28.3 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Հայե­րի եւ թուրքե­րի բախումնե­րը Գառնի­բա­սա­րում եւ Զանգի­բա­սա­րում շարունակվում են մինչեւ հուլի­սի վերջը, երբ հայ բնակչությունը տեղա­փոխվում է պայմա­նագրով թուրքե­րին անցած սահմա­նագծից։


Անկա­խության հռչա­կումը հայ հանրությունը խանդա­վա­ռությամբ ու ոգեւո­րությամբ չընդունեց, իսկ ընդա­մե­նը մի քանի օր անց ստո­րագրված Բաթումի հաշտության պայմա­նա­գի­րը հարցա­կա­նի տակ դրեց նորանկախ Հայաստա­նի գոյա­տեւման կենսա­կան հնա­րա­վո­րությունը։

Նկա­րագրե­լով Հայաստա­նի դրությունը՝ Սիմոն Վրացյա­նը գրում էր. «Փաստո­րեն հայե­րի ձեռքը մնա­ցել էր մի փոքրիկ հողա­շերտ՝ հազիվ 12 քառ կիլո­մետր աղքատ ու կիսա­կործան մի երկիր՝ կծկված ցամաք լեռնե­րի մեջ, աշխարհի խուլ անկյունում, ծանրա­բեռնված գաղթա­կաննե­րով ու որբե­րով, շրջա­պատված ատամ կրճտացնող թշնա­մի­նե­րով, անհաց, անդեղ, անօգնա­կան։ Սով ու հիվանդություն, ավար ու ավեր, լաց ու թշվա­ռություն, կոտո­րած ու սարսափ»։

Բաթումի պայմա­նա­գի­րը դիտարկվում էր որպես ժամա­նա­կա­վոր լուծում. հույս կար, որ հետա­գա բանակցություննե­րի միջո­ցով հնա­րա­վոր կլի­նի Հայաստա­նի Հանրա­պե­տության տարածքը մեծացնել։ Բաթումում որոշվել էր, որ հայ-թուրքա­կան սահմաննե­րի վերջնա­կան լուծումը տրվե­լու էր Պոլսում կայա­նա­լիք մեծ խորհրդա­ժո­ղո­վում, որին մասնակցե­լու էին նաեւ Գերմա­նիան, Ավստրո-Հունգա­րիան, Բուլղա­րիան։

«Մշա­կը» 1918թ. հունի­սի 4‑ին գրում էր, որ պետք է ոչ թե հուսա­հատվել, այլ փորձել հարեւաննե­րի հետ բարիդրա­ցիա­կան հարա­բե­րություններ հաստա­տել։

«Մշակ», 4 հունի­սի, 1918թ., թիվ 103

«Մենք կարծում ենք, որ դեռ ամեն բան կորսված չէ մեզ համար, որ դեռ հույս կա, թե մենք կարող ենք կազդուրվել, ոտքի կանգնել։ Մենք անհնա­րին չենք գտնում, որ փոխա­դարձ զիջո­ղություննե­րի համա­ձայնություննե­րով մենք համո­զենք մեր հարեւան թուրքե­րին զիջել մեզ հայկա­կան ապա­գա երկրի համար Դարա­լագյա­զը եւ Ղարա­բա­ղի հայաբնակ մասե­րը։ Մանա­վանդ առանց Ղարա­բա­ղի, որ հայության ողնա­շարն է կազմում, անհնա­րին է կենդա­նի պահել հայ մարմի­նը»։

Տարածքա­յին հավակնություններ

Անդրկովկա­սի երեք հանրա­պե­տություններն ունեին ներքին սահմա­նա­յին տարա­ձայնություններ, որոնք, ինչպես կտեսնենք հետա­գա­յում, վերածվում են ռազմա­կան երկա­րա­տեւ բախումնե­րի ու պատե­րազմնե­րի։ Բաթումի բանակցություննե­րի ժամա­նակ թուրքերն առա­ջարկում են հայե­րին միջնորդել եւ կարգա­վո­րել սահմա­նա­յին ներքին հարցե­րը։

