21.1 C
Yerevan

Հայաստա­նի Ու Ադրբե­ջա­նի Միջև Խաղա­ղության Հասնե­լու Պատմա­կան Հնա­րա­վո­րություն Կա

Ադրբե­ջա­նի մոտե­ցումն այն է, որ Լեռնա­յին Ղարա­բաղ գոյություն չունի, կարգա­վի­ճա­կի հարց չի կարող քննարկվել նույնիսկ Ադրբե­ջա­նի կազմում: Այս պարա­գա­յում ակնկա­լել, որ ինչ-որ լուրջ առա­ջընթաց կլի­նի, կարծում եմ, իրա­տե­սա­կան չէ:

Սարգիս Հարությունյան


Միացյալ Նահանգնե­րի պետքարտուղա­րը հեռա­խո­սազրույցներ է ունե­ցել Հայաստա­նի վարչա­պե­տի ու Ադրբե­ջա­նի նախա­գա­հի հետ՝ նշե­լով, թե տարա­ծաշրջա­նում խաղա­ղության հասնե­լու պատմա­կան հնա­րա­վո­րություն կա։

Պետքարտուղա­րության հաղորդագրության համա­ձայն, թե՛ Նիկոլ Փաշինյա­նի, թե՛ Իլհամ Ալիևի հետ զրույցնե­րում Էնթո­նի Բլինքե­նը Վաշինգտո­նի օժանդա­կությունն է առա­ջարկել հայ-ադրբե­ջա­նա­կան հաղորդակցա­կան ուղի­նե­րի վերա­բացման գործում։ Ողջունել է Թբի­լի­սիում վերջերս կայա­ցած Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րարների հանդի­պումը։

Փաշինյա­նի հետ զրույցից հետո պետքարտուղության խոսնակ Նեդ Փրայսը նաև հայտնել է.- «Բլինքե­նը նաև վերա­հաստա­տեց աջակցությունը ԵՄ միջնորդությամբ ընթա­ցող արդյունա­վետ քննարկումնե­րին և նշեց, որ 1994- ից Միացյալ նահանգնե­րը եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գահ և պատրաստ է տևա­կան և համա­պարփակ խաղա­ղության հասնե­լու հարցում օգնել Հայաստա­նին և Ադրբե­ջա­նին՝ ներգրավվե­լով երկկողմ ձևա­չա­փով և նույնկերպ մտա­ծող գործընկերնե­րի հետ»։

Վարչա­պետ Փաշինյա­նի հետ զրույցում Բլինքե­նը նաև ողջունել է նրան՝ Հայաստա­նի և Թուրքիա­յի հարա­բե­րություննե­րի կարգա­վորման ուղղությամբ ձեռք բերված կոնկրետ համա­ձայնություննե­րի կապակցությամբ, իսկ Ադրբե­ջա­նի նախա­գա­հին կոչ է արել ազատ արձա­կել «բոլոր մնացյալ հայ ձերբա­կալվածնե­րին»։

Հայաստա­նի կառա­վա­րության տարա­ծած հաղորդագրության համա­ձայն, վարչա­պետ Փաշինյա­նը վերա­հաստա­տել է խաղա­ղության օրա­կարգին իր նվիրվա­ծությունը։

Իլհամ Ալիև
Իլհամ Ալիև

Ադրբե­ջա­նի նախա­գա­հի լրատվա­կան ծառա­յության փոխանցմամբ, Թբի­լի­սիում կայա­ցած հանդի­պումը Ալիևը բնո­րո­շել է որպես հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության պայմա­նագրի շուրջ բանակցություննե­րի առա­ջին քայլ, և որ Բաքուն արդեն իսկ ձևա­վո­րել է պայմա­նագրի նախա­պատրաստման համար անհրա­ժեշտ համա­պա­տասխան հանձնա­ժո­ղո­վը և ակնկա­լում է, որ նույնը կանի Երև­ա­նը։

Վերլուծա­բաննե­րը թերա­հա­վատ են, որ առա­ջի­կա­յում Երև­անն ու Բաքուն հաշտության համա­ձայնա­գիր կկնքեն 

Կովկա­սի ինստի­տուտի տնօ­րեն Ալեքսանդր Իսկանդարյա­նի խոսքով, հայ-ադրբե­ջա­նա­կան ներկա­յիս հարա­բե­րություննե­րում Միացյալ Նահանգնե­րի, Եվրա­միության դիվա­նա­գի­տության գլխա­վոր նպա­տակն է լիցքա­թա­փել իրա­վի­ճա­կը, խոչընդո­տել նոր պատե­րազմի բռնկումը, և այդ նպա­տա­կով հարկա­վոր են ինչ-որ բանակցություններ՝ ցանկա­լի է որո­շա­կի արդյունքով։

