28.3 C
Yerevan

Այլընտրանքա­յին Պատմություն

Չէր կարող այդ քանա­կի ժողո­վուրդը պարզա­պես հանգիստ նստել իր տեղը եւ չեզո­քություն խաղալ՝ այն պարա­գա­յում, երբ իր շուրջն ապրող ազգե­րը, այդ թվում՝ նրանք, որոնց երկրնե­րում հայեր էին ապրում, համա­րում էին, որ կենաց ու մահու պայքա­րի մեջ են:

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան  

Գերմա­նիա­յի
հաղթա­նա­կը եւ 
Հայաստա­նը. Մաս Բ 

Այս հրա­պա­րա­կումը պատրաստե­լիս մեծա­պես օգտվել ենք պատմա­կան գիտություննե­րի թեկնա­ծու, «Մոռացված լեգեոն»«Կովկասցի­ներն Աբվե­րում»գրքե­րի եւ թեմա­յին առնչվող այլ գիտա­կան աշխա­տություննե­րի հեղի­նակ Էդուարդ Աբրա­համյա­նի օգնությունից, որին էլ հայտնում ենք մեր շնորհա­կա­լությունը՝ հուսա­լով, որ նրա կողմից սկիզբ դրված՝ ԵՀ-ում հայ-գերմա­նա­կան գործակցության թեմա­յի գիտա­կան ուսումնա­սի­րությունն իր շարունա­կությունն ու զարգա­ցումը կունե­նա՝ օգնե­լով մեր ժողովրդին ազա­տագրվել պարտադրված միֆա­կան պատկե­րա­ցումնե­րի եւս մեկ շղթա­յից եւ մեկ քայլ էլ անել դեպի Հայաստա­նի իրա­կան անկա­խությունը: 

Երկրորդ համաշխարհա­յի­նում գերմա­նա­ցի­նե­րի հետ տարբեր հայկա­կան խմբե­րի եւ անհատնե­րի գործակցությունը մոտա­վո­րա­պես տեղա­վորվում է այն նույն սխե­մա­յի մեջ, որը նախորդ հատվա­ծում նկա­րագրե­ցինք ընդհա­նուր եվրո­պա­կան նյութի օրի­նա­կով: Այսինքն՝ դա ընդգրկում է իր մեջ գաղա­փա­րա­կան, ազգա­յին-քաղա­քա­կան եւ գործնա­կան տարրեր: Ընդ որում՝ հայկա­կա­նի դեպքում առա­վել կարեւոր պետք է համա­րել վերջին երկուսը: Փորձենք համա­ռոտ ներկա­յացնել երեքն էլ շրջված հերթա­կա­նությամբ՝ սկսե­լով գործնա­կա­նից: 

1939–41 թվա­կաննե­րի ընթացքում Գերմա­նիան վերահսկում էր Եվրո­պա­յի մեծ մասը, բացի պատե­րազմում չեզոք դիրք գրա­ված մի քանի երկրից՝ Շվե­դիա, Շվեյցա­րիա, Թուրքիա, որոշ վերա­պա­հումնե­րով՝ ֆրանկիստա­կան Իսպա­նիա, մնացյալ Եվրո­պան եւ այն երկրնե­րը, որոնք կամ Գերմա­նիա­յի դաշնա­կիցներն էին (Հունգա­րիա, Ռումի­նիա, Ֆինլանդիա, Իտա­լիա, Բուլղա­րիա, Հարավսլա­վիա (միայն չորս օր)), կամ էլ Գերմա­նիա­յի կողմից պարտություն կրած եւ մասամբ գրավված պետություննե­րը, որտեղ գործում էին գերմա­նա­մետ կառա­վա­րություններ (Սլո­վա­կիա, Խորվա­թա­կան Պետություն, Ֆրանսիա­յի Վիշի կառա­վա­րություն, Հելլե­նա­կան Ազգայնա­կան Պետություն եւ այլն): Եվրո­պա­յի առա­վել հայա­շատ երկրնե­րը՝ Ֆրանսիա, Բուլղա­րիա, Ռումի­նիա, Հունաստան, կամ գերմա­նա­ցի­նե­րի կողմից գրավված էին, կամ Գերմա­նիա­յի դաշնա­կիցներն էին: Դժվար է գտնել գերմա­նա­կան վերահսկո­ղության տարածքում այդ ժամա­նակ հայտնված հայե­րի ստույգ թիվը, բայց խոսքը 250–350 000‑ը անցնող թվի մասին պետք է լինի: Ըստ տարբեր տվյալնե­րի՝ Բուլղա­րիա­յում այդ ժամա­նակ պետք է ապրած լինեին 50 000-ից ավե­լի հայեր (որոշ տվյալնե­րով՝ 90 000), մոտ 50 000‑ը՝ Ռումի­նիա­յում, շատ մոտա­վոր թվե­րով մինչեւ 100 000‑ը՝ Հունաստա­նում, 50–100 000‑ի կարգի՝ Ֆրանսիա­յում, 30 000-ից ավե­լի՝ Գերմա­նիա­յում, եւ ավե­լի քան 20 000‑ը՝ Իտա­լիա­յում: 

