15.2 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Մինչ Բաթումում բանակցություններ էին ընթա­նում, թուրքե­րը 1918թ. մայի­սի 14‑ի երե­կո­յան վերջնա­գի­րեն ուղարկում Ալեքսանդրա­պո­լի զինվո­րա­կանղե­կա­վա­րությա­նը եւ պահանջում թուրքա­կանզորքին հնա­րա­վո­րություն տալ օգտվե­լուԱ­լեքսանդրա­պոլ-Ջուլֆա երկա­թուղուց:

1918թ. գարնա­նը Անդրկովկա­սում տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րին բոլշեւիկնե­րը որեւէ կերպ չէին արձա­գանքում: Միայն Տրա­պի­զո­նի բանակցություննե­րից առաջ Լեւոն Կարա­խա­նը հեռա­գիր էր ուղարկել, որտեղ հայտնել էր Կարսը, Բաթումը եւ Արդա­հա­նը հանձնե­լու որոշման մասին։

Ալեքսանդր Խատիսյա­նը հիշում է, որ Բաթումի բանակցություննե­րից մի քանի օր առաջ՝ 1918թ. ապրի­լի վերջին, անսպա­սե­լիո­րեն ստացվում է Չիչե­րի­նի եւ Կարա­խա­նի հեռա­գի­րը՝ ուղղված Գերմա­նիա­յի հյուպա­տո­սին։ Հեռագրում նշված էր, որ թուրքա­կան բանակն առա­ջա­նում է՝ ոչնչացնե­լով բնակչությունը եւ հայե­րի հետա­գա ճակա­տագրի համար ողջ պատասխա­նատվությունն ընկնում է Գերմա­նիա­յի վրա, քանի որ վերջի­նիս պահանջով էր ռուսա­կան զորքը դուրս բերվել հայկա­կան շրջաննե­րից։ Միա­ժա­մա­նակ, բոլշեւիկնե­րը ակնարկում էին, որ Գերմա­նիան պետք է կանխի թուրքե­րին եւ թույլ չտա որպեսզի «Բրեստի հաշտության պայմա­նա­գի­րը հայ ժողովրդի համար անթիվ թշվա­ռություննե­րի աղբյուր դառնա»։

Մայի­սի 15-ին Չիչե­րի­նը երկրորդ հեռա­գիրն է ուղարկում Գերմա­նիա­յի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ Վիլհելմ ֆոն Միրբա­խին, ասե­լով, որ Ժողովրդա­կան կոմի­սա­րիա­տը չի ճանա­չում Անդրկովկասյան կառա­վա­րությունը, ուստի «անհրա­ժեշտ է ռուսա­կան կառա­վա­րության լիա­զոր ներկա­յա­ցուցչին ներգրա­վել» Բաթումում ընթա­ցող բանակցություննե­րում։ Միա­ժա­մա­նակ, Չիչե­րի­նը հավե­լում էր, որ Ժողովրդա­կան կոմի­սա­րիա­տը առանց իրենց մասնակցության կնքված պայմա­նա­գի­րը չի ճանա­չե­լու։

Օգնե­ցեք մեզ մեր դիրքը ուժե­ղացնե­լու, ըրե՛ք բոլոր զիջումնե­րը

Մայի­սի 14-ին թուրքե­րը հայկա­կան պատվի­րա­կությունից պահանջում են հնա­րա­վո­րություն տալ իրենց զորքե­րին օգտվե­լու Ալեքսանդրա­պոլ-Ջուլֆա երկա­թուղուց: Պաշտո­նա­կան հիմնա­վո­րումն այն էր, թե իրենք պետք է շարժվեն դեպի Իրան՝ բրի­տա­նա­կան բանա­կի դեմ կռվե­լու: Նախքան այդ պահանջը, Խալիլն ու Վեհի­բը հանդի­պում են հայկա­կան պատվի­րա­կության ներկա­յա­ցուցիչնե­րի հետ եւ «խորհուրդ տալիս» ընդա­ռա­ջել իրենց, քանի որ հակա­ռակ դեպքում կարող են անդառնա­լի հետեւանքներ լինել: «Ես եւ Վեհիբ փաշան կներկա­յացնենք կոմի­տեի մեջ չափա­վոր, հաշտա­րար հոսանքը, Թալեաթ ու Էնվեր փաշա­նե­րը կուզեն իսպառ ոչնչացնել հայկա­կան հողը:

Օգնե­ցեք մեզ մեր դիրքը ուժե­ղացնե­լու, ըրե՛ք բոլոր զիջումնե­րը, հնա­րա­վո­րություն ստեղծե­ցեք մեզ երթա­լու Ջուլֆա-Պարսկաստան երկա­թուղագծով եւ թույլ տվեք մեզ երթա­լու Բաքու եւ Հյուսիս՝ Ղարա­քի­լի­սա-Եվլախ ճանա­պարհով»,- հանդիպման մասին գրում է Ալեքսանդր Խատիսյա­նը:

Թուրքե­րը նաեւ խոստա­նում էին պատե­րազմից հետո ազա­տել «ժամա­նա­կա­վո­րա­պես վերցված» տարածքնե­րը եւ օգնել հայե­րին: Խատիսյա­նը նաեւ գրում է, որ իրենք համա­ձայնում են «գերմա­նա­կան պաշտպա­նությամբ թույլ տալ, որ թրքա­կան զորքը անցնի հայկա­կան հողով»:

Ալեքսանդրա­պո­լի գրա­վումը

Կարսի անկումից ու նահանջից հետո Ալեքսանդրա­պո­լում կենտրո­նա­ցել էր մոտ 15 000 զինվոր: Այդ նույն օրե­րին Բորչա­լուի թաթարնե­րը կրկին ակտի­վա­նում են եւ սկսում հարձա­կումնե­րը հայկա­կան գնացքնե­րի վրա, թալա­նում ու սպա­նում գաղթա­կաննե­րին, քանդում երկաթգի­ծը, կտրում հեռագրա­թե­լե­րը:

«Առհա­սա­րակ նկատված էր, որ տաճիկնե­րի առաջխա­ղացման կամ նոր պահանջնե­րի նախօրյա­կին, տեղա­կան թուրքե­րը միշտ խանգա­րում էին մեր նորմալ կյանքը եւ իրոք, հենց այդ օրե­րին, Բաթումում տաճիկնե­րը նոր պահանջ էին ներկա­յացրել, պահանջե­լով Շարուր-Նախի­ջեւա­նը, Սուրմա­լուն, Երեւա­նի եւ Ալեքսանդրա­պո­լի գավառնե­րի մի մասը եւ երկա­թուղին»,- գրում է Հովա­կիմ Մելիքյա­նը:

Վերջնա­գիր Ալեքսանդրա­պո­լի զինվո­րա­կան ղեկա­վա­րությա­նը

Մինչ Բաթումում բանակցություններ էին ընթա­նում, թուրքե­րը 1918թ. մայի­սի 14‑ի երե­կո­յան վերջնա­գիր են ուղարկում Ալեքսանդրա­պո­լի զինվո­րա­կան ղեկա­վա­րությա­նը եւ պահանջում թուրքա­կան զորքին հնա­րա­վո­րություն տալ օգտվե­լու Ալեքսանդրա­պոլ-Ջուլֆա երկա­թուղուց:

Հովա­կիմ Մելիքյա­նը իր «Արյան ճանա­պարհով» հուշագրության մեջ մեջբե­րում է թուրքե­րի վերջնա­գի­րը. «Մինչեւ առա­վոտյան ժամի 7‑ը, թույլ տալ իրենց անցնել Ալեքսանդրա­պո­լի կայա­րա­նից երկա­թուղագծով Պարսկաստան, անգլիա­ցի­նե­րի դեմ: Եթե հրա­մա­նա­տա­րությունը անհարմար կգտնի Ալեքսանդրա­պո­լի միջով անցնել, այն դեպքում ցույց տալ մի ուրիշ ճանա­պարհ, որտե­ղից հնա­րա­վոր կլի­նի զորքն անցկացնել Պարսկաստան» («Արյան ճանա­պարհով», Հովա­կիմ Մելիքյան, «Հայրե­նիք», թիվ 6, 1925թ.):

Սիմոն Վրացյա­նը գրում է, որ Բաթումում չստա­նա­լով երկա­թուղուց օգտվե­լու համա­ձայնությունը, թուրքե­րը մայի­սի 14‑ի լույս 15‑ի գիշե­րը վերջնա­գիր են ներկա­յացնում Ալեքսանդրա­պո­լի զինվո­րա­կան ղեկա­վա­րությա­նը՝ պահանջե­լով «մայի­սի 15‑ի առա­վոտյան ժամը 7‑ին Ալեքսանդրա­պո­լը հանձնել իրենց, եւ հայկա­կան զորքե­րը քաշվեն 25 կիլո­մետր դեպի արեւելք»: Վրացյան նաեւ ասում է, որ մինչեւ շտա­բում թարգմա­նում են փաստա­թուղթը, թուրքե­րը սկսում են ռմբա­կո­ծել ամրո­ցը:

«Ընկե­րա­կան խնջույքն» ու տաճիկնե­րի վերջնա­գի­րը

Հովա­կիմ Մելիքյա­նը հիշա­տա­կում է, որ մի քանի օր առաջ որոշվել էր հայկա­կան կորպուսի շտա­բը, որը տեղա­կայված էր Ալեքսանդրա­պո­լում, մայի­սի 15-ին տեղա­փո­խել Ղարա­քի­լի­սա: Մայի­սի 14‑ի երե­կո­յան շտա­բում հրա­ժեշտի «ընկե­րա­կան խնջույք» էր կազմա­կերպվել, որի ամե­նա­թեժ պահին ստացվում է թուրքե­րի վերջնա­գի­րը: «Սակայն մեր շտա­բում չի գտնվում մեկը, որ տաճկե­րեն կարո­ղա­նար կարդալ, ուստի որո­շում են առա­վոտյան վաղ ուղարկել ամրո­ցա­պետ Յանովսկուն տաճկա­կան հրա­մա­նա­տա­րի մոտ, խնդրե­լու որ գրությունը փոխվի կամ ռուսե­րեն կամ ֆրանսե­րեն, որպեսզի կարե­լի լինի հասկա­նալ եւ պատասխա­նել»,- գրում է Մելիքյա­նը:

Աշոտ Հարությունյա­նի «Թուրքա­կան ինտերվենցիան Անդրկովկաս եւ ինքնա­պաշտպա­նա­կան կռիվնե­րը» գրքում էլ գրված է, որ հայկա­կան կորպուսի շտա­բը մայի­սի 13-ին արդեն տեղա­փոխված էր Ղարա­քի­լի­սա, եւ Ալեքսանդրա­պո­լում մնա­ցել էր միայն կորպուսի հրա­մա­նա­տար Թովմաս Նազարբեկյա­նը: (Աշոտ Հարությունյան, «Թուրքա­կան ինտերվենցիան Անդրկովկաս եւ ինքնա­պաշտպա­նա­կան կռիվնե­րը», Երեւան, 1984)

15 մայի­սի, 1918թ.
Հայկա­կան զորա­բա­նա­կի կոմի­սար Մանասյա­նի հեռագրից.

«Այսօր առա­վոտյան, առանց որեւէ նախազգուշացման, թուրքե­րը խախտե­ցին զինա­դա­դա­րը, հարձակման դիմե­ցին եւ բաց արին հրա­ցա­նի ու հրե­տա­նու կրակ Արփա­չա­յի ամբողջ երկա­րությամբ: Մեր զորքե­րը հարկադրված եղան կրա­կով պատասխա­նել: Ազգաբնա­կությունը խուճա­պով փախչում է, ամեն ինչ թողնե­լով բախտի քմա­հա­ճույքին»:

«Թնդա­նո­թաձգությունը քաղա­քում եւ գյուղե­րում առաջ է բերում մեծ խուճապ: Շատե­րը առա­վոտյան վաղ, թնդա­նո­թաձգությունից հանկարծա­կիի եկած, մերկ փողոց են վազում, շատե­րը խելա­կո­րույս այս ու այն կողմ են ընկնում լուր իմա­նա­լու, շատե­րը թողնում են ամեն ինչ եւ քաղա­քից դուրս փախչում: Այսպի­սի իրա­րանցման մեջ բավա­կա­նին զոհեր եղան պատա­հա­կան գնդակնե­րից: Տաճիկնե­րը սկսում են ռմբա­կո­ծել ամրո­ցը եւ շղթա­նե­րը մոտեցնել քաղա­քին: Ամրո­ցում մնա­ցած գնդա­պետ Կալբա­նո­վը իր տրա­մադրության տակ ունե­նում է միայն մեկ հրե­տա­նի, որ եւ դնում է գործադրությա­նը մեջ ու հերո­սությամբ դիմադրում տաճիկնե­րին»,- գրում է Մելիքյա­նը:

Թուրքե­րի հետ բանակցե­լու գնա­ցած պարետ Յանովսկին շուտով Նազարբեկյա­նին է հանձնում թուրքե­րի նոր պահանջը՝ «գնացքնե­րը տրա­մադրել տաճիկնե­րին, իրենց զորքե­րը Պարսկաստան փոխադրե­լու համար: Քաղա­քը հանձնել եւ զորքը դուրս բերել այնտե­ղից դեպի Ջաջուռ, թողնե­լով միայն միլի­ցիան եւ մի գումարտակ հեծե­լա­զոր, որին միացնե­լով տաճկա­կան մի հեծե­լա­զոր՝ միա­սին քաղա­քի մեջ ժանդարմե­րիա­յի դեր կկա­տա­րեն»:

«Զոր. Նազարբեկյա­նը համա­ձայնվում է առա­ջարկված պայմաննե­րին: Իր զինվորնե­րից մեկի միջո­ցով նա ուղարկում է տաճկա­կան հրա­մա­նա­տա­րին իր համա­ձայնա­գի­րը: Պայմա­նա­գի­րը հրա­մա­նա­տա­րին հանձնե­լով, վերա­դարձին սպանվում է զինվո­րը, որի դիա­կը քաղաք է բերվում օթո­մո­բի­լով: Զոր. Նազարբեկյա­նը ժամի 3‑ին թողնում է իր տեղը զորա­վար Արեշյա­նին եւ ինքը գնում է Ղարա­քի­լի­սա: Տաճիկնե­րը ստա­նա­լով համա­ձայնա­գի­րը, ժամի 6‑ին ուղարկում են քաղա­քը մեկ էսկադրոն, իսկ մեր կողմից մնում է գնդա­պետ Յանովսկին քաղա­քը հանձնե­լու համար», գրում է Հովա­կիմ Մելիքյա­նը:

Ալեքսանդրա­պո­լից ու մերձա­կա գյուղե­րից հայկա­կան զորքերն ու փախստա­կաննե­րի խմբե­րը շարժվում են դեպի Սարդա­րա­պատ, Երեւան եւ Ղարա­քի­լի­սա: Նահանջի տեղ այլեւս չկար. թիկունքում Երեւանն էր։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