Ալեքսանդր Իսկանդարյան
Ալեքսանդր Իսկանդարյան

«Չեմ կարծում, որ անգամ առա­ջի­կա տարի­նե­րին [Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջև] հնա­րա­վոր է ինչ-որ ընդհա­նուր խաղաղ կարգա­վո­րում։ Բայց գտնում եմ, որ առա­ջի­կա­յում (սա չի նշա­նա­կում մեկ ամսից) այս ակտի­վության արդյունքում ինչ-որ տեղա­շարժեր, արդյունքներ հնա­րա­վոր են։ Շատ ցուցիչներ կան, որ վկա­յում են այդ մասին։ Օրի­նակ, Թուրքիա­յի կողմում հայ-թուրքա­կան սահմա­նի ակա­նա­զերծումը, որն այսօր ընթա­նում է», — նշեց Իսկանդարյա­նը:

Ինչ վերա­բե­րում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին Բլինքե­նի խոսքե­րին, ըստ քաղա­քա­գե­տի, այն առնվազն երկու իմաստ ունի՝ նախ, որ չնա­յած բազմա­թիվ հայտա­րա­րություննե­րին, Մինսկի խմբի ձևա­չա­փը մահա­ցած չէ։ Երկրորդ, զուգա­հե­ռա­բար տարբեր հարթակներ են փորձարկվում՝ հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություններն առաջ մղե­լու համար։

«Կա թուրքա­կան կողմի առա­ջարկած «3+3» ձևա­չա­փը։ Կա ռուս-հայ-ադրբե­ջա­նա­կան ձևա­չա­փը, որը ռուսներն են առաջ տանում։ Տարբե­րակ կա՝ ներկա­յում ընդհանրա­պես չմտա­ծել հակա­մարտության կարգա­վորման մասին, այլ զբաղվել ուրիշ հարցե­րով՝ ճանա­պարհնե­րով, սահմաննե­րով։ Կա Եվրա­մության տարբե­րա­կը, որը քննարկման հարթակ է առա­ջարկում։ Սեղա­նին առկա տարբե­րակնե­րից մեկը հինն է՝ մինսկյան գործընթա­ցը։ Այն վերջնա­կա­նա­պես մահա­ցած չէ։ Կան մարդիկ, որոնք աշխա­տա­վարձ են ստա­նում, կան գրա­սենյակներ, պաշտոնյա­ներ, որոնց գումարներ են հատկացնում ուղև­ո­րություննե­րի համար։ Նրանք տարա­ծաշրջան են այցե­լում, հանդի­պում են միմյանց։ Ասել, որ [ԵԱՀԿ Մինսկի խմբի] ձևա­չա­փը գործուն է, դժվար է։ Բայց այս ձևա­չա­փը վերջնա­կա­նա­պես մահա­ցած չէ, չի հայտա­րարվել, որ այն փակվել է», — ընդգծեց Իսկանդարյա­նը։

Տիգրան Գրիգորյան
Տիգրան Գրի­գորյան

Քաղա­քա­գետ Տիգրան Գրի­գորյա­նը նույնպես թերա­հա­վատ է, որ տեսա­նե­լի հեռանկա­րում Հայաստանն ու Ադրբե­ջա­նը կկա­րո­ղա­նան հաշտության համա­ձայնա­գիր ստո­րագրել։

«Որովհետև Ադրբե­ջա­նի պահանջնե­րը այս գործընթա­ցում այնքան մաքսի­մա­լիստա­կան են, որ Հայաստա­նի որևէ իշխա­նություն պարզա­պես ի վիճա­կի չի լինե­լու նմա­նա­տիպ փաստա­թուղթ ստո­րագրել, նույնիսկ մեծ ցանկության դեպքում դա քաղա­քա­կա­նա­պես հնա­րա­վոր չէ, ինչքան էլ չվա­խեցնեն հասա­րա­կությա­նը պատե­րազմով, բայց գիտենք, որ Ադրբե­ջա­նը խաղա­ղության պայմա­նա­գի­րը պատկե­րացնում է առանց Լեռնա­յին Ղարա­բա­ղի հետ առնչություն ունե­ցող որևէ հարցի ներառման: Այսինքն՝ Ադրբե­ջա­նի մոտե­ցումն այն է, որ Լեռնա­յին Ղարա­բաղ գոյություն չունի, կարգա­վի­ճա­կի հարց չի կարող քննարկվել նույնիսկ Ադրբե­ջա­նի կազմում: Այս պարա­գա­յում ակնկա­լել, որ ինչ-որ լուրջ առա­ջընթաց կլի­նի, կարծում եմ, իրա­տե­սա­կան չէ», — ընդգծեց քաղա­քա­գե­տը:

Գրի­գորյա­նի խոսքով, մյուս կողմից դժվար է պատկե­րացնել, որ Ռուսաստանն իրա­կա­նում կողմ է հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության պայմա­նագրին, որից հետո տարա­ծաշրջա­նում ռուսա­կան ռազմա­կան ներկա­յությունը կարող է իմաստազրկվել։

Հոդվա­ծը՝ Azatutyun.am կայքից։

Տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