Բնա­կան է, որ խնդիր էր առա­ջա­նում այդ մեծ զանգվա­ծի անվտանգության ապա­հո­վության մասին: Չէր կարող այդ քանա­կի ժողո­վուրդը պարզա­պես հանգիստ նստել իր տեղը եւ չեզո­քություն խաղալ՝ այն պարա­գա­յում, երբ իր շուրջն ապրող ազգե­րը, այդ թվում՝ նրանք, որոնց երկրնե­րում հայեր էին ապրում, համա­րում էին, որ կենաց ու մահու պայքա­րի մեջ են: Բնա­կա­նա­բար հայե­րի դիրքո­րո­շումը հարցեր էր առա­ջացնում ինչպես գերմա­նա­ցի­նե­րի, այնպես էլ մյուսնե­րի՝ իտա­լա­ցի­նե­րի, բուլղարնե­րի, ռումի­նա­ցի­նե­րի եւ մյուսնե­րի մեջ (իհարկե, սովե­տա­կան քարոզչությամբ փչա­ցած այսօրվա հայկա­կան գիտակցությունը չի ուզում եւ չի կարող պատկե­րացնել, որ բուլղարնե­րը կամ ռումի­նա­ցի­ներն ունեին սեփա­կան պատկե­րա­ցումներն իրենց ազգա­յին նպա­տակնե­րի մասին եւ ոչ թե ստի­պո­ղա­բար, այլ հանուն իրենց պատկե­րա­ցումնե­րի էին պատե­րազմում գերմա­նա­ցի­նե­րի կողմից, եւ համա­պա­տասխա­նա­բար կարող էին հարցեր ունե­նալ իրենց երկրնե­րում ապրող մյուս ազգե­րին): Հայե­րի նկա­տե­լի քանա­կը սովե­տա­կան բանա­կում, եվրո­պա­կան երկրնե­րում Կոմինտերնի գաղա­փարնե­րի տարա­ծումը, որն ակտի­վո­րեն «հոգեորսությամբ» էր զբաղվում, այդ թվում նաեւ՝ հայկա­կան գաղթօ­ջախնե­րում, նույնպես հայտնի են դառնում գերմա­նա­կան վերահսկո­ղության տարածքում եւ բնա­կա­նա­բար վստա­հություն չեն ավե­լացնում հայե­րի նկատմամբ: Սրան գումա­րենք հակահրեա­կան տրա­մադրություննե­րի անուղղա­կի ազդե­ցությունը: Հակահրեա­կա­նությունը 1920–30-ականներին իր գագաթնա­կե­տին էր հասել Արեւելյան Եվրո­պա­յում, ինչն ուներ սոցիա­լա­կան խոր հիմքեր: Օրի­նակ՝ Ռումի­նիա­յում, կարե­լի է ասել, դա վերածվել էր զանգվա­ծա­յին հիստե­րիա­յի եւ գրե­թե ազգա­յին գաղա­փա­րա­խո­սության: Հայե­րի որոշ նմա­նությունե­րը հրեա­նե­րի հետ՝ թե՛ սոցիա­լա­կան դիրքի առումով, թե՛ արտա­քի­նով, իր ստվերն էր գցում հայե­րի նկատմամբ վերա­բերմունքի վրա՝ հաշվի առնե­լով նաեւ որոշ թուրքա­մետ կամ թուրքա­կան հեղի­նակնե­րի հրա­պա­րա­կումնե­րը Գերմա­նիա­յում եւ Ռումի­նիա­յում: Ի վերջո, նույնիսկ հայե­րի նկատմամբ ավանդա­պես բարյա­ցա­կամ տրա­մադրված այնպի­սի երկրում, ինչպի­սին Բուլղա­րիան է, հակա­հայկա­կան տրա­մադրություններ են սկսում դրսեւորվել, եւ մամուլում նույնիսկ խոսք կար հայե­րի դեպորտա­ցիա­յի մասին: Վտանգն իրա­կան էր դառնում: Պարզ էր, որ սրան դիմա­կա­յե­լու միակ միջո­ցը գերմա­նա­ցի­նե­րի հետ ինչ-որ գործակցության եզր գտնելն էր:



Իհարկե, այսօրվա դիվա­նա­յին անա­լի­տիկնե­րը, որոնք տանն ապա­հով նստած պատրաստ են ամե­նաարմա­տա­կան դիրքե­րից հետին թվով դատա­պարտել ցանկա­ցած գործակցություն գերմա­նա­ցի­նե­րի հետ, կարող են համա­րել մի քանի հարյուր հազար հայե­րի անվտանգությունն ու կյանքը ոչ կարեւոր խնդիր: Մի քանի հարյուր հազար հայ էս կողմ կամ էն կողմ՝ ի՞նչ տարբե­րություն, կարեւո­րը համաշխարհա­յին «բարին» հաղթի համաշխարհա­յին «չարին»: Երեւի նրանց կարծի­քով՝ հայե­րը, ապրե­լով Գերմա­նիա­յի դաշնա­կից կամ գրա­ված երկրնե­րում, գերմա­նա­կան շլա­ցուցիչ հաղթա­նակնե­րի զենի­թում, երբ շատ քչե­րը դեռ գիտեին, թե ինչով կավարտվի պատե­րազմը, պետք է հերո­սա­բար զոհվեին հանուն մարդկության լուսա­վոր ապա­գա­յի» կամ էլ առնվազն սուս-փուս նստեին տեղնե­րը, սպա­սեին դեպորտա­ցիա­յի հրա­մա­նին ու դեպորտա­ցիա­յի ճանա­պարհին գոռա­յին՝ Հիտլեր կապուտ՝ հուսա­լով, որ 4–5 տարի հետո կհայտնվեն վերջա­պես ազա­տա­րար սովե­տա­կան զորքե­րը, որոնք իրենց գերմա­նա­կան ճամբարնե­րից միանգա­մից կքշեն ուղիղ Սիբի­րի ճամբարներ՝ կեցցե աշխարհի ամե­նաա­զատ ստա­լինյան երկի­րը: Հավա­նա­բար այսօրվա դիվա­նա­յին անա­լի­տիկնե­րը հենց այդպես էլ կանեին, եթե իրենք հայտնվեին նույն իրա­վի­ճա­կում: Ցավոք, դաժան ճակա­տա­գի­րը զրկել է նրանց հերո­սա­կան այդ դեմքը ցույց տալու որեւէ շանսից: 

Իրա­կա­նությունը սակայն այն է, որ Եվրո­պա­յի հայությունը չէր կարող բացարձակ չեզոք մնալ իր շուրջը ծավալվող պատե­րազմի հանդեպ եւ պետք է գտներ գերմա­նա­ցի­նե­րի մոտ տանող ուղի­ներ, թեկուզ միայն հանուն սեփա­կան անվտանգության, իսկ եթե ավե­լի մեծ բախտ վիճակվեր՝ Հայաստա­նը նոր պայմաննե­րում կառա­վա­րե­լու եւ նույնիսկ տարածքը մեծացնե­լու նպա­տա­կով (ըստ տարբեր տվյալնե­րի՝ գերմա­նա­ցի­նե­րը կամ գոնե Ռոզենբերգի գլխա­վո­րած Արեւելյան ռայխսկո­մի­սա­րիա­տը համա­ձայն էր Նախի­ջեւա­նի եւ Լեռնա­յին Ղարա­բա­ղի միացմա­նը Հայաստա­նին՝ Ադրբե­ջա­նին փոխհա­տուցե­լով Դաղստա­նի հաշվին): 

Առա­ջին համաշխարհա­յի­նը շատ դաժան փորձ էր հայության համար, որպեսզի երկրորդի ժամա­նակ հայ գործիչնե­րը գոնե մի քիչ խելք հավա­քեին այդ դաժան փորձից: Առա­ջին համաշխարհա­յի­նում միա­կողմա­նի եւ շեշտված կողմնո­րո­շումը դեպի Անտանտի երկրներ՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Անգլիա, արժե­ցավ մի ամբողջ ժողովրդի ոչնչա­ցում, հայրե­նի­քի կորուստ, որի միակ փոխհա­տուցումը Սեւրի թուղթն էր: Երկրորդ համաշխարհա­յի­նին հայ ժողո­վուրդը մասնակցեց առա­վե­լա­պես ստի­պո­ղա­բար, ոչ իր ընտրությամբ, որի հնա­րա­վո­րությունը չուներ: Նրա սուբյեկտությունն այս պատե­րազմում է՛լ ավե­լի նվազ էր, քան առա­ջի­նում, դրա համար նրա նոր զոհե­րը չարժա­նա­ցան նույնիսկ Սեւրի պես թղթի, չնա­յած Ստա­լի­նը մի քանի տարվա պատե­րազմից հետո փորձեց նորից խաղացնել դարա­կից հանած «հայկա­կան հարցը» Թուրքիա­յի դեմ՝ փորձե­լով վերջի­նիս առջեւ դնել մի դիլե­մա՝ մտնել սոցիա­լիստա­կան ճամբա­րի մեջ կամ մասնատվել: 