Ալեքսանդր Խատիսյա­նը գրում է, որ այդ օրե­րին քննարկման առարկա էր Լոռիի, Ղազա­խի, Զանգե­զուրի, Ղարա­բա­ղի եւ Նախի­ջեւա­նի հարցը։ «Ադրբե­ջանցի­նե­րը եւս, որոնք վեճ ունեին վրա­ցի­նե­րու հետ Զաքա­թա­լա­յի շրջա­նի եւ Բորչա­լուի գավա­ռի մեկ մասի վերա­բերյալ, հույս ունեին թուրքե­րու աջակցության վրա։ Բայց վրա­ցի­նե­րը հատուկ գրությամբ խնդրե­ցին թուրքե­րեն չխառնվիլ Անդրկովկասյան հանրա­պե­տությանց սահմա­նա­յին վեճե­րուն մեջ»,- գրում է Խատիսյա­նը։

Արդեն հունի­սի 15-ին «Մշա­կը» գրում էր, որ վրա­ցի­նե­րը տարածքա­յին հավակնություններ ունեն Բորչա­լուի, Ղազա­խի եւ Ալեքսանդրա­պո­լի գավառնե­րի վրա։ «Վրաց հանրա­պե­տա­կան կառա­վա­րությունը… պահանջ է հայտնել եւ որո­շել գրա­վել Բորչա­լուի ամբողջ գավա­ռը, Ղազա­խի գավա­ռը եւ Ալեքսանդրա­պո­լի գավա­ռի մի մասը։ Բորչա­լուն գրե­թե ամբողջո­վին հայաբնակ է, եւ ուրեմն մեր պատմա­կան Սանա­հին-Հաղպա­տը, Լոռին անցնե­լու են Վրաստա­նին»,- գրում էր թերթը։

Վրաստա­նի կառա­վա­րությունը հենվում էր 1783 թվա­կա­նի սահմաննե­րի վրա, պահանջում էր նաեւ Ախալքա­լա­քի եւ Ախալցխա­յի գավառնե­րը։ Մամուլը գրում էր նաեւ, որ այս պահանջնե­րը դեմոկրա­տա­կան չեն եւ «այսօր երկրնե­րի, պետություննե­րի բախտը որոշվում է բոլո­րո­վին այլ հիմունքնե­րով եւ սկզբունքնե­րով, այն է՝ ժողո­վուրդնե­րի ինքնո­րոշման սկզբունքը»։

Հայկա­կան հասա­րա­կա­կան որոշ շրջա­նակներ կարծում էին, որ ստեղծված պայմաննե­րում պետք է արա­գո­րեն բարե­լա­վել հարա­բե­րություննե­րը Անդրկովկա­սի մահմե­դա­կաննե­րի՝ թաթարնե­րի հետ, վերացնել թշնա­մանքը։ Հայե­րի ու թաթարնե­րի միջեւ բախումներն ու արյունա­հե­ղությունը համարվում էին ցարա­կան իշխա­նություննե­րի պառակտիչ գործե­լա­կերպի հետեւանք։

«Հորի­զոն» թերթն այսպես էր գնա­հա­տում շուրջ կես տարի շարունակվող հայ-թաթա­րա­կան արյունա­լի պատե­րազմը։

«Հաշտությունը այլեւս կնքված է, եւ ուրեմն հայ ժողո­վուրդը այսօր այլեւս թշնա­մի չունի։ Հայ եւ թուրք մասսա­նե­րը Անդրկովկա­սում երկար տարի­ներ ապրել են կողք-կողքի եւ եղել են միշտ բարե­կամներ։ Նախկին հայ-թաթա­րա­կան ընդհա­րումնե­րը եղել են հետեւանք ցարիզմի դավա­նած ազգա­միջյան ընդհա­րումնե­րով ժողո­վուրդնե­րին ջլա­տե­լու դավա­դիր քաղա­քա­կա­նության, իսկ վերջին ընդհա­րումներն ու աղե­տա­լի դեպքե­րը մասամբ արդյունք են եղել անպա­տասխա­նա­տու չարա­միտ տարրե­րի քարոզչության, մասամբ էլ եղել են թիկունքում կազմա­կերպված եւ նույն նպա­տակ ունե­ցող պատե­րազմա­կան գործո­ղություններ»:

Իբր թե հայ-տաճկա­կան պատե­րազմը վերջա­ցել էր

Մինչ քաղա­քա­կան որոշ ուժեր քննարկում էին թուրքե­րի ու թաթարնե­րի հետ բարե­կա­մա­նա­լու հնա­րա­վո­րություննե­րը, տարբեր շրջաննե­րում ռազմա­կան գործո­ղություննե­րը շարունակվում էին, եւ Բաթումի պայմա­նագրի ստո­րագրումը չէր նշա­նա­կում, թե խաղա­ղություն էր հաստատվել։

Սարդա­րա­պա­տում մայի­սի 22–24-ին պարտություն կրե­լուց հետո թուրքա­կան բանա­կը նահանջել էր։ Մայի­սի 25-ին սակայն թուրքե­րը կրկին առա­ջա­ցել էին, տեղի էին ունե­ցել թեժ մարտեր, բայց ստա­նա­լով բանակցություննե­րին ընդա­ռաջ ռազմա­կան գործո­ղություննե­րը դադա­րեցնե­լու հրա­ման՝ հայկա­կան ուժե­րը կրկին հետ էին քաշվել Սարդա­րա­պատ։

Հովա­կիմ Մելիքյա­նը գրում է, որ այդ օրե­րին թուրքե­րը հաճախ հագնում էին հայկա­կան բանա­կի թողած համազգեստը եւ լրտե­սում։ «Մեր հետա­խույզնե­րից մեկը հանդի­պում է մի հեծյալ ասկյա­րի, որը ենթադրում է, թե իրեն հանդի­պողն ասկյար է, սիրով տալիս է խնդրած ծխա­խո­տը ու խոսում, հարցեր տալիս, որպես ասկյա­րի։ Մեր զինվո­րը լուցկի է խնդրում, երբ նա պատրաստվում է լուցկին հանե­լու, այդ ժամա­նակ մեր զինվո­րը իսկույն հանում է ատրճա­նա­կը եւ պահանջում զինա­թափ լինել, հետո ասկյա­րին առա­ջը գցած բերում է հրա­մա­նա­տա­րի մոտ։ Քննությունից պարզվեց, որ ասկյար կոչվա­ծը Երեւա­նի գիմնա­զիա­յի նախկին աշա­կերտ Բալոշ բեկ Սուլթա­նովն էր, որն ինչպես կամա­վոր մտել էր տաճկա­կան բանակ» (Հովա­կիմ Մելիքյան, Արյան ճանա­պարհով, Հայրե­նիք, 1925թ., թիվ 7, Բոստոն)։

Մելիքյա­նը նաեւ գրում է, որ իրենց ստո­րա­բա­ժա­նումը, որը տեղա­կայված էր Թալին-Մաստա­րա գծում, զինվո­րա­կան հրա­մա­նա­տա­րության պահանջով վերա­դառնում է Սարդա­րա­պատ, դիրքա­վորվում Կարա-Բուրունի բարձունքնե­րում, որտե­ղից պետք է հարձակվեին Ալեքսանդրա­պո­լի ուղղությամբ։ Սակայն մայի­սի 29‑ի գիշե­րը ստացվում է թուրքե­րի հետ զինա­դա­դար կնքե­լու եւ Բաթումի բանակցություննե­րը վերսկսե­լու մասին տեղե­կությունը։ Հունի­սի 3‑ին զորքե­րը հրա­ման են ստա­նում ռազմա­ճա­կա­տի տարբեր ուղղություննե­րում բանակցություններ սկսել հակա­ռա­կորդի հետ։ Թալի­նում տեղա­կայված հայկա­կան զորքե­րի պատվի­րա­կությունը հունի­սի 3‑ին՝ ժամը 11-ին, սպի­տակ դրո­շով ընդա­ռաջ է շարժվում թուրքա­կան դիրքե­րի ուղղությամբ։

