21.1 C
Yerevan

Թուրքիան Կպահպա­նի Ամե­րիկյան Օրա­կարգը

Զարմա­նում եմ, որ մինչեւ օրս Հայաստա­նի որոշ իշխա­նա­վորներ հայտա­րա­րում են, որ ՌԴ‑ն մեր ռազմա­վա­րա­կան գործընկերն է։ Լավ է գոնե դաշնա­կից արդեն չեն ասում․․․այնպես որ, այդ խզումը բերել է նրան, որ Հայաստանն ուզի-չուզի փորձում է իր համար անվտանգա­յին այլ աղբյուրներ գտնել։

Հովսեփ Խուրշուդյան

ԱՄՆ կենտրո­նա­կան հետա­խուզա­կան գործա­կա­լության ղեկա­վա­րի՝ ՀՀ այցի հետ կապված ռուսա­կան փորձա­գի­տա­կան շրջա­նակնե­րում այս օրե­րին մեկնա­բա­նություններ են շրջա­նառվում, թե այցի նպա­տակն էր Հայաստա­նի իշխա­նության համա­ձայնությամբ Արցա­խում ռուս խաղա­ղա­պահնե­րի դեմ սադրանքներ անել, ու այդ կերպ Ռուսաստա­նի և Թուրքիա­յի հարա­բե­րություննե­րում խզում առա­ջացնել։ Թեմա­յի վերա­բերյալ Aravot.am‑ի զրուցա­կիցն է «Ազատ քաղա­քա­ցի» հ/կ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նը։

‑Պարոն Խուրշուդյան, ըստ ռուսաստանցի փորձա­գետնե­րի՝ ԱՄՆ‑ն այսպես նպա­տակ ունի Ռուսաստա­նի համար լեգի­տիմ հիմք ստեղծել՝ կարծե­լու, թե Արցա­խում անկա­յունությունը Թուրքիան է սատա­րում՝ Ադրբե­ջա­նի միջո­ցով երկրորդ ճակատ բացե­լով Ռուսաստա­նի դեմ։ Որքանո՞վ եք հիմնա­վոր համա­րում այս պնդումը:

-Շատ մտա­հո­գիչ է, որ ռուսա­կան փորձա­գի­տա­կան շրջա­նակնե­րը նման բաներ են ասում, որովհե­տեւ դա նշա­նա­կում է, որ Ռուսաստանն ինքն է պատրաստվում նման սադրանքներ կազմա­կերպել։ Ակնհայտ է, որ նրանք չէին կարող իմա­նալ, թե կենտրո­նա­կան հետա­խուզա­կան գործա­կա­լության պետի այցն ինչ բովանդա­կություն է ունե­ցել։ Այնպես որ, վստա­հա­բար, նրանք պատրաստում են սադրանքներ, պետք է զգուշա­նալ։ Ընդ որում, մտա­հո­գությունը կապված է հատկա­պես նրա հետ, որ կփորձեն Թուրքիա­յին ներքա­շել սադրանքնե­րում՝ հայկա­կան կողմի դեմ ինչ-որ գործո­ղություննե­րի համար։ Հիմա դա համա­ձայնեցված է թուրքա­կան կողմի հետ, թե նախերգանք է, թե նոր են պլա­նա­վո­րում անել ու հնչեցնում են փորձա­գետնե­րի խոսքե­րով (նախա­պես մեղա­վո­րությունը բարդե­լով ԱՄՆ‑ի վրա), կդժվա­րա­նամ ասել։ Բայց որ պետք է սպա­սել հենց ՌԴ‑ի կազմա­կերպմամբ սադրանքնե­րի, վստա­հա­բար այդպես է։