Սովե­տա­հայ պատմագրության մեջ հայե­րի կորուստնե­րը ԵՀ-ում հասցվում էին մինչեւ 300 000‑ի: Այսօրվա տվյալներն ավե­լի համեստ են՝ խոսքը մոտ 100 000‑ի մասին է: 300 000 զոհի մասին հպարտությամբ գրողնե­րը չէին հասկա­նում, որ զոհե­րի քանա­կով հպարտա­նա­լը, մեղմ ասած, իմաստա­լից զբաղմունք չէ: Այդ քանա­կը նաեւ որեւէ լավ բան չէր ասում հայ ժողովրդի մասին, որովհե­տեւ նշա­նա­կում էր, որ սա այն ժողո­վուրդն է, որը հանուն իր հայրե­նի­քի եւ անկա­խության 1920 թվի հայ-թուրքա­կան պատե­րազմում պատրաստ չէր զոհել մի քանի տասնյակ հազար մարդու, որի դեպքում կունե­նար Կարսի նահանգը, Նախի­ջեւա­նը, Արցա­խը, հավա­նա­բար նաեւ՝ Սեւրի սահմաննե­րով հայրե­նիք եւ ելք դեպի ծով: 

Բայց այդ, եթե հայե­րի զոհե­րի քանա­կը իրոք լիներ 300 000, կնշա­նա­կեր, որ ավե­լին է, քան Ֆրանսիա­յի եւ Մեծ Բրի­տա­նիա­յի զոհե­րի քանա­կը եւ մի 100 000-ով պակաս, քան ԱՄՆ-ինը: Իսկ այդ դեպքում պետք է համե­մա­տել, թե զոհե­րի դիմաց ինչ ստա­ցան այդ երկրնե­րը, ու ինչ ստա­ցավ հայ ժողո­վուրդը։ Որովհե­տեւ, եթե նույնիսկ զոհե­րը որոշ դեպքե­րում անխուսա­փե­լի են, ապա դրանց իմաստ ունե­նա­լու աստի­ճա­նը չափվում է միմիայն դրա դիմաց ստա­ցա­ծով: Չի կարե­լի հպարտա­նալ հարյուր կամ տասնյակ հազա­րա­վոր զոհե­րով, եթե դրա դիմաց դու ստա­ցել ես զրո: Կարե­լի է ցավել զոհե­րի համար, հարգել նրանց հիշա­տա­կը, հասկա­նալ, որ դա մեծա­գույն ողբերգություն էր, անխուսա­փե­լի ճակա­տա­գիր, բայց ուրա­խա­նալն ու հպարտա­նա­լը արդեն, կնե­րեք, պաթո­լո­գիա­յի դաշտից է: Ամեն դեպքում նրանք, որոնք համա­րում են, որ հայ ժողո­վուրդը պարտա­վոր էր զոհվել հանուն մեծ տերություննե­րի շահե­րի, ունեն միայն մեկ հպարտա­նա­լու բան. նրանք կարող են իրենց տան պատե­րից կախել Սեւիի պայմա­նագրի քարտե­զը՝ 20-րդ դարում հայ ժողովրդի միակ փոխհա­տուցումը երկու համաշխարհա­յի­նում հանուն «մարդկության» տված ահռե­լի, անհա­մա­չափ զոհե­րի, ուրա­խա­նալ՝ տեսնե­լով, որ 100 տարվա մեջ ահա­գին փոշո­տած թղթի կտո­րի վրա Հայաստանն ունի ելք դեպի ծով, ինչպես նաեւ վերահսկում է Էրզրումն ու Վանը:

Վերա­դառնանք մեր բուն շարադրանքին: 

Ի տարբե­րություն Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի՝ հայկա­կան ազգա­յին ու պետա­կան գործիչնե­րը, փառք Աստծու, հասկա­ցան, որ նման դեպքե­րում հայե­րի նման վտանգված ժողո­վուրդնե­րի համար միա­կողմա­նի կողմնո­րոշման քաղա­քա­կա­նությունը մեծ վտանգ է: Եվ եթե մի կողմից Հայաստա­նում ապրող հայ ժողո­վուրդն ընտրություն չուներ եւ պետք է մասնակցեր պատե­րազմին սովե­տա­կան բանա­կի կազմում, եւ սփյուռքյան կազմա­կերպություննե­րի մի մասն էլ լծված էր սովե­տա­կան քաղա­քա­կա­նությանն աջակցե­լու գործին, ապա մյուս կողմից սփյուռքի մնա­ցած մասը պետք է փորձեր ապա­հո­վել ավե­լի լայն գործակցության դաշտ: Այդպես էլ եղավ: Հայ գործիչնե­րի մի մասը, թվում է, կապեր հաստա­տե­ցին անգլիա­ցի­նե­րի հետ, իսկ մյուս մասը՝ գերմա­նա­ցի­նե­րի: Մինչեւ այդ, մեծ աշխա­տանք էր տարվել Մուսո­լի­նիի Իտա­լիա­յի հետ, որը միջերկրա­ծովյան իր հավակնություննե­րում ընդգծված հակա­թուրքա­կան դիրքո­րո­շում ուներ, եւ որի թագա­վոր Վիկտոր Էմա­նուել 3‑րդը թեկուզ ֆորմալ, բայց կրում էր նաեւ «Հայոց թագա­վոր» տիտղո­սը: 

