26 C
Yerevan

Հանրա­պե­տություն


Մայի­սի 25-ին գերմա­նա­կան պատվի­րա­կությունը մեկնում է Բաթումից, իսկ հաջորդ երե­կո­յան ժամը 8‑ին թուրքե­րը վերջնա­գիր են ներկա­յացնում, որով պահանջում էին 72 ժամում ընդունել մայի­սի 11-ին արված առա­ջարկնե­րը։ 

Մայիսյան հերո­սա­մարտե­րի օրե­րին Բաթումում շարունակվում էին բանակցություննե­րը թուրքե­րի հետ։ Անդրկովկա­սը, որը թուրքե­րի ու գերմա­նա­ցի­նե­րի պահանջով արդեն անկա­խություն էր հռչա­կել, հանդես էր գալիս միասնա­կան պատվի­րա­կությամբ։ Սակայն անդրկովկասյան երեք ժողո­վուրդնե­րի քաղա­քա­կան նպա­տակնե­րը տարբեր էին. թաթարնե­րը թուրքե­րին ընդունում էին որպես դաշնա­կից-եղբայրնե­րի, իսկ վրա­ցի­նե­րը չէին ցանկա­նում կռվել. թուրքե­րի արշա­վանքը Անդրկովկաս վերածվել էր բացա­ռա­պես հայ-թուրքա­կան պատե­րազմի։

Թաթարներն իրենց հերթին փորձում էին հայե­րի տարածքնե­րի հաշվին ընդլայնել դեռեւս գոյություն չունե­ցող ադրբե­ջա­նա­կան պետության սահմաննե­րը։ Ալեքսանդր Խատիսյա­նը նշում էր, որ Բաթումում ընթա­ցող ստվե­րա­յին բանակցություննե­րի ժամա­նակ թաթարնե­րը հավակնություններ էին հայտնել Երեւա­նի նկատմամբ, ասե­լով, որ Հայաստա­նի մայրա­քա­ղա­քը պետք է լինի Էջմիա­ծի­նը։ Սեյմի պատվի­րակներ Սուլթա­նո­վը եւ Ռաֆի­բե­կո­վը պահանջում էին թուրքե­րին հանձնել Ախալքա­լա­կը եւ Ախալցխան։ Հայկա­կան պատվի­րակնե­րը բանակցություն են սկսում գերմա­նա­ցի­նե­րի ներկա­յա­ցուցիչ ֆոն Լոսո­վի հետ՝ հույս ունե­նա­լով, թե նա կկա­րո­ղա­նա զսպել թուրքե­րի ու թաթարնե­րի ախորժա­կը։

Գերմա­նա­ցի­նե­րի հովա­նա­վո­րությունն էին փնտրում նաեւ վրա­ցի­նե­րը, որոնք նրանց Վրաստա­նի մագնե­զիումի հանքե­րի շահա­գործման արտո­նություններ էին խոստա­ցել։ Միայն ադրբե­ջանցի­ներն էին թուրքե­րի հետ համա­տեղ գործում՝ պաշտպա­նե­լով նրանց շահե­րը։

«Հայ ներկա­յա­ցուցիչնե­րը Բաթումում փորձե­ցին համա­ձայնության գալ ազրբե­ջանցի­նե­րի հետ, բայց հանդի­պե­ցին խիստ անզի­ջող վերա­բե­րումի։ Ազրբե­ջանցի­նե­րը պահանջում էին ոչ միայն ամբողջ Ղարա­բա­ղը, Զանգե­զուրն ու Շարուր-Նախի­ջեւա­նը, այլեւ Երեւա­նի ու Էջմիածնի գավառնե­րի մեծ մասը՝ Երեւան քաղա­քով հանդերձ»,- գրում է Սիմոն Վրացյա­նը։

