14.1 C
Yerevan

Հանրա­պե­տութրուն

Մայի­սի 21‑ի առա­վոտյան թուրքա­կա­նա­ռա­ջա­պահ ստո­րա­բա­ժա­նումնե­րը­մո­տե­նում են Սարդարապատին։Սիլիկյանը հեռա­խո­սով կապվում էԵրեւա­նի կայա­զո­րի պետ Արշա­վիրՇահխա­թունու հետ եւ հայտնումհարձակման մասին։

Ալեքսանդրա­պո­լը գրա­վե­լուց հետո թուրքա­կան բանա­կը չորս հիմնա­կան ուղղություննե­րով շարունա­կում է առաջխա­ղա­ցումը։

Առա­ջի­նը Վորոնցովկա-Ղարա­խա­չի լեռնանցք-Բոլնիս Խաչեն-Բորչա­լու ուղղությունն էր, որտե­ղից շարժվե­լու էին դեպի Թիֆլիս։ Երկրորդի նպա­տա­կը Ջաջուռ-Սպի­տակ-Ղարա­քի­լի­սա-Ղազախ-Ելի­զա­վետպոլ գիծն էր։ Այս երկու ուղղություննե­րը թուրքե­րի հիմնա­կան նպա­տակն էին, քանի որ նրանք ուզում էին արա­գո­րեն վերահսկո­ղությունը սահմա­նել Ղազախ-Աղստաֆա-Ելի­զա­վետպոլ երկա­թուղու վրա դեպի Բաքու արշա­վե­լու համար։ Թուրքա­կան երրորդ զորա­խումբը հարձակվե­լու էր Ալեքսանդրա­պոլ-Բաշ-Ապա­րան, իսկ չորրորդը՝ Ալեքսանդրա­պոլ-Երեւան երկաթգծի (Անի-Սարդա­րա­պատ-Էջմիա­ծին-Երեւան) ուղղությամբ։

Սիլիկյա­նի շտա­բը Էջմիածնում էր

Ալեքսանդրա­պո­լի անկումից հետո հայկա­կան ուժե­րը նահանջում են երկու ուղղություննե­րով՝ մեկը դեպի Երեւան, մյուսը՝ Ղարա­քի­լի­սա։ Հայկա­կան կորպուսի շտաբն այդ օրե­րին արդեն տեղա­փոխվել էր Ղարա­քի­լի­սա, իսկ գնդա­պետ Մովսես Սիլիկյա­նի շտա­բը Էջմիածնում էր։

Մայի­սի 21‑ի առա­վոտյան թուրքա­կան առա­ջա­պահ ստո­րա­բա­ժա­նումնե­րը մոտե­նում են Սարդա­րա­պա­տին։ Սիլիկյա­նը հեռա­խո­սով կապվում է Երեւա­նի կայա­զո­րի պետ Արշա­վիր Շահխա­թունու հետ եւ հայտնում հարձակման մասին։

«Չունիմ որեւէ պահեստի զինվոր՝ թշնա­մուն դիմադրե­լու համար։ Կարե­լին արե՛ք անմի­ջա­պես ինձ հասցնե­լու Ձեր տրա­մադրության տակ եղած պահեստի զինվորնե­րը, ինչպես նաեւ պաշար, փամփուշտ, ռազմամթերք եւ այլն։ Հայտնե­ցեք Արամ փաշա­յին գաղտնա­պես թե՝ պիտի աշխա­տիմ նահանջել դեպի Քարխունի ճահիճնե­րը եւ ամրա­նալ Թոզ-Թեփե­լե­րի վրա։ Դուք ամրացրեք Երեւա­նը։ Տեղի մի տաք շփո­թության եւ իրա­րանցումի։ Հեռագրել եմ միեւնույն ժամա­նակ Արամ փաշա­յին ծածկա­գիր, որ համո­զե կաթո­ղի­կո­սին թողնել Էջմիա­ծի­նը եւ երթալ իր ամա­ռա­նո­ցը։ Աստված ձեզ հետ լինի, հայրե­նի­քը չի մոռա­նա ձեր կատա­րա­ծը» (Արշա­վիր Շահխա­թունի, Սարդա­րա­պա­տի հերո­սա­մարտը եւ մահա­փորձ Արամ փաշա­յի դեմ։ Արա­մը, Երեւան, 1991թ.)։