Դժվար է ասել, թե որքա­նով նախա­պես որոշված մարտա­վա­րություն էր սա: Ես ենթադրում եմ, որ ինչ-որ որո­շում սրա հիմքում պետք է ընկած լիներ: Համե­նայնդեպս, եթե Նժդե­հը, որն արդեն Դաշնակցությունից դուրս էր եկել, կարող էր գործել ինքնուրույն, ապա, օրի­նակ, նույն Դրոն, կարծում եմ, պետք է համա­ձայնեցրած լիներ իր քայլե­րը կուսակցության հետ, որի մի մասը սոլի­դա­րություն էր պահպա­նում հակա­գերմա­նա­կան արեւմտյան տերություննե­րի հետ, բայց Եվրո­պա­յում մնա­ցածներն էլ պետք է կապեր հաստա­տեին եւ գործակցեին գերմա­նա­ցի­նե­րի հետ: Անկախ այն բանից՝ եղել է հստակ որո­շում եւ «աշխա­տանքի բաշխում», թե ոչ, բայց այն, ինչ տեղի է ունե­ցել փաստա­ցի՝ համա­ժա­մա­նակյա գործակցություն պատե­րազմի տարբեր կողմե­րի հետ, այդ իրա­վի­ճա­կում միակ ճիշտ քաղա­քա­կա­նությունն էր: Դա ճիշտ էր նախ Եվրո­պա­յում ապրող հայ զանգվա­ծի անվտանգության տեսա­կե­տից: Երկրորդ՝ հեռանկա­րի տեսա­կե­տից ոչ ոք չէր կարող ասել, թե ինչով կավարտվի պատե­րազմը: Եթե այն ավարտվեր գերմա­նա­ցի­նե­րի հաղթա­նա­կով, եւ եթե, օրի­նակ, Հայաստա­նը հայտնվեր գերմա­նա­կան վերահսկո­ղության տակ, թեկուզ ժամա­նա­կա­վոր, ապա անշուշտ մի երկու կտոր խելք ունե­ցող մարդը պետք է հասկա­նար, որ նախա­պես գերմա­նա­ցի­նե­րի հետ կապեր հաստա­տե­լու դեպքում Հայաստա­նի ճակա­տա­գի­րը կարող էր մի կերպ դասա­վորվել, իսկ նման կապ չլի­նե­լու դեպքում՝ լրիվ այլ կերպ: Իսկ, օրի­նակ, 1942 թվա­կա­նի երկրորդ կեսին գերմա­նա­ցի­ներն արդեն շատ մոտ էին Այսրկովկա­սի սահմաննե­րին, եւ նրանց կարեւոր նպա­տակնե­րից էր Բաքու հասնե­լը: Ի դեպ, 1918‑ի գարնա­նը, երբ գերմա­նա­ցի­նե­րը կարճ ժամա­նա­կով հայտնվե­ցին Այսրկովկա­սում, նրանք մեծ դեր ունե­ցան այն բանում, որ թուրքե­րը ճանա­չեն Հայաստա­նի անկա­խությունը թեկուզեւ նվա­զա­գույն սահմաննե­րով: Եվ սա այն դեպքում, երբ նախա­պես որեւէ աշխա­տանք հայե­րի կողմից գերմա­նա­ցի­նե­րի հետ չի իրա­կա­նացվել, եւ հակա­ռա­կը, հայե­րը միանշա­նակ կռվել են Գերմա­նիա­յի թշնա­մի­նե­րի կողմից: Կարե­լի է պատկե­րացնել, թե որքան ավե­լի արդյունա­վետ կարող էր լինել գերմա­նա­կան աջակցությունը 1918-ին, եթե հայ գործիչներն այն ժամա­նակ էլ գործեին ոչ թե մեկ, այլ երկու ճակա­տով՝ ե՛ւ Գերմա­նիա­յի, ե՛ւ նրա թշնա­մի­նե­րի հետ: Ի դեպ, այստեղ էլ կա ճակա­տագրի յուրա­հա­տուկ խաղ: Եթե մի կողմից գերմա­նա­ցի սպա­նե­րը 1918-ին փորձում էին որո­շա­կիո­րեն զսպել թուրքե­րի ախորժա­կը Կովկա­սում, ապա մյուս կողմից մեկ այլ գերմա­նա­ցի՝ այս անգամ ռուսա­կան ծառա­յության՝ Ալեքսանդր Շնո­յե­րը, որն այդ ժամա­նակ հայտնվել էր հայկա­կան բանա­կում որպես Սիլիկյա­նի շտա­բի պետ, հեղի­նա­կել էր Սարդա­րա­պա­տի ճակա­տա­մարտի գծա­գի­րը: 

Բայց կային նաեւ հավելյալ կարեւոր գործոններ, որոնք ստի­պում էին հայ գործիչնե­րին շտա­պել կապեր հաստա­տե­լու Գերմա­նիա­յի հետ ԵՀ‑ի սկզբին: Դրանցից մեկը Թուրքիա­յի գործոնն էր: Երբ խոսք է բացվում հատկա­պես գերմա­նա­ցի­նե­րի հետ Նժդե­հի գործակցության մասին, ապա շատե­րը մոռա­նում են կամ էլ չգի­տեն, որ ի սկզբա­նե այստեղ խնդի­րը ոչ թե Սովե­տա­կան միության, այլ Թուրքիա­յի դեմ գերմա­նա­կան ենթադրյալ գործո­ղություներն էին: Սրա մասին մի փոքր մանրա­մասնենք: 

1940-ին, երբ Նժդեհն առա­ջին անգամ կապ է հաստա­տում գերմա­նա­ցի­նե­րի հետ, ապա դրա նպա­տա­կը հակա­թուրքա­կան գործո­ղություննե­րին մասնակցությունն էր: 

Նժդե­հին դավա­ճա­նության մեջ մեղադրողնե­րի սիրե­լի Իոսիֆ Վիսա­րիո­նո­վի­չը դեռ Գերմա­նիա­յի բարե­կամն էր՝ համա­ձայն 1939-ին կնքած հայտնի պակտի, եւ ոչ միայն բարե­կամն էր, այլեւ ակտի­վո­րեն դրդում, շնորհա­վո­րում եւ վայե­լում էր գերմա­նա­կան հաղթա­նակնե­րի արդյունքներն Արեւելյան Եվրո­պա­յում՝ մեկը մյուսի հետեւից միացնե­լով իր տերությա­նը Մերձբալթի­կա­յի, Լեհաստա­նի, Ֆինլանդիա­յի, Ռումի­նիա­յի կտորնե­րը, հավակնե­լով ոչ միայն Բուլղա­րիա­յին եւ Բոսֆո­րի նեղուցնե­րին, այլեւ խառնվե­լով Հարավսլա­վիա­յի, Չեխոսլո­վա­կիա­յի եւ այլ երկրնե­րի ներքին գործե­րին: 

Ինչ վերա­բե­րում է Թուրքիա­յին, ապա այս երկիրն այդ ժամա­նակ դիտարկվում էր որպես առա­վե­լա­պես Անգլիա­յի եւ որո­շա­կիո­րեն Ֆրանսիա­յի դաշնա­կից տարա­ծաշրջա­նում:



Այստեղ մի երկու պարզա­բա­նում է անհրա­ժեշտ: Սովե­տա­կան պատմա­գի­տությունը պատե­րազմից անմի­ջա­պես հետո շրջա­նա­ռության մեջ էր մտցրել մի թեզ, համա­ձայն որի՝ Թուրքիան պատրաստվում էր Սովե­տա­կան միության դեմ պատե­րազմ սկսել 1942‑ի վերջին, բայց Ստա­լինգրա­դի հաղթա­նա­կը խանգա­րեց այդ ծրագրին: Իբր հաշվի առնե­լով սա՝ հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ համաշխարհա­յի­նում արդա­րացվում է. Ստա­լինգրա­դի հաղթա­նա­կը ըստ այդմ փրկել է մեզ թուրքա­կան հերթա­կան ներխուժումից: Այս վարկա­ծը, որին մինչեւ այսօր հավա­տա­ցողներ կան, կարե­լի է ասել, ֆանտաստի­կա­յի ժանրից է՝ առանց հավելյալ քննության, թեկուզ միայն այն պատճա­ռով, որ գերմա­նա­ցի­նե­րը, որոնք արդեն նախա­պես կազմել էին Ռախյսկո­մի­սա­րիատ Կովկա­սը եւ համա­պա­տասխան նշա­նա­կումներ արել, չէին պատրաստվում որեւէ մեկին զիջել իրենց վերահսկո­ղությունը տարա­ծաշրջա­նում, առա­վել եւս՝ Թուրքիա­յին: Ավե­լին՝ ինչպես հետա­գա­յում կտեսնենք, Կովկա­սի նվա­ճումից հետո հերթը հենց Թուրքիա­յինն էր. ըստ գերմա­նա­կան պլաննե­րի՝ այդ երկի­րը կամ պետք է վերջնա­կա­նա­պես խզեր կապե­րը Մեծ Բրի­տա­նիա­յի հետ, կամ ռազմա­կան ներխուժման ենթարկվեր Գերմա­նիա­յի կողմից, եւ այդ դեպքում նրա արեւելյան տարածքնե­րը պետք է միացվեին Հայաստա­նին ու Վրաստա­նին: Բայց մենք, այդուհանդերձ, փորձենք վերլուծել, թեկուզեւ ինքին ֆանտաստի­կը: 

