14.1 C
Yerevan

Այլընտրանքա­յին Պատմություն

Պետք է լինի միայն մեկ թագա­վոր, մեկ թագա­վո­րություն, մեկ օրենք. սա է Կայսրության բնա­տուր հայացքը, որը հնա­րա­վոր չէ փոխել: Դա այնքան խոր է, որ կարող է գործել նույնիսկ անգի­տակցա­բար:

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Պապ թագա­վո­րի 
այլընտրանքա­յին 
պատմությունը

Մաս III. 
Պապի եւ Հրա­հա­տի զրույցը. 
Բացարձակ պատե­րազմը

- Մինչեւ Մամի­կոնյաննե­րի քոքը չկտրես, Պապ, երկրում հանգիստ չես ունե­նա,- ժողո­վի ավարտից հետո պալա­տում առանձնա­ցած՝ Պապի մտքերն ընդհա­տեց Հրա­հա­տը: Հարցը Մամի­կոնյաննե­րը չեն: Նրանց մեծ մասը եղել են, ինչպես եւ բոլոր հայոց իշխաննե­րը, թագա­վորնե­րին լավ կամ վատ ծառա­ներ: Բայց այսօր այդ հին օրե­րը չեն, երբ մեր ներքին հարցե­րը մեր ներքին հարցերն էին՝ որո­շա­կի արտա­քին ազդե­ցությամբ: Այսօր Մամի­կոնյաններն ու մյուսնե­րը միայն անուն են, գործիք, իրենց ինքնուրույնությունը կորցրած խամա­ճիկ օտա­րի ձեռքում: 

- Հռո­մեա­ցի­նե­րի հետ ի՞նչ ենք անե­լու: 

- Հոռոմնե­րի հետ դու այժմ բացարձակ պատե­րազմի մեջ ես, որից կամ պետք է հաղթած դուրս գաս, կամ կործանվես: 

- Բայց նրանք չեն գնա բաց պատե­րազմի Հայքի դեմ: Ի վերջո, այդքան էլ հեշտ չէ պատե­րազմը Հայոց աշխարհի դեմ, որն ունի բավա­կա­նա­չափ զինված ուժեր, եւ երկիրն էլ հեշտ նվաճվող չէ, իսկ հոռոմնե­րի ուժն այժմ նույնը չէ, ինչ հնում էր. նրանք կռվում են վարձկաննե­րով, որոնք մեծա­քա­նակ չեն, եւ որոնց հավա­տարմությունը բացարձակ չէ: 

- Այո, ճիշտ ես, բաց պատե­րազմի նրանք չեն գնա:

- Տեսնո՞ւմ ես, դու էլ համա­ձայն ես: Ուրեմն նրանք պետք է տեսնեն, որ իրենց պատկե­րացրա­ծը չի ստացվում, որ հայոց արքա­յի երի­տա­սարդ տարի­քը, Հռո­մի օգնությամբ գահ բարձրա­նալն ու երկրի ավեր վիճա­կը Պարսից պատե­րազմից հետո չի նշա­նա­կում, որ երկի­րը չունի դիմադրե­լու ուժ, եւ որ մենք պետք է հանձնեինք մեր թագա­վո­րությունն իրենց: Նրանք պետք է տեսնեն, որ իրենց բոլոր փորձե­րը Ներսե­սի, հետո Մուշե­ղի՝ թագա­վո­րից հետո երկրի առա­վել հզոր մարդկանց միջո­ցով հասնել իրենց նպա­տակնե­րին, տապալվե­ցին, որ մենք կարո­ղա­ցանք լուծել ե՛ւ եկե­ղե­ցա­կան հարցը, ե՛ւ սպա­րա­պե­տի ու հունաց զորա­վա­րի դավադրության հարցը: Դրա­նից հետո նրանք պետք է հաշտվեն իրա­վի­ճա­կի հետ եւ նոր հարա­բե­րություններ փորձեն կառուցել հայոց հետ: Մենք հաղթում ենք, Հրա­հատ:

- Ամեն ինչ ճիշտ է, արքա: Քո միտքն անթե­րի է: Բայց միայն ոչ հոռոմնե­րի դեպքում: Մենք չենք խոսում սովո­րա­կան պատե­րազմի եւ սովո­րա­կան թագա­վո­րության մասին: Հոռոմնե­րը դուրս են դրել իրենց մարդկա­յին հարա­բե­րություննե­րից, մարդկա­յին բանա­կա­նությունից: Նրանց մեծ նպա­տակնե­րը մարդկա­յին չեն եւ հասկա­նա­լի ու հաշվարկե­լի չեն: 

- Պարզ խոսիր, Հրա­հատ: Մենք խոսում ենք շատ նյութա­կան բանե­րից, ոչ թե վարդա­պե­տություն ենք կարդում ամբիո­նից: 

- Պարզ եմ խոսում, արքա: Հույս չունե­նաս Հռո­մի հետ հաշտության: Այս կռվում որքան դու ավե­լի հաղթում ես, որքան ավե­լի հաջող են քո գործո­ղություննե­րը, այդքան հեռա­նում ես հաշտությունից: Երբ հաջո­ղում ես այս կռվում, ոչ թե ավե­լի համո­զում ես հակա­ռա­կորդին, որ ինքը պետք է կանգ առնի եւ հաշվի նստի քեզ հետ, ինչպես լինում է սովո­րա­կան պատե­րազմնե­րում, այլ ավե­լի ես ջղայնացնում նրան, ավե­լի ես բորբո­քում կրա­կը: 

Կան սովո­րա­կան պատե­րազմներ. դրանք ծագում են մարդկա­յին, կենսա­կան շահե­րի հակա­սություննե­րից: Դրանք լուծվում են պարզ մարդկա­յին հաշվարկով. եթե կռվողնե­րից մեկը տեսնում է, որ այլեւս հույս չունի իր նպա­տակնե­րին հասնե­լու, նա հաշտություն է փնտրում: Այլ են բացարձակ պատե­րազմնե­րը, որոնցում հաղթելն ավե­լի երկար, բարդ եւ նուրբ պայքար է պահանջում: Այստեղ հակա­ռա­կորդը վիճարկում է ոչ թե քո ուժեղ կամ թույլ, ճիշտ կամ սխալ լինե­լը, այլ քո լինե­լու իրա­վունքն ընդհանրա­պես. չկա եւ չի կարող լինել այլ թագա­վոր, բացի մեկից, եւ այդ մեկը Հռո­մի կայսրն է: Եվ ոչ միայն պարզա­պես թագա­վոր: Աստված, հավատ, պետություն, կառա­վարման ձեւ, օրենք, ապրե­լա­կերպ, սովո­րույթ՝ ամե­նը պետք է լինի մեկն ու մեկընդմիշտ որոշվա­ծը: Տարբե­րություննե­րը միայն անվա­նա­կան կարող են լինել: Սա է բացարձակ պատե­րազմը, որը քո դեմ չէ, հայոց դեմ չէ, որևէ մեկի դեմ չէ՝ ազգե­րի դեմ է, թագա­վո­րություննե­րի դեմ է, բազմության ու բազմա­զա­նության դեմ է:

ՊԱՊԻ ԵՎ ՀՐԱՀԱՏԻ ԶՐՈՒՅՑԸ II. ՀՐԵՇ ՈՐՍԱԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

 — Ուզում ես ասել, որ ես իմ թագա­վո­րությամբ կարող եմ արմա­տա­խիլ անել Հռո­մեա­կան մեծ թագավորությո՞ւնը: Դա ցնորք է, Հրա­հատ, մենք հիմա դրա ժամա­նակն ունե՞նք:

- Դու կշա­հես ժամա­նակ, եթե ունե­նաս մի փոքր համբե­րություն: Ժամա­նա­կը շտա­պե­լով ու վազե­լով չի: Ժամա­նա­կի կառա­վա­րումը թագա­վո­րա­կան արվեստի հիմքն է՝ ճիշտ պահին դադարներ ունե­նալ եւ ճիշտ պահին գործել արագ՝ կայծակնա­յին: Հովա­զը չի վազում ամեն վայրկյան: Նա համբե­րա­տար սպա­սում է իր զոհին թաքստո­ցում եւ արա­գա­նում է միայն ճիշտ պահին: Իր որսա­լու պահը նա պատրաստում է երկար ու թաքուն, իսկ մահա­ցու հարվա­ծը ակնթարթի հարց է:

- Լավ է, որ հասկա­նում ես նաեւ որսից, ոչ թե միայն վարդա­պե­տություննե­րից:

- Դե ուրեմն, լսիր որսորդի վարդա­պե­տությունը: Սա որսե­րի որսն է, որսորդա­կան արվեստի բարձրա­կե­տը, որը վայել է միայն արքա­նե­րին: Մենք այսօր դուրս ենք եկել ո՛չ եղնի­կի, ո՛չ վարա­զի, ոչ էլ առյուծի որսի, տեր իմ, Պապ: Մենք այսօր պետք է որսանք անորսա­լին՝ մի բան, որը չկա, մի հոգի, մի ուրվա­կան, եթե կուզես մի դեւ: Պարսից արքան առյուծ է՝ նրան որսա­լը դժվար է, բայց հնա­րա­վոր քաջե­րի համար: Հայոց արքան վարազ է, որն առյուծի վրա չի հարձակվում, բայց եթե առյուծը նրա վրա հարձակվի, կարող է հաջո­ղությամբ պաշտպանվել: Բայց Հռո­մի թագա­վո­րը կենդա­նի չէ, այլ մարդկության թշնա­մին, անտե­սա­նե­լի եւ անե­րեւույթ, հրե­շա­վոր ուժ: Այս որսը ոչ քեֆ անե­լու, ոչ էլ տղա­մարդկության համար է: Այս որսն ազա­տության ու ազատվե­լու համար է:

- Լավ որսից լավ բան չկա, Հրա­հատ: Պատմիր տեսնեմ, ո՞նց ենք որսում քո ուրվա­կա­նին: Միայն թե ես չեմ հավա­տում անե­րեւույթնե­րին:

- Ես էլ, բայց դա կարեւոր չէ: Կարեւո­րը, որ իրե՛նք են իրենց հավա­տում, իսկ այն, ինչ ինքն իրեն հավա­տում է, կա՝ անկախ մեր հավա­տա­լուց:

ՊԱՊԻ ԵՎ ՀՐԱՀԱՏԻ ԶՐՈՒՅՑԸ III. ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ

Ուրեմն, հռո­մեա­ցի­նե­րի խնդիրն այն չէ, թե դու լավն ես կամ վատը, ճիշտ ես, թե սխալ, ձախո­ղել ես, թե հաջո­ղել իրենց դավե­րի դեմ: Իհարկե, նրանք էլ են մարդիկ՝ մսից ու արյունից, եւ գիտեն ու կարող են պետք եկած տեղը սպա­սել, պետք եկած տեղը նահանջել, պետք եղած տեղը հաշտվել իրա­վի­ճակնե­րի հետ, խաբել, խորա­մանկել, կարճ ասած՝ իրենց պահել բանա­կան մարդու նման: Բայց այդ ամե­նից վեր կա մի ավե­լի բարձր հարկ, որտեղ նրանց նպա­տակնե­րը բացարձակ են, անհիմն, մարդկա­յի­նից ու բանա­կա­նից դուրս, եւ այդ բարձրա­գույնի համե­մատ նրանց նահանջնե­րը, նրանց հաշտվե­լը, նրանց մարդկա­յի­նը ժամա­նա­կա­վոր է ու խաբուսիկ:

Նրանց իրա­կան, մեծ խնդի­րը ոչ թե մասնա­վորն է, այլ քո թագա­վո­րությունը, քո ազա­տությունը, քո անկա­խությունը, քո իսկ լինե­լիությունը:

Դու Հռո­մի համար անօ­րի­նա­կան ես ի սկզբա­նե, ի բնե, այլ ոչ թե որովհե­տեւ ինչ որ բան սխալ կամ ճիշտ ես արել: Պետք է լինի միայն մեկ թագա­վոր, մեկ թագա­վո­րություն, մեկ օրենք. սա է Կայսրության բնա­տուր հայացքը, որը հնա­րա­վոր չէ փոխել: Դա այնքան խոր է, որ կարող է գործել նույնիսկ անգի­տակցա­բար: Դու իսկա­կան թագա­վոր չես, քոնն իսկա­կան թագա­վո­րություն չէ, որն ունի իր էությունը, իր իմաստը, իր կարգը, դու մի տեղանք ես առանց իմաստի, դատարկ, եւ միակ օրի­նա­կան վիճա­կը քեզ համար Հռո­մի մաս դառնալն է, Հռո­մում ստեղծված իմաստնե­րով ու ձեւե­րով քո դատարկությունը լցնե­լը: Դու կարող ես ժամա­նակ շահել, տեղա­կան դիմադրությամբ ժամա­նա­կա­վոր կանգնեցնել այդ հոսանքը, բայց չես կարող փոխել դրա ուղղությունը:

Եվ նույնիսկ դիմադրո­ղա­կան ուսմունքներն ու շարժումնե­րը նրանք կարող են յուրացնել, իրենցը սարքել: Հիսուսի ուսմունքը, որը սկզբնա­պես կայսրության ծայրա­մա­սում ծնված մի դիմադրություն էր, իսկ հետո դարձավ մեծ քաղաքնե­րում իրենց արմատնե­րից կտրված ռամիկնե­րի ուսմունք, որը հալա­ծանքնե­րի ենթարկվեց Հռո­մի կողմից, բայց դիմա­ցավ, այսօր դարձել է հոռոմնե­րի երբեմնի ունե­ցած ամե­նա­լավ գործի­քը իրենց տիրա­պե­տությունը տարա­ծե­լու ներսում ու դրսում ազգե­րին եւ դասե­րին ենթարկե­լու համար: Սրա­նով նրանք կատա­րե­լության են հասել:

Հին աստվածնե­րը սիրում էին տուն, տեղ, հայրե­նիք, օջախ, կապված էին դրանց հետ: Ամեն ազգ, ամեն երկիր, ամեն քաղաք, ամեն գյուղ, նույնիսկ ամեն ընտա­նիք իր աստվածներն ուներ: Աստվածներն ազգե­րինն են, այսինքն՝ նրանք սիրում են բազում սկզբունքներ: Ամեն երկրում իր թագա­վորն ու իր Արա­մազդը, Զեւսը, Յուպի­տե­րը: Հռո­մեա­ցիք վաղուց էին իրենց արգանդում հղա­նում մեկ Աստծու գաղա­փա­րը: Նրանք խառնում էին ազգե­րին, միա­ձուլում աստվածնե­րին, բայց այդ ամե­նը դեռ նախա­բանն էր: Փիլի­սո­փա­նե­րը վաղուց էին հռչա­կել, որ կա միայն մեկ Աստված: Փիլի­սո­փա­յությունը կրթյալնե­րի համար է: Բայց ահա մեծ քաղաքնե­րում ու հռո­մեացվող գավառնե­րում փիլի­սո­փա­յությունը վերածվեց մի նոր կրո­նի: Ի՞նչ գործ ունի կամ ի՞նչ պիտի անի Յուպի­տե­րը Հռոմ քաղա­քից դուրս, Անտիո­քի մի առեւտրա­կա­նի համար, որը մոռա­ցել է իր հայրե­րի լեզուն, խոսում է կոտրատված հունա­րե­նով, եւ որի հորեղբայրն ապրում է Լիո­նում, որն աշխարհի մյուս ծայրին է, բայց Անտիո­քից շատ չի էլ տարբերվում: Մեկ կայսրություն, մեկ ճանա­պարհ, մեկ առեւտուր, մեկ Աստված՝ տրա­մա­բա­նա­կան չէ՞:

Դիոկղե­տիա­նոս կայսրը, երբ վերա­կանգնեց Հռո­մի հզո­րությունը, փորձեց վերա­կանգնել նաեւ հին, պապե­նա­կան կրո­նը: Բայց դրան չէր հավա­տում նույնիսկ ինքը՝ վերա­կանգնո­ղը: Վերջը նա էլ՝ ծագմամբ մի իլի­րիա­ցի, մի վարձկան զինվոր, ի՞նչ գործ ուներ երբեմնի Հռոմ քաղա­քի գերա­գույն աստվա­ծության հետ, ի՞նչ զգացմունքներ, ի՞նչ հավատ կարող էր ունե­նալ նրա հանդեպ: Կոնստանտինն ավե­լի խելոք գտնվեց: Նա տեսավ, որ այսպես թե այնպես միասնա­կան առեւտուրը, մեծ քաղաքնե­րի միանմա­նությունը, ազգե­րի համա­ձուլումը ինքն իրեն արդեն ընտրել է նաեւ կրոն ու Աստված: Նա դարձրեց դա իրե­նը եւ հետը շահեց մեծ նվեր: Նախ՝ ստա­ցավ մեկ Աստված, մեկ թագա­վոր, մեկ թագա­վո­րություն բանա­ձեւը, որով այժմ կարող էր հիմնա­վո­րել այն, ինչ առանց այդ էլ կար հռո­մեա­կան գիտակցության մեջ: Երկրորդ՝ ստա­ցավ հրա­շա­լի կազմա­կերպված ցանց՝ եկե­ղե­ցին, որի վրա կարող էր հենվել ոչ միայն իր պետության ներսում, այլեւ որի միջո­ցով կարող էր տարա­ծել իր ազդե­ցությունը նաեւ դեպի դուրս: Եթե դու քրիստոնյա ես եւ ընդունում ես մեկ Աստված, մեկ ճշմարտություն, մեկ դավա­նանք, մեկ եկե­ղե­ցի, ապա ինչո՞ւ չես ընդունում դրա­նից բխող բնա­կա­նը՝ մեկ թագա­վոր եւ մեկ օրենք բոլոր քրիստոնյա­նե­րի համար: Ինչի՞ համար է թագա­վորնե­րի ու թագա­վո­րություննե­րի բազմա­զա­նությունը, եթե հավա­տը, ճշմարտությունը, Աստված, ճանա­պարհը, եկե­ղե­ցին մեկն է: Ո՞րն է քո առանձին Հայոց թագա­վո­րության իմաստը: Եթե չկան աստվածներ, չկան եւ առանձին թագա­վո­րություններ:

ՊԱՊԻ ԵՎ ՀՐԱՀԱՏԻ ԶՐՈՒՅՑԸ IV. ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԿՌԻՎԸ

- Իսկ ինչո՞ւ հռո­մեա­ցիք պետք է հրա­ժարվեին իրենց բնիկ Յուպի­տե­րից հանուն գավա­ռա­կան մի քարոզչի աստվա­ծացման:

- Իսկ ի՞նչ կապ ունի Հռո­մեա­կան կայսրությունը երբեմնի Հռո­մի հետ: Միջերկրա­կա­նի բազմազգ առեւտրա­կաննե­րի այդ միությունը, որը պաշտպա­նում են իլի­րիա­կան եւ գերմա­նա­կան վարձկաննե­րի բանակնե­րը, եւ ուր իշխում են այն նույն վարձկաննե­րից դուրս եկած, նրանց կողմից ընտրված եւ մեծ քաղաքնե­րի հարուստնե­րի շահե­րը պաշտպա­նող կայսրե­րը: Վաղուց վերա­ցել են Հռոմ քաղա­քի մեծ տոհմե­րը, որոնք ստեղծել են այդ տերությունը: Մնա­ցել է միայն անունը: Զարմանո՞ւմ ես: Բայց արդյոք Հռոմն այն տերությունը չէ՞, որը ցայսօր իրեն կոչում է հանրա­պե­տություն, համա­րում է, որ ինքը թագա­վոր չունի, որ ազատ քաղա­քա­ցի­նե­րի պետություն է, բայց իրա­կա­նում աշխարհի ամե­նաբռնա­կալ միա­պե­տությունն է: Հռոմն անուն է միայն հնուց ժառանգած: Հռո­մեա­ցի­ներ, հույներ՝ եղել են հնում այդպի­սի ազգեր, որոնք ստեղծել են մեծ արժեքներ, այդ թվում՝ մեծ թագա­վո­րություններ ու տերություններ: Բայց այսօր դրանք միայն անուններ են: Այսօր Հռո­մեա­կան տերությունը մի անհող, անարմատ, անաստված տարածք է, որը չի ներկա­յացնում ոչ մի կենդա­նի էություն, ինքնանպա­տակ դատարկություն է, որը խժռում է աշխարհում դեռեւս մնա­ցած ինքնուրույն կյանքե­րը՝ լցնե­լու համար իր դատարկությունը, բայց ի զորու չէ կշտա­նալ:

- Եվ սակայն Հայքը չի կարող անվերջ կռվի մեջ լինել Հռո­մի դեմ, որի կարո­ղություններն անսպառ են:

- Նախ՝ կռվի լինել կամ չլի­նե­լը քո ցանկությամբ չէ: Եթե կռիվնե­րը լինեին ցանկությամբ, ապա, թերեւս, երբեք չէին էլ լինի: Քանի կա Հայքը, քանի կան ազատ ժողո­վուրդներ, թագա­վո­րություններ, Հռո­մի կռի­վը նրանց դեմ անվերջ շարունակվե­լու է: Հայե­րը, պարսիկնե­րը, գերմաննե­րը նույն կռիվն ունեն: Դա սկզբունքնե­րի հակադրություն է՝ ազա­տության եւ անա­զա­տության:
Մեծ Հայքի սկզբունքն ազա­տությունն է: Դա հաճախ մեր թուլությունն է, բայց նաեւ մեր ուժը: Դու արքա ես, բոլոր իշխաննե­րի իշխանն ես, բայց եթե պետք է որո­շում ընդունես, պետք է խորհուրդ անես հայոց զորքի՝ Հայոց ժողո­վի հետ: Քո հրա­մա­նը քոնն է, բայց արտա­հայտում է ժողովյալ կամքը: Հայոց երկրում ամեն գավառ, ամեն երկիր, ամեն հովիտ, ձոր իշխա­նություն է, ունի իր տերը, իր զորքը, իր լեզուն, իր սրբությունը: Եվ ամեն իշխան էլ իր իշխա­նության սահմաննե­րում ամե­նա­կալ չէ. նա ունի իր ժողո­վը, իր զորքը, որի հետ համա­տեղ որո­շում է իր անե­լի­քը: Ազա­տությունը՝ յուրա­քանչյուրի ինքն իրեն իշխան լինե­լը, Հայոց երկրի սկզբունքն է վերեւից ներքեւ: Այդպես եղել է ի սկզբա­նե, մինչեւ իսկ թագա­վորնե­րի հայտնվե­լը Հայքում:

Հայոց արքա­յի գործը հեշտ չէ: Նա պետք է հաշվի առնի բոլո­րին, հաշտեցնի բոլո­րին: Հայոց արքա­յի դեմ միշտ կարող են դրսից հանել իշխաննե­րի մի խումբ: Բայց մեր ազա­տությունը միայն մեր թուլությունը չէ: Դա մեր ուժն էլ է: Հայոց աշխարհը դժվար է նվա­ճել: Կարե­լի է մի օր վերացնել Հայոց թագա­վո­րությունը, բայց նա, ով ուզում է նվա­ճել Հայքը, պետք է հատիկ առ հատիկ վերացնի ամեն սարի, ձորի, հովտի իշխա­նությունը, զորքը: Եվ մինչ նվա­ճի մեկին կամ երկուսին, երրորդը նորից ապստամբում է: Հայոց երկի­րը կարե­լի է բաժին առ բաժին կլա­նել, քայլ առ քայլ նվա­ճել, բայց միանգա­մից եւ ամբողջա­պես ոչ ոք չի կարող դա անել, նույնիսկ հոռոմնե­րը, եւ դա շնորհիվ մեր ազա­տության:

Մեզ նման են պարսիկնե­րը, հեռա­վոր գերմաննե­րը, որոնք այսօր Հռո­մի գլխա­վոր զինված ուժն են դարձել: Պարսիկնե­րը կարող են մի օր վերացնել Հայոց թագա­վո­րությունը, բայց հայոց ազա­տությունը նրանք ոչ կարող են, ոչ էլ ուզում են վերացնել: Այլ է Հռո­մը: Նրա նպա­տա­կը սովո­րա­կան տիրա­պե­տությունը չէ: Նրա նպա­տա­կը երկրի նվա­ճումն է, ազա­տության արմա­տա­խիլ անե­լը, ամբողջա­կան կարգը փոխե­լը՝ իրա­վունք, բարո­յա­կա­նություն, զորք, կրոն: Եթե մի օր հոռոմնե­րը ենթարկեն Հայոց երկիրն իրենց, ապա նրանք չեն բավա­րարվի հարկ հավա­քե­լով եւ զինվո­րա­կան օգնություն ստա­նա­լով, այլ կձգտեն մի օր քայլ առ քայլ վերացնել հայոց կարգի հիմքը՝ իշխա­նությունը, տեղա­կան զորքը, միով բանիվ՝ բուն Հայքը:

Հռո­մի եւ մեր կարգը իրար հայե­լա­յին հակա­դիր են: Նրանք ոչ միայն այլոց են ուզում ազա­տությունից զրկել, այլեւ իրենք են հենց ստրուկներ իրենց երկրում: Թեեւ անունով ազատ են, բայց դա միայն հին վերհուշ է վաղուց անցած ժամա­նակնե­րի, երբ Հռո­մի քաղա­քա­ցի­նե­րի ժողովներն իրա­պես ընտրում էին իրենց կառա­վա­րողնե­րին ու զորա­վարնե­րին, որո­շումներ էին ընդունում եւ զորք կազմում: Այն պահից, երբ Հռո­մի քաղա­քա­ցի­նե­րը դադա­րե­ցին զորք լինե­լուց, եւ հռո­մեա­կան լեգեոննե­րը սկսե­ցին հավաքվել փողի դիմաց, նրանք կորցրին իրենց ազա­տությունը: Այդ վճարվող զորքի զորա­վարնե­րը դարձան բռնա­պետներ՝ միակ իշխողներ ահռե­լի մեծ տարածքում: Թեեւ իրենց թագա­վոր չհռչա­կե­ցին, բայց ցանկա­ցած թագա­վո­րից տասնա­պա­տիկ ավե­լի ինքնա­կալ են: Հսկա­յա­կան տարածքում կա միայն մեկ իրա­պես իշխող, եւ դա կայսրն է: Իսկ վերջին շրջա­նում այդ բռնա­պե­տությունն ավե­լի սարսա­փե­լի դարձավ: Եթե առա­ջին կայսեր օրոք Հռո­մի զորքը, թեեւ վճա­րո­վի էր, բայց լեգեոննե­րում ծառա­յում էին բուն հռո­մեա­ցիք ու իտա­լա­ցիք, ապա այսօր զինված ուժն օտար վարձկաններն են: Այս նոր զորքն էլ հաստա­տեց իր նոր կարգը. հենց նույն օտա­րազգի վարձկաննե­րը սկսե­ցին գրա­վել գահը եւ նույնիսկ ժառանգա­բար տիրել: Վերա­ցան նույնիսկ այն ազա­տություննե­րը, որոնք դեռ կային, օրի­նակ՝ քաղաքնե­րի ազա­տություննե­րը, կրո­նա­կան ազա­տությունը:

Այս երկու՝ հայոց եւ հոռո­մոց զորքերն են իրար դեմ: Մեկն ազատնե­րի զորքն է, որը ստեղծել է իր թագա­վո­րությունը, եւ մյուսը վարձկաննե­րի զորքն է, որը ստեղծել է իր բռնա­պե­տությունը հանրա­պե­տության անվան տակ եւ դրա փլա­տակնե­րի վրա: Հռո­մեա­կան կարգը չի կարող հանդուրժել իր շուրջը այլ կարգեր: Նրա համար ազա­տությունն անկարգություն է, բարբա­րո­սություն, անօ­րե­նություն: Դուրսը պետք է լինի նույն բացարձակ միությունը, նույն միաստվա­ծությունը, ինչ ներսում: Այդ կռիվն է, որ քո ընտրությունից դուրս է, այդ տարերքն է, որ իրե­նով կա՝ անկախ քո կամքից:

Դու կարող ես հաղթել այդ կռվում, որովհե­տեւ չնա­յած ուժերն անհա­վա­սար են թվում, բայց ամեն մեկն ունի իր ուժն ու թուլությունը:

- Բայց ինչպե՞ս հաղթեմ:

- Արդեն ուշ է, եւ դու վաղն ունես բազմա­թիվ շտապ գործեր: Դեռ այսքա­նը հասկա­ցիր: Պետք է անենք առա­ջին ամե­նաանհրա­ժեշտ քայլե­րը, իսկ շարունա­կությունը կհա­սունա­նա ինքն իրեն:

Շարունա­կե­լի

Հեղի­նակ՝  Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Նկա­րա­զարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւա­վո­րումը՝  Աննա Աբրա­համյա­նի,   Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւա­վորման համար օգտա­գործվել է Էմա­նուել Սարդարյա­նի լուսանկա­րը

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