Իգդի­րի ջոկա­տը

Արա­րատյան դաշտա­վայրի ուղղությամբ թուրքե­րի հարձա­կումը սկսվել էր դեռեւս ապրի­լի վերջին, որտեղ շուրջ երկու շաբաթյա համառ մարտե­րից հետո ռազմա­ճա­կա­տի գիծն անցնում էր Իգդի­րով։ Այստեղ մեծ թվով ապրի­լին Վանից նահանջած հայ կամա­վորներ կային։

1918թ. մայի­սի 20-ին թուրքա­կան զորքե­րը հարա­վից ու հարավ-արեւմուտքից գրո­հում են։ Իգդի­րի ջոկա­տը, համա­ձայն մարտա­կան պլա­նի, դիմադրություն ցույց տալով նահանջում է, անցնում Մարգա­րա­յի կամուրջը Սարդա­րա­պա­տի ջոկա­տին միա­նա­լու համար։ Մարտիկնե­րը պայթեցնում են Մարգա­րա­յի ու Կարա­կա­լա­յի կամուրջնե­րը, եւ Սուրմա­լուի ուղղությամբ առաջ շարժվող թուրքա­կան զորքե­րը չեն կարո­ղա­նում անցնել Արաքսը, որի հետև­անքով ձախողվում է Սարդա­րա­պա­տում կռվող հայկա­կան ուժե­րին թիկունքից հարվա­ծե­լու նրանց ծրա­գի­րը։

Ըստ Սիմոն Վրացյա­նի՝ հայկա­կան զորքե­րի ընդհա­նուր թիվը մոտ 10 հազար էր՝ բաժանված հետեւյալ զորա­մա­սե­րի՝ 4‑րդ եւ 5‑րդ գնդե­րը, պարտի­զա­նա­կան 1‑ին գունդը, Երզնկա­յի, Մակուի, Վանի 1‑ին եւ 2‑րդ, պարտի­զա­նա­կան ձիա­վոր գնդե­րը, Սմբա­տի, Դալի Ղազա­րի, Մուրա­դի խմբե­րը եւ 4 մարտկոց՝ 16 թնդա­նո­թով։

«Այս ուժե­րը բաժանված էին երկու մասի. մի մասը Դրո­յի հրա­մա­նա­տա­րության տակ Բաշ-Ապա­րա­նի ճակա­տում, մյուսը՝ Դանիել Բեկ-Փիրումյա­նի հրա­մա­նա­տա­րության տակ Սարդա­րա­պա­տի դաշտում։ Զորքե­րի ընդհա­նուր հրա­մա­նա­տարն էր զորա­վար Սիլիկյա­նը, սպա­յա­կույտի պետը՝ գնդա­պետ Վեքիլյա­նը» (Սիմոն Վրացյան, Հայաստա­նի Հանրա­պե­տություն, Երեւան, 1993թ.)

Ամրացրե՛ք Երեւա­նը

Շահխա­թունին գրում է, որ ինքն ու Արամ Մանուկյա­նը թուրքա­կան հարձակման առա­ջին օրը մեքե­նա­յով գնում են Էջմիա­ծին՝ Ամե­նայն հայոց կաթո­ղի­կոս Գեւորգ Ե‑ին հանդի­պե­լու եւ համո­զե­լու, որպեսզի ժամա­նա­կա­վո­րա­պես հեռա­նա Էջմիածնից։

Քանի որ ճակա­տա­մարտը օրհա­սա­կան էր, եւ հայկա­կան ուժե­րը քիչ էին, շտապ քայլեր էին ձեռնարկվում Երեւա­նի պաշտպա­նությունը կազմա­կերպե­լու համար։ Հարյուրա­վոր մարդիկ խրա­մատներ եւ պաշտպա­նա­կան ամրություններ էին փորում Եռաբլուրի շրջա­նում։

«Մի կողմ թողինք Զանգիի կամուրջը, կտրե­ցինք Երեւա­նի պարտեզնե­րը, մոտե­ցանք Ուչ-Թեփե­լե­րին (երեք բլուրներ), որոնք ես արդեն ամրացրել էի Երեւա­նի պաշտպա­նության համար։


Արա­մը, դիտե­լոով այդ բլուրնե­րը, ասաց.