Այստեղ կա նախ տրա­մա­բա­նա­կան սխալ: Հայ ժողովրդի մասնակցությունն արդա­րացման կարիք չունի, քանի որ հայ ժողովրդին ոչ ոք չի հարցրել եւ չի էլ պատրաստվել հարցնել, թե արդյոք ուզում է մասնակցել պատե­րազմին: Նա չի ունե­ցել ընտրության հնա­րա­վո­րություն եւ մասնակցել է պատե­րազմին որպես ԽՍՀՄ‑ի մաս: Երկրորդ, եթե հայ ժողովրդի մասնակցությունն արդա­րացվում է թուրքա­կան գործո­նով, ապա այդ նույն տրա­մա­բա­նությամբ ստացվում է, որ եթե ու երբ Թուրքիան պատե­րազմում ունե­նար հակա­գերմա­նա­կան դիրք, ապա հայ ժողո­վուրդը պետք է անցներ Գերմա­նիա­յի կողմը: Բայց միանշա­նակ է, որ առնվազն պատե­րազմի սկզբին՝ 1939–41 թվա­կաննե­րին, ունե­ցել է հակա­գերմա­նա­կան դիրք, ավե­լին՝ 1945‑ի սկզբին վերջա­պես պաշտո­նա­պես պատե­րազմ է հայտա­րա­րել Գերմա­նիա­յին, ճիշտ է, ռազմա­կան գործո­ղություննե­րին չմասնակցե­լով: Ուրեմն ի՞նչ, հայ ժողո­վուրդը 1945‑ի ձմռա­նը պետք է շտապ փոխեր իր դիրքո­րո­շումն ու ամբողջ կազմով անցներ Գերմա­նիա­յի կո՞ղմը: Պարզ է, որ նման բան ցանկության դեպքում անգամ հայ ժողո­վուրդն անել չէր կարող, նույնիսկ եթե Թուրքիան 1941-ին պատե­րազմ հայտա­րա­րեր Գերմա­նիա­յին, որովհե­տեւ Հայաստա­նի հայ ժողո­վուրդն ընտրության հնա­րա­վո­րություն չուներ, նա պատե­րազմի սուբյեկտ չէր, այլ օբյեկտ: Չնա­յած այս պարզ տրա­մա­բա­նությա­նը, ցայսօր փորձում են հրամցնել 1942 թվի այս պատմությունը, որը սովե­տա­կան քարոզչության տիպիկ աբսուրդնե­րից է: 

Բայց կա ավե­լին: Սովե­տա­կան միության դեմ 1942-ին թուրքա­կան հարձակման մասին ծրագրե­րի մասին թեզը կարծես չի հաստատվում որեւէ ոչ սովե­տա­կան աղբյուրով: Հավա­նա­բար դա ստա­լինյան քարոզչության արդյունքն է՝ հաշվի առնե­լով, որ Ստա­լի­նը դեռ 1939-ից բավա­կա­նին ակտի­վո­րեն հետա­մուտ էր Բոսֆո­րի նեղուցնե­րի հարցի լուծմա­նը՝ համա­ձայն ավանդա­կան ռուսա­կան քաղա­քա­կա­նության: 

Իրա­կա­նությունը հետեւյալն է: 1939‑ի ապրի­լի 23-ին Մեծ Բրի­տա­նիա­յի, Ֆրանսիա­յի եւ Թուրքիա­յի միջեւ կնքվել է փոխօգնության մասին նախնա­կան գաղտնի պայմա­նա­գիր: Նույն օրն էլ Թուրքիա­յին է փոխանցվել Ալեքսանդրետյան սանջա­կը Կիլի­կիա­յի եւ Սիրիա­յի սահմաննե­րին, որը հայե­րիս ավե­լի հայտնի է Մուսա Դաղ լեռամբ եւ շրջա­կայքի հայկա­կան գյուղե­րով: Իսկ 1939‑ի հոկտեմբե­րին արդեն, երբ սկսվել էր ԵՀ‑ն նույն երե­քի միջեւ, կնքվում է փոխօգնության մասին ամբողջա­կան պայմա­նա­գիր, որի համա­ձայն կողմե­րը պարտա­վորվում են միմյանց օգնել, եթե ռազմա­կան գործո­ղություններ ծավալվեն Միջերկրա­կան ծովում: Ընդ որում՝ թուրքա­կան պայմանն այն էր, որ այս պայմա­նա­գի­րը չի տարածվում Սովե­տա­կան միության վրա, այսինքն՝ թուրքե­րը հատուկ շեշտում էին, որ չեն մասնակցե­լու հակա­սո­վե­տա­կան հնա­րա­վոր գործո­ղություննե­րին: Եվ սա, ի դեպ, ըստ որոշ կարծիքնե­րի, գործնա­կան հետեւանքներ ունե­ցավ, քանի որ 1939–40-ին անգլիա­ցի­նե­րի եւ ֆրանսիա­ցի­նե­րի մոտ կար Բաքվի ռմբա­կոծման ծրա­գիր, բայց դա իրացնե­լու համար անհրա­ժեշտ էր թուրքե­րի մասնակցությունը (տեսա­կա­նո­րեն դիտարկվում էր նույնպես Այսրկովկաս ներխուժե­լու ծրա­գի­րը):



Բնա­կան է, որ այս քայլով Թուրքիան իրեն դնում էր Գերմա­նիա­յի հավա­նա­կան թշնա­մի­նե­րի շարքում, եւ բնա­կան է, որ գերմա­նա­ցի­նե­րի մեծ ռազմա­կան ծրագրե­րում ի հայտ է գալիս թուրքա­կան խնդի­րը: 