Ջեմա­լի ու Շաքի­րի ժամա­նումը

Մայի­սի 22-ին Բաթում է գալիս Օսմանյան Կայսրության ծովա­յին նախա­րար Ջեմալ փաշան եւ այցե­լում Անդրկովկասյան Սեյմի պատվի­րա­կությա­նը։ Ջեմա­լը ջերմո­րեն է արձա­գանքում վրա­ցա­կան պատվի­րակնե­րի ողջույնին, ասե­լով, թե «թուրքե­րու ու վրա­ցի­նե­րու միջեւ, ճիշտ է, եղած են անցո­ղա­կի թյուրի­մա­ցություններ, բայց ինքը վստահ է, թե ապա­գա­յին անոնք պիտի չկրկնվին այլեւս եւ շատ դյուրությամբ կարե­լի պիտի ըլլա համե­րաշխ գործակցության մը գետի­նը մշա­կել»։

Ալեքսանդր Խատիսյա­նը գրում է, որ հաջորդ օրը տեղի ունե­ցած ճաշկե­րույթի ժամա­նակ ինքը զրուցում է Ջեմա­լի ու Բեհաէ­դին Շաքի­րի հետ։ Վերջինս ասում է, թե հայե­րը կանգնած են պանիսլա­մա­կան ու պանթուրքա­կան գաղա­փարնե­րի իրա­կա­նացման ճանա­պարհին, եւ թուրքե­րը ստիպված են տարե­րայնո­րեն ոչնչացնել բոլոր արգելքնե­րը։ «Դուք միշտ ռուսնե­րուն հետ եք. դուք անոնց առա­ջա­պահն եք, իսկ ռուսնե­րը մեր ոխե­րիմ թշնա­մի­ներն են։ Պատմա­կան թշնա­մի­նե­րը։ Մտա­ծե­ցեք այս մասին, փոխե­ցեք ձեր հոգե­բա­նությունը եւ օրիենտա­ցիան»,- ասել էր Շաքի­րը։

Հաջորդ օրը Խատիսյա­նը թուրքա­կան մոտե­ցումնե­րը ներկա­յացնում է կոմս Շուլենբերգին։ «Եթե դուք՝ հայերդ օգնեք Լոռիի գերման պանրա­գործնե­րուն եւ գործա­րա­նա­տե­րե­րուն, այն ատեն մենք կօգնենք ձեզի համար նպաստա­վոր կերպով լուծե­լու այդ վիճե­լի շրջա­նի բախտը»,- ասել էր Շուլենբերգը։ Լոռիում կար գերմա­նա­կան մի քանի ձեռնարկություն, իսկ վրա­ցի­նե­րը փորձում էին իրենց տիրա­պե­տությունը հաստա­տել այդ շրջա­նում, ինչը եւ հետա­գա­յում հանգեցնում է հայ-վրա­ցա­կան պատե­րազմի։

«Մենք չենք կրնար խեղդվիլ ձեզի հետ միա­սին»

Վրա­ցի­նե­րի անդրկուլիսյան բանակցություննե­րի ընթացքը ցույց է տալիս, որ նրանք արդեն նախա­պատրաստում էին Վրաստա­նի անկա­խությունը եւ փորձում էին նվա­զա­գույն կորուստնե­րով դուրս գալ իրա­վի­ճա­կից։

Անդրկովկասյան պատվի­րա­կության վրա­ցի ներկա­յա­ցուցիչ Ավա­լովն արդեն մայի­սի 26-ին գրում էր, որ իրենց անդրկուլիսյան աշխա­տանքը աննկատ է անցել։ «Գերմա­նիան բռնե­լու է թուրքե­րի փեշը. դրա փոխա­րեն մեզա­նից բան-ման կառնե։ Ադրբե­ջա­նը միառժա­մա­նակ կլի­նի Թուրքիա­յի ազդե­ցության ներքո։ Հայաստա­նը կմնա թուրքե­րի ճնշման տակ, որ կմեղմացվի գերմա­նա­ցի­նե­րի ներկա­յությամբ»,- գրում էր Ավա­լո­վը։

