14.1 C
Yerevan

Ինչ Չի Սովո­րեցնում Հաղթա­նա­կը, Կարող Է Սովո­րեցնել Պարտությունը

Մեր երի­տա­սարդ սերունդը շատ ավե­լի պատրաստ է փոփո­խություննե­րի։ Երի­տա­սարդը հենց նա է, ով փոփոխվում է, սովո­րում է։

Ռուբեն Բաբա­յան

«Մեր արձաննե­րը ժամա­նա­կավրեպ են, բացարձա­կա­պես չեն համա­պա­տասխա­նում մեր ժամա­նակնե­րի պահանջնե­րին. դրանց մեծ մասը գերեզմա­նա­քա­րեր են հիշեցնում: Եթե նոր արձան ենք ուզում, այն պետք է լինի էքսկլյուզիվ: Քրիստո­սի արձաններ աշխարհում արդեն կան, դրանք կրկնե­լը զբո­սաշրջության տեսանկյունից նոր խոսք չի բերե­լու»,- Factor TV‑ի հետ զրույցում նման տեսա­կետ է հայտնում Երև­ա­նի պետա­կան տիկնի­կա­յին թատրո­նի գեղարվեստա­կան ղեկա­վար Ռուբեն Բաբա­յա­նը‘ անդրա­դառնա­լով ԲՀԿ ղեկա­վար Գագիկ Ծառուկյա­նի‘ Հայաստա­նում Քրիստո­սի արձա­նը կանգնեցնե­լու նախա­ձեռնությա­նը: Նրա խոսքով‘ այն, ինչով ուզում ես գրա­վել ուրիշնե­րին, պետք է լինի քոնը. «Իզուր չէ, որ զբո­սաշրջիկնե­րը գերա­դա­սում են Գեղարդ գնալ. այն բացա­ռիկ է: Իսկ ցուցա­մո­լությունն իրա­կան հավատքի հետ կապ չունի: Նույն կերպ անճա­շա­կություն են Հայաստա­նի տարբեր բնա­կա­վայրե­րում տեղադրված տոնա­ծառ հիշեցնող խաչե­րը: Այնպես է ստացվել, որ անճա­շա­կությունը դարձել է պահանջված: Եթե կա փող, կա նաև թելադրանք, բայց դա ռեստո­րա­նում է այդպես: Երբ գործ ունես հանրության հետ, սեփա­կան ճաշա­կը պարտադրե­լը‘ ելնե­լով պաշտո­նից, գումա­րի չափից, անթույլատրե­լի է»: Ռուբեն Բաբա­յա­նը խոսել է նաև մեր երկրի առջև ծառա­ցած արտա­քին և ներքին մարտահրա­վերնե­րի մասին. «Որպեսզի ունե­նանք ամուր պետություն, պետք է առաջնորդվենք ոչ թե գեղջկա­կան մոտե­ցումնե­րով, այլ պետա­կան շահե­րից ելնե­լով: Մենք ճկուն և ձևա­փո­խություննե­րի պատրաստ պետություն չենք: Խոսե­լով փոփո­խություննե­րի անհրա­ժեշտության մասին‘ յուրա­քանչյուրս ինքներս մեզ նկա­տի չունենք, այլ միայն շրջա­պա­տին: Ամեն դեպքում, մեր երի­տա­սարդ սերունդը շատ ավե­լի պատրաստ է փոփո­խություննե­րի: Երի­տա­սարդը հենց նա է, ով փոփոխվում է, սովո­րում է»: Թատրո­նի գեղարվեստա­կան ղեկա­վարն այն համոզման է, որ այն, ինչ չի սովո­րեցնում հաղթա­նա­կը, կարող է սովո­րեցնել պարտությունը . «Մեր հանրությունը պարտությունից հետո դարձավ իմաստուն, ազգայնա­կան կոչե­րի հետև­ից չվա­զող: Հիմա նա ավե­լի խորն է մտա­ծում ինչ-ինչ հարցե­րի շուրջ»: Ռուբեն Բաբա­յա­նը խոսում է նաև երկրի համար վճռո­րոշ պահե­րին մտա­վո­րա­կա­նության դերի մասին. «Մտա­վո­րա­կա­նը չպետք է խուսա­փի պատասխա­նատվությունից, «ես» ասե­լուց, իր սեփա­կան տեսա­կե­տից‘ անկախ այն բանից, թե քանի կողմնա­կից ունի: Եթե նա փորձում է ընդհա­նուր հոսքի հետ գնալ, խուսա­փում է պատասխա­նատվությունից»: Մանրա­մասնե­րը‘ տեսանյութում:

Աննա Բաբա­ջանյան 

Ամբողջա­կան տեսանյութը՝

Հոդվա­ծը՝ Factortv.am կայքից։

Առնչվող Հոդվածներ