Բայց մյուս կողմից թուրքա­կան ղեկա­վա­րությունը, իհարկե, այնքան հիմար չէր, որ իր ժողովրդին ներքա­շեր պատե­րազմի մեջ հանուն մարդկության լուսա­վոր ապա­գա­յի՝ հատկա­պես խորա­պես գիտակցե­լով սեփա­կան երկրի խոցե­լիությունն ու ռազմա­տեխնի­կա­կան խոր հետամնա­ցությունը: Չնա­յած կնքած պայմա­նագրին՝ թուրքե­րը զգուշա­վոր քաղա­քա­կա­նություն էին վարում եւ դիվա­նա­գի­տո­րեն «ցրում էին» անգլիա­ցի­նե­րի պահանջնե­րը՝ պաշտո­նա­պես մտնել պատե­րազմի մեջ, չնա­յած այն բանին, որ դեռեւս 1942‑ի առա­ջին կեսից բրի­տա­նա­ցի­ներն ու ամե­րի­կա­ցի­նե­րը սկսել էին մատա­կա­րա­րել ժամա­նա­կա­կից ռազմա­կան տեխնի­կա եւ սպա­ռա­զի­նություն՝ մերթընդմերթ օգտա­գործե­լով Թուրքիա­յի տարածքը (1943‑ի ամառվա­նից սկսած) որպես ԽՍՀՄ‑ի համար Լենդ Լիզի լրա­ցուցիչ հարա­վա­յին ճանա­պարհ: Թուրքա­կան զգուշա­վո­րությունն աճում է գերմա­նա­կան հաջո­ղություննե­րին զուգա­հեռ: Վերջա­պես 1941‑ի հունի­սի 18-ին Թուրքիան եւ Գերմա­նիան կնքում են չհարձա­կե­լու պակտ եւ պարտա­վորվում շարունա­կել Գերմա­նիա­յի համար ռազմա­վա­րա­կան նշա­նա­կություն ունե­ցող որոշ ապրանքնե­րի արտա­հա­նումը: Չնա­յած սրան՝ Գերմա­նիա­յում չէին բացա­ռում Թուրքիա­յի նկատմամբ ռազմա­կան գործո­ղություննե­րի ծավա­լումը եւ համա­պա­տասխան ռազմա­կան պլաննե­րի մշա­կումը: Օրի­նակ՝ հենց նույն 1942‑ի ամռա­նը մշակվում է «Գերթրուդա»՝ Թուրքիա ներխուժե­լու գերմա­նա­կան ցամա­քա­յին զորքե­րի գլխա­վոր հրա­մա­նա­տա­րության պլա­նը, որը ենթադրում էր, բացի գերմա­նա­կան ուժե­րից, նաեւ դաշնա­կիցներ Բուլղա­րիա­յի եւ Իտա­լիա­յի լայն ներգրավվա­ծություն, որոնք, նույնիսկ առանձին վերցրած, Թուրքիա­յի նկատմամբ ունեին ռազմա­տեխնի­կա­կան առա­վե­լություն: Բայց դա չի իրա­կա­նա­նում Ստա­լինգրա­դի ճակա­տա­մարտում եւ Հյուսի­սա­յին Աֆրի­կա­յում Գերմա­նիա­յի պարտության պատճա­ռով: Ահա այսքան տարբեր կարող է լինել իրա­կան պատմությունը քարոզչությունից: 

Սովե­տա­կան քարոզչությունը պնդում է, որ Ստա­լինգրա­դի ճակա­տա­մարտը փրկեց հայե­րին թուրքա­կան ներխուժումից, սակայն այն վարկա­ծը, որ Ստա­լինգրա­դում գերմա­նա­ցի­նե­րի պարտությամբ Թուրքիան փրկվեց գերմա­նա­կան ներխուժումից եւ մասնա­տումից՝ փաստագրա­կան առումով ավե­լի ծանրակշիռ է: Ի վերջո, Թուրքիան 1942‑ի վերջին գնում է համընդհա­նուր մոբի­լի­զա­ցիա­յի բրի­տա­նա­ցի­նե­րի խորհրդով եւ լուրջ նախա­պատրաստություններ է սկսում տեսնել Ստամբուլը, Թուրքիա­յի եվրո­պա­կան մասը եւ արեւմտյան ավա­զանն ամրապնդե­լու ուղղությամբ: Ընդ որում՝ ըստ որոշ պնդումնե­րի՝ գերմա­նա­ցի­նե­րը թուրքե­րի դեմ գործո­ղություննե­րը ենթադրում էին ոչ միայն Բուլղա­րիա­յի, այլեւ Հայաստա­նի տարածքից, երբ այն գրավվեր Գերմա­նիա­յի կողմից 1942-ին: Ի վերջո, կարեւո­րա­գույն ռազմա­վա­րա­կան նպա­տա­կը ոչ միայն Բաքվի նավթին տիրա­նալն էր ու Սովե­տա­կան միությանն այս ռեսուրսից կտրե­լը, այլեւ հարված հասցնե­լը բրի­տա­նա­ցի­նե­րին Թուրքիա, Իրաք եւ Սիրիա ներխուժե­լով, ինչը լրջո­րեն կբարդացներ բրի­տա­նա­կան դիրքերն ու թիկունքա­յին ռազմա­վա­րա­կան լոգիստի­կան, որի շնորհիվ էլ դիմա­կա­յում էր բրի­տա­նա­կան հյուսի­սաֆրիկյան ճակա­տը: 

Եվ հենց այստեղ էլ կարող է վերջա­պես պարզ դառնալ սովե­տա­կան քարոզչության գաղտնի­քը: Հավա­նա­բար թուրքերն իրոք 1942‑ի աշնա­նը որոշ չափով զորքեր էին կուտա­կում Սովե­տա­կան միության հետ սահմա­նին, բայց ոչ թե Սովե­տա­կան միության վրա հարձակվե­լու համար, ինչը բացա­ռիկ անմտություն կլի­ներ թուրքե­րի կողմից, որոնք ռազմա­տեխնի­կա­կան տեսանկյունից փոքր պետության ներուժ ունեին, այլ գերմա­նա­կան հնա­րա­վոր ներխուժմա­նը դիմա­կա­յե­լու համար՝ բրի­տա­նա­ցի­նե­րի օգնությամբ, եթե գերմա­նա­ցի­նե­րին հաջողվեր գրա­վել Կովկա­սը: Ցավոք, այս հարցե­րը մեր պատմա­գի­տության մեջ գրե­թե չեն քննարկվել պատճաշ մակարդա­կով, եւ մինչեւ այսօր հայ ժողովրդին հրամցվում են ստա­լինյան քարոզչության պարզունակ միֆե­րը փաստաթղթե­րով հաստատված վերլուծություննե­րի ու իրո­ղություննե­րի փոխա­րեն: Այստեղ այս թեման թողնենք, քանի որ բավա­կա­նա­չափ նյութի, ցավոք, մենք էլ այս պահին չենք տիրա­պե­տում, բայց համե­նայնդեպս այսքա­նից հետո պարզ պետք է լինի եւս մեկ պատճառ, թե ինչու հայ գործիչնե­րը կարող էին եւ պետք է գործակցեին գերմա­նա­ցի­նե­րի հետ ԵՀ-ում: 

Վերջա­պես կարեւոր է հասկա­նալ, որ Գերմա­նիա­յի հետ գործակցող հայ գործիչնե­րի գոնե մի մասն ուներ մարտա­վա­րության եւս մեկ կարեւոր հիմնա­վո­րում: 