Մայի­սի 25-ին գերմա­նա­կան պատվի­րա­կությունը մեկնում է Բաթումից, իսկ հաջորդ երե­կո­յան ժամը 8‑ին թուրքե­րը վերջնա­գիր են ներկա­յացնում, որով պահանջում էին 72 ժամում ընդունել մայի­սի 11-ին արված առա­ջարկնե­րը։ Ընդ որում՝ նրանք նշում էին, որ բարե­կա­մա­կան հարա­բե­րություննե­րը կարող են պահպանվել, եթե «թուրք զորքե­րի գործո­ղություննե­րը Կովկա­սի հարա­վում որեւէ դիմադրության չհանդի­պեն»։

Բաթում էր ժամա­նել նաեւ Վրաստա­նի Ազգա­հին Խորհրդի նախա­գահ Նոյ Ժորդա­նիան, որն Անդրկովկասյան պատվի­րա­կության ղեկա­վար Չխենկե­լիի հետ պատրաստվում էր քննարկել Վրաստա­նի անկա­խությունը հայտա­րա­րե­լու մանրա­մասնե­րը։ Խատիսյա­նը հանդի­պում է Ժորդա­նիա­յին, եւ իմա­նում անկա­խություն հռչա­կե­լու նրանց որո­շումը։

- Ինչպե՞ս,- բացա­կանչե­ցի ես,- չէ՞ որ մենք եւ դուք միա­սին պատե­րազմի մեջ ենք, ընդհա­նուր պատե­րազմի մեջ ընդհա­նուր թշնա­մու դեմ։ Ինչպե՞ս կրնաք լքել մեզ, երբ դեռ արյուն կթա­փինք։ Մի՞թե ազնիվ բան է այս։

- Ազնիվ բան է այն, ինչ որ օգտա­կար է ժողո­վուրդին,- պատասխա­նեց Ժորդա­նիան։

- Այո՛,- ըսի ես,- իսկ մե՞նք։

- Մենք չենք կրնար խեղդվիլ ձեզի հետ միա­սին,- պատասխա­նեց Ժորդա­նիան։- Մեր ժողո­վուրդը կուզե փրկել այն, ինչ որ կրնա։ Դուք ալ պարտա­վոր եք համա­ձայնության լեզու մը գտնել թուրքե­րուն հետ։ Ուրիշ ելք չունիք։

Այս խոսա­կությունից հետո վրա­ցի­նե­րը հեռա­նում են Բաթումից։ Շուտով մեկնում է նաեւ հայկա­կան պատվի­րա­կությունը։ Խատիսյա­նը գրում է, որ Թիֆլի­սի ճանա­պարհնե­րին արդեն կանգնած էին գերմա­նա­ցի զինվորնե­րը եւ վրա­ցա­կան սահմա­նին ծածանվում էր Գերմա­նիա­յի դրո­շը։ Վրա­ցի­ներն իրենց ապա­հո­վագրել էին թուրքա­կան հնա­րա­վոր արշա­վանքից։

 Ժողո­վուրդնե­րի եղբայրությունը պատրանք է

1918թ. մայի­սի 26-ին Թիֆլի­սում գումարվում է Անդրկովկասյան Սեյմի վերջին նիստը, որտեղ ելույթ ունե­ցող պատգա­մա­վորներն իրենց վերա­բերմունքն են արտա­հայտում Բաթումի բանակցություննե­րի եւ Սեյմի լուծարման մասին։ «Սեյմը վախճանվեց, Անդրկովկասյան հանրա­պե­տությունը նույնպես հոգին ավանդեց… Եվ դա բնա­կան էր այն օրից, երբ հայտա­րարվեց Անդրկովկա­սի անկա­խությունը։ Անդրկովկա­սը իբրեւ պետա­կան անկախ ամբողջություն չի եղել երբեք եւ ոչ մի հիմք չկար ստեղծել այդպի­սին, այն էլ պատե­րազմա­կան ժամա­նա­կի ծանր րոպեին։ Անդրկովկա­սի ժողո­վուրդնե­րի շահե­րը տարբեր են»,- հայտա­րա­րում է կադետնե­րի ներկա­յա­ցուցիչ Սեմյո­նո­վը։

