պես մենք ստիպված ենք լինե­լու ընդունել գերմա­նա­կան օրիենտա­ցիան: Թուրքիան, չունե­նա­լով ոչ արդյունա­բե­րություն, ոչ կուլտուրա, անկա­րող է լինե­լու որեւէ ազդե­ցություն գործե­լու եւ ստիպված է լինե­լու ամեն բանի մեջ զիջել իր հզոր դաշնակցին»:

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