Ինչպես տեսանք նախորդ հատվա­ծում, Գերմա­նիա­յի դաշնա­կիցնե­րը հիմնա­կա­նում այն պետություններն էին, որոնք դժգոհ էին Առա­ջին համաշխարհա­յի­նի արդյունքնե­րից, ասել է թե՝ ռեւի­զիո­նիզմի եւ նոր աշխարհա­կարգի ձգտող երկրներ: Դրանց մեջ, իհարկե, նախեւա­ռաջ պարտվածներն էին, որոնց մեջ առա­ջի­նը հենց Գերմա­նիան էր, ապա՝ Հունգա­րիան, Բուլղա­րիան եւ այլն: Որքան էլ տարօ­րի­նակ է, այս ցուցա­կում էին նաեւ պատե­րազմում հաղթողնե­րը, որոնց մեջ առա­ջինն Իտա­լիան էր, ապա՝ Ռումի­նիան: Իտա­լա­կան ամբողջ ֆաշիզմն ընդհանրա­պես կայա­ցավ սկզբում որպես վետե­րաննե­րի բողո­քի շարժում ընդդեմ Իտա­լիա­յի հանդեպ նրա դաշնա­կիցնե­րի անարդար վերա­բերմունքի: Նրանք համա­րում էին, որ Անտանտի դաշնա­կիցներն անտե­սում էին իտա­լա­կան կենսա­կան պահանջնե­րի մեծ մասը: Իտա­լիա­յի մասին ասում էին՝ հաղթողնե­րի մեջ պարտված: Առա­ջին համաշխարհա­յի­նի արդյունքում ստեղծված վիճա­կից դժգո­հության հիմքը նաեւ խորվաթնե­րի, սլո­վակնե­րի, սլա­վո­նա­ցի­նե­րի, ֆլանդրիա­ցի­նե­րի, բոսնիա­ցի­նե­րի, սլո­վեննե­րի գերմա­նա­սի­րությունն էր, քանի որ այդ ազգե­րը ձգտում էին անկա­խության:

Բայց եթե կա աշխարհի երե­սին մի ազգ, որն ամե­նից շատ պետք է դժգոհ մնար Առա­ջին համաշխարհա­յի­նի արդյունքնե­րից, անշուտ՝ հայերն էին, որոնք ենթարկվել էին Ցեղասպա­նության եւ կորցրել հայրե­նի­քի մեծ մասը՝ հավա­տա­լով Անտանտի խոստումնե­րին: Հայե­րը, որոնք դիրքա­վորվում եւ ճանաչվում էին որպես Անտանտի դաշնա­կից: Եթե Իտա­լիան կարող էր իրեն համա­րել պարտված հաղթողնե­րի մեջ, ապա ի՞նչ պետք է իրենց համա­րեին հայե­րը: 

Եվ հայ գործիչնե­րի այն մասը, որոնք գործակցում էին Գերմա­նիա­յի հետ, հենց այս պարզ տրա­մա­բա­նա­կան մտո­րումն էին դնում իրենց դիրքո­րոշման հիմքում: Այս տրա­մա­բա­նությամբ է գրված, օրի­նակ, Բեռլի­նում գործող Հայկա­կան ազգա­յին խորհրդի նախա­գահ Արտա­շես Աբեղյա­նի խմբագրա­կա­նը ԱԽ‑ի պարբե­րա­կան Հայաստա­նի առա­ջին համա­րում 1943-ին: Այս նույնն ավե­լի մանրա­մասն հիմնա­վո­րում է Հայկ Ասատրյա­նը «Հայաստա­նը որպես արիա­կան նախա­դիրք» գրքում, որի առա­ջին մասն է միայն լույս տեսել, իսկ երկրորդի ճակա­տա­գի­րը մնում է անհայտ: Այդ առա­ջին մասի զգա­լի հատվա­ծը Հայկա­կան հարցի պատմությանն է նվիրված որպես եվրո­պա­կան դիվա­նա­գի­տության մաս: Թվում է պարզ ժամա­նա­կագրա­կան շարադրանք, բայց հեղի­նա­կը ցույց է տալիս, թե ինչպես իր բնո­րոշմամբ «Հին Եվրո­պան», այսինքն՝ Մեծ Բրի­տա­նիա­յի, Ֆրանսիա­յի, Ռուսաստա­նի գլխա­վո­րած Եվրո­պան խոստումներ է շռայլում հայե­րին եւ ամեն անգամ հետեւո­ղա­կան դրժում այդ խոստումնե­րը: Կարե­լի է, իհարկե, վիճել Ասատրյա­նի հետ՝ ցույց տալով հայկա­կան ընկա­լումնե­րի սխալնե­րը, հայկա­կան քաղա­քա­կա­նության ձախո­ղումնե­րը: Բայց մյուս կողմից Ասատրյա­նի տեսա­կետն այդ դաշտում չէ. նա ոչ թե նեղ իմաստով քաղա­քա­կան, այլ համա­կարգա­յին սխալ է տեսնում «Հին Եվրո­պա­յի» կրկնվող քաղա­քա­կա­նության մեջ հայե­րի նկատմամբ եւ դուռ է բացում ոչ միայն շատ ավե­լի լայն քաղա­քակրթության, այլեւ քաղա­քա­կան քննարկման համար: Ինչո՞ւ նույնիսկ հակա­ռակ իր կամքի «Հին Եվրո­պան» անընդհատ դավա­ճա­նեց հայե­րին: Կա ի վերջո զարմա­նա­լի նմա­նություն հայկա­կան եւ գերմա­նա­կան ճակա­տագրե­րի միջեւ, որը բացա­հայտվում է, երբ իրե­րին սկսում ես նայել ավե­լի լայն՝ մեծ պատմա­կան եւ քաղա­քակրթա­կան հեռանկարնե­րից: Հայե­րը կարող էին շատ անգամ քաղա­քա­կա­նա­պես սխալվել, բայց այնպես չէ, որ հայե­րի նման այլ փոքր ազգե­րը չեն արել նույն սխալնե­րը. հայե­րը եզա­կի չեն այդ առումով: Բայց հայե­րը եզա­կի են մշտա­պես դավա­ճանված զգա­լու առումով: Ասատրյա­նի պատկե­րացրած «Նոր Եվրո­պան», որը պետք է լիներ ոչ թե առանձին ազգա­յին էգոիզմնե­րի, այլ քաղա­քակրթա­կան մեծ ինքնության հիմամբ արժե­քա­յին քաղա­քա­կա­նություն վարող Եվրո­պա, պարտա­վոր էր արդար լուծում տալ Հայկա­կան հարցին, որը, ըստ Ասատրյա­նի, եվրո­պա­կա­նության, եվրո­պա­կան քաղա­քակրթության ֆորպոստն էր Ասիա­յում: Եվ կրկին կարե­լի է այս տեսա­կե­տի հետ բանա­վի­ճել, բայց մեր խնդիրն այժմ դա չէ, այլ այն, թե ինչ գաղա­փա­րա­կան եւ արժե­քա­յին հիմք էր ընկած ԵՀ‑ի շրջա­նի հայ-գերմա­նա­կան գործակցության հիմքում: 

Ստացվում է պարա­դոքսալ իրա­վի­ճակ: Հայ ժողովրդի մեծ մասը մասնակցել է պատե­րազմին Սովե­տա­կան միության կողմից ընդդեմ Գերմա­նիա­յի: Բայց հայ ժողովրդի այդ մեծա­մասնությունը չի էլ ունե­ցել ընտրության հնա­րա­վո­րություն: Հավա­նա­բար, եթե դա լիներ, եթե Հայաստա­նը մնար անկախ պետություն, կարիք չէր էլ լինի որեւէ կողմին ընտրե­լու ԵՀ-ում, եւ Հայաստա­նը, գուցե Թուրքիա­յի պես մանեւրե­լով, կարո­ղա­նար մնալ չեզոք՝ խուսա­փե­լով անի­մաստ զոհե­րից: Հայ ժողովրդի տասնյակհա­զա­րա­վոր զոհեր որեւէ նպա­տա­կի համար, բացի ազգի ֆիզի­կա­կան գոյության կռվից, անի­մաստ են, չեն կարող արդա­րա­ցում ունե­նալ: 