Նիստի ավարտին Անդրկովկասյան Սեյմը ընդունում է որո­շում, որով վայր է դնում լիա­զո­րություննե­րը։ «Նկա­տի ունե­նա­լով, որ պատե­րազմի եւ խաղա­ղության խնդրին մեջ երեւան եկան հիմնա­կան տարա­կարծություններ Անդրկովկասյան անկախ հանրա­պե­տությունը կազմող ազգե­րու միջեւ, Սեյմը կարձա­նագրե Անդրկովկա­սի քայքայման փաստը եւ վար կդնե իր լիա­զո­րություննե­րը»։

Հայկա­կան գավառնե­րի գերա­գույն եւ միակ իշխա­նությունը

Հայե­րի համար այս որո­շումն անսպա­սե­լի էր եւ հուսալքող։ Նույն օրը երե­կո­յան Հայոց Ազգա­յին խորհուրդը քննարկում եւ որո­շում է «բողո­քել վրաց գործիչնե­րի ընթացքի եւ Վրաստա­նի անկա­խության դեմ»։ Սակայն հասկա­նա­լի էր, որ բողոքնե­րը որեւէ արդյունք չէին ունե­նա­լու։

Մայի­սի 27-ին Ադրբե­ջա­նի Ազգա­յին խորհուրդը նույնպես հռչա­կում է Ադրբե­ջա­նի անկա­խությունը։

«Հորի­զո­նը» 1918թ. մայի­սի 28‑ի համա­րում «ամե­նա­լիա­սիրտ անկեղծությամբ» ողջունում էր Վրաստա­նի անկա­խությունը, գրե­լով, որ «այդ անկա­խությունը համա­րում ենք մի ընդհա­նուր դեմոկրա­տա­կան գործ եւ գրա­վա­կան ընդհա­նուր հեղա­փո­խության եւ ազա­տության պաշտպա­նության»։

 Ստեղծված պայմաննե­րում Հայ Հեղա­փո­խա­կան Դաշնակցության Թիֆլի­սի ներկա­յա­ցուցչա­կան ժողո­վը քննարկում է Հայաստա­նի անկա­խության հարցը։ Մայի­սի 28-ին որոշվում է հաշտա­րար պատվի­րա­կություն ուղարկել Բաթում՝ թուրքե­րի հետ վերջնա­կան համա­ձայնության գալու համար։ Պատվի­րա­կության կազմում էին Ալեքսանդր Խատիսյա­նը, Միքա­յել Պապա­ջանյա­նը եւ Հովհաննես Քաջազնունին։

Իսկ մայի­սի 29-ին ՀՅԴ Արեւելյան եւ Արեւմտյան բյուրո­յի, Սեյմի եւ Ազգա­յին խորհրդի ներկա­յա­ցուցիչնե­րի մասնակցությամբ տեղի է ունե­նում միացյալ ժողով, որը որո­շում է Հայաստա­նը հռչա­կել անկախ հանրա­պե­տություն։ Վարչա­պե­տի թեկնա­ծու է ընտրվում Հովհաննես Քաջազնունին։

Մայի­սի 30-ին հրա­պա­րակվում է անկա­խության մասին հայտա­րա­րությունը, որի տեքստը կազմել էր Նիկոլ Աղբալյա­նը.

«Անդրկովկա­սի քաղա­քա­կան ամբողջության լուծումով եւ Վրաստա­նի ու Ազրբե­ջա­նի անկա­խության հռչա­կումով ստեղծված նոր դրության հանդեպ, Հայոց Ազգա­յին խորհուրդը իրեն հայտա­րա­րում է հայկա­կան գավառնե­րի գերա­գույն եւ միակ իշխա­նություն։ Որոշ ծանրակշիռ պատճառնե­րով թողնե­լով մոտիկ օրե­րը կազմել հայոց ազգա­յին կառա­վա­րություն, Ազգա­յին խորհուրդը ժամա­նա­կա­վո­րա­պես ստանձնում է կառա­վա­րա­կան բոլոր ֆունկցիա­նե­րը՝ հայկա­կան գավառնե­րի քաղա­քա­կան եւ վարչա­կան ղեկը վարե­լու համար։

Հայոց Ազգա­յին խորհուրդ

30 մայի­սի, 1918թ.»

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