- Սրանք մեր վերջին ամրոցներն են։ Բայց քաջա­հույս եմ, որ մինչեւ այդտեղ թշնա­մին չպի­տի հասնի։ Սակայն անհրա­ժեշտ եմ նկա­տում, որ դու նրանց պետք եղած կերպով ամրացնես։


- Մի՛ մտա­հոգվիր,- ասա­ցի,- ինժե­ներ Մալխասյա­նը եւ կապի­տան Ավագյա­նը հսկում են պաշտպա­նության համար եղած աշխա­տանքնե­րի վրա։ 1500-ից ավե­լի այր ու կին, առանց դասա­կարգի խտրության, միա­սին աշխա­տում են այնտեղ» (Արշա­վիր Շահխա­թունի, Սարդա­րա­պա­տի հերո­սա­մարտը եւ մահա­փորձ Արամ փաշա­յի դեմ։ Արա­մը, Երեւան, 1991թ.)։

Ո՛չ, տղերքս, Հայոց կաթո­ղի­կո­սը նահանջող չէ

Արա­մը, հետեւե­լով զորա­վար Սիլիկյա­նի խորհրդին, Էջմիածնում փորձում է համո­զել կաթո­ղի­կո­սին, որպեսզի վերջինս մեկնի իր ամա­ռա­նոց՝ Բյուրա­կան։ Գեւորգ Ե‑ն մերժում է այդ առա­ջարկը՝ ասե­լով, որ ինքը ոչ մի տեղ չի հեռա­նա։

«Գնացե՛ք, ասացե՛ք, որ Կաթո­ղի­կո­սը այս սուրբ վայրից պիտի չհե­ռա­նա։ Ինչ որ իրեն ավանդ է տրված իր հայրե­րից, նա պարտա­վոր է պաշտպա­նել, եթե նույնիսկ հարկա­վոր լինի ընկնել այս Սուրբ Տաճա­րի մեջ։ Եթե հայ ժողո­վուրդը, հայ զինվո­րը չեն կարող պաշտպա­նել աստվա­ծա­տուր եւ Միածնի Էջքով կրկնա­պես սրբա­ցած այս սուրբ վայրը, ինքը առանձին կմնա՝ նրան պաշտպա­նե­լու համար»,- ասում է Ամե­նայն հայոց կաթո­ղի­կո­սը։

Մեկնե­լուց առաջ Շահխա­թունին Արա­մից թույլտվություն է խնդրում գնալ Էջմիածնի տպա­րան, կաթո­ղի­կո­սի խոսքը տպագրե­լու եւ զինվորնե­րին բաժա­նե­լու համար։ Արա­մը համա­ձայնում է՝ ասե­լով. «Դու կրո­նա­կան զգացմունքներ ունես, ես՝ ոչ։ Բայց վստահ եմ, որ Կաթո­ղի­կո­սի խոսքե­րը զինվորնե­րի սրտից են խոսե­լու»։

Դեպի Սարդա­րա­պատ

Բժիշկ Հովա­կիմ Մելիքյա­նը, ով Արամ Մանուկյա­նի հանձնա­րա­րությամբ գնա­ցել էր ռազմա­ճա­կատ, գրում է, որ մայի­սի 17–19-ին իրենց զորա­մա­սը հասնում է Արաքս կայա­րա­նին, սակայն շուտով ստա­նում են նահանջի հրա­ման եւ շարժվում են դեպի Սարդա­րա­պատ։