Կար նաեւ փոքրա­մասնությունը, որը մասնակցեց պատե­րազմին Գերմա­նիա­յի կողմից: Այս ընտրությունը, ինչպես տեսանք, մասամբ ստի­պո­ղա­կան էր, մասամբ էլ՝ գիտակցված՝ հիմնա­վորված ե՛ւ տեսա­կա­նո­րեն, ե՛ւ գործնա­կա­նո­րեն: Դուր գա որեւէ մեկին թե ոչ, բայց զարմա­նա­լիո­րեն ստացվում է, որ հենց այս փոքրա­մասնությունն էր ներկա­յացնում հայկա­կան սուբյեկտությունն այդ տարի­նե­րին, որովհե­տեւ միայն դա ուներ ընտրե­լու հնա­րա­վո­րություն, եւ միայն դա էր, որի ընտրությունն ուներ նաեւ իրա­կան հիմնա­վո­րումներ: Պարա­դոքսալ կերպով հայ ժողովրդի ինքնիշխա­նությունը 1940-ականնե­րին սահմա­նա­փակվեց եւ դրսեւորվեց այս ընտրությամբ: 

Այսպի­սով, տեսնում ենք, որ Երկրորդ համաշխարհա­յի­նում գերմա­նա-հայկա­կան գործակցության այլընտրանքա­յին զարգացման ոչ թե մեկ, այլ մի քանի հնա­րա­վոր այլընտրանքա­յին տարբե­րակ կարող էր լինել: Դրանք ավե­լի մանրա­մասն գծե­լու համար պետք է առանձին էլ դիտարկեինք գերմա­նա­կան քաղա­քա­կա­նությունը գրավված Արեւելքում: Դա սակայն մեր տեքստին կավե­լացներ եւս մեկ ծավա­լուն հատված: Միայն նշենք, որ գերմա­նա­կան քաղա­քա­կա­նությունն այս հարցում աչքի չէր ընկնում միասնա­կա­նությամբ եւ հետեւո­ղա­կա­նությամբ, ինչպես վկա­յում է արդի ակա­դե­միա­կան պատմա­գի­տությունը: Գերմա­նա­ցի­նե­րը չունեին նման քաղա­քա­կա­նության պատմա­կան փորձ՝ ի տարբե­րություն բրի­տա­նա­ցի­նե­րի, ռուսնե­րի եւ այլն: Մյուս կողմից էլ որո­շումնե­րի ընդունման մեխա­նիզմը Երրորդ Ռայխում բավա­կա­նին խճճված էր, եւ ի տարբե­րություն, օրի­նակ, նույն ստա­լինյան ԽՍՀՄ‑ի՝ բազմա­կենտրոն էր: Դա արտա­հայտվեց նաեւ Գերմա­նիա­յի «արեւելյան քաղա­քա­կա­նությունում», ուր միմյանց հետ անընդհատ մրցակցության մեջ էին Ալֆրեդ Ռոզենբերգի Արեւելյան գրավյալ տարածքնե­րի նախա­րա­րությունը, ՍՍ‑ը, Վերմախտը, Արտա­քին գործե­րի նախա­րա­րությունը եւ այլն, եւ այլն: Մեկի համար, ինչպես օրի­նակ՝ Ռոզենբերգի, առաջնա­յին էր խնդրի քաղա­քա­կան կողմը, եւ նրա տեսա­կե­տից պետք էր խրա­խուսել ուկրաի­նա­ցի­նե­րի ու կովկասցի­նե­րի անկա­խության ձգտումնե­րը եւ միա­ժա­մա­նակ մերժել ռուսա­կան էմիգրանտա­կան խմբե­րի հավակնություննե­րը «Նոր Ռուսաստան» ստեղծե­լու կարգա­խո­սով: Սրան հակա­ռակ, Վերմախտի շատ գենե­րալներ հակված էին գործակցել ռուսա­կան հակա­բոլշեւիկյան ուժե­րի հետ: Մյուսնե­րի համար էլ էական էր խնդրի տնտե­սա­կան կողմը եւ այլն: Այս եւ այլ հղացքներն անընդհատ բախվում էին միմյանց, եւ արդյունքը ոչ հետեւո­ղա­կան, ինքնա­հա­կա­սա­կան քաղա­քա­կա­նությունն էր, որը շատ առումնե­րով նպաստեց գերմա­նա­ցի­նե­րի պարտությանն արեւելքում: 

Մենք այդպես էլ չհա­սանք բուն այլընտրանքա­յին պատմությա­նը: Ի՞նչ կլի­ներ Հայաստա­նի հետ, եթե Գերմա­նիան հաղթեր ԵՀ-ում՝ հարցի պատասխա­նին: Բայց հուսանք, ընթերցողն այս անգամ էլ կնե­րի մեզ՝ հաշվի առնե­լով, որ փոխա­րե­նը տվե­ցինք բավա­կա­նա­չափ նախնա­կան նյութ ինքնուրույն մտա­ծե­լու եւ պատկե­րացնե­լու համար: Այս թեման նրանցից չէ, որ հնա­րա­վոր լինի բացել միանգա­մից, «մեկ հպմամբ»: Մենք փորձե­ցինք նախ հետաքրքրություն առա­ջացնել: Գուցե մի օր մեկ այլ դիտանկյունից նորից անդրա­դառնանք սրան: Համե­նայնդեպս վստահ ենք, որ Հայաստա­նի անկա­խությունից համարյա 30 տարի անց վաղուց ժամա­նակն է, որ այս թեման հիմնո­վին վերաուսումնա­սիրվի մեզա­նում: Համաշխարհա­յին պատմա­գի­տությունն այսօր ահռե­լի նյութ է կուտա­կել, որից պարտա­վոր ենք օգտվել, իսկ մենք մինչեւ այսօր ծամծմում ենք հնա­մաշ պատկե­րա­ցումնե­րը: Եվ սա զուտ գիտա­կան հարց չէ, ինչպես նաեւ պատմա­կան որեւէ հարց զուտ գիտա­կան չէ, այլ քաղա­քա­կան: Հստակ պատկե­րացնե­լու համար մեր այսօրվա անե­լի­քը, պետք է հնա­րա­վո­րինս ճշմարտությա­նը մոտ իմա­նանք մեզ հետ տեղի ունե­ցածն անցյա­լում, այս թվում նաեւ՝ այլընտրանքա­յին հնա­րա­վո­րություննե­րը:

Հեղի­նակ՝  Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Նկա­րա­զարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւա­վո­րումը՝  Աննա Աբրա­համյա­նի,   Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւա­վորման համար օգտա­գործվել է Էմա­նուել Սարդարյա­նի լուսանկա­րը

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