-Ռուսաստանցի փորձա­գետնե­րը նաեւ կարծում են, որ ԱՄՆ‑ի այս պաշտոնյա­յի այցով Արեւմուտքն ուզում է վերջնա­կա­պես խզել Հայաստան-Ռուսաստան գործակցությունը ու Հարա­վա­յին Կովկա­սում Ռուսաստա­նին զրկել հայկա­կան հենա­րա­նից։ Կարդա­ցեք նաև Թե ի՞նչ կոնկրետ համա­ձայնություննե­րի մասին է խոսքը, ոչ մի տեղ հրա­պա­րա­կա­յին չի նշվում. Արտակ Զաքարյան ԱԶԿ խոսնակ. «Թուրքիա-Հայաստան կարգա­վորման գործընթացն ընթա­նում է Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի համա­ձայնությամբ» «Թուրքիան Ադրբե­ջա­նի հետ կոնսուլտա­ցիա­ներ է անում, թող անեն, մեզ մեր շահը պետք է հետաքրքրի չէ՞, որ սահմա­նը բացվի եւ Հայաստա­նը շնչի». Մարիա Կարա­պետյան

-Հայ-ռուսա­կան գործակցությունը խզել է ռուսա­կան դավա­ճա­նությունն արցախյան պատե­րազմի ժամա­նակ եւ դրա­նից առաջ։ Պատե­րազմից առաջ Ադրբե­ջա­նին զինեց եւ լավա­գույնս նախա­պատրաստեց, պատե­րազմի ժամա­նակ չմա­տա­կա­րա­րեց կամ ուշացրեց ՀՀ-ին անհրա­ժեշտ զինա­տե­սակնե­րը։ Ամե­նա­կա­րեւո­րը՝ Ռուսաստանն Ադրբե­ջա­նին թույլատրեց այդ հարձա­կումը։ Պատե­րազմից հետո էլ ՀՀ սահմաննե­րի հանդեպ ադրբե­ջա­նա­կան ներխուժումներ ու գրա­վումներ եղան, որոնց հանդեպ ՌԴ‑ն անհա­ղորդ եղավ։ Իմ կարծի­քով՝ նաեւ հենց սադրո­ղը եղավ, որովհե­տեւ ՌԴ‑ի հրահրմամբ է Ադրբե­ջա­նը գնա­ցել նման քայլե­րի՝ ՀՀ-ում ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճակն ապա­կա­յունացնե­լու եւ ընտրություննե­րում ռուսա­կան «5‑րդ շարասյանն» իշխա­նության բերե­լու համար։ Բարե­բախտա­բար, չհա­ջողվեց։ Այս բոլոր քայլերն են, որ խզում են առա­ջացրել հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րում։

Զարմա­նում եմ, որ մինչեւ օրս Հայաստա­նի որոշ իշխա­նա­վորներ հայտա­րա­րում են, որ ՌԴ‑ն մեր ռազմա­վա­րա­կան գործընկերն է։ Լավ է գոնե դաշնա­կից արդեն չեն ասում․․․այնպես որ, այդ խզումը բերել է նրան, որ Հայաստանն ուզի-չուզի փորձում է իր համար անվտանգա­յին այլ աղբյուրներ գտնել։ Դրանք հիմնա­կա­նում արեւմուտքում են։ Բնա­կա­նա­բար, Չինաստանն այստեղ նման հետաքրքրություն չունի, Չինաստա­նի հետա­խուզության պետը չի գալիս Հայաստան, այլ ԱՄՆ-ինը, որն ունի հետաքրքրություն ու որո­շա­կի անվտանգություն կարող է ապա­հո­վել։ Իսկ այն, որ Ադրբե­ջա­նը Փառուխի դեպքե­րից հետո կոշտ հանդի­մա­նանք ստա­ցավ արեւմուտքից, հատկա­պես՝ ԱՄՆ-ից, կտրուկ դադա­րեցրեց սադրանքնե­րը եւ այլեւս առաջխա­ղա­ցում չի իրա­կա­նացրել։ Սա ցույց է տալիս, որ արեւմտյան անվտանգա­յին բարձիկնե­րը ՀՀ‑ի համար շատ ավե­լի արդյունա­վետ են, քան ռուսա­կա­նը, որոնք լրիվ հակա­ռակ ուղղությամբ են գործում՝ սադրում են Ադրբե­ջա­նին, որպեսզի նա ինչ-որ բաներ մեզա­նից խլի ու գրա­վի, հետո էլ ՌԴ‑ն խաղա­ղա­րա­րի դերով կգա, որ մենք խնդրենք աջակցել։ Այսպես տպա­վո­րություն է, որ կարծես թե դաշնակցա­յին պայմա­նագրեր չունենք ՌԴ‑ի հետ, իսկ փոխա­րե­նը կա ինչ-որ «բարի ցար», որին ամեն անգամ պետք է խնդրենք մեզ փրկի։ Իսկ որպեսզի շուտ-շուտ խնդրենք, ինքը պետք է շուտ-շուտ սադրի Ադրբե­ջա­նին մեր վրա հարձակվել։ Ուստի ակնհայտ է, որ մեզ շտապ անհրա­ժեշտ է փոխել մեր անվտանգա­յին համա­կարգը ու նորմալ դաշնա­կիցներ գտնել։