«Սարդա­րա­պատ կայա­րա­նից մինչեւ Երեւան մի ընդարձակ դաշտա­վայր է։ Կայա­րա­նի աջ կողմից հետզհե­տե բարձրա­նում է Թալի­նի փոքրիկ լեռնաշղթան։ Իսկ ձախ կողմից դաշտը իջնում է դեպի Արաքսի ափը։ Սարդա­րա­պա­տից դեռ չանցած 5 կիլո­մետր տարա­ծություն դեպի Ալեքսանդրա­պոլ, հետզհե­տե բարձրա­նում են մի շարք բլուրներ, որոնց վրա ամրա­ցել էին տաճիկնե­րը, ձախ թեւից միա­նա­լով Արաքսի ափին, իսկ աջ թեւից՝ հենվե­լով Թալի­նի բլուրնե­րի վրա։

Մայի­սի 22-ին սկսվեց շատ ուժեղ կռիվ։ Մեր բանա­կը երբեմն պառկում, երբեմն գնդակնե­րի տարա­փի տակ վազում էր դեպի տաճիկնե­րը։ Հրա­ցաննե­րի, գնդա­ցիրնե­րի համա­զարկը, թնդա­նոթնե­րի գոռոցնե­րը օդն էին թնդացնում։ Հասան-Փաշա­յա­նի հետ կանգնած էի մի բարձր տեղում։ Դիտա­կով նայում էինք, թե ինչպես մեր թնդա­նոթնե­րը թշնա­մու շարքե­րում առաջ էին բերում ավե­րա­ծություններ» (Հովա­կիմ Մելիքյան, Արյան ճանա­պարհով, Հայրե­նիք, թիվ 7, 1925թ., Բոստոն)։

Հայե՛ր, շտա­պե­ցեք հայրե­նիքն ազա­տե­լու

1918թ. մայիսյան առա­ջին բախումնե­րի օրե­րին հայ ժողովրդին կոչով դիմում են Երեւանյան զորա­մա­սի հրա­մա­նա­տար Մովսես Սիլիկյա­նը եւ Հայկա­կան կորպուսի հրա­մա­նա­տար Թովմաս Նազարբեկյա­նը:

«Հասել է րոպեն, յուրա­քանչյուր հայ, մոռա­նա­լով իր անձնա­կա­նը, հանուն Մեծ գործի՝ հայրե­նի­քի փրկության եւ իր կնոջ ու աղջիկնե­րի պատվի պաշտպա­նության, պիտի գործ դնի իր վերջին ճիգը թշնա­մուն հարվա­ծե­լու համար»,- ասված էր Սիլիկյա­նի կոչում։ Զորա­վա­րը պահանջում էր մինչեւ հիսուն տարե­կան բոլոր տղա­մարդկանց զինվո­րագրվել, իրենց ունե­ցած զենքով, զինամթերքով ներկա­յա­նալ ծառա­յության։

Հովա­կիմ Մելիքյա­նը գրում է, որ մայի­սի 22‑ի մարտե­րի հաջո­ղության համար վճռա­կան է լինում պարտի­զա­նա­կան գնդի հեծե­լա­զո­րի շրջանցումը, որն Արաքսի ափով անցնում է թշնա­մու թիկունք, ուժգին գրո­հում եւ ստի­պում թուրքե­րին նահանջել։

«Այս գործո­ղությունը որո­շեց պատե­րազմի բախտը։ Մինչեւ իմ վերա­դառնա­լը, մեր գունդն իր տեղումը չէր. տեսնե­լով տաճկա­կան բանա­կի նահանջը, նա սկսել էր բանա­կի հետ միա­ցած հալա­ծել տաճիկնե­րին։ Հենց այդ ժամին ես հասա եւ իմ ձիով հազիվ էի կարո­ղա­նում հասնել գնդին։ Երե­կո­յան մոտ ժամը 5‑ին, կռի­վը դադա­րեց մեր փառա­վոր հաղթա­նա­կով»։