«Հազար քայլ մերոնք առաջ գնա­ցին, հազար քայլ նրանք եւ ճիշտ տարա­ծության կենտրո­նում հանդի­պե­ցին իրար։ Երի­վարնե­րը թիկնա­պահ զինվորնե­րին հանձնե­լով, մոտե­ցան եւ իրար ձեռք տվին։ Մոտ 10 րոպե խոսե­լուց հետո կրկին իրար ձեռք սեղմե­լով, հեռա­ցան միմյանցից։ Վերա­դառնա­լով՝ մերոնք զեկուցե­ցին, թե թուրքե­րը խոստա­ցել են հաջորդ օրը պատասխան բերել» (Խորեն Մուրադյան, Ամե­րի­կա­հայ կամա­վո­րա­կա­նի հուշե­րը, Հայրե­նիք, 1967թ., թիվ 1):

Թուրքե­րի հետ ռազմա­ճա­կա­տա­յին հանդի­պումնե­րը շարունակվում են մինչեւ հունի­սի 11‑ը, երբ Ալագյազ կայա­րա­նում հայկա­կան ներկա­յա­ցուցիչնե­րին են հանձնում Բաթումի հաշտության համա­ձայնա­գի­րը։ Հունի­սի 14-ին ռազմա­ճա­կա­տի հրա­մա­նա­տար Բեկ-Փիրումյա­նը սպա­նե­րին հայտնում է պայմա­նագրի մանրա­մասնե­րը։

«Ըստ պայմա­նագրի՝ Սարդա­րա­պա­տի կայա­րա­նը պետք է ազատ լիներ մինչեւ Նախի­ջեւան, որպեսզի թուրքե­րը կարո­ղա­նա­յին կապ պահել Թավրի­զի հետ։ Մինչեւ Սեւ Ջուր, այնտե­ղից էլ դեպի Գառնի­բա­սա­րի վերջա­վո­րությունը, ուր հայ բնակչություն կար, երկա­թուղագծից դեպի ձախ 7 վերստի վրա, պիտի մնար թուրքե­րին։ Այդ պայմաննե­րը շատ ավե­լի ծանր էին, քան թե այն ժամա­նակ, երբ թշնա­մին դեռ Սարդա­րա­պա­տում չէր ջարդվել։ Հունի­սի 14-ին՝ ժամը 12-ին, Սարդա­րա­պա­տից մեկնե­ցինք Երեւան։ Իբր թե հայ-տաճկա­կան պատե­րազմը վերջա­ցել էր»,- գրում է Խորեն Մուրադյա­նը։

Արամ Մանուկյա­նի հանձնա­րա­րությամբ Մուրադյա­նը հունի­սի 15-ից շրջում է Գառնի­բա­սա­րի գյուղե­րում՝ փորձե­լով համո­զել տեղի հայ բնակչությա­նը, որպեսզի չլքեն բնա­կա­վայրե­րը։ Հունի­սի 21-ին կայա­րան են գալիս առա­ջին թուրքա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րը։ Ղամարլուում (Արտա­շատ) մոտ 60 թուրք զինվոր փորձում է առա­ջա­նալ, սակայն Ղոյլա­սար գյուղի բնա­կիչնե­րը շրջա­պա­տում եւ ոչնչացնում են նրանց։ Հայե­րի եւ թուրքե­րի բախումնե­րը Գառնի­բա­սա­րում եւ Զանգի­բա­սա­րում շարունակվում են մինչեւ հուլի­սի վերջը, երբ հայ բնակչությունը տեղա­փոխվում է պայմա­նագրով թուրքե­րին անցած սահմա­նագծից։

Ալեքսանդրա­պո­լում

1918թ. հունի­սի սկզբին Արամ Մանուկյա­նի հանձնա­րա­րությամբ պատգա­մա­վո­րա­կան մեկ այլ խումբ մեկնում է Ալեքսանդրա­պոլ՝ թուրքե­րի հետ բանակցե­լու։ Պատգա­մա­վորնե­րի կազմում էին զինվո­րա­կաններ Տեր-Հակոբյա­նը, գնդա­պետ Քիշմիշյա­նը, փոխգնդա­պետ Վեքիլյա­նը, Հովա­կիմ Մելիքյա­նը, Ազգա­յին խորհրդի ներկա­յա­ցուցիչներ։