-Այս ամսում Հայաստան եկան Իրա­նի ազգա­յին անվտանգության բարձրա­գույն խորհրդի քարտուղար Ալի Շամխա­նին, ԱՄՆ ԿՀՎ տնօ­րեն Ուիլյամ Բըրնսը եւ ՌԴ արտա­քին հետա­խուզության ծառա­յության ղեկա­վար Սերգեյ Նարիշկի­նը։ Ըստ ձեզ, ՀՀ‑ի անվտանգա­յին միջա­վայրի շուրջ ի՞նչ է տեղի ունե­նում։

-Որեւէ մեկը փորձա­գի­տա­կան շրջա­նակնե­րում չի կարող ասել, թե ինչ նպա­տակ ու բովանդա­կություն է ունե­ցել Ուիլյամ Բըրնսի այցը։ Միայն կարող եմ կռա­հել, որ ՀՀ‑ն կանգնած է եղել անվտանգա­յին լուրջ սպառնա­լիքնե­րի շեմին, եւ այդ այցը, հետա­գա այցե­րը եղել են հենց այդ սպառնա­լիքնե­րի շուրջ։ ԱՄՆ‑ի դեպքում այդ սպառնա­լիքնե­րը զսպե­լու եւ կանխե­լու, ՌԴ‑ի եւ Իրա­նի դեպքում՝ դրանք ինչ-որ ձեւով կառա­վա­րե­լու մասին է խոսքը։ Տեսանք, որ Իրա­նը եւս մտա­հոգ է։ Ռուսաստանն ավե­լի շատ հրահրողն է այդ սպառնա­լիքնե­րի՝ Ադրբե­ջա­նի միջո­ցով սադրե­լով նոր բախումներ ու պատե­րազմ, իսկ Իրա­նը դեմ է դրան եւ հայտա­րա­րություն արեց հայ-իրա­նա­կան սահմա­նի մասին։ Այստեղ, իմ կարծի­քով, Իրա­նի եւ ԱՄՆ‑ի շահե­րը համընկնում են։ Հիմա Թուրքիան հրահրիչ Ռուսաստա­նի կողմը կբռնի, թե գործիք կդառնա, թե արեւմուտքի անվտանգա­յին շրջա­նա­կում կմնա, դժվար է ասել։ Թուրքիա­յի նախա­գա­հը կտրուկ քայլե­րով է հայտնի։ Ամեն դեպքում, հիմա Թուրքիա­յի վրա ճնշումը մեծ է, նա կպահպա­նի արեւմտյան օրա­կարգը եւ չի մասնակցի ռուս-ադրբե­ջա­նա­կան սադրանքնե­րին։ 

Հոդվա­ծը՝ aravot.am կայքից։

Առնչվող Հոդվածներ