Ամե­րի­կա­հայ կամա­վո­րա­կա­նը

Խորեն Մուրադյա­նը ծնվել է 1889թ. Սեբաստիա­յում եւ ինչպես նշում է իր հուշագրության նախա­բա­նում, իրենց գյուղն ավերվում է 1896թ. համիդյան ջարդե­րի ժամա­նակ: 1911-ին Խորե­նը Պոլսից գնում է Բուլղա­րիա, այնուհե­տեւ՝ Ամե­րի­կա: 1915թ. իմա­նա­լով, որ հայկա­կան կամա­վո­րա­կան ջոկատներ են կազմվում, վերա­դառնում է Հայաստան: 1918 թվա­կա­նի հունվար-ապրիլ ամիսնե­րին տարբեր տեղե­րում մասնակցում է ռազմա­կան գործո­ղություննե­րին, աչքի ընկնում խիզա­խությամբ ու պարգեւատրվում Գեորգիեւյան խաչով: Սարի­ղա­մի­շի, այնուհե­տեւ Կարսի անկումից հետո Մուրադյանն իր զորա­ջո­կա­տով տեղա­փոխվում է Երեւան: Նրա հուշե­րը տպագրվել են «Հայրե­նիք» ամսագրում 1966–67 թվա­կաննե­րին:

Մայի­սի 22‑ի համառ մարտե­րից հետո հայկա­կան ուժե­րը Սարդա­րա­պա­տից հետ են մղում թուրքե­րին եւ առա­ջա­նում մինչեւ Կարա­կա­լա­յի կամուրջը։ Թուրքե­րը դիրքա­վորվում են մոտա­կա բարձունքնե­րում, բացա­զա­տում հրե­տա­նին եւ լուրջ վտանգ ստեղծում դաշտա­վայրում գտնվող հայ մարտիկնե­րի համար։

«23-ին կռի­վը նորոգվեց: Դաշտում գտնվե­լու պատճա­ռով ցերե­կը մենք կտրվում էինք մեր կենտրո­նից եւ ամեն ինչ կատա­րում գիշե­րով, ինչպես օրի­նակ՝ ուտե­լիք ու ռազմամթերք ստա­նա­լը, վիրա­վորնե­րի ու սպանվածնե­րի տեղա­փո­խությունը եւ այլն: Տաք կռիվնե­րը շարունակվե­ցին մայիս 24 եւ 25-ին եւս: Բարձրության վրա գտնվող թշնա­մու թնդա­նոթնե­րը լռության մատնե­ցին դաշտում եղած մեր թնդա­նոթնե­րը»,- գրում է Խորե­նը:

Մայի­սի 25-ին հայ հրե­տա­նա­վորնե­րը հույն կապի­տան Սակե­լա­րիի գլխա­վո­րությամբ կարո­ղա­նում են բացա­հայտել թուրքե­րի հրե­տա­նու դիրքե­րը եւ ոչնչացնում։ «Մեր թնդա­նոթնե­րի պետը փորձա­ռու հայտնի հույն Սագե­լա­րովն էր: Մայիս 26-ին մինչեւ ժամը 10‑ը մեր թնդա­նոթնե­րը լուռ էին, քանի որ թշնա­մու թնդա­նոթնե­րը բարձրում գտնվե­լու պատճա­ռով, դժվար էր նրանց տեղե­րը գտնել ու կրա­կի տակ առնել: Երբ մեր թնդա­նո­թա­ձի­գը վերջա­պես կարո­ղա­ցավ նրանց տեղը գտնել, անմի­ջա­պես սկսեց անընդհատ ռմբա­կո­ծել, եւ շուտով լռեցրեց նրանց: Ժամը 11-ին անցանք ընդհա­նուր հարձակման»:

Շուտով հայկա­կան զորքե­րը վերցնում են նաեւ Արաքս կայա­րա­նը, իսկ մայի­սի 27-ին՝ հասնում Ղարա­բուռուն։ Հաջորդ օրը առաջնա­գիծ է գալիս ռազմա­ճա­կա­տի պետ Բեկ-Փիրումյա­նը։

«Մայիս 28‑ի առա­վոտյան զինվորնե­րին կարգ կանգնեցրինք: Եկավ ճակա­տա­պե­տը: Նախ՝ շնորհա­կա­լություն հայտնեց ինձ եւ ասաց.