Ալեքսանդրա­պո­լում տեղա­կայված թուրքա­կան զորքե­րի հրա­մա­նա­տար Քյա­զիմ Կարա­բե­քի­րի հետ քննարկվե­լու էր մի քանի հրա­տապ հարց՝ գաղթա­կաննե­րի վերա­դարձը, գերի­նե­րի փոխա­նա­կումը, թուրքա­կան բանա­կի՝ Հայաստա­նի տարածքով անցնե­լու միջոցնե­րը, երկա­թուղու հանձնման խնդի­րը։ Ալեքսանդրա­պոլ հասնե­լուց հետո հայ պատվի­րակնե­րը տեղա­վորվում են բժիշկ Պապիկյա­նի բնա­կա­րա­նում։ «Դրսի դռան առաջ պահա­կը թույլ չէր տալիս առանց թույլտվության անցուդարձը։ Առհա­սա­րակ տաճիկնե­րի վերա­բերմունքը դեպի մեզ շատ քաղա­քա­վա­րի ու կիրթ էր։ Կերակրում էին բավա­կա­նին ճոխ. տալիս էին մեծ մասամբ տաճկա­կան կերա­կուրներ, պատրաստված հայե­րից թալանված մթերքից»,- գրում է Հովա­կիմ Մելիքյա­նը։

Բանակցություննե­րի սկզբնա­կան փուլում թուրքե­րը հրա­ժարվում են քննարկել գաղթա­կաննե­րի տեղա­վորման հարցը, սակայն մի քանի օր անց ստացվում է Վեհի­բի հեռա­գի­րը, որով թուրքե­րը համա­ձայնում էին ազատ արձա­կել հիվանդ ու վիրա­վոր զինվորնե­րին, իսկ գաղթա­կաննե­րի հետ վերա­դարձի հարցը պետք է քննարկվեր Պոլսում կայա­նա­լիք հանդիպման ժամա­նակ։ Թուրքե­րին առա­վե­լա­պես հետաքրքրում էր երկա­թուղու հարցը, եւ նրանք պնդում էին, որ շարժա­կազմե­րի մեծ մասը պետք է մնար իրենց ձեռքին։ «Դուք ունիք ընդա­մե­նը 7 կիլո­մետր տարա­ծությամբ երկա­թուղա­գիծ։ Այդքան տարա­ծության համար հարկարվոր են միայն մեկ շոգե­կառք, երեք վագոն եւ մի քանի ցիստերն։ Մնա­ցա­ծը պահանջում էին հանձնել»։

Հայ պատվի­րակնե­րը Կարա­բե­քի­րից ստա­նում են քաղա­քում շրջե­լու թույլտվություն եւ տեսնում են թուրքա­կան գերության մեջ մնա­ցած հայե­րի ծանր դրությունը. չկար կյանքի եւ ունեցվածքի որեւէ անվտանգություն, իսկ թալանն ու բռնությունը գրե­թե ամե­նօրյա էին։

«Յուրա­քանչյուր օր, 200–300 հոգի, քաղա­քից ու շրջա­նի գյուղե­րից դուրս էին բերվում աշխա­տացնե­լու պատրվա­կով։ Նրանք գնում էին, բայց վերա­դարձ չկար։ Բավա­կան էր, որ մի ասկյար գնար մի գյուղ սայլեր կամ 200–300 մարդ պահանջե­լու, գյուղա­ցին անմռունչ ու անմի­ջա­պես հրա­մա­նը կատա­րում էր. այն գյուղա­ցին, որ մեր իշխա­նության ժամա­նակ մեծ դժվա­րությամբ էր մի հիվանդի կամ մի ուրիշ անհրա­ժեշտ բանի փոխադրության համար մի սայլ տալիս» (Հովա­կիմ Մելիքյան, Արյան ճանա­պարհով, Հայրե­նիք, 1925թ., թիվ 7, Բոստոն)։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