«Խորեն, գիտեմ, որ քաջ ես եւ խանդա­վառ: Բայց երբ քեզ ասում են «սպա­սիր», պետք է սպա­սես: Դու կենտրո­նում ես, պետք է նայես աջ ու ձախ թեւե­րիդ, ապա նրանց հետ հավա­սար գծով առաջ գնաս, որովհե­տեւ մենակ մնա­լով՝ թշնա­մին կարող է ծուղա­կի մեջ առնել քեզ» (Խորեն Մուրադյան, Ամե­րի­կա­հայ կամա­վո­րի մը հուշե­րը, Հայրե­նիք, 1966թ., թիվ 12):

Սարդա­րա­պա­տի մարտե­րը համա­ժո­ղովրդա­կան միասնության վառ դրսեւո­րում էին։ Առա­ջին իսկ հաջո­ղություննե­րը մեծ ոգեւո­րություն են առա­ջացնում, զորա­մա­սը լքած զինվորնե­րը սկսում են վերա­դառնալ։ Հայաստա­նի ամե­նա­տարբեր շրջաննե­րից կամա­վորներ էին գալիս, անցնում Երեւա­նով եւ անմի­ջա­պես շարժվում դեպի Սարդա­րա­պատ։ Արամ Մանուկյա­նի ընկեր եւ 1918‑ի հերո­սա­կան դեպքե­րի ակա­նա­տես Արշա­լույս Աստվա­ծատրյա­նը գրում է. «Հայ զինվո­րը մայի­սի սկզբնե­րին եւ այդ նույն զինվո­րը մայի­սի վերջե­րին իրար հետ չհա­մե­մատվող մեծություններ էին»։

Ավա­նակնե­րի կոմի­սա­րը

Մայիսյան շոգ օրե­րին թեժ մարտե­րում հայ զինվորնե­րին զինամթերքից բացի ջուր էր հարկա­վոր։ Այս խնդի­րը լուծե­լու համար Երեւա­նի կայա­զո­րը որո­շում է բնա­կիչնե­րից հավա­քել ավա­նակնե­րը եւ տիկե­րով ջուր հասցնել մարտիկնե­րին։

Երեւա­նի զինվո­րա­կան պարետ Արշա­վիր Շահխա­թունին օգնության համար դիմում է կայա­զո­րի փաստա­բան Ենգի­բարյա­նին, որը փայլուն կերպով կատա­րում է այդ առա­ջադրանքը։

«Հանկարծ հիշե­ցի, որ փաստա­բան Ենգի­բարյա­նը, հիսուն տարե­կան մի մարդ, հաճախ գալիս էր եւ խնդրում Արա­մին, որ հայրե­նի­քի ծառա­յության համար էլ մի աշխա­տանք տրվի։ Արամն ասում էր՝ «լավ, լավ», բայց միշտ մոռա­նում էր։ …Հեռա­խո­սե­ցի Ենգի­բարյա­նին, որ անմի­ջա­պես գա կոմենդա­տուրա։

Չանցավ 15 վայրկյան, եւ հերթա­պա­հը հայտնեց, թե Ենգի­բարյա­նը եկել է։

Նա ներս մտավ հուզված եւ գոհ ժպտա­լով.

- Պարոն Ենգի­բարյան,- ասա­ցի,- մեր ջուրը վտանգված է։ Ձեզ կպատմեմ հետո մանրա­մասնություննե­րը։ Անմի­ջա­պես ասեմ, որ պետք է գտնել 200 էշ մեզ համար։

- Երեւա­նում է՞շն է պակաս, 200 էլ կգտնեմ, 400 էլ։

- Ուրեմն դուք այդ գործով զբաղվե­ցեք։

- Բայց մի վավե­րա­թուղթ եմ ուզում, որ կարո­ղա­նամ այդ պաշտո­նագրով զինվո­րա­կան գրավման ենթարկել էշե­րը։

- Այդ թուղթը կտամ, իհարկե։

Հանձնա­րա­րե­ցի քարտուղար սպա­յին, որ անմի­ջա­պես պատրաստի այդ թուղթը հետեւյալ բովանդա­կությամբ. «Պրն. Ենգի­բարյա­նը այս հրա­մա­նագրի հիման վրա նշա­նակված է էշե­րի կոմի­սար։ Առա­ջարկում եմ գոհա­ցում տալ նրան»։

Ենգի­բարյա­նը ասաց.

- Մի քիչ անհարմար է այդպի­սի գրությունը։ Բայց ոչինչ, հայրե­նի­քի համար կընդունիմ նաեւ էշե­րի կոմի­սար դառնալ։

Սեղմե­ցի նրա ձեռքը եւ ասա­ցի՝ «դեպի աշխա­տանք»։

24 ժամ հետո 600 էշ կանգնած էին Մալխասյա­նի տրա­մադրության տակ, կայա­րա­նում» (Արշա­վիր Շահխա­թունի, Սարդա­րա­պա­տի հերո­սա­մարտը եւ մահա­փորձ Արամ փաշա­յի դեմ։ Արա­մը, Երեւան, 1991թ.):

Սարդա­րա­պա­տը վերջնա­խաղն էր

Ալեքսանդր Շնեուրը, ում մայի­սի 22-ին շտապ գործուղել էին Սարդա­րա­պատ, գրում էր, որ ռազմա­կան գործո­ղությունը հետեւյալն էր՝ Սարդա­րա­պա­տի ջոկա­տը հարձակվե­լով գամում էր թուրքե­րին տեղում եւ հնա­րա­վո­րություն ստեղծում Խզնաուրի ջոկա­տին Արաքսի ափով անցնել թշնա­մու թիկունքը։ Ըստ Շնեուրի՝ մայի­սի 23‑ի առա­վոտյան իրենք արդեն տեսնում էին թիկունք անցնող ջոկա­տի տեղա­շարժը։ Թուրքե­րը անընդհատ փորձում էին կասեցնել շրջանցող զորախմբի տեղա­շարժը, սակայն հայկա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րի երկու վաշտը եւ երկու մարտկոցնե­րը թույլ չէին տալիս թուրքե­րին առա­ջա­նալ։

«Մեր զորա­մա­սը, 1000 քայլ հեռա­վո­րության վրա թուրքե­րից դանդաղ առաջ էին շարժվում եւ արդեն մոտե­նում էին թշնա­մուն 400 քայլի վրա։ Առջեւից, իր վերարկուի կարմիր աստա­ռը դեպի դուրս հագած, քայլում էր զորա­վար Փիրումյա­նը. ապա նրա հրա­մա­նի վրա, շղթա­նե­րը պառկե­ցին։

Ցերեկվա ժամը 1‑ի մոտ, փոշու ամպը անցավ թրքա­կան թեւի թիկունքը, իսկ ժամը 2‑ին թուրքե­րի թիկունքում որո­տաց հրե­տա­նին»։

Բեկ-Փիրումյա­նը Շնեուրին էր հանձնել մարտի կառա­վա­րումը եւ շուտով վերջինս տալիս է նախօ­րոք պատրաստված «Հարձակվել» հրա­մա­նը։ «Զորա­վար Փիրումյա­նը ինքը ստա­ցավ իր հրա­մա­նը»,- գրում է Շնեուրը։

«Շղթա­նե­րը ոտքի ելան եւ ուռա՜ա կանչե­րով առաջ վազե­ցին, իսկ թուրքե­րը խուճա­պի մատնվե­ցին, որովհե­տեւ նրանց թիկունքը անցած ջոկա­տը կրակ էր բացել թուրքե­րի պաշա­րա­կիր սայլե­րի ու թիկունքի վրա։ Մի պահ՝ եւ թուրքե­րը փախուստի դիմե­ցին՝ լքե­լով իրենց ողջ ռազմամթերքը, սայլե­րը, իրենց վիրա­վորնե­րը եւ սպանվածնե­րը։

Թուրքե­րի հետեւից վազում էին հայե­րը կրա­կե­լով, սրաթռիչ արշա­վում էր Զեյթունյան հեծե­լա­գունդը՝ գնդա­պետ Սալի­բե­կո­վի գլխա­վո­րությամբ եւ մեր հարյուրակնե­րը։ Թուրքե­րը փախան 50 վերստ։ Նրանք փախան, ցրվե­ցին լեռնե­րով մեկ (Սարդա­րա­պա­տի հերո­սա­մարտը, Գրեց՝ Գլխա­վոր սպա­յա­կույտի գնդա­պետ Ալեքսանդր Կ. Շնեուր, Ֆրէզնօ, 1967թ.):

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